18:50 19.06.2023
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգվել ու վերաբացվել է Շենգավիթի թիվ 143 մանկապարտեզը: Նորոգման աշխատանքներն ընդգրկել են նկուղից մինչև տանիք: Շենքը նաև ամբողջությամբ ջերմամեկուսացվել է։ Մանկապարտեզում անցկացվել է օդափոխության համակարգ, տեղադրվել էներգախնայող լուսատուներ։ Հիմնանորոգման շնորհիվ ավելացել են նաև խմբասենյակները. նախկին 220 երեխայի փոխարեն մանկապարտեզ կհաճախի 280 փոքրիկ: Այս տարի մայրաքաղաքում շահագործման կհանձնվի ամբողջությամբ հիմնանորոգված 22 մանկապարտեզ: […]
18:41 19.06.2023
Ժնևում հունիսի 19-ին գումարվել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգի երկրորդ կետի ներքո աշխարհում մարդու իրավունքների առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Ֆոլկներ Թյուրքը։ Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանին, նա, մասնավորապես, Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խաղաղության ջանքերը խարսխել մարդու իրավունքների վրա: Հանձնակատարն […]
18:32 19.06.2023
Մոսկվայի մետրոպոլիտենի Զամոսկվորեցկայա գծում Խովրինո կայարանից մինչև գետի կայարան գնացքների երթևեկություն չկա՝ ճանապարհին տղամարդու պատճառով, հաղորդում է Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի հեռագրային ալիքը։ Ավելի վաղ Մոսկվայի մետրոպոլիտենի Զամոսկվորեցկայա գծի հյուսիսային հատվածում ժամանակավորապես ավելացվել են գնացքների երթեւեկության ընդմիջումները։ «Զամոսկվորեցկայա գծում Խովրինո-Ռեչնոյ Վոկզալ գնացքների երթևեկություն չկա՝ ճանապարհին գտնվող մարդու պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
18:27 19.06.2023
Հունիսի 19-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Իրվին Դուբեին, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին և թարգմանչուհի Ֆենյա Եփրեմյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՓԾ տնօրենի տեղակալները։ Հանդիպման նպատակն է եղել քննարկել աղետների ռիսկի կառավարման բնագավառում համագործակցության ուղղությունները, մինչ օրս կատարած […]
18:18 19.06.2023
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 2-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2017-2018 թվականների ընթացքում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի «Ընդերքի գործակալության» պետի պաշտոնակատար Ա.Ա.-ից և վերջինիս փոխկապակցված 1 անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան […]
18:14 19.06.2023
Զինված ուժերում շարունակվում են համազորային, զորատեսակների ու հատուկ զորքերի ուժերի ու միջոցների մարտական պատրաստականության, պատրաստության, մարտունակության, զորքերի կառավարման և ապահովման կազմակերպման համալիր ստուգումները, հայտնում են Պաշտպանության նախարարությունից: Ստուգումների ընթացքում մշակվում են ինչպես տեսական ու մասնագիտական պատրաստության հարցեր, այնպես էլ անձնակազմի կողմից ուսումնամարտական խնդիրների կատարման գործնական ունակությունները:
18:07 19.06.2023
ՀՀ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ ի պատասխան գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերի` խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Նշվում է, որ «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի ուշադրության ներքո են գտնվում գորշ արջերի առանաձնյակների վարքի ուսումնասիրությունները և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների քննարկումները։ Տարվում […]
13:00 19.06.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ ներկա են գտնվել Համաշխարհային բանկի «21-րդ դարի դատական իշխանության ձևավորում և կարևորագույն ակտիվների ամրապնդում. Դատական ծառայությունների համար ՏՀՏ-ներ և ֆիզիկական ենթակառուցվածքներ» խորագրով աշխատաժողովին: Ողջունելով աշխատաժովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը կարևորել է Արդարադատության նախարարության և Համաշխարհային բանկի միջև իրականացվող համագործակցությունն ու նշել, որ […]
12:51 19.06.2023
Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկը՝ Թեմել Ալսանչակը, ապրում է ԱՄՆ Տեխաս նահանգում, որտեղ ստեղծել է ֆրոնտային ընկերություններ՝ Թուրքիայում արգելված քարոզիչ Ֆեհթուհալլահ Գյուլենի (FETÖ) կազմակերպության անդամներին վիզաներ տրամադրելու համար, երկուշաբթի գրում է Sabah թերթը՝ վկայակոչելով թուրքական անվտանգության կառույցների սեփական աղբյուրները։ Կառլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։ […]
12:46 19.06.2023
Հունիսի 24-ին և 25-ին Տաթևում սպասվում են պատմամշակութային միջոցառումներով հարուստ օրեր․ կայանալու է Սյունիքի պատմության և լեգենդների «Սարերում» իմերսիվ փառատոնը։ Թատերական բեմադրություններ, վարպետության դասեր, երաժշտություն, ազգային պարեր և խաղեր, ավանդական ուտեստներ և շրջայց պատմական հին գյուղեր․ երկօրյա փառատոնի ծրագիրը ներառում է բազմազան միջոցառումներ՝ միտված Սյունիքի մշակութային և գաստրո տուրիզմի զարգացմանը։ Փառատոնի հյուրերն ու զբոսաշրջիկները հնարավորություն […]
12:41 19.06.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ինչպես տեղեկացրել են՝ մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող ունեցող, աշխատաշուկայում անմրցունակ գործազուրկ անձինք կարող են մշակել իրենց հողատարածքը՝ պետության աջակցությամբ։ Ծրագրի մասին հետաքրքրող հարցերը քաղաքացիները կարող են գրել նախարարության ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանությունների բաժնում մինչև հունիսի 22-ը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կպատասխանի դրանց՝ հարց քաղաքացուց […]
12:36 19.06.2023
Հունիսի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 2-րդ փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայի 66-ամյա վարորդ Վահե Թոփալյանը հանկարծամահ է եղել: Մեքենան բախվել է ճամփեզրի պարսպին, ինչի հետևանքով 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
12:32 19.06.2023
Հունիսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 663 դեպք, որից 190-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 79, փլուզման, դժբախտ պատահարի՝ 5-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, դարափուլի, քարաթափման, կայծակի, գրունտային ջրերի հորիզոնի բարձրացման, ջրահեղձման, որոնողափրկարարական՝ 1-ական, ուժեղ քամու, ուժեղ կարկուտի՝ 4-ական, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման՝ 3-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, զինամթերքի հայտնաբերման՝ 2, […]
12:22 19.06.2023
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից Արցախի քաղաքացիներին տեղեկացնում են, որ բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը,որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց պետք է տրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ, տեխնիկական պատճառներից ելնելով՝ հետաձգվում է: Նախարարությունից […]
12:17 19.06.2023
Հայաստանն ու Ադրբեջանը դեռ համաձայնության չեն եկել խաղաղ համաձայնագրի կնքման մի շարք առանցքային հարցերի շուրջ, այդ թվում՝ համաձայնություն չկա, թե որ թվականի քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ «Ցավոք սրտի, կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվում են»,-նշեց […]
12:04 19.06.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ԱԳՆ ներկայացուցչին։ Բլինկենը երկրորդ օրն է Չինաստանում է և բանակցություններ է վարել Չինաստանի Կոմունիստական կուսակցության (ԿԿԿ) Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, ՀԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ Վան Յիի հետ և Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին […]
11:58 19.06.2023
Հորդանան գետի արեւմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելական զորքերի հետ բախումների հետեւանքով երեք պաղեստինցի է զոհվել։ Առնվազն 29 մարդ վիրավորվել է, երկուշաբթի հաղորդում է Wafa-ն՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալները։ Գործակալության տվյալներով՝ վիրավոր պաղեստինցիները հոսպիտալացվել են։ Նրանցից առնվազն վեցի վիճակը ծանր է։ Իսրայելական զինվորականները, ըստ Wafa-ի, մտել են Ջենին երկուշաբթի առավոտյան։ Իսրայելցի դիպուկահարները տեղադրվել են մի […]
11:54 19.06.2023
ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո Երևանում անցկացվել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Միջազգային մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել են Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր […]
11:46 19.06.2023
«Բիզնեսի զարգացման ընկերությունը», Իրաքի ցուցահանդեսների և առևտրային ծառայությունների պետական ընկերության հետ համագործակցությամբ, կազմակերպում է «Նորարարական կրթությունը Իրաքում» միջազգային ցուցահանդես-համաժողով, որը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 16-ից 19-ը Բաղդադում: Միջոցառման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ կոնտակտային տվյալներով՝ www.bec.iq, էլ.փոստ՝ [email protected], հեռախոս՝ 009647828509966, 009647728509966: Վերոնշյալ միջոցառմանը մասնակցության պարագայում անհրաժեշտ է տեղեկացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության […]
11:29 19.06.2023
Հունիսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում ծառայության ժամանակ ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների պահանջով 28-ամյա երիտասարդը պայուսակից ոստիկաններին է ներկայացրել առանց համապատասխան փաստաթղթի «Վալտեր» գրառմամբ ատրճանակ և հայտնել, որ այն ձեռք է բերել ութ տարի առաջ: Դիլիջանցի 28-ամյա երիտասարդը, ատրճանակը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դիլիջանի նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]
11:23 19.06.2023
Այսօր՝ հունիսի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գ․ Հասրաթյան փողոցի 11 հասցեում գտնվող բենզալցակայանի հետնամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանած ոստիկաններն ու […]
11:10 19.06.2023
Հունիսի 13-ին, ժամը 14.45-ին, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Ֆոլքսվագենի» 24-ամյա վարորդ Թաթուլ Քոսյանը մահացել էր, իսկ երկու ուղևորները և «Օպելի» վարորդը տեղափոխվել էին հիվանդանոց: Հունիսի 18-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպելի» վարորդը՝ 62-ամյա Նորայր Պետրոսյանը, մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: 1 զոհ, 3 վիրավոր. վթար Վանաձոր-Դիլիջան […]
10:56 19.06.2023
Հունիսի 19-ին Մոսկվայի երեք օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է 20 չվերթ։ Այս մասին են վկայում Yandex.Schedules ծառայության տվյալները։ Այսպիսով, վեց ինքնաթիռների թռիչքները հետաձգվել են դեպի Դոմոդեդովո, երկու չվերթ չեղարկվել է։ Երեք չվերթ հետաձգվել է դեպի Վնուկովո, երեքը՝ չեղարկվել։ Վեց օդանավերի թռիչքները հետաձգվել են դեպի Շերեմետևո։ Ժուկովսկու ժամանակացույցում խափանումների մասին տեղեկություններ չկան։ Մայրաքաղաքի օդային նավահանգիստներում մարդատար […]
10:47 19.06.2023
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունեցել ԵՊՀ շրջանավարտների՝ արդեն ավանդական դարձած ավարտական տոնական միջոցառումը, որի նպատակն էր հանդիսավորությամբ ճանապարհել ԵՊՀ 2022/2023 ուստարվա շրջանավարտներին և ներկայացնել համալսարանի ավելի քան 150 հազար շրջանավարտների միավորմամբ ստեղծվող «ԵՊՀ շրջանավարտների համայնքի» գործունեությունը։ ԵՊՀ շրջանավարտների համայնքն ամենամեծն ու ընդգրկունն է Հայաստանում։ Համալսարանի շրջանավարտներն իրենց առանձնահատուկ և որոշիչ դերն […]
10:42 19.06.2023
Էկվադորում հուղարկավորությանը նախապատրաստվելիս դագաղի մեջ կենդանի հայտնաբերված տարեց կինը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է El Universo-ն։ Նրա հաղորդմամբ՝ 76-ամյա Բելլա Մոնտոյան հունիսի 9-ին ընդունվել է Բաբաոյո քաղաքի հիվանդանոց։ Բժիշկները կասկածել են, որ հիվանդը ինսուլտ է ստացել, նրա սիրտը կանգ է առել։ Նրան փորձել են վերակենդանացնել, սակայն մարմինը չի արձագանքել բժիշկների գործողություններին։ […]
10:33 19.06.2023
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հունիսի 20-ից 24-ը կայցելի եվրոպական երկրներ, հայտնում է կիրակի օրը երկրի ԱԳՆ կայքը։ «Կուբայի նախագահը՝ որպես «77 գումարած Չինաստանի խմբի» նախագահ, կմասնակցի Փարիզում կայանալիք նոր համաշխարհային ֆինանսական պայմանագրի գագաթնաժողովին: Բացի դրանից, նա կայցելի Իտալիա և կլինի Վատիկանում: Ծրագիրը նախատեսում է նաև այց Սերբիայի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կուբայի պատվիրակության կազմում […]
10:24 19.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հիմնախնդիրի ներկայիս ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ: Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ներհայաստանյան հասարակական […]