TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+19.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք, առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, դպրոցի շենք և տարածք են սեփականաշնորհել, ապա` օտարել. քրեական վարույթ է նախաձեռնվել

10:21 20.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել առերևույթ հանցագործության այլ դեպքի մասին ևս: Մասնավորապես՝ վարույթի նախաքննության ընթացքում, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ […]

̰
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ֆրիդրիխ Նաումանի անվան՝ «Հանուն ազատության» հիմնադրամ

10:13 20.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում այցելել է Ֆրիդրիխ Նաումանի անվան՝ «Հանուն ազատության» հիմնադրամ: Հիմնադրամի նախագահ Հանց Պաքեն ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել այցելության համար և շեշտել, որ երկար տարիներ հիմնադրամը բազմաթիվ կարևոր ծրագրեր է իրականացրել Հայաստանում: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր խոսքում անդրադարձել հիմնադրամի երկարատև գործունեությանը՝ կարևորելով վերջինիս դերը Հայաստանում […]

̰ ̰
Մոդին ԱՄՆ-ում կհանդիպի Բայդենին

10:02 20.06.2023

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի օրը պետական ​​այցով կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։ Ինչպես երկուշաբթի օրը Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում նշել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վինայ Մոհան Կվատրան, Մոդին նախկինում վեց անգամ այցելել է […]

̰
ԵՄ-ն Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ է պատրաստում. Բլումբերգ

09:54 20.06.2023

Եվրամիությունը պատրաստվում է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ առաջարկել, երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ նախագիծը կարող է փոփոխությունների ենթարկվել մինչև հրապարակայնացումը։ Գործակալությունը հայտնում է, որ Եվրահանձնաժողովն ակնկալում է օգնություն առաջարկել Ուկրաինային դրամաշնորհների, արտոնյալ վարկերի և երաշխիքների տեսքով։ Փաթեթը ֆինանսավորվելու է ԵՄ անդամ երկրների կողմից, այլ ոչ թե շուկայական վարկերով։ […]

̰
Հաջողվել է հանել քաղաքացու հաշմանդամության կենսաթոշակի վրա դրված արգելանքը

09:40 20.06.2023

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը հաշմանդամության կենսաթոշակի վրա տարածված բռնագանձումը վերացնելու հարցով։ Ըստ դիմումատուի՝ բանկում դրամական պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բռնագանձում է տարածել իր հաշմանդամության կենսաթոշակի վրա, մինչդեռ հաշմանդամության կենսաթոշակի վրա բռնագանձումն արգելված է օրենքով։ Պարզաբանումներ ստանալու նպատակով գրություն է հասցեագրվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Պաշտպանի աջակցությամբ բարձրացված […]

̰
Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

09:33 20.06.2023

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+200-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը՝ հունիսի 21-ին, ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը պատճառվող անհարմարության համար հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

̰
Հունաստանում նավաբեկության զոհերի թիվը հասել է 81-ի

09:26 20.06.2023

Հունաստանի Պիլոս քաղաքից հարավ-արևմուտք միգրանտներով նավի վթարի հետևանքով հայտնաբերված զոհերի թիվը հասել է 81-ի, երկուշաբթի երեկոյան հայտնել է Protothema թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը մահացածների և անհետ կորածների որոնումների ժամանակ հայտնաբերվել է երկու դի, իսկ ավելի ուշ՝ ևս մեկը: Բոլորը տեղափոխվել են Կալամատա նավահանգիստ։ Ավելի վաղ հույն փրկարարները ծովում հայտնաբերել էին 78 խեղդված միգրանտների դիեր […]

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և  Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

09:18 20.06.2023

Հունիսի 19-ի ժամը 11:05-ից հունիսի 20-ի ժամը 07։55- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 19֊ի ժամը 09։15-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

̰
Միակ ելքը սա էր․ մեծ Գարիկիս մի մասնիկն է փոքր Գարիկս. 44-օրյա պատերազմում անմահացած հերոսի եղբայրը մեծանում է

09:14 20.06.2023

«Միակ ելքը սա էր․ մեծ Գարիկիս մի մասնիկն է փոքր Գարիկս․ իր հետ ոնց որ 60 տարեկան չլինեմ»,- 44-օրյա պատերազմում անմահացած Գարիկ Դավթյանի ծնողները պատմում են իրենց ընտանիքը կրկին համալրելու, երեխա ունենալու որոշման մասին։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոց. հարցերի նախարարության տեսանյութում.

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին

09:07 20.06.2023

Shantnews.am-ը ներկայացնում է հունիսի 20-ի դրությամբ ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները: Ըստ այնմ՝ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 388,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,56 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 4,65 դրամ:

̰
Աստանայում սկսվում են բանակցությունները Սիրիայում կարգավորման շուրջ

08:52 20.06.2023

Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկել են Սիրիայի կարգավորման շուրջ Աստանայի ձևաչափով բանակցությունները՝ Ռուսաստանի և Սիրիայի կառավարության պատվիրակությունների հանդիպումով։ Սա այս ձևաչափի բանակցությունների 20-րդ փուլն է։ Ռուսական կողմը ներկայացնում են Ռուսաստանի նախագահի երկու հատուկ ներկայացուցիչներ՝ Ալեքսանդր Լավրենտևը և Միխայիլ Բոգդանովը, ով նաև Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարն է։ Աստանայում տեղի կունենա նաև քառակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի […]

̰
ԱՄՆ-ում երգչուհին վնասվածք է ստացել իր վրա նետված հեռախոսի պատճառով

08:43 20.06.2023

Կիրակի երեկոյան Նյու Յորքում կայացած համերգի ժամանակ երգչուհի Բեբե Ռեքսայի վրա սմարթֆոն են նետել։ Միջադեպի տեսանյութը Twitter-ի իր էջում հրապարակել է հանդիսատեսներից մեկը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ելույթի ժամանակ հեռախոսը թռչում երգչուհու դեմքին։ Դրանից հետո նա ձեռքով ծածկում է այտը, մեջքով շրջվում դեպի հանդիսատեսն ու կռանում։ «Հիանալի շոուն ավարտվեց նրանով, որ երկրպագուներից մեկը […]

̰
Սննդաբանը նշել է արտասովոր ըմպելիք, որն օգնում է հաղթահարել անքնությունը

08:34 20.06.2023

Անքնության դեմ պայքարում «լուսնի կաթը» կարող է օգնել, ասում է սննդաբան Եկատերինա Մատիսկինան։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա բացատրել է, թե ինչ խմիչք է դա և ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա, հայտնում է Ռիա Նովոստին: Բլոգները հաճախ խորհուրդ են տալիս խմել «լուսնի կաթ»՝ քունը լավացնելու համար, մինչդեռ ըմպելիքին ծանոթ մարդիկ պնդում են, որ այն […]

̰
Ուգանդայից 123-ամյա կույսը խոստովանել է, որ երազում է հանդիպել իր սիրուն

08:23 20.06.2023

Ռուանդայից 123-ամյա կույս Թերեսիա Նիրակաջումբան խոստովանել է, որ երազում է հանդիպել իր սիրուն։ Նա պատմել է իր երկար միայնակ կյանքի և կատարյալ տղամարդ գտնելու ցանկության մասին Afrimax անգլերեն YouTube ալիքում հրապարակված տեսանյութում։ Կինը դաստիարակվել է խիստ կանոններով՝ փեսային պետք է նվիրեին ծնողները, սակայն նրանք երբեք չեն արել։ Նա երբեք ոչ ոքի չի սիրել։ Սակայն հույսը, […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները գիշերը կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

08:16 20.06.2023

Հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հայկական կողմում տուժածներ չկան:

̰
Օձեր են հանդիպել Երևանում, Աշտարակ, Բերդ քաղաքներում, Զովունի և Քասախ գյուղերում

08:10 20.06.2023

Հունիսի 18-20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Բերդ քաղաքներում, Զովունի և Քասախ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 4 սահնօձ, 2 շահմար, 2 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

08:06 20.06.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Իսակովի պող. 42 շենք, Բաբաջանյան փ. 143, 145 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Մելքումովի փողոցի աջակողմյան առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարկավագի փ. 151/1–151/4 շենքեր, Պռոշյան փ. 1 շենք, Բաղրամյան պող. 21, 23, 30/3 […]

̰
SHANTNEWS

20:00 19.06.2023

̰
Սուրեն Պապիկյանը և Քրիստիան Կամբոն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

19:54 19.06.2023

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

̰
Կայացել է Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը

19:51 19.06.2023

Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարանում) տեղի է ունեցել Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի […]

̰
Հաջողվել է նախկին զինծառայողին տրամադրել բուժօգնություն ստանալու ուղեգիր

19:38 19.06.2023

Նախկին զինծառայողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հարցում։ Ըստ դիմումատուի՝ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ստացել է հրազենային վիրավորում, որից հետո իր նկատմամբ սահմանվել է 2-րդ խմբի հաշմանդամություն: Հավելել է նաև, որ ունի ոտքերի անոթների, մկանների և ողնաշարի հետ կապված առողջական խնդիրներ: Համապատասխան հետազոտում և բուժում ստանալու նպատակով դիմել է զինվորական հոսպիտալ, […]

̰
Բրազիլական դպրոցի վրա հարձակման հետևանքով աշակերտ է մահացել

19:26 19.06.2023

Բրազիլիայի Պարանա նահանգում նախկին աշակերտը զինված հարձակում է գործել դպրոցի վրա: Միջադեպի հետեւանքով աշակերտներից մեկը մահացել է, հունիսի 19-ին հայտնել է G1 լրատվական պորտալը։ «Եվս մեկ տղայի գլխին կրակել են»,- ասվում է կայքում։ Տուժածն այժմ հիվանդանոցում է գտնվում ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա հանցագործին: Հարձակման դրդապատճառներն ու բոլոր հանգամանքները պարզվում են։

̰
Տյումենում տեղի են ունեցել Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու օծման, Մարշալ Բաղրամյանի անվան բարեկամության պուրակի և հուշարձանի բացման արարողություններ

19:21 19.06.2023

Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստանի Տյումեն քաղաքում մասնակցել է Հայ Առաքելական Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու օծման, Մարշալ Բաղրամյանի անվան ռուս-հայկական բարեկամության պուրակի և հուշարձանի բացման արարողություններին։ Միջոցառումների ընթացքում ՀՀ կառավարության պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Արարողությանը ներկա են գտնվել նաև Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մորը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։ Եկեղեցու կառուցման համար […]

̰
Խաչատուրյանն ու Գունար Շելենբերգերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

19:17 19.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավորություններն ու առկա ներուժը՝ մասնավորապես գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի ոլորտներում: Լանդթագի նախագահը շեշտել է, որ ներկայումս էլ իրականցվում են մի շարք համատեղ գյուղատնտեսական ծրագրեր՝ մասնավորապես Արմավիրի մարզում և այդ ծրագրերն ընդլայնվելու միտում ունեն: […]

̰
Փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից

19:11 19.06.2023

Հունիսի 18-ին, ժամը 11։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է […]

̰
Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորանում. մի քանի տոննա հեղուկ գազով բարձված Iveco բեռնատարը կողաշրջվել է

19:08 19.06.2023

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Պետիկ Կ․-ն իր վարած Iveco մակնիշի գազի ավտոցիստեռնով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Սպիտակի 2-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները դադարեցրել […]

̰
Հայաստան-Լատվիա խաղի մեկնարկային կազմերը հայտնի են

19:00 19.06.2023

Եվրո-2024 ընտրական փուլի Հայաստան-Լատվիա խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Չանչարևիչ, Հարոյան, Հարությունյան, Մկրտչյան, Իվու, Սպերցյան, Զելարայան, Բալեկյան, Ռանոս, Դաշյան, Տիկնիկզյան: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավարը Սլովակիան ներկայանցող Պետեր Կրալովիչն է: Մրցավարի օգնականներն են Միլան Շտրբոն և Տոմաշ Վորելը, […]

̰
Սուրեն Պապիկյանը «Լը Բուրժե»-ում մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը

18:57 19.06.2023

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 19-ին «Լը Բուրժե»-ում մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը: Նախատեսվում են այցելություններ ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ցուցադրական տաղավարներ և հանդիպումներ ընկերությունների ղեկավարների հետ:

̰
Վահագն Խաչատուրյանը Բեռլինում ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ

18:53 19.06.2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

̰
BACK_TO_TOP