TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Հրդեհ Վարդաձոր գյուղում

20:07 11.05.2023

Մայիսի 11-ին, ժամը 16։20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալաշկերտի փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 18:13-ին: Այրվել են կուտակած աթար […]

̰
Բնակարանային գողությունը կանխվեց. ՔՈԳՎ և Աշտարակի ոստիկանների բացահայտումը

12:00 11.05.2023

Մայիսի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գիշերը Արագածոտնի մարզի Փարպի գյուղում պատրաստվում է բնակարանային գողություն: Տվյալն իրացվեց ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների հետ: Նախապատրաստական աշխատանքից և նախազգուշական միջոցներից հետո իրավապահները սպասեցին իրադարձությունների զարգացմանը: Փարպի գյուղի գիշերային անդորրը խաթարվեց ժամը 23-ին մոտ: Մայրաքաղաքում հաշվառված, սակայն Բյուրեղավանում բնակվող 41-ամյա տղամարդն արդեն կոտրել […]

̰
Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

11:53 11.05.2023

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Իրինա Գասպարյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի 10-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, կոնգրեսական Նենսի Փելոսիին, Կոնգրեսի […]

̰
Ադրբեջանի՝ իրավիճակի սրման իրական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է. Փաշինյան

11:41 11.05.2023

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի՝ իրավիճակի սրման իրական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է, և հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը: Բայց սա, ըստ նրա՝ միակն նպատակը չէ: «Հաջորդը՝ միջազգային և հայաստանյան հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից շեղելն է, նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալով հինը»,-կարծում է Փաշինյանը:

̰
Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո. Փաշինյան

11:22 11.05.2023

Ակտիվ հրետակոծությունը նվազել է հայկական կողմի ադեկվատ պատասխանի արդյունքում. այսօր կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո, մեր կողմից կան 4 վիրավորներ, որոնց շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ ադրբեջանական այս գործողությունները սադրիչ են և […]

̰
Առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ. ՀՀ ԱՆ

11:11 11.05.2023

Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: «Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը: Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»,- նշում են նախարարությունից:

̰
Գազայի հատվածի արմատականները 6 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

11:10 11.05.2023

Գազայի հատվածից պաղեստինյան արմատականները հինգշաբթի առավոտյան 6 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից երկուսը որսացել են Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Այս մասին հայտնում է Kan պետական ​​ռադիոն։ Բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հինգշաբթի առավոտյան օդային հարվածների ազդանշաններ են հնչել Գազայի հատվածի հետ սահմանի մոտ գտնվող Կիսուֆիմ և Նիրիմ բնակավայրերում։ Radio Kan-ը նշում […]

̰ ̰
Տափերական բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:55 11.05.2023

Մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Տափերական բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։

̰
Ադրբեջանի հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է. ՀՀ ՊՆ

10:49 11.05.2023

Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

̰
Կասեցվել է ստորերկրյա հորի ապօրինի շահագործումը

10:45 11.05.2023

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանության վերահսկողության նպատակով դիտարկում են իրականացրել ավազակոպճային խառնուրդի լվացմամբ զբաղվող «Թրիպլ Մայնինգ» ՍՊԸ-ում։ Պարզվել է, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում Ընկերությունն ավազի լվացման աշխատանքների ընթացքում ապօրինի շահագործում է ստորերկրյա խորքային հոր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ Տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է խորքային հորի ապօրինի շահագործումը։

̰
Ճապոնիայի երկնքում անհայտ ծագման այրվող առարկաներ են նկատվել. լրատվամիջոցներ

10:34 11.05.2023

Չորեքշաբթի երեկոյան Ճապոնիայի Օկինավա շրջանի երկնքում անհայտ ծագման այրվող առարկաներ են նկատվել, հայտնում է TBS-ը։ Օբյեկտները հայտնվել են տեղական ժամանակով 20. 30-ի սահմաններում: Տեսանյութում երևում է, որ առնվազն երկու այրվող առարկաներ դանդաղ շարժվում են երկնքում: Իր հերթին Weathernews պորտալը նշում է, որ առարկաների շարժման հետագիծը տարբերվում էր գիսաստղից, իսկ կրակոտ պոչն ավելի երկար է, քան […]

̰
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր

10:29 11.05.2023

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

̰
Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի գործողություններն ի ցույց են դնում ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը. ԱԳՆ հայտարարությունը

10:25 11.05.2023

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են […]

̰
Մաքսակետերում հնարավոր են մաքսազերծման ու ապրանքների բացթողնման գործընթացների դանդաղեցումներ. ՊԵԿ

10:20 11.05.2023

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ ուժեղացված հսկողություն իրականացնելու նպատակով, մաքսային հսկողության որոշ գոտիներում իրականացվում են հսկողական ուժեղացված միջացառումներ՝ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսային ծառայության և ՀՀ ոստիկանության ուժերի մասնակցությամբ։ Միջոցառումների իրականացման ընթացքում հնարավոր են մաքսազերծման գործընթացների ու ապրանքների բացթողնման գործընթացների որոշ դանդաղումներ։ ՊԵԿ-ը հայցում է տնտեսվարողների ըմբռնումն ու ներողամտությունը պատճառված […]

̰
Իրավիճակը Սոթքի ուղղությամբ և սահմանագոտու մյուս հատվածներում ժամը 10:10-ի դրությամբ

10:16 11.05.2023

Ժամը 10:10 դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

̰
Ջերմուկում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:12 11.05.2023

Մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկի կրթահամալիրում և Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն. գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է. ՀՀ ՊՆ

10:03 11.05.2023

Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

̰
Կրասնոյարսկի երկրամասում մեքենան ժայռից ընկել է ջուրը. կան զոհեր

09:45 11.05.2023

Կրասնոյարսկի երկրամասի հարավում՝ Շուշենսկի թաղամասում, ժայռից մեքենան ջուրն ընկնելու հետեւանքով հինգ մարդ է մահացել։ Այս մասին հինգշաբթի հայտնել է շրջանի փրկարար ծառայությունը։ «Մայիսի 11-ի առավոտյան Կապտիրևո և Սուբբոտինո գյուղի միջև ընկած Շուշենսկի թաղամասում մեքենան ժայռից դուրս է եկել ջրամբարի մեջ: Մեքենայում եղել է հինգ մարդ՝ մեկ աղջիկ և չորս երիտասարդ, ովքեր միջադեպի հետևանքով մահացել են»,- […]

̰
Սոթքի ուղղությամբ  իրավիճակը շարունակում է լարված մնալ. ՀՀ ՊՆ

09:40 11.05.2023

Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

̰
Անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին. ՀՀ ՊՆ-ն հերքում է

09:33 11.05.2023

Ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն և հավելում, որ անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին: Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Պաշտպանության նախարարությունը հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

̰
Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին «Mitsubishi Diamante»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին. կան տուժածներ

09:30 11.05.2023

Մայիսի 11-ին, ժամը 00։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mitsubishi Diamante» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե., ծնված 1977 թ.) բախվել է ավտոճանապարհի […]

̰
Արցախի ՄԻ պաշտպանն ու ՀԱԿ Արցախի տնօրենը Կոնգրեսի գրասենյակների համար հրավիրված ճեպազրույցում ներկայացրել են Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված իրավիճակը

09:22 11.05.2023

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Կոնգրեսի գրասենյակների համար  հրավիրել է ճեպազրույցը, որտեղ ուղիղ եթերով զեկուցել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՀԱԿ Արցախի տնօրեն Գև Իսկաջյանը: Ստեփանյանը և Իսկաջյանը տեղում թարմացումներ են ներկայացրել Ադրբեջանի 150-օրյա շրջափակման և Արցախի էթնիկ զտումն ավարտին հասցնելու սրացող արշավի ազդեցության մասին։ Երկուստեք կարևորվել է Արցախի քաղաքացիների, հատկապես երիտասարդների, […]

̰
Իրավիճակը Սոթքի ուղղությամբ և սահմանագոտու մյուս հատվածներում ժամը 9:00-ի դրությամբ. ՀՀ ՊՆ

09:13 11.05.2023

Ժամը 09:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ժամը 09:00-ի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

̰
Իրավիճակը 8.45 դրությամբ Սոթքի և սահմանագոտու մյուս հատվածներում. ՀՀ ՊՆ

08:55 11.05.2023

Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Սահմանագոտու մյուս հատվածներում այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: ՀՀ ՊՆ-ն հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: […]

̰
Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է

08:52 11.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Տոկիոյի մերձակայքում երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ

08:46 11.05.2023

Տոկիոյից արևելք 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքին հարող Չիբա պրեֆեկտուրայի հյուսիս-արևմուտքում։ Օջախը գտնվում էր մոտ 40 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն երեք մարդ։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Վնասվածքներ ախտորոշվել են 60-ից 80 տարեկան կանանց […]

̰
Հայկական կողմը չի կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր. ՀՀ ՊՆ-ն հերքում է

08:32 11.05.2023

Ժամը 08:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ, ինչպես նախորդիվ հայտնել ենք, […]

̰
Ժամը 8։00-ի դրությամբ հայկական կողմն ունի 3 վիրավոր

08:23 11.05.2023

Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

̰
Բախվել են «Ford Transit» և «Renault Logan» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ

08:22 11.05.2023

Մայիսի 10-ին, ժամը 23։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Հ. Խ.) և «Renault Logan» մակնիշների […]

̰
BACK_TO_TOP