20:56 16.05.2023
Սլովակիայի առաջնորդ Զուզանա Կապուտովան, Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարը և Չեխիայի Հանրապետության ղեկավար Պետր Պավելը երեքշաբթի օրը նույն ինքնաթիռով մեկնել են Ռեյկյավիկում կայանալիք Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովին՝ հարկատուների գումարները խնայելու և օդանավերի շարժիչներից վնասակար արտանետումները նվազեցնելու նպատակով։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է ТА-3 հեռուստաալիքը։
Երեք հանրապետությունների ղեկավարները Ռեյկյավիկ են մեկնել Սլովակիայի նախագահի ինքնաթիռով։ Չապուտովան և Պիրց-Մուսարը օդ են բարձրացել Բրատիսլավայից։ Ճանապարհին վայրէջք կատարելով Կոպենհագենում, որտեղ այցով գտնվում էր Պավելը, նրան վերցրել են ինքնաթիռ և շարունակել թռիչքը։
Արտասահմանյան այցերի ժամանակ մեկ ինքնաթիռ օգտագործելու գաղափարը՝ ժամկետներով և ուղղություններով համընկնող, պատկանում է Չապուտովային և Պավելին։ Սրա մասին պայմանավորվել են տարեսկզբին։
«Վերադառնալու ճանապարհին մենք ավելի մեծ թվով կլինենք», – հեռուստաալիքը մեջբերում է Սլովակիայի ղեկավարի խոսքերը։
Նա տեղեկացրել է, որ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը և Մոլդովայի առաջնորդ Մայա Սանդուն նույնպես կօգտվեն իր ինքնաթիռից։
Չապուտովան նաև ասել է, որ հուլիսին Չեխիայի նախագահի ինքնաթիռով մեկնելու է Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Առաջին անգամ նա և Պավելը համատեղ այց կատարեցին Ուկրաինա ապրիլին։
11:14 17.06.2025
Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:07 17.06.2025
Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարումն և ապաինստիտուցիոնալացումը: Հոգեկան առողջության պահպանման ոլորտում […] ...
10:54 17.06.2025
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...
10:42 17.06.2025
ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծըԱզգային ժողովը մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել զինծառայության տարբեր ժամկետներ՝ համապատասխան վճարի դիմաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում․ դեմ քվեարկեց 87 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագիծը, սակայն դրա առանձին կարգավորումները, ձևակերպումները և քննարկման ժամանակը համոզել […] ...
10:35 17.06.2025
Իսրայելը հայտարարել է Իրանի նոր գլխավոր շտաբի պետի ոչնչացման մասինԻսրայելի բանակը Իրանի վրա գիշերային հարվածների ժամանակ սպանել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ, գեներալ Ալի Շադմանիին։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության ուժերը սպանել են իրանական ռեժիմի բարձրաստիճան ռազմական հրամանատարի։ Ճշգրիտ հետախուզական տվյալներ ստանալուց հետո, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գիշերը հարձակվել են Թեհրանի սրտում գտնվող շտաբ-բնակարանի վրա և սպանել Ալի […] ...
10:25 17.06.2025
Երանելի օր էր իմ կարիերայում. Թոմաս ԱդորյանԱրգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը սոցցանցերում գրառում է կատարել` անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտին: «Երանելի օր էր իմ կարիերայում, կարողացա նորամուտս նշել ազգային հավաքականում։ Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ, հատկապես Աստծուն, որ միշտ օրհնում է ինձ: Վայելել այն, ինչն ամենաշատն եմ սիրում՝ պաշտպանել այս դրոշը, որն […] ...