10:37 21.06.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին դիկտատոր է անվանել՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների երկնքում օդապարիկի հետ կապված միջադեպին, հայտնում է Reuters-ը։ Սպիտակ տան ղեկավարը, ելույթ ունենալով երեքշաբթի օրը Կալիֆորնիայում կայացած միջոցառման ժամանակ, ասել է, որ երբ ԱՄՆ-ը խոցել է «լրտեսական սարքավորումներով այս օդապարիկը», Չինաստանի առաջնորդի «շատ վրդովմունքի» պատճառն այն է, որ նա «չգիտեր, որ […]
10:26 21.06.2023
Խորհրդարանում բաց ռեժիմով կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից: Հանձնաժողովը քննում է պատերազմի համար հիմք հանդիսացած գործոններն ու պատճառները, մեր ունեցած կորուստները, ստեղծված իրավիճակի քաղաքական ու ռազմական բացթողումները։ Վարչապետը փորձել […]
10:20 21.06.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-բրազիլական բարեկամական կապերի զարգացման: Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են […]
10:12 21.06.2023
Կանադական ինքնաթիռը ստորջրյա ձայներ է գրանցել Ատլանտյան օվկիանոսում անհետացած սուզանավի ( батискаф) որոնման տարածքում, որը սուզվել էր դեպի «Տիտանիկ» մարդատար նավի խորտակման վայր: Այս մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ առափնյա պահպանության հյուսիսարևելյան ստորաբաժանման մամուլի ծառայությունը։ Ատլանտյան օվկիանոսում անհետացած ստորջրյա ինքնագնացի որոնումները զբաղեցրել են գրեթե 26 հազար քառակուսի մետր տարածք։ «Կանադական օդանավը ստորջրյա ձայներ է հայտնաբերել [բաթիսկաֆի] […]
09:58 21.06.2023
Գրեթե 100 մարդ, այդ թվում՝ ավելի քան 60 ոստիկան, տուժել է երկրի հյուսիսում գտնվող Արգենտինայի Ջուջույ նահանգում բախումների հետևանքով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է շրջանի կառավարությունը։ «Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այսօր Սան Սալվադոր դե Ժուժու քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում մի քանի հիվանդանոցների և շտապօգնության ծառայությունների մասնագետները բուժօգնություն են ցուցաբերել 96 մարդու, այդ […]
09:47 21.06.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Ն․ Ստեփանյան փ. 16, 16/1, 18 շենքեր, Մոլդովական փ. 38, 40, 42, 44, 44/1, 44/2, 44/3, 44/4, 46, 46/1, 46/2, 48, 48/1, 48/2, 48/3 շենքեր, Մոլդովական և […]
09:38 21.06.2023
Կախովկայա հիդրոէլեկտրակայանի ավերման և Խերսոնի շրջանում տարածքների հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, հայտարարել է շրջանային կառավարության նախագահ Անդրեյ Ալեքսեենկոն։ «Նոր Կախովկան աստիճանաբար դուրս է գալիս ջրհեղեղի պատճառով արտակարգ դրությունից… Ցավոք սրտի, զոհերի թիվը հասել է 41-ի»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։ Ալեքսեենկոն մանրամասնել է, որ Ալեշկինսկի շրջանում ջուրը գրեթե նահանջել է, Գոլոպրիստանսկի […]
09:30 21.06.2023
Հունիսի 21-ին, ժամը 05։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ փոսի մեջ (մոտ15 մ) դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ն. Ն.-ի (ծնված 1981 թ.) դին դուրս են […]
09:26 21.06.2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը կմեկնեն Ղրղզստանի Հանրապետություն։ ԿԸՀ պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով հունիսի 22-23-ին կմասնակցի Ղրղզստանի Հանրապետության Իսիկ-Կուլ շրջանի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվելիք ընտրական ֆորումին։ Ընտրական ֆորումի շրջանակներում նախատեսվում է փորձի փոխանակում և քննարկում ընտրական իրավունքի և գործընթացի զարգացման, քաղաքացիների ընտրական իրավունքների ապահովման, ընտրությունների իրավական մշակույթի […]
09:15 21.06.2023
Կրասնոյարսկի երկրամասում հայտնաբերվել են պլեզիոզավրերի, մոզազավրերի և կրիաների մնացորդներ, հայտնում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կայքը։ Ուշ կավճի շրջանի (100 միլիոն տարի առաջ) սողունների ատամներ, ողնաշարեր և այլ ոսկորներ հայտնաբերվել են Պյասինա գետի հովտում 2021 և 2022 թվականներին արշավների ժամանակ: Պլեզիոզավրերի մնացորդների մեծ մասը հայտնաբերվել է։ Նրանց երկարությունը հասնում էր 20 մետրի։ Նրանք լողում էին […]
09:07 21.06.2023
Shantnews-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,57 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 4,67 դրամ:
08:50 21.06.2023
«Արարատ» կոնյակի մատակարարումները Ռուսաստան իրականացվում են արտադրողի հետ գործող պայմանագրերով և կշարունակվեն հետագայում, ինչի դեպքում ելք կգտնվի, ասել է Հայաստանի խոշորագույն գինի ներկրող «Լուդինգ գրուպ»-ի գործադիր տնօրեն Էռնեստ Խաչատուրյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: Մայիսի վերջին ընկերությունը հայտարարեց, որ Pernod Ricard-ից, որը նախկինում որոշել էր դադարեցնել իր արտադրանքի արտահանումը երկիր, ծանուցումներ չի ստացել «Արարատ» կոնյակի ապրանքանիշի […]
08:38 21.06.2023
Հիմնանորոգվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրում գտնվող կիկլոպյան ամրոց տանող ճանապարհը՝ 1.2կմ երկարությամբ։ Շինարարությունը ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցներով իրականացնում է «Ճան շին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։ Այս պահին կապալառու կազմակերպությունը կատարում է ծածկի քանդում, ջրահեռացման համակարգի, մայթերի կառուցում, տեղադրվում են վաքեր։ Ամբողջովին կվերականգնվի երթևեկելի հատվածը, կնորոգվեն նաև ճանապարհի վրա գտնվող երկաթբետոնե կամուրջները, […]
08:29 21.06.2023
Ալցհեյմերի հիվանդությունը հաճախ զարգանում է 65 տարեկանից հետո, սակայն կան նաև այս հիվանդության վաղ ձևեր։ Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 19-ին, ասել է բժշկական գիտությունների թեկնածու, նյարդաբան Մարինա Անիկինան։ «Ալցհեյմերի դասական ձևն այն է, երբ խանգարվում է հիշողությունը, առարկաների անունները և գործունեությունը: Այսինքն՝ հիվանդի համար դժվար է հագնվել, կոճակներ ամրացնել, կոշիկների թելերը կապել։ Որքան ուշ է […]
08:18 21.06.2023
Ի պատասխան սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված «Ահազանգ․Սևանի ափին գործում է ապօրինի ավազի հանք» վերտառությամբ հրապարակումների, ՇՄ նախարաչությունից հայտնում են հետևյալը․ Նախքան ահազանգի սոցիալական ցանցերով տարածվելը, սույն թվականի հունիսի 20-ին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ներկայացուցիչների կողմից ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում Երևան -Շորժա M14 մայրուղու հարակից հատվածում հայտնաբերվել է ընդերքօգտագործման ապօրինի […]
08:07 21.06.2023
Ժամանակակից ստոմատոլոգիան թույլ է տալիս ամբողջությամբ վերականգնել կորցրած ատամները, և դրա համար ամենից հաճախ օգտագործվում են իմպլանտներ, որոնք արմատավորվում են ավելի քան 98% հավանականությամբ: Սակայն դա միշտ չէ, որ հնարավոր է, և դրա համար կան մի շարք պատճառներ: Ատամնաբույժ-վիրաբույժ, «Դևա-Դենտ» էսթետիկ ստոմատոլոգիայի կլինիկայի իմպլանտոլոգ Դմիտրի Ֆեդորովը «Իզվեստիային» պատմել է այն մասին, թե ինչու ատամնաբուժական իմպլանտը […]
11:56 20.06.2023
Հուլիսի 5-ին Արյունաբանների հայկական ասոցիացիայի կողմից կանցկացվի Համահայկական արյունաբանական 3-րդ սիմպոզիումը: Այն նախատեսված է արյունաբանների, ուռուցքաբանների և լաբորատոր բժիշկների համար։ Միջոցառման շրջանակներում ներկայացվելու են նորագոյացությունների զարգացման, ախտորոշման և բուժման տարբեր եղանակների հիմնահարցերին նվիրված զեկույցներ: Դասախոսություններով հանդես կգան արյունաբանների միջազգային ասոցիացիայի պատվավոր փորձագետներ, գիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակներ՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից: Համահայկական արյունաբանական 3-րդ […]
11:50 20.06.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում երբ է հասկացել, որ միակ հնարավոր տարբերակը մնում է ռազմական գործողությունների դադարեցման զիջումային տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում: Վարչապետը հայտնեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցնելու հայտարարությունը իր կողմից ստորագրելու հարցում շրջադարձային դեր […]
11:46 20.06.2023
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 19-ին Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 3-րդ թաղամասում հայտնաբերվել և Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 45-ամյա Վաչե Ո.-ն, որը մայիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]
11:37 20.06.2023
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 19-ին բաժին է ներկայացել 27-ամյա Արմեն Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով: Հետախուզվողի ներկայանալու մասին տեղեկացվել է վարույթն իրականացնող մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]
11:33 20.06.2023
Հունիսի 20-ին, ժամը 06:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհին՝ Ալավերդի քաղաքում գտնվող հին կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը երկկողմանի փակ է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 […]
11:25 20.06.2023
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում պարզվել է հունիսի 13-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է Volkswagen-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Թաթուլ Քոսյանը, իսկ Opel Zafira-ն վարել է Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Նորայր Պետրոսյանը։ Վթարի հետևանքով վարորդներից Թ․ Քոսյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Լոռու […]
11:22 20.06.2023
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհի՝ Երասխ բնակավայրի մոտից մինչև Սուրենավան 12.2կմ ճանապարհահատվածում ասֆալտապատումն ավարտական փուլում է, շուտով կմեկնարկեն ճանապարհի կահավորանքի և անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքները։ Գծանշումից և անվտանգության տարրերով կահավորումից հետո, աշխատանքներն ընդունող հանձնաժողովի կողմից թերություններ չհայտնաբերվելու դեպքում, ճանապարհը կընդունվի շահագործման։ Այս հատվածում հիմնանորոգումը կատարում է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Արմստրոյ» ՍՊԸ-ն։ Մ-2-ի […]
11:14 20.06.2023
Այսօր՝ հունիսի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գառնիի բաժանունք է ներկայացել Գառնի գյուղի բնակիչ 54-ամյա Սահակ Հ-ն և հայտնել, որ քիչ առաջ իրենց տանը ինքը մուրճով հարվածել է իր եղբոր՝ 52-ամյա Վահան Հ․-ի գլխին և սպանել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության […]
11:09 20.06.2023
Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի վթարի և Խերսոնի շրջանի ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, տուժել է 115 մարդ։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններից։ «Վերջին տվյալներով՝ զոհ է դարձել 38 մարդ, տուժել է նաև 115 մարդ, նրանք հոսպիտալացվել են հիպոթերմային և այլ վնասվածքներով»,- ասել է աղբյուրը։
11:00 20.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասն խոսել է հայաստանյան տնտեսական կյանքի առանձնահատկությունների և ազատական տնտեսության հնարավորությունների մասին: Նախագահն ընդգծել է, որ անձամբ շատ ուշադիր է, որպեսզի ներդրումային միջավայրը գրավիչ լինի բիզնեսի և ուղղակի ներդրումների իրականացման համար, այս կապակցությամբ Վահագն […]
10:47 20.06.2023
Հունիսի 21-ին` ժամը 11:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։
10:39 20.06.2023
Կովկասյան, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններն ու ճգնաժամերը լուսաբանող ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական հարձակումներին ու դրանից չընկճվող հայ բնակիչների ամուր կամքին: Մասնավորապես գրել է. «Ալիևն ուզում է էթնիկ զտումներ անել, բայց Հայաստանը պայքարող ժողովուրդ է, գոյատևման խնդիր է: Սոթքը ադրբեջանական սեպտեմբերյան հարձակումներից ամենաշատ տուժած շրջաններից էր։ […]
10:28 20.06.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության փոխդեսպան, Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) պատասխանատու Կլաս Վալդենստրոմին: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել փոխդեսպանին՝ դատական և իրավական, մարդու իրավունքների պաշտպանության, պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներների բարեփոխումներին Շվեդիայի կողմից ցուցաբերված աջակցության համար: Փոխդեսպանը կարևորել է համագործակցության ծրագրերը, մասնավորապես՝ Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի, Բարձրագույն դատական խորհրդի […]