TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Պերուում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

09:12 03.06.2023

Ուրբաթ օրը 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պերուի հարավում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հուարանկանտե քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք՝ մոտ 4,6 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 2 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին

09:00 03.06.2023

Շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, rate.am-ում ներկայացված են տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքը 386 դրամ է, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքը 415 դրամ է, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքը 4.75 դրամ է, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.83 դրամ:

̰
Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասնում է 300-ի

08:49 03.06.2023

Հնդկաստանում գնացքի վթարի հետևանքով առնվազն 288 մարդ է զոհվել: Գնացքները բախվել են ուրբաթ օրը Բալասորե քաղաքի մոտ։ Երկաթուղային իշխանությունների թարմացված տվյալների համաձայն՝ Կալկաթայից Չենայ մեկնող մարդատար գնացքի 10-12 վագոն բեռնատար գնացքի հետ բախվելուց դուրս է եկել ռելսերից և ընկել հակառակ գծի վրա։ Որոշ ժամանակ անց նրանց մեջ մխրճվել է մեկ այլ մարդատար գնացք, ինչի հետևանքով […]

̰
Դպրոցականներով ավտոբուսը հայտնվել է Ջրվեժի գերեզմանների տարածքում. կա վիրավոր. կոտրվել են շիրմաքարեր

08:22 03.06.2023

Հունիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում MAN մակնիշի մարդատար ավտոբուսը Երևան-Գառնի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ջրվեժի գերեզմանների տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի շիրմաքարերի և հայտնվել գերեզմանոցի տարածքում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Դեպքի վայրում հավաքված մի […]

̰
Ինչպիսի՞ն են Հայաստանը և նրա խնդիրները Ռուսաստանի ընկալմամբ և հակառակը. գիտաժողով Մոսկվայում

22:00 02.06.2023

Ինչպիսի՞ն են Հայաստանը և նրա խնդիրները Ռուսաստանի ընկալմամբ և հակառակը, ինչպես են հայերն ընկալում Ռուսաստանն ու նրա արտաքին քաղաքականությունը։ Այս հարցերի շուրջ Մոսկվայում գումարվել է գիտաժողով, որին մասնակցել են երկու երկրների առաջատար քաղաքագետներն ու վերլուծաբանները։ Նրանք հանգիստ մթնոլորտում փորձել են բացատրել, թե ինչից է առաջ գալիս այդ անջրպետը, երբ իրականությունն ու դրա արտացոլումը մարդկանց պատկերացումների […]

̰
SHANTNEWS

21:59 02.06.2023

̰
Բաքուն և Վաշինգտոնը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

21:50 02.06.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալի հետ հեռախոսով քննարկել է ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ «Կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են անցկացրել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության […]

̰
Հայաստանը և Արցախը շրջադարձային խաչմերուկում. Մայր Աթոռում տեղի է ունեցել նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը

21:36 02.06.2023

Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ։ Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունել է հարթակի համակարգող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ […]

̰
Առնվազն 5 տասնյակ զոհ և 350 վիրավոր. գնացքների խոշոր վթար Հնդկաստանում

21:24 02.06.2023

Հնդկաստանի Օդիշա նահանգում երկու մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով վիրավորների թիվը կազմել է առնվազն 350 մարդ, հայտնում է Press Trust of India-ն։ Գնացքների բախումը տեղի է ունեցել ուրբաթ տեղական ժամանակով մոտավորապես 19.20-ին Հնդկաստանի Բալասորե քաղաքի մոտակայքում։ Երկաթուղային իշխանությունների թարմացված տվյալների համաձայն՝ Կալկաթայից Չենայ մեկնող մարդատար գնացքի 10-12 վագոն բեռնատար գնացքի հետ բախման հետևանքով դուրս […]

̰
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

21:05 02.06.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ին` ժամը 18։00-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

̰
Նիկիտա Միխալկովը հոսպիտալացվել է

16:55 02.06.2023

Ռուս հայտնի ռեժիսոր Նիկիտա Միխալկովն այս տարի երկրորդ անգամ է հոսպիտալացվել Մոսկվայում։ Ուրբաթ օրը՝ հունիսի 2-ին, հաղորդում է «112» Telegram ալիքը։ Ինչպես հայտնի է դարձել հեռուստաալիքին, 77-ամյա կինոռեժիսորը գտնվում է սրտի ռիթմի բարդ խանգարումների վիրաբուժական բուժման բաժանմունքում։ «112»-ի տեղեկություններով՝ նա մայրաքաղաքի հիվանդանոց է ընդունվել սրտի աշխատանքի ընդհատումների, շնչահեղձության գանգատներով։ Ավելի վաղ՝ հունվարի 5-ին, Միխալկովն արդեն […]

̰
Հայտարարվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ

16:48 02.06.2023

Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ: Oրակարգում ի թիվս այլ հարցերի ներառված է եղել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ հարցը։ Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» 08.09.2020թ. թիվ 94-Ն որոշմամբ […]

̰
Հնդկաստանի հյուսիս-արևելքում ազգամիջյան բախումների զոհ է դարձել գրեթե 100 մարդ

16:40 02.06.2023

Հնդկաստանի Մանիպուր նահանգում մայիսին բռնկված ազգամիջյան բախումների զոհերի ընդհանուր թիվը կազմել է առնվազն 98 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվել են։ Այս մասին ուրբաթ հայտնել է India Today հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 70 մահվան դեպքի մասին։ Միաժամանակ, հեռուստաալիքը չի հստակեցնում, թե զոհերի թվի հաշվարկում հաշվի են առնվում արդյոք Կուկի ցեղի կիսառազմական խմբավորումների զինյալները։ […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ

16:30 02.06.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ: Նախագահը ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, խոսել ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին: Նախագահ Հարությունյանը պատասխանել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ պատգամավորների շուրջ երկու տասնյակ հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն համատեղ անելիքների շուրջ:

̰
ԿԸՀ նախագահը խորհրդարանում ներկայացրեց 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը

16:21 02.06.2023

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է 1 միլիարդ 268 միլիոն 369 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը կազմել է 854 միլիոն 895 հազար դրամ: Չիրացված գումարը փոխանցվել է պետական բյուջե, որից 320 միլիոնը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։ Խորհրդարանում՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ցուցանիշները ներկայացրել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Վահագն Հովակիմյանը հիշեցրել է՝ […]

̰
Կասեցվել է փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի գործունեությունը Երևանում

16:17 02.06.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գեղանուշ Գալստյանին պատկանող փքաբլիթի և կարկանդակի արտադրամասում (ք․ Երևան) և պարզել, որ առկա են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ – հատակի և պատերի անջրանցիկ մակերևույթը եղել է վնասված, արդյունքում՝ պատշաճ լվացում և ախտահանում չի իրականացվել, – արտադրական շինությունում պահվել […]

̰
Տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը

16:14 02.06.2023

Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի շրջանակում, հունիսի 2-ին տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը։ «Մաքսային ծառայության որակը բոլորովին պետք է փոխվի, մենք պետք է տնտեսական անվտանգության պաշտպանության մեր գործառույթը պատշաճ իրականացնենք և նպաստենք առևտրի դյուրինացմանը, մեր գործողություններում նպաստենք Հայաստանում բիզնեսի զարգացմանը և նոր բիզնես միջավայրի ձևավորմանը»,-նշել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: […]

̰
Խոշոր հրդեհ Եղեգնաձոր քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

16:09 02.06.2023

Հունիսի 2-ին, ժամը 15։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող խանութի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության […]

̰
Վարչապետը գործունեությունը ժամանակավորապես կիրականացնի Բաղրամյան 26-ում

16:00 02.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում ընթացիկ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, գործունեությունը ժամանակավորապես կիրականացնի Բաղրամյան 26-ում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰
Մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսհաստատություններում 2023-2024 ուսումնական տարում մագիստրոսական կրթություն ստանալու համար

15:53 02.06.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (25 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ճարտարապետություն և շինարարություն»; «Հնագիտություն», «Լեզվաբանություն», «Բժշկություն», «Արաբերեն լեզու», «Իսլամագիտություն»: Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները, ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են […]

̰
Քրեական հետապնդում է հարուցվել անչափահասին ծեծի ենթարկած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ

15:48 02.06.2023

2023 թվականի հունիսի 2-ին, Տավուշի մարզի դատախազի որոշմամբ` վերացվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը: Նույն օրը Տավուշի մարզի դատախազության դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է հանձնարարություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձա­նագրության մեջ փոփոխություն […]

̰
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները Բուխարեստում հանդիպումների ժամանակ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

15:45 02.06.2023

Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի հրավերով աշխատանքային այցով Բուխարեստում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը, մայիսի 30-ին հանդիպումներ են ունեցել Պատգամավորների պալատի արտաքին […]

̰
ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

15:33 02.06.2023

Այսօր՝ հունիսի 2-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՓԾ տնօրենի տեղակալները և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։ Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը կարևորել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի հետ շարունակական համագործակցությունը, երկար տարիների համատեղ աշխատանքի փորձը։ Ալեքսեյ […]

̰
ՀՀ քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ մտահոգություն են հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ալիևի՝ հնչեցրած հայտարարությունների հետ

15:21 02.06.2023

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ մտահոգություն են հայտնել 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ նույն թվականի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։ Նրանք հայտարարություն են տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի 2023 թվականի մայիսի 30-ի մամլո ասուլիսի վերաբերյալ, որում ասվում է. «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս Հայաստանից, մեր խորը […]

̰
Հայաստանի գիտնականները Հայ օգնության ֆոնդի կողմից ստացել են 22 դրամաշնորհ

15:14 02.06.2023

Սույն թվականի հունիսի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը։ 125 գիտական հայտերից ANSEF-ի հետազոտական խորհուրդն ընտրել է 22-ը: Գիտական խմբերում ընդգրկված գիտնականների ընդհանուր թիվը 70-ն է։ Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 5000 ԱՄՆ […]

̰
Տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր ժողովը, ընտրվել է Խորհրդի կազմը

15:07 02.06.2023

Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր ժողովը, որի ընթացքում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմը, հաստատվել է շարժման Կանոնագիրը և ընդունվել է հիմնադիր համաժողովի՝ հայ ժողովրդին ուղղված դիմումը: Կանոնագիրը սահմանում է, որ շարժումը ազատ, անվտանգ, երջանիկ և հայկական Արցախ գաղափարի շուրջ կամավոր հիմունքներով […]

̰
SHANTNEWS

15:00 02.06.2023

̰
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը

14:54 02.06.2023

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։ Այս մասին հունիսի 2-ին «Известия»-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեեւը։ «Մոսկվայում, համաձայն պետությունների ղեկավարների հանձնարարականների, սկսել է աշխատանքը եռակողմ աշխատանքային խումբը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ»,- ​​ասել է […]

̰
Քննարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի 2022 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

14:46 02.06.2023

2022 թվականին Վարչապետի աշխատակազմին 11 ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 21,7 մլրդ դրամ, որից 2022 թվականի ընթացքում կատարվել է 10 ծրագիր, ծախսերը կազմել են շուրջ 20.8 մլրդ դրամ կամ նախատեսվածի 95.7 տոկոսը: Ծրագրված ցուցանիշից շեղումը հիմնականում պայմանավորված է Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, Պետական հատվածի արդիականացման ու Տեսչական վերահսկողության ծրագրերի կատարողականով: Նախորդ տարվա համեմատ ՀՀ […]

̰
Կվերազինվեն Սյունիքի սահմանային գոտիների ԱՐՄԱԹ լաբորատորիաները

14:32 02.06.2023

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա (C-Quadrat Ampega Armenia) ընկերության միջև ստորագրվեց հուշագիր, որով ընկերությունը կօգնի վերազինել Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների 14 Արմաթ լաբորատորիա։ Հուշագիրը ստորագրել են ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը և Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը։ «Արմաթ լաբորատորիաների վերազինմամբ հույս […]

̰
BACK_TO_TOP