10:14 17.05.2023
Առնվազն 10 մարդ է զոհվել Պերուի արևմուտքում միկրոավտոբուսի ժայռից ընկնելու հետևանքով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Andina գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ, ինը ուղևորներ, որոնք եղել են մեքենայում, ողջ են մնացել։ Ոստիկանությունը չի բացառում, որ վնասվածքների ծանրության պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը կարող է աճել։ Միջադեպի պատճառները դեռ պարզված չեն։ Ոստիկանության տվյալներով՝ միկրոավտոբուսն ընկել է ժայռից, երբ […]
10:05 17.05.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիան ճանապարհաշինության տարբեր փուլերում իրականացնում է կատարված աշխատանքների որակի ստուգում։ Լաբորատորիայի աշխատակիցները Տ-8-49 (Տ-8-48) – Լծեն ճանապարհի կմ0+000 – կմ6+200 հատվածում ստուգել են ասֆալտբետոնե շերտի հաստությունը։ Շինարարության որակը ստուգելու նպատակով վերցված հանուկների բաղադրությունը կուսումնասիրվի լաբորատոր պայմաններում։
09:58 17.05.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան […]
09:52 17.05.2023
Մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։
09:45 17.05.2023
Հնդկական օվկիանոսի կենտրոնական հատվածում չինական ձկնորսական նավը շրջվել է՝ կորցնելով կապը անձնակազմի 39 անդամների հետ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Նավում եղել է Չինաստանի 17 քաղաքացի, 17 ինդոնեզացի և 5 ֆիլիպինցի։ Նրանք բոլորը համարվում են անհետ կորած, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հայտնել է հեռուստաալիքը։ Միջադեպից հետո Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարգադրել է […]
09:36 17.05.2023
Մայիսի 17-ին տարադրամի շուկայում սահմանվել են հետևյալ գները. ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն արժեքը 385 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքը 416 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքը 4.75 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 4.83 դրամ:
09:30 17.05.2023
Ավստրալիայի հարավ-արևելքում բախվել են երեխաներ տեղափոխող ավտոբուսն ու բեռնատարը, ինչի հետևանքով տուժել է տարրական դպրոցի 45 աշակերտ, որոնցից 18-ը հոսպիտալացվել են։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ABC ռադիոկայանը։ Ըստ աղբյուրի՝ վթարը տեղի է ունեցել Մելբուռնի արևմտյան արվարձաններից մեկում։ Ծանր մեքենան մեծ արագությամբ բախվել է տարրական դասարանների աշակերտներ տեղափոխող դպրոցական ավտոբուսին, որից հետո ավտոբուսը դուրս է […]
09:21 17.05.2023
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ավելի վաղ իրականացրած չհայտարարված այցից հետո քրեակատարողական հիմնարկի որոշ խցեր բարեկարգվել են […]
09:15 17.05.2023
Մայիսի 17-ին, ժամը 08:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծառը կոտրվել, ընկել է՝ փակելով Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող դպրոցի մասնաշենքերից մեկի հետիոտնային ճանապարհը. վնասվել են էլեկտրական լարեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
09:04 17.05.2023
Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն, փորձարկվելու է Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրի վարչական շենքի էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
08:56 17.05.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:44 17.05.2023
Դերասանուհի Դեմի Մուրը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Նա ցույց է տվել իր ընտանիքի կանանց չորս սերունդ: Դերասանուհին հրապարակումն ուղեկցել է մեկնաբանությունով՝ ասելով, որ մայրության օրը անցկացրել է դուստրերի, ինչպես նաև Բրյուս Ուիլիսի կնոջ՝ Էմմա Հեմինգի հարազատների հետ։ «Մայրերի օրը նշելու հիանալի միջոց: Չորս սերունդ մայրերի ու դուստրերի»,- մակագրել է լուսանկարը Դեմի Մուրը։ Բաժանորդներն արձագանքել […]
08:31 17.05.2023
Նիգերիայի հարավում գտնվող Անամբրա քաղաքում սպանվել են ԱՄՆ դեսպանատան մի քանի աշխատակիցներ։ Այս մասին երեքշաբթի երեկոյան հայտնել է Daily Trust թերթի կայքը։ Հրատարակության տվյալներով՝ ամերիկյան դեսպանատան աշխատակիցները մարդասիրական առաքելությամբ Անամբրայում էին։ Նրանց ավտոշարասյունը կրակի տակ է ընկել Օգբարու բնակավայրի մոտ։ Մինչ այժմԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մահվան մասին պաշտոնական հաստատում չկա, հայտնում է ՏԱՍՍ-ը։
08:18 17.05.2023
Թերապևտ Անաստասիա Մենյալովան ասել է, որ լոգանք ընդունելը դրական է ազդում օրգանիզմի վրա, սակայն դրա համար հակացուցումներ կան, հատկապես, եթե ջրի ջերմաստիճանը 37 աստիճանից բարձր է։ Gazeta.Ru-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ սրտանոթային հիվանդությունների առկայության դեպքում պետք է հրաժարվել տաք լոգանքից։ Բժիշկը բացատրել է, որ տաք ջրի մեջ օրգանիզմն արագ է տաքանում, ինչի պատճառով […]
08:05 17.05.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են ավելի քան չորս տասնյակ երկրների առաջնորդներ և պատվիրակությունների ղեկավարներ: Հյուրերին գագաթնաժողովի սկզբում դիմավորել են Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի […]
21:00 16.05.2023
Սննդաբան, Զուբարևայի կլինիկայի հիմնադիր բժիշկ Նատալյա Զուբարևան լաթերն ու սպունգերն անվանել է խոհանոցի ամենակեղտոտ իրերից մեկը։ Այս մասին նա Գազետա.Ru-ին հայտնել է երեքշաբթի՝ մայիսի 16-ին։ Այսպիսով, ըստ նրա, յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի վրա ապրում է մոտ 45 միլիարդ բակտերիա: «Խոհանոցում կան վարակի այլ աղբյուրներ, որոնք նույնպես ակտիվորեն կուտակում են յուղ և կեղտ։ Սրանք այն առարկաներն են, […]
20:56 16.05.2023
Սլովակիայի առաջնորդ Զուզանա Կապուտովան, Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարը և Չեխիայի Հանրապետության ղեկավար Պետր Պավելը երեքշաբթի օրը նույն ինքնաթիռով մեկնել են Ռեյկյավիկում կայանալիք Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովին՝ հարկատուների գումարները խնայելու և օդանավերի շարժիչներից վնասակար արտանետումները նվազեցնելու նպատակով։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է ТА-3 հեռուստաալիքը։ Երեք հանրապետությունների ղեկավարները Ռեյկյավիկ են մեկնել Սլովակիայի նախագահի ինքնաթիռով։ Չապուտովան և Պիրց-Մուսարը […]
20:38 16.05.2023
Նյարդաբան Ալեքսանդր Եվդոկիմովը կասկած է հայտնել, որ օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը կկարողանա լիովին ապաքինվել։ Հոսպիտալացումից հետո Կոստոմարովը գտնվում էր բժշկական կոմայի մեջ։ Ավելի ուշ հաղորդեցին, որ նրա ուղեղի մի մասն է ախտահարվել՝ արյունազեղում է տեղի ունեցել և հեմատոմա է առաջացել։ Մարզիկը ողջ է մնացել նաև մի քանի անդամահատումներից։ «Այժմ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս պրոթեզներ պատրաստել՝ […]
20:30 16.05.2023
Թունաբան, պրոֆեսոր Միխայիլ Կուտուշովը պատմել է, թե ինչ մթերքներով չի կարելի հնդկաձավար օգտագործել: Նրա խոսքով՝ հնդկաձավարը խտացնում է արյունը. Թրոմբոզից, երակների վարիկոզ լայնացումից, անգինա պեկտորիսից, սրտի կաթվածից և այլ հիվանդություններից խուսափելու համար այն չպետք է օգտագործվի նմանատիպ ազդեցություն ունեցող մթերքների հետ։ «Հեռացրեք շաքարը: Դրա պատճառով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, և աճում է լիպիդային […]
20:17 16.05.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Աբելյան փ. 17/1, 17/2, 17/3 շենքեր, Լևոնյան փողոցի բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թավրիզյան փ. 1-45 առանձնատներ, Համո Սահյան փ. 1-24 առանձնատներ, Սևքարեցի Սաքոյի փ. 1-22 առանձնատներ, Էմինի փ. 82, […]
20:12 16.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Գորիս» ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթի դրսևորման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 42-ամյա դատապարտյալը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, հանդիսանալով, այսպես կոչված, […]
12:15 16.05.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. մայիսի 8-ի N 628-Ա/2 հրամանով հաստատվել է 2022 թ. դեկտեմբերին հայտարարված՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը: Մրցույթին մասնակցելու համար Գիտության կոմիտե է ներկայացվել 9 հայտ. ֆինանսավորման է երաշխավորվել 5 թեմա, […]
12:06 16.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի դաշնային բյուրոյի միջև ծավալված սերտ համագործակցությունը շարունակվում է։ Դրա շրջանակում մայիսի 15-ին ՀՀ արդարադատության ակադեմիայում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար կազմակերպվել է համատեղ դասընթաց-վերապատրաստում՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործունեության, ՀՀ-ում քրեական վարույթներով ԱՄՆ–ի հետ փոխադարձ իրավական հարցումների առանձնահատկությունների, դրանց հետ կապված պրակտիկ աշխատանքների և խնդիրների քննարկման, փորձի […]
11:57 16.05.2023
Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկը թռչնի թռիչքի բարձրությունից։
11:53 16.05.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարույթունը հայտնում է, որ սահմանամերձ գյուղական բնակավայրերում քաղաքացիներն այսուհետ կարող են կառուցել իրենց սեփական տունը՝ պետական ֆինանսավորմամբ։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։ Նշվում է, որ ծրագրի մասին հետաքրքրող հարցերը կարող են գրել ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանությունների […]
11:47 16.05.2023
«Մանկական ուռուցքաբանությունը և արյունաբանությունը Հայաստանում բժշկության ամենաարագ զարգացող ոլորտներից են»,- ողջունելով մանկական արյունաբանության փորձագետների միջազգային հանդիպման պատվիրակներին` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը: Հայ բժիշկներն այս ասպարեզում համաշխարհային հանրության ակտիվ մասն են կազմում, և այս տարի մեր երկիրն է հյուրընկալել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մանկական առաջատար ուռուցքաբաններին: Մայիսի […]
11:40 16.05.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (Արշակունյաց պողոտա): Երևանի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: