10:52 20.07.2023
Հուլիսի 21-ին, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում անցկացվելու են «Օդային տագնապի ժամանակ բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունքներ, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:40 20.07.2023
Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Հիսպանիոլա քաղաքում օձը մկանը թակարդի հետ կուլ է տվել ու ողջ մնացել։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Cottonwood Rehab-ը սողունի լուսանկար է հրապարակել սոցցանցում, որտեղ երևում է որովայնից դուրս ցցված մկան թակարդի անկյունները: «Նա մուկ բռնեց, բայց չհասկացավ, որ այն խրված է մկան թակարդի մեջ»,- ասվում է ուղեկցող տեքստում։ […]
10:29 20.07.2023
Հուլիսի 20-ին, ժամը 03։04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ «GAZel» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում «GAZel» մակնիշի […]
10:20 20.07.2023
Ծիրանն օգտակար է մարդու առողջության համար, սակայն չունի թերապևտիկ ազդեցություն, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է սննդաբան, սրտաբան Ասիյաթ Խաչիրովան։ Ընդհանրապես ընդունված է, որ սրտի և անոթների տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ իրենց սննդակարգում ներառեն ծիրանը, նշել է բժիշկը։ Իհարկե, այս պտուղը պարունակում են այն տարրերը, որոնք անհրաժեշտ են սրտի մկանների բնականոն աշխատանքի համար, շարունակել է […]
10:12 20.07.2023
Հուլիսի 20-ին, ժամը 00։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայում կա արգելափակված դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից […]
10:03 20.07.2023
Shantnews.am-ը ներկայացնում է հուլիսի 20-ին տարադրամի փոխարժեքները` ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,21 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 4,35 դրամ:
21:55 19.07.2023
Այսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Երեւան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 63 կմ հատվածում՝ Թալին խոշորացված համայնքի վարչական տարածքում, բախվել են Audi եւ Toyota Avensis մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետեւանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Թալին» հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու պարեկները, տեղափոխվել […]
21:47 19.07.2023
Նևուսները մաշկի վրա պիգմենտային գոյացություններ են, որոնք բոլորը սովոր են խալեր անվանել։ Արդյո՞ք անհրաժեշտ է դրանց ստուգում, ի՞նչ փոփոխությունների վրա ուշադրություն դարձնել, այս մասին հուլիսի 19-ին խոսել է Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի խորհրդատվական և ախտորոշիչ կենտրոնի բժշկական գիտությունների թեկնածու, մանկական ուռուցքաբան Պիրոգով Ալեքսանդր Նաումովը: «Բնածին նևուս ունեցող բոլոր երեխաները պետք է դիմեն մանկական ուռուցքաբանի, քանի […]
21:38 19.07.2023
Հացահատիկի գործարքի շարունակությունն այն տեսքով, որով այն կար, կորցրել է բոլոր իմաստները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հացահատիկի գործարքի շարունակությունն այն տեսքով, որով այն գոյություն ուներ, կորցրել է ողջ իմաստը: Այդ իսկ պատճառով մենք դեմ ենք այս, այսպես կոչված, գործարքի հետագա երկարաձգմանը, – ասել է Պուտինը և հավելել,- Ռուսական բանկերի, ֆինանսական հաստատությունների համար, որոնք […]
21:31 19.07.2023
Մոսկվայի Կաշիրսկոյե մայրուղու մերձակայքում գտնվող այգում դանակահարված տղայի գտել են մահացած։ Այս մասին լրագրողներին հայտնել են մայրաքաղաքի դատախազությունում։ «Կաշիրսկոյե մայրուղու հարևանությամբ գտնվող այգու տարածքում հայտնաբերվել է մանկահասակ երեխայի դի՝ դանակահարության տեսքով բռնի մահվան նշաններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դատախազությունը հավելել է, որ չորեքշաբթի ավելի վաղ երեխայի մայրը դիմել է 11-ամյա որդուն խուզարկության համար։ Տղան նախորդ […]
21:14 19.07.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հալաբյան փ. 27, 31, 33, 35, 37, 39 շենքեր, Աբելյան փ. 3, 5, 7 շենքեր, Էստոնական փ. 6 շենքի բնակիչ-բաժանորդներ, Շահումյան 4, 5, 6 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ […]
11:55 19.07.2023
ՀՀ ԱԱԾ-ն ներկայացրել է ամփոփագիր 2023թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ: Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 637 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 273 քրեական վարույթ։ […]
11:47 19.07.2023
Ջերմաստիճանի ռեկորդներ են գրանցվել Ֆրանսիայում և Իտալիայում, որտեղ օդը տաքացել է համապատասխանաբար մինչև +40,6 աստիճան և 42,2 աստիճան։ Այս մասին են վկայում Ֆրանսիայի օդերեւութաբանական ծառայության հուլիսի 18-ի դիտորդական տվյալները։ Նշվում է, որ օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ օդը տաքացել է մինչև +40,6 աստիճան Ֆրանսիայի հարավում գտնվող Արիեժ դեպարտամենտում։ Նաեւ ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել Կորսիկայի […]
11:38 19.07.2023
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում` հուլիսի 18-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին, համատեղ միջոցառումների անցկացմանը, […]
11:33 19.07.2023
Բուենոս Այրեսը և Կիտոն նոր դեսպաններ են նշանակել՝ Էկվադորի քաղաքաշինության նախկին նախարար Մարիա Դուարտեի երկրից փախուստի հետ կապված սկանդալի պատճառով դիվանագետներին փոխադարձ վտարելուց հետո: Այս մասին հայտնել է Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի վարչակազմի մամուլի ծառայությունը՝ Էկվադորի իր գործընկեր Գիլերմո Լասսոյի հետ հանդիպումից հետո։ «Երկու նախագահներն էլ կարևորել են այն փաստը, որ դիվանագիտական հարաբերությունները կարգավորվել […]
11:22 19.07.2023
Բարերարի ջանքերով վերականգնվել է ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի Քրդիկանց բնակավայրի Սբ. Աստվածածին եկեղեցին: Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանի կողմից դեռևս նախորդ տարի ներկայացվել էր Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի բարեկարգման և զանգակատան իրականացման Էսքիզային նախագիծը: Այն քննարկվել էր 2022 թ. օգոստոսի 23-ին կայացած ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 5-րդ նիստում և արժանացել հավանության: Դրանից հետո […]
11:16 19.07.2023
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հունիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 30 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 12․6 մլն […]
11:06 19.07.2023
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և հասանելի պայմանների ստեղծումը և աշխատակազմի կարողությունների զարգացումը։ Այդ նպատակով Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ համագործակցությամբ ՄԻՊ աշխատակազմի կողմից կազմակերպվել է ժեստերի լեզվի ուսուցման դասընթաց: Մասնակցում են ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամներն ու ՄԻՊ աշխատակիցները: Դասընթացի շրջանակում մասնակիցներին փոխանցվում են լսողության […]
11:00 19.07.2023
Չինական ERNIE Bot-ը RIA Novosti-ին տված հարցազրույցում նշել է աշխարհի ամենահզոր բանակները, այդ թվում՝ ռուսական, ամերիկյան և չինական։ «Դժվար է ասել, թե որն է աշխարհի ամենաուժեղ բանակը, քանի որ յուրաքանչյուր բանակի ուժի և առավելությունների վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ երկրի չափը, տնտեսական հզորությունը, ռազմական տեխնիկան, ռազմավարությունն ու մարտավարությունը, բանակի անձնակազմի որակը»,- գրել է […]
10:49 19.07.2023
Հացահատիկի կարիք ունի ավելի քան 2 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում, ցորենի, մեսլինի և եգիպտացորենի առավել կարիք ունեցող երկիրը Շրի Լանկան է։ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մարիա Գաչենկոն: Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ անվճար հացահատիկ մատակարարել Աֆրիկայի ամենաաղքատ երկրներին, ինչի մասին հունիսին խոսել է […]
10:39 19.07.2023
Հուլիսի 18-ին, ժամը 17։12-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձյունաշող գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։02-ին, մարվել՝ հուլիսի 19-ին, ժամը 03։15-ին։ Այրվել են […]
10:33 19.07.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զեղչերի, այդ թվում ակցիաների համար սահմանված օրենսդրական կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի օգոստոսի 1-ից սկսած իրականացրել է վերահսկողական միջոցառումներ: Ուսումնասիրվել են շուրջ 80 ակցիաներ, այդ թվում՝ զեղչեր, որի արդյունքում հարուցվել են թվով 35 վարույթներ: Վարույթներից 34-ն ավարտվել է, 1-ը դեռևս ընթացքում է: Ավարտված 34 վարույթներով պատասխանող տնտեսավարող սուբյեկտներից 31-ը ընդունել […]
10:27 19.07.2023
Հուլիսի 20-ին` ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Մելիքգյուղ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։
10:19 19.07.2023
Սիրիական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելը հարձակում է իրականացրել Դամասկոսի մատույցներում, պայթյուններ են լսվում, սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են։ «Մեր հակաօդային պաշտպանության համակարգերն արձագանքում են Դամասկոսի արվարձանների երկնքում հակառակորդի հարձակմանը»,- հայտնել է SANA գործակալությունը։ Al-Ikhbariya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իսրայելը հարձակում է սկսել Սիրիայի մայրաքաղաքի արվարձանների վրա։ Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դամասկոսի արվարձանների երկնքում պայթյուններ են […]
10:13 19.07.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 18- ին ժամը 21։15-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
10:09 19.07.2023
Ավստրալիայում խորհրդավոր մետաղյա գլան է ափ է դուրս եկել Ջուրիեն ծովածոցի մոտ, հայտնում է Fox News-ը։ «Ավստրալիայի իշխանությունները կարծում են, որ տարօրինակ բալոնը, որը ափ դուրս է եկել, ամենայն հավանականությամբ տիեզերական աղբ է, մինչդեռ տեղական լրատվամիջոցները շարունակում են ենթադրություններ անել դրա ծագման մասին», – ասվում է զեկույցում: Ավստրալիայի տիեզերական գործակալության ներկայացուցիչները սոցիալական ցանցերում հայտնել են, […]
10:01 19.07.2023
Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում անց է կացվել վարժանք՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով։ Բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակի միջոցով իրականացվել է բնակավայրի բնակչության և կազմակերպությունների աշխատակիցների ազդարարում։ Բնակիչները պատսպարվել են մասնավոր տների նկուղային հարկերում։ Այնուհետև վարչական շենքում և բուժկետում բնակիչների հետ անց են կացվել […]