Հավանականություն կա գալ համաձայնության. Միրզոյանը Վաշինգտոնում և Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+27.09 oC

Հավանականություն կա գալ համաձայնության. Միրզոյանը Վաշինգտոնում և Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների մասին

20:53 22.05.2023

Մայիսի 22-ին Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպումից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների մասին լրագրողի հարցին:

«Նախ կուզեի մեկ անգամ ևս շեշտել Հայաստանի հանձնառությունը և հաստատակամությունը կառուցել երկարատև, կայուն և արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում։ Մենք մեր կողմից շատ կառուցողականորեն ենք ներգրավված բանակցություններում հենց այսպիսի խաղաղության տեսլականով։ Իհարկե, հասկանալիորեն Հայաստանը միայնակ չի կարող կառուցողական քայլեր գործադրել. այս քայլերը պետք է լինեն փոխադարձ, և փոխադարձության դեպքում իսկապես կարող են երկարատև խաղաղության հիմք հանդիսանալ։ Վերադառնալով հարցին՝ ես, Ձեր թույլտվությամբ, այդտեղ մի փոքրիկ շտկում կանեի: Ես կգնահատեի կամ կամփոփեի ոչ միայն Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները, այև վերջին շրջանի բոլոր հանդիպումները: Գիտեք, շատ ինտենսիվ հանդիպումների փուլ է ստացվել, սկսած Վաշինգտոնում քառօրյա բանակցություններից Ադրբեջանի ԱԳ նախարարի և նրա պատվիրակության հետ, ապա Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումների և ապա Մոսկվայում։ Ես կուզեի ասել, որ Վաշինգտոնում մասնավորապես ևս որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ իսկապես ուղիղ, երկար և անկեղծ խոսակցություն ծավալել: Եվ առնվազն կարող եմ ասել, որ այդ խոսակցության ընթացքում կողմերը շատ ավելի լավ են հասկանում նաև մեկը մյուսի մտահոգությունները, նաև մեկը մյուսի մտադրությունները և առհասարակ պատկերացումները։ Սա ասում եմ ցույց տալու համար, որ բացի նշածս երկու հոդվածից, մի քանի հոդվածով էլ կարծում եմ, և հուսով եմ՝ սա միայն իմ գնահատականը չէ, համենայն դեպս ինձ այդպես հավաստիացրել են մյուս կողմերը ևս, հավանականություն կա գալ համաձայնության։ Անշուշտ, կան հոդվածներ և կան թեմաներ, որտեղ դեռ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից, և սրանք հասկանալիորեն այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին, բայց այս ուղղությամբ ևս բավականին արդյունավետ քննարկում է եղել։ Հայաստանի համար սկզբունքային է, ինչպես և նախկինում, կարծեմ նաև հրապարակավ ինքս էլ ասել եմ, որոշակիություն ունենալ և սահմանել սահմանազատման գործընթացի համար։

Դուք նշեցիք նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը։ Իսկապես, շատերի գնահատմամբ սա այն հարցն է, որտեղ կողմերը ամենամոտն են վերջնական կարգավորման։ Իմ դիրքորոշումը, մեր դիրքորոշումը չի փոխվել: Քիչ առաջ, բառացիորեն րոպեներ առաջ ես ինքս կրկին, մեծ հաշվով, բարձրաձայնեցի այդ դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք, և ավելին, մենք շահագրգռված ենք տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, և մենք պատկերացնում ենք, իհարկե, որ այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Ուզում եմ նորից շեշտել, մենք շահագրգիռ ենք այս կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, և ինքներս կարծում ենք, որ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այս ենթադրաբար ապաշրջափակվող ենթակառուցվածքները ոչ միայն երկկողմ, այլև միջազգային մեծ գրավչություն ունենան։ Գիտեք, այս օրերին, աշխարհն այսպես վերանայում, վերագործարկում կամ զրոյից հաստատում է զանազան լոգիստիկ կոմունիկացիոն նախագծեր, և ահա Հայաստանը հետաքրքրված է լինել այսպիսի նախագծերի մասը։ Այլ հարցեր էլ կան, որտեղ, ըստ էության, ողջ սպեկտրով քննարկումները շարունակվում են։ Մեծ հաշվով ներկայացրեցի, թե որ ուղղությամբ ուր ենք հասել։ Շնորհակալ եմ» ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասրիկ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

17:36 21.05.2025

Մասրիկ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

Մայիսի 21-ին՝ ժամը 16։02-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի մոտակա գետի ափամերձ հատվածում հայտնաբերվել են ձկնորսությամբ զբաղվող երկու քաղաքացու ձկնորսական և անձնական իրերը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով Մասրիկ գետից […] ...

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահին և գլխավոր քարտուղարին

17:28 21.05.2025

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահին և գլխավոր քարտուղարին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահ Էնրիկո Դելա Կասային և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը և քարտուղար Վահագն Թուխարյանը: Քննարկվել են Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն […] ...

Վարչապետն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությանը

17:21 21.05.2025

Վարչապետն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, ինչը հիմնված է երկկողմ բնական շահերի վրա: Նիկոլ Փաշինյանը համագործակցության ընդլայնման ու խորացման գործում շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը: […] ...

Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը

17:14 21.05.2025

Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, կնքել է անշարժ գույքի վարձակալության […] ...

Երևանի քրեական ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել

17:07 21.05.2025

Երևանի քրեական ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել

Ավազակության վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել էր մայիսի 2-ին: Օտարերկրյա քաղաքացին Զաքյան փողոցում գտնվող հյուրանոցի հետնամասում հարվածել էր 42-ամյա քաղաքացու դեմքին և հափշտակել պայուսակը, որի մեջ փող, ոսկյա շղթա և այլ իրեր կային: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակությունը կատարել է 24-ամյա օտարերկրացի: Նա մայիսի 18-ին մայրաքաղաքի […] ...

Ռոնալդուն «բացահայտել» է, որ կենսաբանորեն 11 տարով  երիտասարդ է

17:00 21.05.2025

Ռոնալդուն «բացահայտել» է, որ կենսաբանորեն 11 տարով երիտասարդ է

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Whoop փոդքասթի ընթացքում խոսել է իր կայուն ֆիզիկական մարզավիճակի գաղտնիքների մասին: Պորտուգալացին խոստովանել է, որ Whoop համակարգը, որը զբաղվում է մարզիկների սրտի աշխատանքի, վերականգնողական ծրագրերի և քնի կառավարման ուսումնասիրություններով, պարզել է, որ 40-ամյա ֆուտբոլիստը կենսաբանորեն այժմ 28.9 տարեկան է. «Չէի հավատում, որ մարմինս այդքան երիտասարդ է: Սա նշանակում է, որ […] ...

BACK_TO_TOP