08:19 24.05.2023
Բեյոնսեի համերգին հանդիսատեսի հոսքի պատճառով տասնյակ անօթևան ընտանիքներ կվտարվեն London Travelodge հյուրանոցից, հայտնում է The Guardian-ը։ «Ես տառապում եմ անհանգստությունից, ուստի խուճապի նոպա ունեցա, և ես բառիս բուն իմաստով լաց եղա», – արձագանքել է անօթևան կանանցից մեկը: Ըստ աղբյուրի՝ մոտ 30 ընտանիք վտարման է ենթարկվել։ Այժմ այլընտրանքային բնակարաններ են փնտրում։ Հասարակական գործիչները խոստացել են առաջիկայում […]
08:10 24.05.2023
Ամառն իսկական փորձություն է դեմքի մաշկի համար, որը տարվա այս եղանակին ենթարկվում է մի շարք բացասական գործոնների և հատուկ խնամքի կարիք ունի։ Time of Beauty էսթետիկ բժշկության կլինիկայի կոսմետոլոգ, մաշկավեներաբան Մարգարիտա Նալբանդյանը «Իզվեստիային» պատմել է, թե ինչպիսին այն պետք է լինի։ «Ամռանը դեմքի մաշկը հատկապես ենթարկվում է արևի ուղիղ ճառագայթների, ջերմության և փոշու ազդեցությանը: Առանց […]
21:01 23.05.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին մայիսի 20-ին ահազանգ է ստացվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցից, հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել «գլխուղեղի փակ վնասվածք, գագաթոսկրի գծային կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ երեխա: Հիվանդանոց ժամանած ոստիկանները պարզել են, որ 5-ամյա աղջնակը հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի գյուղերից մեկից: Պարզվել է նաև, […]
20:57 23.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Ներդրումային ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ: Ծրագրի պատասխանատուները նշել են, որ տեխնոլոգիական կենտրոնն ունենալու է 158 000 քմ. ընդհանուր տարածք, առաջարկելու է 3000 աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից և ներառելու է 34000 քմ գրասենյակային տարածքներ: Կենտրոնը […]
20:48 23.05.2023
Վարշավայում Yareal շինարարական ֆիրմայի աշխատակիցները հարյուրավոր ձվեր և տասնյակ սատկած առնետներ են ծեփել Կամենկայում իրենց կառուցած տան պատերին: Այս մասին մայիսի 23-ին հայտնել է Wyborcza տեղական թերթը։ Դեպքի մասին պատմել են շենքի շինարարներն իրենք՝ ընկերության գրասենյակի դիմաց համապատասխան տեղեկություններով թռուցիկներ են տարածել։ «Մենք պատերի մեջ տեղադրեցինք սառեցված առնետների դիակներ և հավի ու լորի ձվեր, պատերի […]
20:32 23.05.2023
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը մայիսի 23-ի ԱԺ հերթական նիստում ներկայացրել է պալատի 2022 թվականի տարեկան հաղորդումը: Նրա խոսքով 2022 թվականին Հաշվեքննիչ պալատն ապահովել է իր գործունեության կատարումը, որը համահունչ է եղել արտաքին պետական հաշվեքննության գործառույթի առավելությանը, այն է՝ նպաստել հանրային ունեցվածքի կառավարումը բարելավվելուն: Նա տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 72 […]
20:24 23.05.2023
Աբխազիայի Սուխումի կենտրոնում հրաձգության հետեւանքով մահացել է Թուրքիայի քաղաքացի Այդըն Ահմեթը։ Այս մասին մայիսի 23-ին հայտնել է հանրապետության դատախազությունը։ «Մայիսի 23-ին Սուխում քաղաքում, ժամը 14:10-ի սահմաններում, Սախարովի և Արձինբա փողոցների խաչմերուկում հրազենից կրակոցների հետևանքով սպանվել է Թուրքիայի քաղաքացի Այդըն Ախմեթը՝ ծնված 2002 թ.»,- հայտնել է գործակալությունը։ Եվս չորս մարդ վիրավորվել է, որոնք տեղափոխվել են բուժհաստատություններ։ […]
20:19 23.05.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ Բագրևանդի փ. 1, 1/3, 4/3, Մոլդովական փ. 32/2, 32/4, 39/3, 39/5 շենքեր, Բագրևանդ-Մոլդովական փողոցներին հարակից առանձնատներ, Այգեգործական թաղամասի առանձնատներ, թիվ 133 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հալաբյան […]
20:12 23.05.2023
Մանրամասն կսահմանվեն ՀՀ-ում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքին առնչվող հարաբերությունները: Նախաձեռնության նպատակն է առավել ճշգրիտ, մանրամասն եւ բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի պահանջներին համապատասխան սահմանել ՀՀ-ում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման եւ արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար […]
12:30 23.05.2023
Մայիսի 23-ին, ժամը 11։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:46-ին, մարվել՝ 11:47-ին։
12:22 23.05.2023
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների Երևանի և մարզերի քննական կենտրոնների ցանկը: Քննական կենտրոնները 40-ն են՝ 26-ը մարզերում, 14-ը՝ մայրաքաղաքում: ԵՐԵՎԱՆ 1) Երևանի թիվ 11 հիմնական դպրոց 2) Երևանի թիվ 14 հիմնական դպրոց 3) Երևանի թիվ 29 ավագ դպրոց 4) Երևանի թիվ 57 հիմնական դպրոց 5) Երևանի […]
12:16 23.05.2023
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է պատասխան այցով ՀՀ ժամանած Լիբանանի Հանրապետության պատվիրակությանը Ս/թ․ մայիսի 16-ից 20-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը հյուրընկալել է Լիբանանի հակաականային գործունեության կենտրոնի ղեկավար կազմին՝ տնօրեն Ջիհադ Ալ Բեչելանի գլխավորությամբ։ Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի […]
12:08 23.05.2023
Մայիսի 23-ի գիշերը Վաշինգտոնում բեռնատարը բախվել է ԱՄՆ-ի Սպիտակ տան տարածքի մոտ գտնվող դարպասին։ The Washington Post-ի փոխանցմամբ՝ վարորդը բերման է ենթարկվել։ Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Իրավապահները հավելել են, որ խախտողի խցիկում սվաստիկայով դրոշ է հայտնաբերվել։ ԱՄՆ Գաղտնի ծառայության հասարակայնության հետ կապերի ղեկավար Էնթոնի Գուլիելմին կարծում է, որ վարորդը […]
12:03 23.05.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պիտեր Գերհարտի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Հաշվի առնելով, որ Սլովակիան ունի ատոմակայաններ շահագործելու մեծ փորձ՝ երկուստեք կարևորվել է միջուկային էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակումը, համատասխան կազմակերպությունների միջև համատեղ ծրագրերի իրականացումը։ Սլովակյան ընկերությունները հրավիրվել են […]
11:48 23.05.2023
Թուրքիայում մայիսի 28-ին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները հայտնի կդառնան ընտրատեղամասերի փակումից հետո մեկ ժամվա ընթացքում։ Երեքշաբթի Hurriyet թերթին ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը, որը ղեկավարում է երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մայիսի 28-ի քվեաթերթիկը փոքր է, երկու անուն, մեկ ծրար, մեկ քվեատուփ, դժվարություններ չկան, արդյունքները […]
11:43 23.05.2023
Առնվազն 7 աշակերտ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել Ֆիչիտ նահանգի դպրոցներից մեկի մարզադաշտի տանիքի փլուզման հետևանքով։ Ինչպես երեքշաբթի օրը հայտնել է Bangkok Post թերթը, ողբերգությունը տեղի է ունեցել երկուշաբթի՝ ուժեղ քամիներով հորդառատ անձրևի ժամանակ։ Վիրավոր աշակերտներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Նահանգի թաղամասերից մեկում սաստիկ քամիները պոկել են մի քանի տների տանիքներ, իշխանությունները գնահատում են փոթորկի պատճառած […]
11:30 23.05.2023
Փաստաբանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված բողոքով տեղեկացրել է, որ քրեական վարույթի շրջանակում, գործողություններ իրականացնելու նպատակով, իր վստահորդին պատկանող կազմակերպության գործունեությունը դադարեցվել է: Ըստ նրա՝ կազմակերպության տևական ժամանակ չգործելու հետևանքով տնտեսվարողը և աշխատակիցները կրում են էական վնասներ: Խնդրել է Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խնդիրը կարգավորելու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանը՝ կարևորելով տնտեսվարողի և […]
11:27 23.05.2023
Երևան քաղաքի 5 անշարժ դիտակայաններում իրականացված մշտադիտարկումների համաձայն փոշու պարունակությունը մայիսի 20-ին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) Կենտրոն վարչական շրջանում 2.6 անգամ, Արաբկիրում՝ 1.1 անգամ, Նոր Նորքում՝ 1.4 անգամ, մայիսի 21-ին սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է միայն Կենտրոն վարչական շրջանում՝ 1.4 անգամ, Նոր Նորքում՝ մոտ է եղել ՍԹԿ-ի արժեքին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է […]
11:22 23.05.2023
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հրավերով մայիսի 18-19-ին Երևանում էին գտնվում Լիտվայի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Վրաստանի հաղորդակցությւան հանձնաժողովի պատվիրակությունները: Աշխատանքային այցի ընթացքում կարգավորող մարմինների անդամները քննարկեցին երեք երկրների հեռարձակվող մեդիաների առջև ծառացած խնդիրները, լիցենզավորման մոդելների առանձնահատկությունները, պրոպագանդայի, կեղծ տեղեկատվության, «ատելության խոսքի» դեմ պայքարի հայեցակարգերը, համացանցում տեսալսողական հոսքերի կարգավորման օրենսդրությունը և այլն: Լիտվայից և Վրաստանից […]
11:17 23.05.2023
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների շրջանակում ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները շարունակում են անցկացնել ուսումնավարժություններ, պարապմունքներ, սեմինարներ և դասախոսություննե, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: Մասնավորապես՝ ՓԾ Արմավիրի և Տավուշի ՄՓՎ աշխատանքային խմբերի կողմից համապատասխանաբար Բաղրամյան համայնքի Բագարան և Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրերում անցկացվել են ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության վարվելակերպի կանոնները և ազդարարման, պատսպարման, […]
11:05 23.05.2023
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում բնակվող ԱՄՆ-ի քաղաքացու անվամբ հնարավոր է Հայաստան ներմուծվի թմրամիջոցի պարունակությամբ առաքանի: Տեղեկությունների իսկությունը ստուգելու, ինչպես նաև հնարավոր մաքսանենգության դեպքը կանխելու և բացահայտելու նպատակով` ՀՀ ՊԵԿ […]
10:47 23.05.2023
Լեհաստանում անհայտ մետաղական առարկա է ընկել երկնքից բնակելի շենքի վրա, հայտնում է RMF FM ռադիոկայանը՝ վկայակոչելով տան բնակչին։ «Անհայտ մետաղական առարկան ընկել է բնակելի շենքի վրա։ Այն լուրջ վնաս է հասցրել տանիքին, ճեղքել այն և ընկել ներս։ Ոչ ոք չի տուժել»,- ասվում է զեկույցում: «Ես աշխատանքի էի, տղաս մնաց տանը, կաթսայատան վառարանի մեջ կրակ է […]
10:38 23.05.2023
Ուկրաինայի ռազմական հովանավորությունն ու ֆինանսավորումը կարող են ժամանակավորապես դադարեցվել՝ կապված ԱՄՆ-ում պետական պարտքի առաստաղի վարույթների հետ, գրում է Hill-ը։ «Օրենսդիրներն ասում են, որ պարտքի առաստաղի շարունակվող փակուղու հետևանքով առաջացած ձգձգումները և Ուկրաինայի առաջիկա հակահարձակման անորոշ հետևանքները հետաձգել են ֆինանսավորման հաջորդ փուլի մասին լուրջ խոսակցությունները», – ասում է հոդվածագիր Բրեդ Դրեսը: Նա հավելել է, որ հինգշաբթի […]
10:33 23.05.2023
Մայիսի 24-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Ղազարավան և ժամը 12:00-ին Օհանավան համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:28 23.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են փաստաբանների պալատի անդամ, Երևանի 43-ամյա բնակչուհի Ս.Ս.-ի կողմից քաղաքացուն իրավաբանական օգնություն ցույց տալու պատրվակով վերջինիցս առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացին, ամուսնալուծվելուց հետո, անչափահաս դստեր խնամքը ստանձնելու, վերջինիս իր […]
10:24 23.05.2023
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (ՀԸԳՀ) բխող ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների կատարմանը աջակցելու նպատակով Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Լիտվայի Տրանսպորտի անվտանգության ադմինիստրացիան Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ իրականացնում են տեխնիկական աջակցության ծրագիր։ Ծրագրի նպատակը […]
10:14 23.05.2023
Մայիսի 24-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11:00-ին գործարկվելու են համայնքում առկա էլեկտրական շչակները: Փրկարար ծառայությունը հորֆորում է չանհանգստանալ։
10:07 23.05.2023
Երևանի քաղաքապետի 2013 թվականի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի անվան զբոսայգու՝ օտարման ոչ ենթակա հողամասն ուղղակի վաճառքով՝ 3 մլն 712 հազար 464 դրամով, օտարվել է Նոր Նորք համայնքի նախկին ղեկավար Դ.Պ.-ի կնոջը՝ Ռ.Գ.-ին, որդուն և դստերը: Վերջիններս 2018 թվականի ապրիլի 10-ին զբոսայգում գտնվող 76,8 քմ սրճարանն ու 533,4 քմ հողամասը 45 մլն 790 հազար […]