Ղրիմի ուսումնամարզական հավաքակայանում բռնկված հրդեհի պատճառով տրանսպորտի ուղղությունը փոխվել է, նախատեսվում է մարդկանց տարհանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+22.09 oC

Ղրիմի ուսումնամարզական հավաքակայանում բռնկված հրդեհի պատճառով տրանսպորտի ուղղությունը փոխվել է, նախատեսվում է մարդկանց տարհանում

09:42 19.07.2023

Տրանսպորտն ուղղորդվում է դեպի Ղրիմի Տավրիդա մայրուղու արգելափակված հատվածի շրջանցում՝ ուսումնամարզական հավաքակայանում բռնկված հրդեհի պատճառով, շրջանցումն անցնում է Ստարի Կրիմով և Պերվոմայսկոյով հին Կերչի ճանապարհով, իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ղրիմի տրանսպորտի նախարար Նիկոլայ Լուկաշենկոն։

Ավելի վաղ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել էր, որ Ղրիմի Տավրիդա մայրուղու մի հատվածը արգելափակվել է Կիրովսկի շրջանի զորավարժարաններում բռնկված հրդեհի պատճառով։

«Տավրիդա մայրուղու մի մասը՝ 118 կմ-ից մինչև 130 կմ, արգելափակված է: Տարածաշրջանային ցանցով տրանսպորտը վերահղվում է Ստարի Կրիմ և Պերվոմայսկոյե բնակավայրերով: Սա Կերչի հին ճանապարհն է»,- գրել է տրանսպորտի նախարարը։

Սերգեյ Ակսյոնովը նաև հայտնել է, որ իշխանությունները ծրագրում են տարհանել ավելի քան 2000 մարդու չորս բնակավայրերից, որոնք գտնվում են Ղրիմի այրվող փորձադաշտի մոտ:

«Պլանավորվում է չորս բնակավայրերի բնակիչների ժամանակավոր տարհանում Կիրովսկի շրջանի փորձադաշտին հարող տարածքից՝ դա ավելի քան երկու հազար մարդ է», – մանրամասնել է Ակսյոնովը։

Արգելափակված տարածքը շրջանցելու համար գործի են դրվել միջմարզային ավտոբուսներ։ Միաժամանակ, ըստ Լուկաշենկոյի, երկաթուղային տրանսպորտն ընթանում է բնականոն հունով։ Թերակղզու հյուսիսում՝ «Արմյանսկ», «Ջանկոյ» և «Պերեկոպ» անցակետերը նույնպես գործում են սովորական ռեժիմով։ Ղրիմի կամրջով մեքենաների տեղաշարժն իրականացվում է հակադարձ ռեժիմով։

Ստեղծվել է արտակարգ իրավիճակների վերացման օպերատիվ շտաբ, այն ղեկավարում է Ակսենովը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

00:30 08.08.2025

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

Մանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:   ...

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

00:23 08.08.2025

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

Ամերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

00:18 08.08.2025

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

Երևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

00:09 08.08.2025

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

23:59 07.08.2025

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

23:54 07.08.2025

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

Օգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP