14:29 02.06.2023
Հունիսի 3-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն առնվազն 20 պետությունների ղեկավարներ և 45 նախարարներ։ «Մենք ակնկալում ենք, որ նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն տարբեր երկրների 20 պետությունների ղեկավարներ և 45 նախարարներ։ Ակնկալվում է, որ կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կատարի Էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին։ Նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար […]
14:23 02.06.2023
Հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին և 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, հունիսի 6-7-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։ […]
14:16 02.06.2023
Մայիսի 19–ից 27–ը ՀՑԹԻ նախաձեռնությամբ և Հայաստանում հունական համայնքի մասնակցությամբ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում կազմակերպված Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք: Մայիսի 19-ին Ալավերդի քաղաքի հունական կենտրոնի բակում տեղադրված հուշաքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների խոնարհման արարողությանը, որին հաջորդեց Ալավերդի համայնքի հոգևոր հովիվ Միքայել քահանա Շաղոյանի աղոթքը՝ նահատակված հույների հիշատակի համար։ Միջոցառմանը ներկա էին Ալավերդի […]
14:01 02.06.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հելսինկիի քաղաքապետարանում ելույթի ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ի «դռները» բաց են մնալու դաշինքի նոր անդամների համար։ «ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար և կշարունակեն բաց մնալ»,- ասել է Բլինքենը։ ԱՄՆ պետքարտուղարն ուրբաթ այցով Հելսինկիում է։ Ավելի վաղ Էնթոնի Բլինքենը և Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն ստորագրել էին համատեղ հռչակագիր 6G ոլորտում […]
13:38 02.06.2023
Հունիսի 1-ին, ժամը 12.40-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, սառը զենք կրելու կասկածանքով, օդանավակայանի մեկնման սրահից գծային բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի, 48-ամյա տղամարդու: Նրա ձեռքի պայուսակի խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ: 48-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ […]
13:30 02.06.2023
Երևանի մետրոպոլիտենը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է Պատմական Հայաստանի քատեզը տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից ս․թ․ մայիսի 29-ին` մաշվածության ու խամրածության […]
13:22 02.06.2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը: ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է […]
13:19 02.06.2023
ՊԵԿ-ը ներկայացրել է մայիսի 16-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․ Արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 4,121,500 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 7,134,000 ՀՀ […]
11:57 01.06.2023
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ.Հ.-ն Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի դատավճռով, մեղավոր է ճանաչվել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին ընտրակաշառք տալու համար։ Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ.Հ.-ն 2021 թվականի հունիսին նախնական համաձայնության էր եկել նույն […]
11:52 01.06.2023
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը նախապես հայտարարել էր, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %, և, որ հունիսի 1-ից օրենքը կիրառվելու է։ Մշտադիտարկումները ցույց են տվել, որ վարորդների մեծ մասը, անսալով Ոստիկանության հորդորներին, արդեն իսկ հեռացրել են թաղանթները և փոխարինել մգեցված ապակիները։ Խնդրո […]
11:49 01.06.2023
Մայիսի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մշակույթի օրերի մեկնարկը տրվել է բացման գալա համերգով, որի շրջանակում տեղի է ունեցել Թուրքմենստանի մշակույթի և արվեստի վարպետների համերգ: Ծրագրի բացման ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի […]
11:47 01.06.2023
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Տոնը ևս մեկ հրաշալի հնարավորություն է՝ ընդգծելու այն կարևոր պատասխանատվությունը, որն ունենք երեխաների նկատմամբ՝ նրանց համար ծառայել լավ օրինակ, սերմանել պատասխանատվություն, կարգապահություն ու հարգանք, նպաստել երեխաների համար առողջ և ապահով […]
11:44 01.06.2023
Մայիսի 31-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Զիլ» բեռնատարին. 19-ամյա վարորդը և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ուղևորը՝ 14-ամյա Վոլոդյա Խաչատրյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]
11:35 01.06.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել կենդանիների տեղափոխման ժամանակ ուղեկցող փաստաթղթի առկայության պրտադիր պահանձի մասին.
11:31 01.06.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, որում ասվում է. «Սիրելի´ երեխաներ, Շնորհավորում եմ բոլորիս երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են: Հարկ է նկատի ունենալ, որ մեծ է պետության դերը՝ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում: Երեխաների […]
11:18 01.06.2023
Կինը հանկարծամահ է եղել Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռում՝ Սոչիից Չելյաբինսկ տանող ճանապարհին, հինգշաբթի հայտնել է Ուրալի տրանսպորտի դատախազության մամուլի ծառայությունը։ «Ուրալյան ավիաուղիների Սոչի-Չելյաբինսկ երթուղով U6 619 չվերթ իրականացնող ինքնաթիռում հանկարծամահ է եղել 1977 թվականին ծնված մի կին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դատախազությունը կազմակերպել է ավիաընկերության աշխատակիցների կողմից անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ օրենքի պահանջների պահպանման […]
11:14 01.06.2023
Մարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել քաղաքի առանձնատների նկուղային հարկերը: Հրշեջ փրկարարները մինչև առավոտյան ժամը 5-ը ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել։ Մայիսի 31-ին տեղացած ուժեղ սելավից Մարտակերտ քաղաքի մի շարք փողոցների առանձնատներ լցվել են անձրևաջրերով: Առաջին ահազանգը «911» ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 17:51-ին: Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները, Մարտակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում տեխնիկական օգնություն […]
11:09 01.06.2023
ՆԱՏՕ-ի 700 զինծառայողներից բաղկացած ուժերն արդեն շարժվել են դեպի Կոսովո, սակայն դա չի նշանակում, որ դաշինքը հրաժարվել է տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորումից։ Այս մասին հունիսի 1-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի զորքերը կժամանեն Կոսովո՝ դաշինքի ուժերին աջակցելու համար։ «Սակայն դա չի նշանակում հրաժարվել խաղաղ կարգավորումից, ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է [Բելգրադի […]
11:02 01.06.2023
2023 թվականի մայիսի 05-ից ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից, դատախազական լիազորության շրջանակաում, պետության գույքային շահերի պաշտպանության նպատակով նախաձեռնվել է ԱՀ կառավարության 2015թ. հունիսի 08-ի թիվ 353-Ն որոշմամբ հաստատված՝ ԱՀ գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով մինչև 5.000.000 ՀՀ դրամի անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացի օրինականության ուսումնասիրություն: […]
10:59 01.06.2023
Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունեցել աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշար և պարգևատրման արարողություն: Մրցաշարին Հայաստանի և ևս 5 երկրի՝ Ռուսաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի և Իրանի ներկայացուցիչներ են մասնակցել: Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել: […]
10:55 01.06.2023
Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի երաժշտական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:48 01.06.2023
Մայիսի 31-ին Երևան-Սևան մայրուղում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում սևահողի ապօրինի տեղափոխման կասկածանքով ստուգվել է «ԶԻԼ» մակնիշի մեքենան։ Բեռնատարի թափքում հայտնաբերվել է 5խմ հողի վերին շերտի կանաչապատ զանգված (չիմ)։ Պարզվել է, որ քաղաքացի Գ.Խ.-ն հողային կանաչապատ զանգվածն անօրինական դուրս է բերել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից։ Սևահողով բեռնված […]
10:42 01.06.2023
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ համակարգի երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի հաստատությունների տնօրենների և խնամվող սաների մասնակցությամբ, որին ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Կարևորելով երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների կիրառման վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, նախարարի տեղակալը ընդգծել է հաստատությունների միջև փոխգործակցության անհրաժեշտությունը, առկա […]
10:35 01.06.2023
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կատարողական վարույթների էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ներդրվել է նոր ծրագրային մոդուլ, որի շնորհիվ՝ կատարողական վարույթներով կատարված վճարումների մշակման գործընթացն ամբողջ ծավալով ավտոմատացվել է և իրականացվում է 24/7 ռեժիմով։ Այս մասին հայտնում է ՀԿԱԾ մամուլի ծառայությունը: Ներդրված նոր մոդուլի շնորհիվ կատարողական վարույթով պարտավորությունների ամբողջական կատարված լինելու դեպքում գույքային բնույթի կատարողական վարույթներով վճարումները […]
10:28 01.06.2023
Ամերիկացի ձեռներեց, Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը վերականգնել է իր առաջին տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալների։ Մասկը կրկին կարողացել է շրջանցել շքեղության ապրանքներ արտադրող ֆրանսիացի LVMH (LVMH Moet Hennessy – Louis Vuitton) Բեռնար Առնոյին։ Եթե մեկ օր առաջ ֆրանսիացու կարողությունը գնահատվում էր 192 միլիարդ դոլար, իսկ ամերիկացու կարողությունը՝ […]
10:20 01.06.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նրոք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 28-ին «Մուրացան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը, ժամը 07։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ […]