09:16 05.06.2023
Միսուրի նահանգի Կոլումբիա քաղաքի դատարկ տանը երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով երկու դեռահաս է զոհվել, չորսը վիրավորվել են։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Բուն շրջանի շերիֆի գրասենյակը, որի տարածքում է գտնվում քաղաքը։ «Զոհվել են 16 և 17 տարեկան երկու դեռահասներ: 16-ից 19 տարեկան չորս դեռահասներ հրազենային վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- […]
09:07 05.06.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
09:03 05.06.2023
Կենտրոնական բանկը հունիսի 5-ին ներկայացրել է տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 386 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 389 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 415 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 419 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4.75 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4.83 դրամը:
08:54 05.06.2023
Կիրակի օրը քարաթափման հետևանքով 19 մարդ է զոհվել Լեշան քաղաքում (Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգ), ևս 5-ը վիրավորվել են։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը: Փլուզումը տեղի է ունեցել Ջինկոուե քաղաքի շրջանի Յոնշենգ գյուղում, ասվում է հաղորդագրության մեջ։ Փրկարարական գործողությունն ավարտվել է հունիսի 4-ի երեկոյան։ Ավելի վաղ հաղորդվում էր առնվազն 14 զոհի մասին:
08:47 05.06.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Սունդուկյան փ.25-29, Քոչար փ. 22-24 շենքեր, Շիրակի փ. 1, 2, 3, 20, 22, Արտաշիսյան փ. 86, 88, 88Ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաշինջաղյան փ. 10, 12, 14, Անդրանիկ փ. 137, […]
08:39 05.06.2023
Տեխաս նահանգի Սաննիվեյլ քաղաքում հրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել է, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է NBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը։ Ըստ աղբյուրի՝ երկու ենթադրյալ ներխուժածներից մեկը կրակել է մեքենայի վրա, որում եղել է հինգ հոգանոց ընտանիք։ Կինը տեղում մահացել է, տղամարդն ու երեք երեխաները հոսպիտալացվել են։ Կասկածյալները մինչ այժմ չեն ձերբակալվել։ Դեպքի առթիվ […]
08:30 05.06.2023
Առնվազն 15 մարդ է մահացել Հայիթիում այս շաբաթավերջին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով, ևս ութը դեռևս անհետ կորած է համարվում։ Նման տվյալներ է հրապարակել կիրակի օրը Կարիբյան ավազանի երկրի քաղաքացիական պաշտպանության գրասենյակը։ Գործակալության տվյալներով՝ աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 13 հազար մարդ։ Ավելի քան 1,2 հազար տուն մասամբ ջրի տակ է անցել։ Տեղի իշխանությունները զբաղվում […]
08:26 05.06.2023
Հունիսի 4-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա տանող ավտոճանապարհին՝ «Ավան Պլազա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
08:10 05.06.2023
Հունիսի 4-ին, ժամը 19։41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ-Կարմրաքար հատվածում՝ անտառում, քաղաքացին մոլորվել է և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն Արծվանիկ գյուղի հարակից անտառում հայտնաբերել են քաղաքացի Ն․ Ս․-ին (ծնված 1992 թ․)՝ […]
13:00 03.06.2023
ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնի և պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ հունիսի 3-ի ժամը 00.30-ին Բերդ-Ճամբարակ ճանապարհին ստուգման են ենթարկել «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան, որի բեռնախցիկի ակնհայտ տեսանելի վայրում հայտնաբերվել են 1 հրացան և 1 ատրճանակ: 21-ամյա վարորդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն և համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: […]
12:57 03.06.2023
Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի 30 անդամներ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ այցելել են Արդարադատության նախարարություն Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների պատվիրակությանը, որը գլխավորել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը: Նախարարի տեղակալը […]
12:49 03.06.2023
Հունիսի 2-ին, ժամը 18.30-ին, «ԲՄՎ 528» մակնիշի մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 02.05-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 53-ամյա Նարինե Թորոսյանը մահացել է: «ԲՄՎ 528»-ի վարորդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. […]
12:46 03.06.2023
ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան էջում ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած գնացքների թղբերգական վթարի կապակցությամբ: «Խորապես վշտացած եմ Օդիշայի Բալասորե քաղաքում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարից։ Հայաստանը կիսում է եղբայրական Հնդկաստանի վիշտը: Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորներին շուտափույթ ապաքինման համար»,-ասվում է գրառման մեջ: Հիշեցնենք, որ երեկ Հնդկաստանում խոշոր վթար էր տեղի ունեցել, որի զոհերի […]
12:28 03.06.2023
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահարի զոհերի թվում երկու երեխա կա, հայտնում է ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ժամը 8.40-ի սահմաններում, Սոֆիյսկայա փողոցի և Փառքի պողոտայի խաչմերուկում տասնյակ մեքենաների բախման հետևանքով։ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ՆԳՆ-ն […]
12:07 03.06.2023
Մայիսի 25-26-ը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը Պրահայում (Չեխիա) մասնակցել են «Ընտրական կիբեր պատրաստվածության ցանց» քննարկմանը: Այն նախաձեռնվել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից: Քննարկմանը մասնակցել էին հինգ երկրների ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներ: Հանդիպման առաջին օրը գաղափարների, փորձի և […]
12:02 03.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, Հայ բարեգործական ընդհանուր միության՝ «AGBU-Silicon Valley» մասնաճյուղի նախագահ Երվանդ Զորյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության և տեխնոլոգիական նորարարությունների շարունակական զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել գիտակրթական ոլորտի, կառավարության և գործարար համայնքի փոխգործակցության խթանման և միասնական օրակարգի ձևավորմանը: Հանրապետության նախագահը […]
11:30 03.06.2023
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
11:27 03.06.2023
Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05․00-ի սահմաններում 53-ամյա Կարեն Ավագյանը Kia մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում՝«Մշո օջախ» հացատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է […]
11:06 03.06.2023
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։ Այս մասին, հղում անելով դատախազությանը, հայտնում է «Լուրեր»-ը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական հետապնդում է հարուցվել «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում 16-ամյա անչափահասին ծեծի ենթարկած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության […]
10:50 03.06.2023
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 3-ին՝ ժամը 09։00-18։00, կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչեւ Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթեւեկությունը։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը իրականացնելու է երթևեկությանը խանգարող ծառաթփատեսակների հեռացման, ինչպես նաև շինարարական աղբի մաքրման աշխատանքներ։
10:36 03.06.2023
Առաջին անգամ անհրաժեշտ է երեխային օրթոդոնտին ցույց տալ 2,5-3 տարեկանում, քանի որ հենց այս ժամանակ է ավարտվում կաթնային խցանման ձևավորումը, որը սխալ ձևավորվելու դեպքում կարող է փոխանցել բոլոր խախտումները մշտական ատամներին. Այս մասին Газета.Ru-ին ասել է ատամնաբույժ-թերապեւտ, Կուրսկի Maestro կլինիկայի ղեկավար Ալեքսեյ Սոշնիկովը։ Փորձագետի խոսքով, եթե երեխային 2-3 տարեկանում չեն տանում բժշկի, ապա նրան պետք […]
10:24 03.06.2023
Քենիացի մարզիկ Ֆեյթ Կիպյեգոնը համաշխարհային ռեկորդ է սահմանել 1,5 հազար մետր վազքում: Դա տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ հունիսի 2-ին, Ֆլորենցիայում ընթացող «Ադամանդե լիգայի» մրցաշարում: 29-ամյա մարզիկը կարողացել է տարածությունը վազել 3 րոպե 49,11 վայրկյանում, ինչը 96 հարյուրերորդական վայրկյանով ավելի արագ է եթովպացի Գենզեբե Դիբաբայի՝ 1991 թվականին սահմանած ռեկորդից։ «Երբ ես հատեցի վերջնագիծը, ես գիտեի, […]
10:11 03.06.2023
«Արամ Խաչատրյան» համերգասրահում ամփոփվել է Երևանի համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 14-րդ մրցույթ-փառատոնը: Ամենամյա երաժշտական ստուգատեսն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Դպրոցներին շնորհավորել ու պատվոգրեր է հանձնել Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
10:05 03.06.2023
Ծուռթաթությունը ոտնաթաթի բնածին կամ ձեռքբերովի դեֆորմացիա է, որը չբուժվելու դեպքում կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Մասնավորապես, այն կարող է հաշմանդամություն առաջացնել երեխաների մոտ։ Այս հիվանդության պատճառների, հետևանքների, ախտորոշման և բուժման մասին հունիսի 3-ին «Ծուռթաթության» օրը «Իզվեստիա»-ին ասել է ՍՄ-Կլինիկայի վնասվածքաբան-օրթոպեդ Վերոնիկա Մերեժկոն։ Նրա խոսքով, մեծահասակների և երեխաների մոտ ամենից հաճախ ծուռթաթություն նկատի ունեն ոտքի […]
09:50 03.06.2023
82 տարեկանում մահացել է Գրեմմիի կրկնակի դափնեկիր երգահան Սինթիա Վեյլը։ Այդ մասին հունիսի 2-ին հայտնել է TMZ-ը։ Նրա դուստրը՝ Ջեն Մանը, հաստատել է մոր մահը՝ ասելով, որ նա մահացել է հինգշաբթի օրը՝ հունիսի 1-ին: Մահվան պատճառը չի նշվում։ 1960-ականներին Սինթիայի հիթ գրելու գործընկերն էր նրա ամուսինը՝ Բարրի Մաննը, ում հետ նա ամուսնացած էր 62 տարի։ […]
09:43 03.06.2023
Մարդկային գործունեության ընթացքում արտանետվող ջերմոցային գազերը կարող են սրել կլիմայի փոփոխության բնական գործոնները, ներառյալ Լա Նինյա և Էլ Նինյո օվկիանոսային հոսանքների ամենահզոր տատանումները, ՌԻԱ Նովոստիին ասել է կլիմայագետ Ալեքսեյ Կոկորինը: Ավելի վաղ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) հրապարակել էր կանխատեսում, ըստ որի՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում գլոբալ ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային բարձր մակարդակի։ Դրան […]
09:22 03.06.2023
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների` ս.թ. մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Նիստն […]