TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Գողություն և կրակոց Արարատի մարզի Կանաչուտ գյուղում․ գերեզմանատան միջադեպի մանրամասները

11:19 12.05.2023

Գողություն և կրակոց Արարատի մարզի Կանաչուտ գյուղում․ գերեզմանատան միջադեպի մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Արար» ծրագիրը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության լավ փորձ, տեղ է գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլում

11:11 12.05.2023

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում գործող «Եվրոպայի համակարգողների ցանց» նախաձեռնության 2023 թ. ապրիլի թողարկումն անդրադարձել է «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրին՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության լավ փորձ: Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հովհաննես […]

̰
Հաշվարկվել է 69.214.388 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲԸՏՄ աշխատանքների 10 օրվա հաշվետվությունը

11:03 12.05.2023

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի ապրիլի 25-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել. Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 29 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 69.214.388 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով […]

̰
ԱՄԷ-ում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարության միջև

10:56 12.05.2023

Կարևորելով սոցիալական պաշտպանության ոլորտում հանդուրժողականության և համակեցության դերն ու այս ուղղությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների լավագույն փորձի ուսումնասիրությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում մայիսի 10-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից: Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրականացնել անհրաժեշտ […]

̰
Գերմանիայում բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան տասնյակ ծանր վիրավորներ և զոհ

10:51 12.05.2023

Ավելի քան 30 մարդ վիրավորվել է Գերմանիայի Դյուսելդորֆի մերձակայքում գտնվող բնակարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է  Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգի Մեթման քաղաքի ոստիկանությունը։ Հինգշաբթի օրը պայթյուն է տեղի ունեցել Դյուսելդորֆի մերձակայքում գտնվող բարձրահարկ շենքի բնակարանում։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։ Իրավապահները ձերբակալել են կասկածյալին՝ 57-ամյա բնակարանի սեփականատիրոջը, որում տեղի է ունեցել պայթյունը։ Նրանք այնտեղ […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ. կան վիրավորներ. ՀՀ ՊՆ

10:46 12.05.2023

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

̰
Արցախյան պատերազմների ժամանակ դուք ապացուցել եք, որ ձեր աշխատանքը մարդասիրության բարձր չափանիշ է. ԱՀ ԱՆ ուղերձը բուժքույրերի օրվա առթիվ

10:42 12.05.2023

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանն ուղերձ է հղել Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ բուժքույրեր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։ Ձեր մասնագիտական բարձր որակների, անսահման բարության, մարդկային մեծահոգության և նվիրումի շնորհիվ դուք անգնահատելի դեր ունեք առողջապահության համակարգում: Որպես մեծագույն բարիք մարդկության համար` թիկունքում, թե` առաջնագծում, դուք պատրաստ եք անել […]

̰
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

10:39 12.05.2023

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

̰
Քննարկվել են առևտրային ցանցերի և մատակարարների հարաբերությունների կարգավորմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները

10:36 12.05.2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ` մատակարարների հետ առևտրի արդար կանոնների սահմանման, այդ թվում՝ ուշ վճարումների խնդրի կարգավորման նպատակով առաջարկվող օրենսդրական փոփոխությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին Հանձնաժողովի անդամներ Հայկ Կարապետյանը, Շուշան Սարգսյանը, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք: ՄՊՀ անդամ Հայկ […]

̰
Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

10:30 12.05.2023

Rate.am կայքը ներկայացրել է մայիսի 12-ի տարադրամի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 388 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 419 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 425 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 5 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 5,13 դրամը:

̰
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է ընտանեկան նպաստի իրավունքը․ քաղաքացին անվճար վիրահատվելու հնարավորություն է ստացել

10:22 12.05.2023

Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված դիմումով քաղաքացին տեղեկացրել է, որ ունի առողջական մի շարք խնդիրներ։ Բժշկի կողմից ցուցված է հրատապ վիրահատություն, սակայն չունի բավարար ֆինանսական միջոցներ։ Ըստ քաղաքացու՝ ամուսինն 1-ին խմբի հաշմանդամություն ունի, նախկինում ընտանիքը ստացել է նպաստ, բայց արդեն մի քանի ամիս է նպաստի վճարումը դադարեցվել է. ապրուստի միակ միջոցն ամուսնու կենսաթոշակն է։ Քաղաքացին խնդրել […]

̰
Ստրասբուրգում քննարկվել են իրավապահ և դատաիրավական ոլորտներում Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի համագործակցության, բարեփոխումներին աջակցության հետ կապված հարցեր

10:09 12.05.2023

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի այցը Ստրասբուրգ շարունակվում է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նախօրեին այցի շրջանակներում պատվիրակությունը մասնակցել է ներպետական մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման խթանմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը: Միջգերատեսչական հանձնաժողովի […]

̰
Վեդանտ Պատելը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Բրյուսելում համաձայնության գալ սահմանից ուժերի հեռացման վերաբերյալ

10:01 12.05.2023

Մայիսի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական բախումներին է անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը, նա կոչ է արել կողմերին մայիսի 14- ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով ուժերի հեռացման վերաբերյալ: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է. «Մենք կարծում ենք, որ նմանատիպ բռնությունները խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և […]

̰
Ստրասբուրգում քննարկվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերը. գլխավոր դատախազը Ստրասբուրգում է

09:43 12.05.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում է: Այցի շրջանակում Հանձնաժողովի անդամները մայիսի 11-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա […]

̰

09:21 12.05.2023

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իսթ Շոր բնակավայրից 4 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախը՝ 1,5 կիլոմետր խորության վրա։

̰
Կյանքից հեռացել է «12 աթոռ» ֆիլմի դերասանը

09:16 12.05.2023

74 տարեկանում մահացել է խորհրդային դերասան և բանաստեղծ Օլեգ Սևաստյանովը։ Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։ «Ցավով տեղեկացնում ենք, որ 2023 թվականի մայիսի 10-ին կյանքից հեռացել է մասնագիտությամբ դերասան, հոգևոր հովիվ, կոչումով բանաստեղծ Օլեգ Սևաստյանովը»,-ասվում է հաղորդագրությունում։ Օլեգ Սևաստյանովը 1973 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի դպրոցը։ Որպես դերասան՝ նա հռչակ է ձեռք […]

̰
Ամերիկացի կոնգրեսականը խոստովանել է, որ բրազիլական խանութից հագուստ է գողացել

09:05 12.05.2023

Սկանդալային հանրապետական ​​կոնգրեսական Ջորջ Սանտոսը, ով ԱՄՆ-ում մեղադրվում է խարդախության և անօրինական փողերի լվացման մեջ, հինգշաբթի խոստովանել է իր մեղքը Բրազիլիայի խանութից գողություն կատարելու մեջ, գրում է Washington Post-ը։ Չորեքշաբթի օրը Սանտոսը ձերբակալվել է խարդախության, փողերի լվացման և սուտ ցուցմունք տալու մեղադրանքով։ Նյու Յորքում կայացած դատական ​​նիստի ժամանակ նա իրեն մեղավոր չի ճանաչել բոլոր 13 կետերում: […]

̰
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են գծանշման աշխատանքներ

08:52 12.05.2023

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: 2023 թվականին 5 կապալառու կազմակերպությունների կողմից գծանշվելու են 2824կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածներ։ Ընդհանուր առմամբ գծանշվելու է մոտ 434710քմ, որից մոտ 385380քմ գծանշումն իրականացվելու է ներկանյութով, իսկ մոտ 49330քմ-ն՝ ջերմոթաղանթով (տերմոպլաստով)։ Գծանշման նյութը լուսանդրադարձիչ գնդիկներով […]

̰
Տոկիոյի երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն ավելացել է

08:48 12.05.2023

Հինգշաբթի գիշերը Տոկիոյի մերձակայքում գտնվող Չիբա շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է ութի, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Տեղական ժամանակով 04.16-ին տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ։ Սկզբում մագնիտուդը որոշվել է 5,4, բայց հետո իջեցվել է 5,2-ի։ Օջախը ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Հարվածների առավելագույն ուժը Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով 5 […]

̰
Իրադրությունն առաջնագծում գիշերվա ընթացքում և այս պահին. ՀՀ ՊՆ

08:39 12.05.2023

Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:

̰
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

08:32 12.05.2023

Մայիսի 11-ին, ժամը 23։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին՝ «Սդղի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 8-րդ կմ-ին «VAZ-2107» մակնիշի […]

̰
Տեսանկարահանվել է ետևի ոտքերի վրա կանգնած սպիտակ արջը՝ ձագերի ուղեկցությամբ

08:20 12.05.2023

Բևեռային արջերի ընտանիքը նկարահանվել է ռուսական միջուկային էներգիայով աշխատող «50 Let Pobedy» սառցահատի տեսանյութում: Կենդանիներին նկատել են Կարա ծովում։ Կադրերը հրապարակել է Atomflot Telegram ալիքը։ Տեսանյութում մայր արջը երկու ձագերի է տանում սառույցով ծածկված դաշտով։ Տեսնելով անցնող նավը՝ արջը կանգնում է հետևի ոտքերի վրա և ուշադրությամբ նայում է դրա ուղղությամբ։ Հետո նա ձագերին հեռացնում է […]

̰
Լարսը բաց է

08:08 12.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Էրդողանին հաջողվել է ուղղորդել ընտրությունների քարոզարշավի տեղեկատվական նարատիվը. քննարկում Արևելագիտության ինստիտուտում

21:01 11.05.2023

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվել է իր ձեռքը վերցնել, ձևավորել այդ երկրում մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի հիմնական տեղեկատվական, քարոզչական նարատիվը և ուղղորդել այն։ Այս կարծիքը հայտնել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Լևոն Հովսեփյանը՝ նույն ինստիտուտում կայացած «Թուրքիան առանցքային ընտրությունների շեմին» խորագրով կլոր […]

̰
Արդյո՞ք արհեստական ​​ինտելեկտը կմնա մարդու վերահսկողության տակ. Եվրախորհրդարանը կքննարկի արհեստական ​​բանականության մասին օրենքը

20:56 11.05.2023

Եվրախորհրդարանի (ԵԽ) համապատասխան հանձնաժողովների պատգամավորները համաձայնել են խորհրդակցություններ սկսել արհեստական ​​ինտելեկտի մասին օրենքի շուրջ, ասվում է Եվրախորհրդարանի մայիսի 11-ին հրապարակված հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ եթե օրենսդրական նորմերը հաստատվեն, ապա ԵՄ-ում կհայտնվեն արհեստական ​​ինտելեկտի համար աշխարհում առաջին կանոնները։ Եվրախորհրդարանի ներքին շուկայի և քաղաքացիական ազատությունների հանձնաժողովներն արդեն հաստատել են արհեստական ​​ինտելեկտի համակարգերի կանոնների շուրջ բանակցությունների […]

̰

20:44 11.05.2023

Մայիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20։17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.59⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Երևան քաղաքից 65 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: […]

̰
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:37 11.05.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Գյուլբենկյան փ. 39Բ, 41 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 6, 8, 10շենքեր, Կոմիտասի պող. 7-21, 36-40 շենքեր, Բարբյուսի փ. 7, 9, 11, շենքեր և 16-38 առանձնատներ, Քեռու փ. 58/1 շենք և 1-16, 11-44, […]

̰
ՔԿ նախագահը Ստրասբուրգում ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների խախտումները

20:31 11.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի մյուս անդամների հետ գտնվում է Ստրասբուրգում։ Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, որի նպատակն է գործարկել ՄԻԵԴ վճիռների կատարման կազմակերպման և վերահսկման միջգերատեսչական հանձնաժողովի ազգային մեխանիզմը և խթանել քննարկումները միջգերատեսչական հանձնաժողովի անդամների և Եվրոպայի խորհրդի […]

̰
Իսրայելի Ռեհովոտ քաղաքում հրթիռի հարվածի հետևանքով կան վիրավորներ

20:27 11.05.2023

Գազայի հատվածից արմատականների Իսրայելի երկրի կենտրոնական մասում գտնվող Ռեհովոտ քաղաքի շենքին արձակած հրթիռի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է, տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է իսրայելական «Magen David Hell» շտապօգնության ծառայության մամուլի ծառայությունը: Նրա հաղորդմամբ՝ հրթիռը դիպել է բնակելի շենքին։ MDA-ի բժիշկներն ու բուժաշխատողները հայտնում են հինգ վիրավորի մասին, այդ թվում՝ մեկի վիճակը […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ. ՀՀ ՊՆ

20:20 11.05.2023

Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրադրության փոփոխության դեպքում հանդես կգա հաղորդագրությամբ:

̰
BACK_TO_TOP