09:54 23.05.2023
Մայիսի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և Պատրիկ Պրայորին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը, և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը:
09:36 23.05.2023
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի՝ մայիսի 23-ի փոխարժեքները՝ ըստ ԿԲ-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 388 դրամ, Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 420 դրամ, Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,80 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 4,85 դրամ:
09:26 23.05.2023
Մայիսի 23-ին, ժամը 04:22-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Օ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել […]
09:13 23.05.2023
Մայիսի 22-ին գումարվել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով: Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր: Նախքան օրակարգային հարցի քննարկումը, ելույթով հանդես է եկել խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը: Խոսելով ՀՀ վարչապետի մայիսի 22-ին կատարած հայտարարությունների մասին՝ ընդգծել է. «Ի̉նչ իրավունքների անվտանգության և երկխոսության մասին կարող է խոսք […]
09:04 23.05.2023
Մայիսի 22-ին, ժամը 22։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան գյուղի մոտակա սարալանջում քաղաքացու դի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս․ Յ․-ի (ծնված 1973 թ․) դին պատգարակով իջեցրել են սարալանջից (մոտ 130 մ) և մոտեցրել դի […]
08:53 23.05.2023
Ռուս ոճաբան և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Ռոգովը նշել է ամառվա ամենաթրենդային կոշիկները։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել կովբոյական կոշիկներին։ Չնայած այն հանգամանքին, որ այս կոշիկը բնորոշ չէ ամռանը, ոճաբանը խորհուրդ է տալիս ապահով կերպով մի զույգ կոշիկ օգտագործել սեզոնային զգեստապահարանում։ Այն կարող եք համադրել տաբատի ու շորտի, […]
08:40 23.05.2023
Մայիսի 23-ին, ժամը 00։51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բջնի գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի հացատանը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:21-ին, մարվել՝ 01:50-ին: Այրվել են հացատան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ)։
08:32 23.05.2023
Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
08:29 23.05.2023
Ռուսաստանի մայրաքաղաքը, մոլորակի վրա կլիմայի տաքացման վատագույն սցենարի և 19-րդ դարի վերջի համեմատ համաշխարհային միջին տարեկան ջերմաստիճանի հինգ աստիճանով բարձրացման դեպքում, կարող է տեղափոխվել Սիբիր, կարծում է կլիմայագետ Ալեքսեյ Կոկորինը։ Ածխածնային չեզոքությունը Փարիզի կլիմայի համաձայնագրի իրականացման տարրերից մեկն է։ ԱՄՆ-ը և ԵՄ երկրները նախատեսում են ածխածնային չեզոքության հասնել մինչև 2050 թվականը, Ռուսաստանը և Չինաստանը՝ մինչև […]
08:17 23.05.2023
Մայիսի 23-ին, ժամը 05:02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Է․ Ս․, ծնված 1987 թ.) […]
08:08 23.05.2023
Գ.Ռ. Դերժավինի անվան Տամբովի պետական համալսարանի(ՏՊՀ) գիտնականները մշակել են փայտի նուրբ միկրոկառուցվածքն ուսումնասիրելու բազմաշերտ մեթոդ: Նրանց կարծիքով՝ դա հնագետներին կօգնի ավելի ճշգրիտ որոշել փայտե հնությունների տարիքը։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Journal of Bioresources and Bioproducts ամսագրում: Փայտի ուսումնասիրությունը պատմաբանների համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նյութի լայն կիրառման պատճառով. դարեր շարունակ մարդիկ փայտե տներ են կառուցել, […]
21:00 22.05.2023
Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. հրդեհի օջախը տարածված է եղել աղբավայրի ողջ պարագծով՝ ընդգրկելով շուրջ 20 հա տարածք: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Աշխատանքների ընթացքին տեղում հետևել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Այս հինգ օրվա ընթացքում աղբավայր է տեղափոխվել 500-600 բեռնատար հող: Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում կնախագծվի […]
20:53 22.05.2023
Մայիսի 22-ին Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպումից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների մասին լրագրողի հարցին: «Նախ կուզեի մեկ անգամ ևս շեշտել Հայաստանի հանձնառությունը և հաստատակամությունը կառուցել երկարատև, կայուն և արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում։ Մենք մեր կողմից շատ […]
20:47 22.05.2023
Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի մայիսի 22-ին` ժամը 23:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով:
20:38 22.05.2023
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակը (AFAD)։ Նախարարության Twitter-ում հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19.06-ին Գյոքսունի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։
20:35 22.05.2023
Մերձմոսկովյան Միտիշչիում չորս բանվոր մահացել են ենթադրաբար ջրի մղման ժամանակ կոլեկտորում ածխածնի երկօքսիդից թունավորման պատճառով։ Հարուցվել է քրեական գործ աշխատանքային պաշտպանության պահանջները խախտելու դեպքի առթիվ, հայտնում է Երկրի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ «Չորս աշխատողների մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ (ՌԴ ՔՕ 143-րդ հոդվածի 3-րդ մաս) (Աշխատանքի պաշտպանության պահանջները խախտելը – խմբ.)»,- հայտնել են […]
20:12 22.05.2023
Մայիսի 22-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարարի և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարի համատեղ մամուլի ասուլիսը. ստորև՝ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը: «Հարգելի պարոն նախարար, Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում: Ձեր այցը լավ հնարավորություն է անդրադառնալու հայ-բրիտանական […]
11:55 22.05.2023
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: 2023 թվականի մայիսի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1556 զանգ: Կանչերից 5-ը տեխնածին, 25-ը՝ կենցաղային բնույթի են: Շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 7 դռան և 10 վերելակի […]
11:52 22.05.2023
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու «Աթա» դաշինքից (Աթաթուրքի դաշինք) Սինան Օգանը մտադիր է երկրորդ փուլում հայտարարել Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին, հայտնում է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ «Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ Սինան Օգանն այսօր կհայտարարի, որ ընտրությունների երկրորդ փուլում աջակցելու է նախագահ Էրդողանին։ Նա կասի, որ չի աջակցի Քըլըչդարօղլուին, քանի որ նա աջակցում է ահաբեկչական […]
11:43 22.05.2023
Մայիսի 15-ից 21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 428 դեպք, որից 111-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 47, փլուզման՝ 2, քարաթափման, երկաթգծի ուղիներին պատահարի, վայրի կենդանիների հարձակման, դիակի հայտնաբերման, պայթուցիկ սարքերի տեղադրման, դժբախտ պատահարի՝ 1-ական, որոնողափրկարարական, ուժեղ քամու՝ 3-ական, օձի նկատման՝ 25, թունավորման, ինքնասպանության փորձի՝ 6-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 184, […]
11:41 22.05.2023
ԱՀ Պաշտպանության բանակը ներկայացնում է «Ոգով ուժեղները» շարքը, որի հերոսն այս անգամ Տիգրան Վալերիի Խանումյանն է: Մանրամասները՝ տեսանյութում:
11:25 22.05.2023
Թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտաշատի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման դեպք է գրանցվել. 14 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
11:21 22.05.2023
Մայիսի 21-ին, ժամը 19.00-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 80-րդ կմ-ին՝ Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենային, ապա գլորվել ձորը: Երկու ուղևորները՝ 28-ամյա Արման Պողոսյանը և 33-ամյա Սամվել Ղազարյանը, մահացել են: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
11:17 22.05.2023
Սանկտ Պետերբուրգում բնակարաններից մեկում մանկական մնացորդներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է 78.ru-ն։ Դեպքը տեղի է ունեցել Հոկտեմբերյան փողոցում։ Բնակարանում հայտնաբերվել է 11 սանտիմետր ոսկոր. Ըստ նախնական վարկածի՝ դրանք կարող են լինել երեխայի մնացորդներ։ Ոսկորն ուղարկվել է դիահերձարանի մասնագետներին, որպեսզի նրանք մի շարք ուսումնասիրություններ կատարեն։ Այս պահին իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։
11:10 22.05.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը Երևանի պետական համալսարանի հետ մայիսի 20-ին անցկացրել է «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար […]
11:01 22.05.2023
Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ), Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատան և Ծովային տրանսպորտի գործակալության ջանքերի արդյունքում մայիսի 21-ին վրացի նավաստիները գերությունից ազատվել են, հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն, փոխանցում է Ալիք մեդիան: Ըստ ԱԳՆ-ի՝ նավաստիները բուժզննում են անցնում Նիգերիայում, և նրանց առողջական վիճակը բավարար է։ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ մոտ օրերս նավաստիները կվերադառնան հայրենիք. նրանց վերադարձն ապահովում է […]