TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող ԱՁ-ի լցակայանի հետագա շահագործումը դադարեցվել է

10:45 18.05.2023

Հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Մելանյա Մկրտչյան» ԱՁ-ում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցը` 1 վառելիքաբաշխիչ աշտարակը 2 ճկափեղերով, ստուգաչափված և տեսակը հաստատված չի եղել։ Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվեց կարգադրագիր, իսկ լցակայանը կապարակնքվեց` հետագա շահագործումը բացառելու նպատակով:

̰
Սիսիան համայնքի համայնքամիջյան ավտոճանապարհներին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

10:41 18.05.2023

Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Հացավան-Սալվարդ և Թասիկ-Արևիս համայնքամիջյան ավտոճանապարհներին Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից:

̰
Ռուսաստանն ու Իրանը սկսում են նավթի և գազի 10 հանքավայրերի շահագործում

10:29 18.05.2023

Ռուսաստանը Իրանի հետ միասին շահագործում է գազի և նավթի 10 հանքավայր։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ «Արդեն աշխատանքներ են տարվում դաշտերում։ Մեր ընկերությունը բավականին հաջողությամբ իրականացնում է մի քանի նախագծեր։ Եվ նա դիտարկում է լրացուցիչ աշխատանքները»,- ասել է նա։ Նովակի խոսքով, վեց հանքավայր դիտարկվում են նավթային ընկերությունների կողմից, ևս երկուսը` գազային […]

̰
Արարատ բնակավայրում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք

10:22 18.05.2023

Մայիսի 19-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

̰
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը

10:17 18.05.2023

Հրաշափառ Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք: Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչները, ինչպես նաև «Գործք Առաքելոց»–ը: Համբարձման տոնին հիշատակվում […]

̰
Երևանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման

10:08 18.05.2023

Երևանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պայմանականորեն 3 կամ 5 տարով ունենալու է ճանապարհները սպասարկող «Ճանշին» ընկերություն: Երևանում նախաձեռնվող կարևոր այս նախագծով՝ հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգումներով, ճանապարհների ճաքալցումներով և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ: […]

̰
Պաշտպանության նախարարությանն ամրացված հողամասը 2011 թվականին օտարվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին. նախաձեռնվել է քրեական վարույթ

09:54 18.05.2023

ՀՀ պաշտպանության նախարարությունը, 2011 թվականի հուլիսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ, ուղղակի վաճառքի եղանակով Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 12.500 քմ հողամասը 87 մլն դրամով վաճառել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Փ.-ին: Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 […]

̰
Ելփին բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները

09:42 18.05.2023

Մայիսի 19-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրի միջնակարգ դպրոցում ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։

̰
«Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում անցկացվելու է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

09:30 18.05.2023

Մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ից 13:00-ն, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Գործարանային 1 հասցեում գտնվող «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի տարածքում անցկացվելու է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

09:14 18.05.2023

Մայիսի 18-ին Կենտրոնական բանկը սահմանել է ՀՀ դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի նվազագույն արժեքը 385 դրամ է, վաճառքի առավելագույնը՝ 388 դրամ: Եվրոյի առքի նվազագույն արժեքը 416 դրամ է, վաճառքի առավելագույնը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի նվազագույն արժեքը 4.74 դրամ է, վաճառքի առավելագույնը՝ 4.81 դրամ:

̰
Սանկտ Պետերբուրգի Կրասնոգվարդեյսկի շրջանում հրդեհվել է բիզնես կենտրոն

08:55 18.05.2023

Սանկտ Պետերբուրգի Կրասնոգվարդեյսկի շրջանում հրդեհվել է չորս շենքերից բաղկացած համալիր։ Այս մասին հինգշաբթի հաղորդվում է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր գրասենյակի Telegram ալիքում։   «Մայիսի 18-ին, ժամը 03:41-ին հրդեհ է բռնկվել Կրասնոգվարդեյսկի թաղամաս, Մագնիտոգորսկայա փողոց, 51 հասցեում: 60 x 80 մ չափերով չորս շենքերից բաղկացած համալիրում այրվում է շենքի մի հատվածում՝ 15 x 30 մ […]

̰
Գորիսի լեռնային ավտոճանապարհներին մառախուղ է

08:43 18.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Գորիսի լեռնային ավտոճանապարհներին մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Կապան քաղաքի սկզբնամասում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

08:36 18.05.2023

Մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի սկզբնամասում (քաղաքի սկզբնամասում գտնվող թունելի հարևանությամբ)` տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

̰
Փակ շուկայի մոտակայքում բախվել են հինգ ավտոմեքենաներ․ կան տուժածներ

08:18 18.05.2023

Մայիսի 18-ին, ժամը 00:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Ժ․ Հ․), «Toyota Vitz» (վարորդ՝ […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի մի շարք հասցեների էներգամատակարարումը

22:00 17.05.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Շիրազի փ. 8, 12, 14, 20, 10 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 20, Ռայնիսի փ. 19, 125 շենքեր, Բարբյուսի փ. 2-14 առանձնատներ, Դումանի փ. 12-25/2 առանձնատներ, Քեռու փ. 1-16 առանձնատներ, Սեպուհի փ. […]

̰
SHANTNEWS

21:59 17.05.2023

̰
Գերմանիան արգելում է Թուրքիային լրացուցիչ ընտրատեղամասեր բացել

21:48 17.05.2023

Գերմանիայի իշխանությունները Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին թույլ չեն տվել ինը շրջաններում լրացուցիչ քվեատուփեր տեղադրել Թուրքիայում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար։ Այս մասին չորեքշաբթի A Haber հեռուստաալիքի եթերում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք ԿԸՀ-ին տեղեկացրել ենք, որ նա կարող է քվեատուփեր տեղադրել այն քաղաքներում, որտեղ մենք ներկայացուցչություններ չունենք, բայց մեր բազմաթիվ քաղաքացիներ են […]

̰
Արցախում սահմանաչափից բարձր գնով ապրանքի վաճառքի ցանկացած դեպք արձանագրելու պարագայում կիրառվելու է օրենքով սահմանված տույժի նշանակում

21:37 17.05.2023

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից հայտնում են, որ վերջին շրջանում արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր և բողոքներ, երբ իրացման մի շարք կետերում, սպառողներին մոլորության մեջ գցելով, վաճառվում են սահմանված առավելագույն գներից բարձր գներով ապրանքներ։ «Չնայած այն հանգամանքին, որ բավական ժամանակ է` մի շարք տնտեսվարողների նկատմամբ ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից հարուցվել են վարչական վարույթներ, որոնց […]

̰
Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ձերբակալվել է մեկ անձ

21:10 17.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի գործողություններ՝ առերևույթ անձի առևանգման դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ 2023թ․ մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:47-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի […]

̰
ՄԻ պաշտպանի  հայտարարությունը Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ-ի ագրեսիայի արդյունքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման առնչությամբ

21:06 17.05.2023

Այսօր՝ մայիսի 17-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ՝ դեպի հայկական դիրքերը, ինտենսիվ կրակ են բացել։ Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող: Նրան տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը թիրախային ու ագրեսիվ կրակ են բացել, ինչի հետևանքով բուժակը ևս վիրավորում է […]

̰
SHANTNEWS

11:59 17.05.2023

̰
Եղբայրը սպառնացել էր կտրել քրոջ պարանոցը՝ պահանջելով ադամանդյա մատանին

11:56 17.05.2023

Եղբայրը սպառնացել էր կտրել քրոջ պարանոցը՝ պահանջելով ադամանդյա մատանին:

̰
Նախատեսվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

11:48 17.05.2023

Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է «Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի փաթեթը։ Շրջակա միջավայրի պահպանության ծառայության ստեղծմամբ նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահների (506) և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող տեսուչների (345) հաստիքների կրճատում, մասնավորապես նախատեսվում է 506 անտառապահի և 345 տեսուչների փոխարեն […]

̰
Սարկոզին մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել գաղտնալսման համար

11:44 17.05.2023

Փարիզի վերաքննիչ դատարանը չորեքշաբթի երեք տարվա ազատազրկման է դատապարտել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին «գաղտնալսման գործով», որոնցից երկուսը պայմանական են, հաղորդում է Agence France-Presse-ը։ «Սարկոզին մեղավոր է ճանաչվել «կոռուպցիայի և ազդեցության վաճառքի» մեջ՝ Ֆրանսիայի նախագահի դեմ աննախադեպ դատավճռով», – նշում է գործակալությունը: Նրա փաստաբան Թիերի Էրզոգը և նախկին դատավոր Ժիլբեր Ազիբերը ևս ստացել են նմանատիպ դատավճիռ: […]

̰
Աստվածընկալ վանական համալիրի մատուռի վերականգնման էսքիզային նախագիծն արժանացել է հավանության

11:41 17.05.2023

ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի ութերորդ արտագնա նիստը: Նիստում քննարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրի 5-րդ դարի մատուռի վերականգնման էսքիզային նախագիծը: Ճարտարապետը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ փլուզված մատուռը հնարավոր է հիմնովին վերականգնել պահպանված հանգուցային քարերի հիման վրա: Խորհրդի անդամները տեղում […]

̰
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 3500 երեխա օգտվում է խնամքի ցերեկային ծառայություններից

11:29 17.05.2023

Երևանում և մարզերում բնակվող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 3500 երեխա օգտվում է խնամքի ցերեկային ծառայություններից․ այս նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2023 թվականի համար հատկացրել է շուրջ 500 մլն դրամ։

̰
Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ ներմուծվել է շուրջ մեկ տոննա թմրամիջոց. ԱԱԾ

11:08 17.05.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել […]

̰
Միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկել է բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները

11:03 17.05.2023

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեների, Արդարադատության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները: Նիստին մասնակցել են նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, բազմաբնակարան շենքերի կառավարման և քաղաքաշինության ոլորտների ներկայացուցիչներ: Քննարկվել են ոլորտը կանոնակարգող […]

̰
Լրատվամիջոցներին հայտնի են դարձել ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանի նախընտրական քարոզարշավի մանրամասները

10:48 17.05.2023

Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը, նախապատրաստվելով մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, կկենտրոնանա հեռուստատեսային հաղորդումների և տարածաշրջանային այցելությունների վրա, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է ավելի ուժեղ սոցիալական ծրագրով հասնել համախոհներին և ընդգծել իր մտադրությունը ահաբեկչության դեմ վճռականորեն պայքարելու համար, չորեքշաբթի գրում է Hurriyet թերթը։ Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի են ունեցել խորհրդարանական և նախագահական […]

̰
Վերապատրաստում՝ կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար

10:32 17.05.2023

Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների: Նշված արդյունքը ցուցաբերած ուսուցիչների համար ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան: Վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են մայիսի 17-ից մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Վերապատրաստման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝ 1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը, 2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը), […]

̰
BACK_TO_TOP