TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+27.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Այսօր նորից համազգային միասնությունը դարձել է օրվա հրամայական. ԱՀ նախագահի ուղերձը Հաղթանակի տոնի կապակցությամբ

09:13 09.05.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 31-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենափառավոր ու պանծալի էջերից մեկն է: Հայրենական մեծ պատերազմում […]

̰
Սյունիքի մարզային փրկարարական վարչության մոտակայքում լսվել է պայթյունի ձայն և նկատվել այրվող ավտոմեքենա. կա տուժած

09:05 09.05.2023

Հրդեհ ավտոմեքենայում. կա տուժած Մայիսի 9-ին, ժամը 03։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզային փրկարարական վարչության մոտակայքում լսվել է պայթյունի ձայն և նկատվել այրվող ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Մ. Հ., ծնված […]

̰
Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է

08:52 09.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Բայդենը ևս մեկ տարով երկարաձգել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

08:44 09.05.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է եւս մեկ տարով երկարաձգել Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցները, պարզ է դառնում է երկուշաբթի օրը Սպիտակ տան կողմից հրապարակված ծանուցումից։ Խոսքը սահմանափակող տարբեր միջոցների ուժի մեջ պահպանելու մասին է, որոնք Վաշինգտոնի կողմից հետևողականորեն կիրառվել են Դամասկոսի դեմ 2004-ից 2012 թվականներին։ Այս սահմանափակումները, մասնավորապես, նախատեսում են Միացյալ Նահանգների իրավասության տակ գտնվող […]

̰
Հանրապետության հրապարակի և Տիգրան Մեծի խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

08:15 09.05.2023

Մայիսի 9-ին, ժամը 02։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեի […]

̰
Եթե այս հաղթանակը չլիներ, ապա ողջ Եվրոպան կմնար նացիստների լծի տակ. Ժնևի Կանտոնների խորհրդարանի անդամ

08:04 09.05.2023

1945 թվականին ԽՍՀՄ-ի և հակահիտլերյան կոալիցիայի այլ երկրների հաղթանակը ֆաշիզմի դեմ Եվրոպան ազատեց նացիստական ​​լծից, բայց այժմ Արևմուտքում գերադասում են դա չկարևորել, որպեսզի չխայտառակեն Գերմանիային և ուշադրություն չդարձնեն դրա վրա։ Այս կարծիքը երեքշաբթի ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է շվեյցարացի քաղաքական գործիչ և լրագրող, Ժնևի կանտոնային խորհրդարանի անդամ Գի Մետտանը։ «Մայիսի 9-ը պատմության մեջ շատ կարևոր […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

20:58 08.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: «Վնուկովո-2» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:

̰
Կրակոցներ Վայոց ձորի մարզում. Եղեգնաձորի քաղաքապետարանի մոտ հայտնաբերվել է 20-ից ավելի կրակված պարկուճ

20:37 08.05.2023

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 7-ին կրակոցներ են հնչել Վայոց ձորի մարզում: ՀՀ Ներքին գործերի նախարարության​ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում՝ Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ, կրակոցներ են հնչել: Dեպքի վար են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայոց ձորի մարզային քննչական վարչության […]

̰
ԱԳ փոխնախարարներն ու Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին

20:25 08.05.2023

Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանն ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լուոյին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին։ ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից […]

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում մասնակցում է կրթության համաշխարհային համաժողովին

12:00 08.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը եռօրյա այցով մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն` մասնակցելու կրթության համաշխարհային համաժողովին: Կրթության համաշխարհային համաժողովն այս տարի անցկացվում է «Ուսուցման մշակույթի զարգացում․ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով ուսուցման մշակույթի զարգացում, ճկունություն, և խթանում» խորագրի ներքո […]

̰
SHANTNEWS

11:59 08.05.2023

̰
Ալիևն ավելի քան 800 դատապարտյալի ներում շնորհելու մասին հրաման է ստորագրել

11:52 08.05.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի հրաման է ստորագրել 801 դատապարտյալի ներում շնորհելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։ Ներման ակտը նվիրված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակին։

̰
Օձը հայտնվել է Ասկերան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակելի տներից մեկում. Արցախի փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

11:43 08.05.2023

2023 թվականի մայիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1855 զանգ: Կանչերից 11-ը տեխնածին, 28-ը՝ կենցաղային բնույթի են: Շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 7 դռան և 6 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 2 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն: Օձի […]

̰
Հրապարակվել են բոցավառվող Ուրալի ամենասարսափելի կադրերը

11:41 08.05.2023

Սվերդլովսկի մարզում անտառային հրդեհները շարունակվում են. Մայիսի 7-ի երեկոյան 51000 հա տարածքում գրանցվել է 70 բնական հրդեհ։ Դրանց պատճառով ամբողջ բնակավայրեր են տարհանվում, իսկ մոտակա քաղաքների բնակիչները շնչահեղձ են լինում ծխից, գրում է E1 պորտալը։ Լրագրողներն ընտրել են տարերքի «ամենասարսափելի» կադրերը. դրանցում «կրակը լափում է դաշտերը և բոցավառում բարձր ծառերը:

̰
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

11:33 08.05.2023

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 10-ին`ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրում է խորհրդարանական լսումներ «Կամավոր աշխատանքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

̰
Հայաստան-Իրան սահմանին տղամարդու մարմնից թմրանյութ է հայտնաբերվել. ոստիկանության բացահայտումը

11:24 08.05.2023

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի քաղաքացի Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է տեղափոխելու թմրամիջոց։ Այդ ուղղությամբ վարչության ծառայողները համագործակցեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Սիսիանի բաժինների, նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ։ Մայիսի 4-ին նրանք անձնական մաքսային զննման ենթարկեցին Իրանի Իսլամական […]

̰
Հայտնի են 2023 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

11:17 08.05.2023

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2023 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2023 թվականի հունիսի 5-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2023 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», […]

̰
Կուրգանի շրջանում բռնկված հրդեհի զոհերի թիվն ավելացել է. ինքնաթիռից նկարահանվել է գրեթե ամբողջությամբ ոչնչացված գյուղը

11:12 08.05.2023

Կուրգանի շրջանում բռնկված հրդեհների հետևանքով մահացել է 6 մարդ, վիրավորվել՝ 14-ը, գրում է ՏԱՍՍ-ը մայիսի 8-ին՝ վկայակոչելով բժիշկներին։ «Այսօր մարզում հրդեհների հետևանքով վեց մարդ է մահացել, ևս 14-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հիմնականում՝ այրվածքներ։ Տուժածները հոսպիտալացվել են բուժհաստատություններ»,- ասել է աղբյուրը։ Անտառային հրդեհը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Սմոլինո գյուղը։ Կադրերից երեւում է, որ […]

̰
Դիտարկվել է Արթիկի կամրջի, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով համայնքում մայթերի բարեկարգման աշխատանքները. ՏԿԵ նախարարն այցելել է Շիրակի մարզ

11:03 08.05.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է Իսահակյան-Գյումրի, Մ7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին։ Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ՝ հորդորելով աշխատանքները կատարել սահմանված ժամկետներում։ Նախարար Սանոսյանի հաջորդ կանգառը Արթիկն էր, որտեղ դիտարկվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ […]

̰
Իրանը ողջունում է Սիրիայի վերադարձը Արաբական լիգա

10:52 08.05.2023

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գործունեությանը Սիրիայի մասնակցության վերականգնումը նպաստում է տարածաշրջանում կայունության հաստատմանը և նրա խնդիրներին արտաքին միջամտության նվազեցմանը, երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ ԱՊԼ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավարները կիրակի օրը կայացած արտահերթ հանդիպման ժամանակ հավանություն են տվել 12 տարվա ընդմիջումից հետո Սիրիայի վերադարձը տարածաշրջանային կազմակերպությանը։ «Իսլամական երկրների միջև տարաձայնությունների […]

̰
373 դեպք, որից 113-ը՝ արտակարգ. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

10:40 08.05.2023

Մայիսի 1-ից 7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 373 դեպք, որից 113-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 44, փլուզման, դժբախտ պատահարի՝ 2-ական, պայթյունի, քարաթափման, ուժեղ կարկուտի, պայթուցիկ սարքերի տեղադրման, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, զինամթերքի հայտնաբերման՝ 5, օձի նկատման՝ 17, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 44, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ […]

̰
Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում կվերսկսեն բանակցությունները. Financial times

10:31 08.05.2023

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության բանակցությունները, արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը հակամարտող հարևանների միջև՝ վերջին շրջանում վիճելի սահմանի շուրջ մարտերի աճից հետո: Այս մասին հայտնում է Financial times-ը: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, Financial Times-ին հայտնել են նախապատրաստական […]

̰
Ուռուցքաբանը նշել է մելանոմայի զարգացման բարձր ռիսկ ունեցող մարդկանց

10:14 08.05.2023

SM-Clinic-ի գլխավոր ուռուցքաբան, բարձրագույն կարգի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սերյակովը պատմել է, թե ով է առավել ենթակա մելանոմայի զարգացմանը։ Փորձագետի խոսքերը մեջբերում է «Известия»-ն։ Մասնագետի խոսքով՝ մելանոմային բաժին է ընկնում մաշկի չարորակ ուռուցքների չորս տոկոսը, սակայն այս ուռուցքը դրանցից ամենավտանգավորն է։ Ըստ վիճակագրության՝ Ռուսաստանում տարեկան հայտնաբերվում է մելանոմայի մոտ 11000 դեպք, և մոտ […]

̰
«Պոպոք» Երևանի մարքեթինգի և գովազդի միջազգային 4-րդ ֆորումին արտերկրի մասնագետները կներկայացնեն իրենց փորձը

09:59 08.05.2023

Հայաստանի գովազդային խորհուրդը և Երևանի քաղաքապետարանը մայիսի 19-ից 21-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպում են «Պոպոք» Երևանի մարքեթինգի և գովազդի միջազգային 4-րդ ֆորումը։ Ֆորումի շրջանակում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր մարքեթինգային, բրենդինգային և գովազդային ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները կհամախմբվեն Երևանում, վարպետության դասերի, սեմինարների, քննարկումների և հարցազրույցների միջոցով հայաստանյան ընկերություններին ներկայացնելու իրենց լավագույն փորձը։ Ֆորումի հատուկ […]

̰
Ուսումնական միջոցառումներ Արագածոտնի մարզում

09:53 08.05.2023

Մայիսի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես՝ մարզի 12 հանրակրթական դպրոցներում անցկացվել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասախոսություններ, իսկ Դավթաշենի Ա․ Վարդանյանի անվան և Ներքին Սասնաշենի Հ․ Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցներում՝ «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» […]

̰
Երևանում կանցկացվի Ֆլամենկոյի միջազգային Gravity փառատոնը

09:36 08.05.2023

Մայիսի 8-14-ը Երևանում կանցկացվի Ֆլամենկոյի միջազգային Gravity փառատոնը (International Flamenco Festival)։ Փառատոնի շրջանակում կանցկացվեն համերգներ, կցուցադրվի ներկայացում, ինչպես նաև արտերկրից Հայաստան ժամանած արտիստները կանցկացնեն վարպետության դասեր։ Փառատոնի շրջանակում Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մայիսի 8-ին, ժամը 19:00 կկայանա «Ձգողականություն» խորագրով համերգային երեկո, որին ելույթ կունենան պարողներ Ֆաննի Արան (ԱՄՆ-Ֆրանսիա-Իսպանիա), Քրիստիան Պերեսը (Իսպանիա), Օլգա Պշենիցինան (Ռուսաստան), Օքսանա […]

̰

09:22 08.05.2023

Էկվադորում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Կուենկա քաղաքից 30 կմ հյուսիս-արեւելք՝ 276 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 91 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Տարադրամի փոխարժեքները մայիսի 8-ին

09:10 08.05.2023

Մայիսի 8-ին տարադրամի շուկայի փոխարժեքներն ըստ rate.am-ի՝ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքը 385 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքը 422 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքը 4.98 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 5.07 դրամ:

̰
Աստղագետները դիտարկել են, թե ինչպես է էկզոմոլորակը կլանում աստղը

09:02 08.05.2023

Աստղագետները դիտել են, թե ինչպես է արեգակի նման ընդլայնված աստղը կլանել մոլորակը: Այս մասին հայտնում է AURA աստղագիտական ​​ասոցիացիան։ Ժամանակակից գիտական ​​տվյալների համաձայն՝ Արևը և նմանատիպ աստղերը էվոլյուցիայի վերջին փուլերում վերածվում են կարմիր հսկաների։ Նման աստղերի տրամագիծը բազմիցս մեծանում է, այն աստիճան, որ մոտակա մոլորակները գտնվում են աստղի ներսում։ Ռայան Լաուն և նրա գործընկերները հաստատել […]

̰
Ոճաբանը բացատրել է, թե ինչպես պաշտպանել հագուստը դիմահարդարման բծերից

08:49 08.05.2023

Ոճաբան Ալեքս Լամբը կիսվել է, թե ինչպես պաշտպանել հագուստը դիմահարդարման բծերից մազերի լաքով: Այս մասին նա հայտնել է իր TikTok հաշվում։ Մասնագետն ասել է, որ միշտ իրերը պատում է լաքով, իսկ սպիտակ օձիքներին հատուկ ուշադրություն է դարձնում։ Ապրանքը օգտագործելուց հետո դուք պետք է ժամանակ տաք չորանալու համար: Այս մեթոդը կպաշտպանի իրերը կոսմետիկ բծերից։  

̰
BACK_TO_TOP