08:10 11.05.2023
Մայիսի 10-ին, ժամը 22։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նոր Արաբկիր» զբոսայգուն հարակից մատուռի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ`ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Աստվածածին մատուռի […]
08:02 11.05.2023
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
07:31 11.05.2023
Ժամը 07:20-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմն ունի 2 վիրավոր։
07:23 11.05.2023
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն […]
21:54 10.05.2023
Մոտ ժամանակներս կսկսվեն Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի պատրաստման աշխատանքները, դա կանի հատուկ ստեղծված հանձնաժողովը։ Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ վերադառնալով Մոսկվայից, որտեղ նույն օրը տեղի են ունեցել Սիրիայի հարցով քառակողմ բանակցություններ։ «Սիրիայի հարցով Մոսկվայում չորս կողմի բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում: Նրանք ընդգծել են մեր […]
21:38 10.05.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 56, 58 շենքեր, Ն․Տիգրանյան փ. 5, 7 շենքեր, Կիևյան փ. 2, 34/1 շենքեր, Վ․Փափազյան փ. 29 շենք (1-6) մուտք, Հ․Էմին փ. 61 շենք, Սևքարեցի Սաքոյի փ. 30 առանձնատներ, Քանաքեռ […]
21:27 10.05.2023
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը ՄԱԿ-ի քարտուղարության հրավերով գործուղվել է Նյու Յորք քաղաք՝ մասնակցելու միավորված ազգերի կազմակերպության անտառային հարցերով ֆորումի 18-րդ նստաշրջանին։ Կիրակոսյանը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ նախ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի անտառների ֆորումի 18-րդ նստաշրջանի կազմակերպիչներին։ «Ինչպես գիտեք, բնապահպանական մարտահրավերները առանձին խնդիրներ չեն․ դրանք գրեթե միշտ գլոբալ ազդեցություն ունեն և դրանց լուծման համար […]
21:20 10.05.2023
2023 թ.-ի ապրիլի 11-ին թշնամու կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանագծում հատուկ առաջադրանք կատարելիս քաջի մահով զոհվեց Մայոր Մկրտիչ Հարությունյանը։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, ցուցաբերած բացառիկ արիության և անմնացորդ, անձնազոհ նվիրումի համար Մկրտիչ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանով։ Մկրտիչ Հարությունյանը […]
11:52 10.05.2023
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին արդարացնելու մասին որոշում է կայացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իգոր Խաչատուրովը մեղադրվում էր ՀՀ քրեական (2003թ) օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: ՔԿ տարածած […]
11:45 10.05.2023
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեռևս 2022թ-ին «Ատլանտիս ինվեսթ» ՍՊԸ-ին պատկանող «Բեստ Վեստերն Բոհեմյան Ռեսորթ» հյուրանոցային համալիրում կասեցրել էր առանց համապատասխան թույլտվության շահագործվող կաթսայատան աշխատանքները, իսկ «Արլա» ՍՊԸ-ի շշալցման արտադրամասում՝ ապօրինի ջրառի իրականացումը: Տեսչական մարմնի հանձնարարականներով, սահմանված ժամկետում տնտեսավարողները համապատասխանաբար ստացել են սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակների և ջրօգտագործման թույլտվություններ: Ընկերությունների նկատմամբ գործողության կասեցումները դադարեցվել են:
11:39 10.05.2023
Լեհաստանում մանկատան վրա հարձակման հետևանքով սան է մահացել, ևս ինը մարդ վիրավորվել է, Ռիա նովոստիի հաղորդմամբ` հայտնում է ԲՀԿ լրատվական գործակալությունը։ «Դանակով զինված 19-ամյա երիտասարդը հարձակվել է Տոմիսլավիցիում գտնվող մանկատան վրա և սպանել իր նախկին ընկերուհուն։ Պատճառը կարող էր լինել անպատասխան սերը»,- ասվում է զեկույցում։
11:22 10.05.2023
Մայիսի 5-ին, ժամը 09.00-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի Իսահակյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում դիակ կա: Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը ջրափոսում հայտնաբերել է նույն փողոցի 54-ամյա բնակիչ Աշոտ Ավագյանի դիակը՝ բերանքսիվայր ընկած, դեմքի վնասվածքով: Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի […]
11:15 10.05.2023
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12–ից և կիրականացվի 3 փուլով։ Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։ Առաջին փուլով՝ հունիսի 12–ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ։ ՀՀ կրթության և […]
11:10 10.05.2023
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամներ՝ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանն (86 կգ) ու Նարեկ Մանասյանը (92 կգ) Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրերի համար: Հայ բռնցքամարտիկները կանցկացնեն քառորդ եզրափակչի մենամարտերն ու հաղթանակի դեպքում՝ կապահովեն առնվազն բրոնզե մեդալ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր […]
10:49 10.05.2023
ՀՀՖ-ն տեղեկացնում է, որ մայիսի 12-14-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի կունենա ՀՀՖ ֆեդերացիայի նախագահ՝ Արթուր Հովհաննիսյանի կողմից նախաձեռնվող՝ Զինաիդա Սիմոնյանի անվան բաց ամենամյա հուշամրցաշարը։ Ֆեդերացիան սիրով հրավիրում է բոլորին։
10:45 10.05.2023
Մայիսի 11-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկվելու է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի դպրոցի էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:38 10.05.2023
2023 թվականի մայիսի 6-ին կայացել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականցանող 12-րդ խմբի հերթափոխը: Ականազերծողներից բաղկացած հերթական խումբը մեկնել է Հալեպ և այնտեղ կիրականացնի իր առաքելությունը: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական պարոն Դավիթ Թադեվոսյանը հերթափոխի կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելության խմբի կենտրոն՝ ողջունելու Հալեպ ժամանած 12-րդ հերթափոխի հայ մասնագետներին, ինչպես […]
10:32 10.05.2023
2023 թվականին մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի (Մ-1 միջպետական ճանապարհ, կմ29+600-կմ37+545) շինարարությունը։ Կապալառու կազմակերպությունն այս պահին 8կմ նոր կառուցվող ճանապարհի տարբեր տեղամասերում կատարում է հողային աշխատանքներ, պայթեցումներ, շինհրապարակից հեռացնում է հետլիցքի համար ոչ պիտանի գրունտը՝ պահեստավորելով այն համայնքների կողմից տրամադրված վայրերում։ Կատարվում են նաև հաղորդակցուղիների՝ գազատարի, ջրագծի, ոռոգման […]
10:24 10.05.2023
Սաուդյան Արաբիան որոշել է վերաբացել Սիրիայում իր դեսպանատունը՝ Դամասկոսի և արաբական երկրների հարաբերությունների կարգավորման պատճառով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Հաշվի առնելով եղբայրական կապերը, որոնք միավորում են Սաուդյան Արաբիայի և Սիրիայի ժողովուրդներին, ձգտելով նպաստել համաարաբական գործունեության զարգացմանը և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը, նկատի ունենալով հանդիպումներին Սիրիայի ներկայացուցիչների մասնակցությունը վերսկսելու […]
10:13 10.05.2023
Արտակարգ իրավիճակների նախարարության Բիրոբիջան քաղաքում փրկել են մազութի մեջ գրեթե խեղդված շանը, հայտնում են գերատեսչության տարածքային գլխավոր վարչությունից։ ԱԻՆ-ից հայտնում են, որ շունը հազիվ նվնվալով հայտնաբերվել է լքված գործարանի տարածքում։ Կենդանին ընկղմվել էր յուղի մեջ այնպես, որ երևում է միայն դնչի մի մասը։ Շանը փրկելու համար պահանջվել է մոտ մեկ ժամ: «Ծայրահեղ դժվար էր նրան […]
10:01 10.05.2023
Մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը մասնակցել են ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, լեգենդար հրամանատարի մարտական ընկերներն ու հարազատները: Միջոցառման ընթացքում Վահագն Ասատրյանի հարազատներին է հանձնվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով շնորհված ռազմական հետախուզության «Պատվավոր ծառայող» կրծքանշանը:
09:57 10.05.2023
Մայիսի 19-21-ը Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում անցկացվելիք Յոթնյակի խմբի (G7) գագաթնաժողովի մասնակիցները պատրաստվում են քննարկել Ռուսաստանի քաղաքացիների՝ արտասահմանում սառեցված ունեցվածքի ճակատագիրը։ Առաջարկվում է այն օգտագործել Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար, սակայն նման բռնագրավումը կանխվում է մասնավոր սեփականության անձեռնմխելիության մասին օրենսդրությամբ, չորեքշաբթի գրում է ճապոնական Sankei թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։ Մարտին ԱՄՆ գանձապետարանը հայտարարեց, որ Վաշինգտոնը և նրա […]
09:48 10.05.2023
Twitter-ը շուտով կավելացնի տեսազանգերի և աուդիո զանգերի գործառույթը, ասել է ամերիկացի ձեռնարկատեր, այս սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը։ «Ձայնային և տեսազրույցը ձեր հաշվից այս հարթակում որևէ մեկի հետ շուտով կլինի, այնպես որ դուք կարող եք զրուցել մարդկանց հետ աշխարհի ցանկացած կետում՝ առանց նրանց ձեր հեռախոսահամարը տալու», – գրել է Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում։ Բացի դրանից, […]
09:39 10.05.2023
Լատվիայում մայիսի 9-ին 17 մարդ է բերման ենթարկվել խորհրդային զինվորների ապամոնտաժված հուշահամալիրներին ծաղիկներ դնելու և երկրում արգելված խորհրդանիշեր ցուցադրելու համար, ինչպես նաև հարուցվել է 23 վարչական և 4 քրեական գործ, հայտնել է տեղի ոստիկանությունը։ «Բերման է ենթարկվել 17 անձ, հարուցվել է 23 վարչական իրավախախտման և չորս քրեական գործ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դեպքերի մեծ մասն […]
09:27 10.05.2023
Իսրայելի պաշտպանության ուժերը չորեքշաբթի օրը սպանել են երկու պաղեստինցիների, որոնք ավտոմեքենայից կրակ են բացել իսրայելցի զինվորների վրա Հորդանան գետի արեւմտյան ափի Կաբաթիա գյուղում։ Այս մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից։ «Գիշերը Կաբաթիա գյուղում ռազմական գործողության ժամանակ հարձակվողները մեքենայից կրակ են բացել զինծառայողների վրա, զինվորները կրակ են բացել երկու հարձակվողների վրա և սպանել նրանց»,- ասվում է […]
09:16 10.05.2023
Մայիսի 10-ին Կենտրոնական բանկը սահմանել է տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գին է սահմանել 385 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 388.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանել 423 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 428դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանել 4.91 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 5.06 դրամը: