11:33 19.07.2023
Բուենոս Այրեսը և Կիտոն նոր դեսպաններ են նշանակել՝ Էկվադորի քաղաքաշինության նախկին նախարար Մարիա Դուարտեի երկրից փախուստի հետ կապված սկանդալի պատճառով դիվանագետներին փոխադարձ վտարելուց հետո: Այս մասին հայտնել է Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի վարչակազմի մամուլի ծառայությունը՝ Էկվադորի իր գործընկեր Գիլերմո Լասսոյի հետ հանդիպումից հետո։
«Երկու նախագահներն էլ կարևորել են այն փաստը, որ դիվանագիտական հարաբերությունները կարգավորվել են Կիտոյում և Բուենոս Այրեսում նոր դեսպանների նշանակմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մարտի կեսերին Էկվադորի կառավարությունը Կիտոյում Արգենտինայի դեսպանին պերսոնա նոն գրատա հայտարարեց այն բանից հետո, երբ Դուարտեն, ով ապաստան էր խնդրել արգենտինական պատվիրակությունից, փախավ երկրից՝ չնայած իր դատապարտմանը: Արգենտինայի ԱԳՆ-ն հերքել է դեսպանատան մասնակցությունը նախկին պաշտոնյայի փախուստին և վտարել Էկվադորի դիվանագիտական ներկայացուցչին։
Դուարտեն, ով մի քանի նախարարական պաշտոններ է զբաղեցրել Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեայի կառավարություններում, 2020 թվականի հուլիսին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Նույն տարվա օգոստոսին նա ապաստան խնդրեց Կիտոյում Արգենտինայի դեսպանատանը։ Մարտին Արգենտինայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ նա լքել է դիվանագիտական ներկայացուցչության շենքը, ապա կապվել Վենեսուելայում հանրապետության դեսպանատան հետ՝ ասելով, որ գտնվում է Կարակասում։
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...
21:45 26.06.2025
Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-իցԱնվանի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բոսնիացի ֆուտբոլիստի հետ ԲԿՄԱ-ի կազմը լքել է նաև մեկ այլ կիսապաշտպան Ռիֆատ Ժեմալետդինովը։ Պյանիչը ԲԿՄԱ էր տեղափոխվել 2024 թ. սեպտեմբերին։ ...
21:33 26.06.2025
Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման համար կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, […] ...
21:32 26.06.2025
Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ ՄիրզոյանԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով․ «Ձերդ Գերազանցություն, նախարար Վան Յի, հարգելի՛ գործընկերներ, Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ձեր հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ զգացել եմ Չինաստան ժամանելու առաջին իսկ պահից: Սա իմ […] ...