TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել

09:53 19.07.2023

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 19-ին՝ ժամը 00:40-01:40-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

09:48 19.07.2023

Shantnews.am-ը ներկայացնում է հուլիսի 19-ին ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 4,35 դրամ:

̰
Ղրիմի ուսումնամարզական հավաքակայանում բռնկված հրդեհի պատճառով տրանսպորտի ուղղությունը փոխվել է, նախատեսվում է մարդկանց տարհանում

09:42 19.07.2023

Տրանսպորտն ուղղորդվում է դեպի Ղրիմի Տավրիդա մայրուղու արգելափակված հատվածի շրջանցում՝ ուսումնամարզական հավաքակայանում բռնկված հրդեհի պատճառով, շրջանցումն անցնում է Ստարի Կրիմով և Պերվոմայսկոյով հին Կերչի ճանապարհով, իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ղրիմի տրանսպորտի նախարար Նիկոլայ Լուկաշենկոն։ Ավելի վաղ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել էր, որ Ղրիմի Տավրիդա մայրուղու մի հատվածը արգելափակվել է Կիրովսկի շրջանի զորավարժարաններում բռնկված […]

̰

09:28 19.07.2023

6,8 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Սալվադորի, Հոնդուրասի և Նիկարագուայի ափերի մոտ, հայտնել է Սալվադորի շրջակա միջավայրի նախարարությունը՝ բացառելով ափին ցունամիի վտանգը։ «Վերջնական տվյալներ. 6,8 մագնիտուդով երկրաշարժ Ուսուլուտանա ափերի մոտ: Էլ Էսպինո լողափից 66 կիլոմետր հարավ, 51 կիլոմետր խորություն: Ըստ թարմացված տեղեկատվության, Սալվադորի համար ցունամիի վտանգ չկա», – ասվում է նախարարության Twitter-ում: Ըստ ներկայացված […]

̰
Երևանի, Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

09:21 19.07.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ալիխանյան փ. 5 շենք, Հալաբյան փ. 22բ, 24/1, 24/2, 26/1, 26/2, 22Ա, 34 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Միկոյան փ. 4/3 շենք, Դավթաշեն գյուղ 2, 3, 6, 7, 8, 9, 10 փողոցների բնակիչ-բաժանորդներ և […]

̰
Գորիս-Երևան ավտոճանապարհին «KIA»-ն մոտ 30 մ գլորվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում. կա տուժած

09:12 19.07.2023

Հուլիսի 19-ին, ժամը 00:04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
4 օրում 20 ահազանգ. օձերը շարունակում են ակտիվ մնալ հանրապետության տարբեր տարածքներում

08:54 19.07.2023

Հուլիսի 15-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Եղվարդ, Իջևան, Բերդ քաղաքներում և Ազատան, Մալիշկա գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 5 լորտու տեսակի սողուն, 2 սահնօձ, 2 շահմար, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Քաղաքագետը հայտարարել է ուկրաինական ճգնաժամի նոր փուլի մասին

08:42 19.07.2023

Ազգային հետազոտական ​​համալսարանի տնտեսագիտական ​​բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Անդրեյ Սուզդալցևը մեկնաբանել է հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանի՝ նախաձեռնությունից դուրս գալը վկայում է Կիևի հետ փոխզիջումներ փնտրելու Մոսկվայի պատրաստակամության մասին։ Նա այս որոշումը անվանել է ուկրաինական ճգնաժամի նոր փուլ։ «Իմ կարծիքով, մենք […]

̰
Էջմիածնում այրվել է անասնակեր

08:30 19.07.2023

Հուլիսի 18-ին, ժամը 22։01-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Արամ Խաչատրյան փողոցում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Էջմիածնի քաղաքապետարանի կողմից տրամադրված մեկ տրակտոր ու մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 18 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:10 19.07.2023

Հուլիսի 15-19-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1400 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 7000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 5000 քմ, Արարատի […]

̰
Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույց է ունեցել դատապարտյալ Վարուժան Ավետիսյանի հետ

21:00 18.07.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 18-ին, չհայտարարված այց է իրականացրել ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Պաշտպանին ուղեկցել է ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ և քննարկել ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներ […]

̰
Արարատ Միրզոյանի և Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հանդիպմանը ընթացքում քննակվել են Հայաստան-ԱԷՄԳ ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր

20:53 18.07.2023

Հուլիսի 18-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և ԱԷՄԳ միջև հաստատվել է արդյունավետ և սերտ համագործակցություն՝ ուղղված Հայաստանում միջուկային անվտանգության և էներգետիկայի բնագավառում կարողությունների ամրապնդմանն ու միջուկային էներգիայի […]

̰
Մեծ Հայրենականի վետերանը պատմեց, որ կռվել է Ստալինգրադում, գրավել Բեռլինը, բայց երբեք չի պատկերացրել, որ իր կյանքի վերջում կարող է սովից մեռնել. Դավիթ Բաբայան

20:41 18.07.2023

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է, որ շրջափակման ու պաշարման մեջ են հայտնվել նաեւ Մեծ Հայրենական պատերազմի մի քանի վետերաններ՝ բոլորը համարյա 100 տարեկան։ «Վերջերս հանդիպեցի նրանցից մեկին: Պապը զարմանալի խոսքեր ասաց: Նա պատմեց, որ կռվել է Ստալինգրադում, Կուրսկի տակ, գրավել Բեռլինը, բայց երբեք չի պատկերացրել, որ իր կյանքի վերջում […]

̰
Տղամարդը Մոլոտովի կոկտեյլով փորձել է այրել Լենինի դամբարանը

20:24 18.07.2023

Մոսկվայում տղամարդը փորձել է Մոլոտովի կոկտեյլով այրել Լենինի դամբարանը, հայտնում է Telegram 112 ալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի լույս հուլիսի 18-ի գիշերը։ Տղամարդը, ով գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, եկել է Կարմիր հրապարակ և Մոլոտովի կոկտեյլը նետել դամբարան, սակայն հարվածել է ցանկապատին։ Արդյունքում հրդեհ չի բռնկվել։ Ձերբակալման ժամանակ օրինախախտը դիմադրություն է ցույց տվել ՆԳՆ […]

̰
ԱԳ նախարարը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային օրակարգի հարցեր

20:08 18.07.2023

Հուլիսի 18-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային օրակարգի հարցեր, մտքեր են փոխանակվել ներկայիս մարտահրավերների պայմաններում ԵԱՀԿ գործունեության և դերակատարման շուրջ: Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի մանրամասները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման […]

̰
SHANTNEWS

12:00 18.07.2023

̰
Ճապոնիան կարող է արգելել 1,9 լիտրից ավելի շարժիչի տարողությամբ մեքենաների արտահանումը Ռուսաստան

11:57 18.07.2023

Ճապոնիայի կառավարությունը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ նոր սահմանափակող միջոցների փաթեթի շրջանակներում, մտադիր է արգելել 1,9 լիտրից ավելի շարժիչի ծավալով նոր և օգտագործված մեքենաների արտահանումը Ռուսաստան։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Yomiuri թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Ըստ աղբյուրի՝ համապատասխան որոշումն ուժի մեջ կարող է մտնել օգոստոսի սկզբին։ Բացի դրանից, Ճապոնիայի իշխանությունները ակնկալում են ամբողջությամբ […]

̰
Մեկնարկել է նախադպրոցական հաստատությունների տնօրենի հավաստագրման համար վերապատրաստումներին մասնակցելու գործընթացը

11:49 18.07.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներին մասնակցելու գործընթացը: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է 9 կազմակերպություն: Դրանք են՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ «Էդիթ Պրինտ» ՍՊԸ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման […]

̰
Ստոլտենբերգը դատապարտել է ՌԴ-ի՝ «հացահատիկի համաձայնագրից» հրաժարվելու որոշումը

11:44 18.07.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ դադարեցնել մասնակցությունը Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը։ Նա իր հայտարարությունը հրապարակել է Twitter-ում։ «Ես դատապարտում եմ Ռուսաստանի միակողմանի որոշումը՝ դուրս գալ Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունից՝ չնայած մեր դաշնակից Թուրքիայի և ՄԱԿ-ի ջանքերին: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմը շարունակում է վնասել միլիոնավոր խոցելի մարդկանց ամբողջ աշխարհում»,- ասվում է ուղերձում։ […]

̰
Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին է ներկայացվել կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած առաջընթացը

11:36 18.07.2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներին: Տեսակապով հանդիպմանը մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղի հակակոռուպցիոն դպրոցի ուսանողները: Հանդիպման ընթացքում ունկնդիրներին են ներկայացվել հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում Արդարադատության նախարարության գործառույթներն ու կատարած աշխատանքները, արձանագրված բարեփոխումները։ Ունկնդիրների կողմից բարձրացված հարցադրումներին տրվել են պատասխաններ: Նախարարի տեղակալն արձանագրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը […]

̰
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն

11:31 18.07.2023

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերի կենտրոնի թափուր պաշտոնների համար։ Աշխատանքի համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, համակարգչային գիտելիքների և հայոց լեզվի գերազանց իմացությամբ քաղաքացիներ, որոնց օտար լեզուների իմացությունը ցանկալի է: Համապատասխան պաշտոնների գործառույթների մեջ են մտնում ահազանգերի ընդունումը և ըստ ենթակայության փոխանցումը, քաղաքացիներին խորհրդատվական աջակցության ցուցաբերումը, արտակարգ իրավիճակների կամ […]

̰
Մոսկվայում ոստիկանը պատահաբար կրակել է իր ծառայակցին

11:22 18.07.2023

Մոսկվայում զինվորական կոմիսարիատում հսկողություն իրականացնող ոստիկանը կրակել է գործընկերոջ որովայնին։ Հաղորդում է «Ուշադրություն, Մոսկվա» Telegram ալիքը: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 17-ի առավոտյան մայրաքաղաքի հյուսիսում։ Երկու ոստիկան ամենօրյա հերթապահություն են իրականացրել Լիխոբորսկիե Բուգրի փողոցի Կոպտևսկի շրջանի զինկոմիսարիատում։ 25-ամյա սերժանտը պատահաբար Կալաշնիկով ինքնաձիգից կրակել է զուգընկերոջ վրա։ ՊՊԾ երկրորդ աշխատակիցը ստացել է որովայնի շրջանում ոչ թափանցող […]

̰
62-ամյա կինը հետախուզվում էր ծեծի, վիրավորանք հասցնելու և գույք վնասելու մեղադրանքով

11:12 18.07.2023

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հուլիսի 17-ին Ռոստովյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 62-ամյա Ռիտա Ղ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ, 137.1-րդ և 185-րդ հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]

̰
Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին մեղադրել է ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու մեջ

11:06 18.07.2023

Եվրոպական խորհրդարանը հրապարակել է հուլիսի 13-ին ընդունված բանաձևը թափանցիկության, հաշվետվողականության և հակակոռուպցիոն կանոնների բարեփոխման առաջարկությունների վերաբերյալ, որտեղ անդրադարձ կա նաև Ադրբեջանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևի կետերում, ի թիվս այլ երկրների և կազմակերպությունների կողմից իրականացված խախտումների, նշվում է նաև, որ Ադրբեջանը լայնածավալ ազդեցության և կոռուպցիայի հիմնավոր կասկածներ հարուցող գործողություններ է իրականացրել ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ: Նշվում է նաև, […]

̰
Հրապարակվել է Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը

10:55 18.07.2023

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ հուլիսի 18-ին, հրապարակել է ՀՀ Արարատի մարզի Երասխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց: Փաստաթղթում ներկայացվում են Պաշտպանի կողմից Երասխ բնակավայրում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրված մարդու հիմնարար իրավունքների խախտումները։ Զեկույցում հավաքագրվել և վերլուծվել են 2023 թվականի հունիսին բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի […]

̰
2023թ. հունիսին 89 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

10:46 18.07.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 89 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող […]

̰
Գերմանիայի արտգործնախարարը օրական մոտ 9000 եվրո է ծախսում ոճաբանների ծառայությունների վրա. Bild

10:39 18.07.2023

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը 2022 թվականին ոճաբանի ծառայությունների վրա ծախսել է մոտ 136,5 հազար եվրո, նա մասնագետին վճարել է օրական 8925 եվրո հաստատագրված դրույքաչափ։ Այս մասին հայտնում է Bild թերթը։ Ըստ աղբյուրի՝ ի հավելումն անցյալ տարվա վիճակագրության, 2023 թվականի առաջին կիսամյակի համար գերմանական կաբինետի ծախսերը վարսահարդարների, դիմահարդարների, կոսմետոլոգների և լուսանկարիչների ծառայությունների համար հարկ […]

̰
Դեղին ջրաշուշան կամ դեղին կոկոռ. «Արփի լիճ» ազգային պարկում հազվագյուտ բույսի ծաղկման շրջանն է

10:30 18.07.2023

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

̰
Արաբկիր վարչական շրջանում բացվել է քաղաքացիների սպասարկման նոր կենտրոն

10:24 18.07.2023

Արաբկիրի բնակիչներն այսուհետ կկատարեն քաղաքացիների սպասարկման նոր սրահում: Վարչական շրջանի շենքում բացված սպասարկման միասնական կենտրոնում բնակիչները նաև իրենց դիմումները կներկայացնեն: «Սպասարկման սրահը գործելու է «Մեկ պատուհանի» սկզբունքով: Հարկերով և սենյակներով մտնելու փոխարեն բնակիչները մեկ տեղում կկատարեն իրենց վճարումները» ,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Հայկ Մուշեղյանը: 16 […]

̰
Հուլիսի 3-ից 9-ը Ճապոնիայում շոգի պատճառով հոսպիտալացվել է գրեթե 4000 մարդ

10:17 18.07.2023

Հուլիսի 3-ից 9-ը Ճապոնիայում ջերմային հարվածի պատճառով հոսպիտալացվել է առնվազն 3964 մարդ, ինչը 737-ով ավել է անցյալ շաբաթվա համեմատ: Այս մասին երեքշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է վարչական գործերի և կապի նախարար Տակեակի Մացումոտոն։   «Տուժածների կեսից ավելին տարեցներ են, հորդորում ենք բնակչությանը ջերմային հարվածի դեմ պայքարելու տարրական միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ բավարար […]

̰
BACK_TO_TOP