Իրանը ողջունում է Սիրիայի վերադարձը Արաբական լիգա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+25.09 oC

Իրանը ողջունում է Սիրիայի վերադարձը Արաբական լիգա

10:52 08.05.2023

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գործունեությանը Սիրիայի մասնակցության վերականգնումը նպաստում է տարածաշրջանում կայունության հաստատմանը և նրա խնդիրներին արտաքին միջամտության նվազեցմանը, երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

ԱՊԼ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավարները կիրակի օրը կայացած արտահերթ հանդիպման ժամանակ հավանություն են տվել 12 տարվա ընդմիջումից հետո Սիրիայի վերադարձը տարածաշրջանային կազմակերպությանը։

«Իսլամական երկրների միջև տարաձայնությունների լուծումը (Սիրիայի վերադարձը Արաբական լիգա-խմբ.), ինչպես նաև նրանց միջև մերձեցումն ու սիներգիան դրական արդյունքներ են տալիս կայունության և գլոբալ խաղաղության առումով և հիմք են հանդիսանում եսասիրական միջամտության նվազեցման համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է նման մոտեցումը»,- Քանաանիի խոսքերն է մեջբերում IRNA-ն:

Արաբական լիգային Սիրիայի անդամակցությունը սառեցվել էր 2011 թվականի նոյեմբերին՝ երկրում զինված հակամարտությունների սկսվելուց հետո։ Արաբական մի շարք երկրներ Դամասկոսից հետ են կանչել իրենց դեսպաններին։ Սիրիայի ղեկավարությունն այնուհետեւ հայտարարել է, որ չի ընդունում արաբ նախարարների որոշումը՝ դադարեցնել մասնակցությունը համաարաբական կազմակերպության աշխատանքներին՝ այն համարելով անօրինական։ Ընդ որում, Արաբական լիգան իրականում չի մասնակցել Սիրիայում կարգավորման բանակցություններին, չնայած այն հանգամանքին, որ խոսքը արաբական աշխարհի առանցքային երկրներից մեկի մասին է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 23.05.2025

SHANTNEWS

Հանրապետության նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենին

14:51 23.05.2025

Հանրապետության նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը շնորհակալություն է հայտնել վերջին հինգ տարիների ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության և ներդրումների համար: Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում շատ […] ...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Հնդկաստանի դեսպանին

14:43 23.05.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Հնդկաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 23-ին խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԱԺ փոխնախագահը կարեւորել է վերջին տարիների երկկողմ բարձրաստիճան այցերը, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը, արտաքին գերատեսչությունների եւ պաշտպանության նախարարությունների միջեւ երկխոսությունները: Այս համատեքստում Հայաստանում Հնդկաստանի ռազմական կցորդի նշանակումը Հակոբ Արշակյանը կարեւոր քայլ է որակել: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով […] ...

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի Ամորիմին

14:31 23.05.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի Ամորիմին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին չի հեռացնի պաշտոնից, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Մանչեսթեր Յունայթեդն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Պրեմիեր լիգայում վերջին տուրից առաջ 39 միավորով 16-րդն է: 40-ամյա Ամորիմը նոյեմբերից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը»: ...

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

14:20 23.05.2025

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

Մայիսի 21-ին՝ ժամը 15.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Երևանի Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Ավանի բաժին են տեղափոխել Կապանի բնակիչ 39-ամյա տղամարդու: Նա հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

14:08 23.05.2025

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

Մայիսի 23-ին, ժամը 08:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։14-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահը։  Վարորդը դեմքի և ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է […] ...

BACK_TO_TOP