11:03 17.05.2023
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրների կանոնակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեների, Արդարադատության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները: Նիստին մասնակցել են նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, բազմաբնակարան շենքերի կառավարման և քաղաքաշինության ոլորտների ներկայացուցիչներ:
Քննարկվել են ոլորտը կանոնակարգող օրենսդրության բարելավման տարբերակներ, որոնք կնպաստեն բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարմանն ու պահպանմանը: Մասնավորապես՝ դիտարկվել են կառավարման մարմինների ընտրությունների իրական ինստիտուտի զարգացման հնարավորությունները:
Ներկաները քննարկել են նաև Երևանի «Նորավան» համատիրության կառավարչի առաջարկը՝ օրենսդրությամբ ամրագրելու պահանջ՝ բազմաբնակարան շենքի շինության (բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի) օտարման ժամանակ այդ գույքի գծով պարտադիր նորմերի և այլ աշխատանքների իրականացման համար սահմանված վճարի վերաբերյալ զրոյական տեղեկանք ներկայացնելու համար:
Քաղաքաշինության կոմիտեի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբին իրենց ընկերության փորձն է ներկայացրել Կանադայում բազմաբնակարան շենքերի կառավարում իրականացնող հայկական «ArTi management» ընկերության համահիմնադիրը, ով մանրամասն տեղեկատվություն է հայտնել շենքերի կառավարումը հեռավար կազմակերպելու, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների տնօրինմանն առնչվող խնդիրները կարգավորելու վերաբերյալ:
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...