08:05 05.05.2023
Մայիսի 4-ին Արլինգթոնում (ԱՄՆ) կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը՝ եզրափակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների փուլը: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հյուրընկալել է փակման լիագումար նիստ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն […]
21:00 04.05.2023
Երկօրյա պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, հնչել են երկու երկրների պետական օրհներգերը, որից հետո վարչապետները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Պետր Ֆիալայի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվել […]
20:52 04.05.2023
Կառավարությունը 382 մլն դրամ կհատկացնի միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման աշխատանքների համար: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը և նշում, որ գումարը նախատեսվում է հատկացնել հիմնականում նախորդ տարի իրականացված և չավարտված նախագծերի համար: Մասնավորապես՝ 135 մլն դրամը նախատեսվում է հատկացնել երեք հետևյալ ծրագրերի համար` Սյունիքի մարզում Գորիսից դեպի Տեղ գյուղ, Իսահակյան-Գյումրի ճանապարհի Արտենի-Արագածավան-Թլիկ բնակավայրերի […]
20:43 04.05.2023
Հայաստանը պատրաստ է Չեխիայի հետ հարաբերությունները խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում. այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկմանը։ Նա պատասխանում է նաև ներկաների հարցերին:
20:33 04.05.2023
Մեծ Բրիտանիան չի հրավիրել Աֆղանստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Իրանի, Մյանմայի, Ռուսաստանի և Սիրիայի պետությունների ղեկավարներին Լոնդոնում կայանալիք Չարլզ III թագավորի թագադրման արարողությանը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Միացյալ Թագավորության փոխարտգործնախարար Թարիք Ահմադը։ «Հրավերներ են տրվել բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնց հետ Միացյալ Թագավորությունը լիարժեք դիվանագիտական հարաբերություններ ունի, չնչին բացառություններով: Հրավերներ չեն ուղարկվել Աֆղանստան, Բելառուս, Մյանմար, […]
20:19 04.05.2023
Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել դատաիրավական բարեփոխումներին նվիրված հերթական հանրային քննարկումը: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից: Այս անգամ թեման նվիրված էր էլեկտրոնային դատավարության համակարգերի ներդրմանը: Առաջարկվող իրավակարգավորումները նպատակ են հետապնդում թեթևացնելու դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստելու էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների և դատավարության մասնակիցների ռեսուրսների […]
20:13 04.05.2023
Բաղրամյանի ոստիկաններն անասնաֆերմայի պահակի մոտ և պահակատանը հայտնաբերել են կանեփանման զանգվածներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:54 04.05.2023
Աշտարակի քրեական հետախույզները թմրամիջոցների իրացման դեպք են բացահայտել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:48 04.05.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Մայիսի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Թաիրով գյուղի գերեզմանատանը տղամարդու դի կա։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված գերեզմանատանը հուղարկավորված Գուրգեն Գ․-ի շիրիմի մոտ […]
11:43 04.05.2023
15-ամյա պատանուն դանակահարողը ավագ եղբայրն էր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:34 04.05.2023
Երգչուհի Ալլա Պուգաչովայի Մոսկվա վերադառնալու պատճառը MK.RU-ին հայտնել են արտիստի շրջապատում գտնվող աղբյուրները։ Նրանց խոսքով՝ աստղը վերադարձել է մայրաքաղաք՝ ուրբաթ օրը՝ մայիսի 6-ին, իր մտերիմ ընկերոջ՝ նորաձեւության դիզայներ Վալենտին Յուդաշկինի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով: Հրապարակման աղբյուրը հավելել է, որ արտիստն այժմ որոշում է կայացնում մոդելավորող Վյաչեսլավ Զայցևի հետ հրաժեշտի արարողությանը մասնակցելու մասին։ Զայցևը նաև արտիստի մտերիմ […]
11:18 04.05.2023
Հայաստանն ու Չեխիան ունեն քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։ Շաբաթներ առաջ (մարտի 27-ին) այս մասին իրենց գոհունակությունն էին հայտնել Հայաստանի և Չեխիայի արտաքին գերատեսչությունների պատվիրակությունների ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպմանը։ Հայաստան այցի ընթացքում ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստը հայաստանյան իր գործընկերների հետ հանդիպմանը կարևորել էր երկու երկրների միջեւ համագործակցության խորացումը` նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման […]
11:09 04.05.2023
Գ.Մ.-ն, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) երկար տարիներ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, մտերիմ հարաբերություններ ձևավորելով Կոմիտեի այլ պաշտոնատար անձանց հետ, 2017-2021 թվականների ընթացքում խարդախությամբ հափշտակել է 4 մլրդ 233 մլն 57 հազար 363 դրամ արժեքով` Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր: 1. Երևան քաղաքի, Աջափնյակ Գ-1 թաղամասում […]
11:04 04.05.2023
Մայիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի: Օրակարգում ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն է: Հիմնական զեկուցող՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյան Հարակից զեկուցող՝ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյան
11:01 04.05.2023
Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ու իրավունքների հարցը կենտրոնական է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում։ Միացյալ Նահանգները նշում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է իրենց անվտանգ զգան իրենց տանը, իսկ նրանք իրավունքները՝ պաշտպանված լինեն, ինչը միակ միջոցն է երաշխավորելու հակամարտության կայուն կարգավորումը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ պետդեպից ընդգծել են, որ […]
10:54 04.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի hատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է Երևան քաղաքում և մարզերում 13 անձանց կողմից 155 դրվագ գողությունների, այդ թվում` բնակարանային, կողոպուտի և ավազակային հարձակում կատարելու մի շարք դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում, խմբի կազմում, […]
10:50 04.05.2023
Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ուրբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ ծրագրում են քննարկել ուկրաինական նավահանգիստներով ռուսական ամոնիակի տեղափոխման հարցը, ՄԱԿ-ը բանաձեւ կառաջարկի, RIA Novosti-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր մայիսի 5-ին Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման մասին՝ հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը քննարկելու համար։ Գործարքի […]
10:37 04.05.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է ցորենի և այլուրի շուկաներում 2022 թվականի ապրիլից մինչ 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնային փոփոխությունները: Հանձնաժողովը պարզել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում ալյուրի գնի նվազումը համարժեք է եղել ներկրվող ցորենի գնի նվազմանը: Մասնավորապես ներկրված 1 կգ ցորենն առավելագույնը նվազել է 79 դրամով, ինչը համարժեք է 1 կգ ալյուրի ինքնարժեքի […]
10:29 04.05.2023
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սպիտակ տանը Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ տեղի ւնեցծ հանդիպմանը: «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը: Կայուն և արդար համաձայնագիրը առանցքային կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորություններ բացելու տեսանկյունից», -գրել է […]
10:13 04.05.2023
Հայաստանում է ռուս ճանաչված դերասան Եվգենի Պրոնինը։ Մայիսի 5-ին, ժամը 19:00 «Լոֆթ Երևանում» կկայանա դերասանի մասնակցությամբ «Ցուգցվանգ» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև քննարկում և հարց ու պատասխան, ծանոթություն դերասանի հետ։ Ֆիլմում դասական շախմատի կոմերցիոն մրցաշարի եզրափակիչ հանդիպումը պետք է ընթանա այնպես, ինչպես սպասվում էր. երկարամյա չեմպիոնը ամեն տարի հաղթում է ամբողջ գումարը՝ հեշտությամբ հաղթելով բոլոր […]
10:05 04.05.2023
Մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
09:59 04.05.2023
Rate.am-ը ներկայացրել է մայիսի 4-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ Ըստ այնմ՝ ԱՄՆ դոլարի առքի նվազագույն արժեքը 382, վաճառքի առավելագույնը՝ 389 դրամ է: Եվրոյի առքի նվազագույն արժեքը 419 դրամ է, վաճառքի առավելագույնը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի նվազագույն արժեքն է 4.60 դրամ, վաճառքի առավելագույնը՝ 5.10 դրամ:
09:39 04.05.2023
Պլաստիկ սպասքը կարող է վտանգավոր լինել, եթե դրա մեջ տաք խորոված է դրված։ Այս մասին հայտարարել է թերապևտ Մարգարիտա Պոժարովան։ Gazeta.Ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ երբ պլաստիկը շփվում է տաք մսի հետ, սկսում են տոքսիններ արտազատվել։ Հատկապես վնասակար է «PS 6» մակնշմամբ պոլիստիրոլից պատրաստված սպասքը։ Հազվագյուտ բացառություններով, պլաստիկ սպասքը չի կարելի տաքացնել 80 […]
09:23 04.05.2023
Առնվազն երկու մարդ է զոհվել Սալուում (Կատալոնիայի ինքնավար շրջան) հրաձգության հետևանքով։ Այս մասին հինգշաբթի հայտնել է La Vanguardia թերթը։ Ինչպես նշում է թերթը, երեք հոգի, ովքեր եղել են մեքենայում, չորեքշաբթի ժամը 22:30-ին կրակ են բացել Սալուի ամբարտակի մոտ։ Կատալոնիայի ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներից մեկին, մյուս երկուսին հաջողվել է փախչել, գրում է պարբերականը։
09:15 04.05.2023
Առնվազն տասը մարդ է զոհվել Չհատիսգարում բեռնատար և մարդատար մեքենաների բախման հետևանքով։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Hindustan Times-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ «Բալոդ թաղամասի Ջակարտայի մոտ բեռնատար և մարդատար մեքենաների բախման հետևանքով տասը մարդ է զոհվել, մեկ երեխա էլ ծանր վիրավորվել է», – մեջբերում է պարբերականը Ջիտենդրայի շրջանի ոստիկանապետ Կումար Յադավի խոսքերը։ Նշվում է, որ բեռնատարի […]
09:02 04.05.2023
Հինգշաբթի օրը Ֆիլիպինների ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին են վկայում հանրապետության հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի թարմացված տվյալները։ Ըստ աղբյուրի՝ էպիկենտրոնը գտնվել է Մակոնակոն մունիցիպալիտետից (Իսաբելա նահանգ) 15 կմ հյուսիս-արեւելք, որի բնակչությունը կազմում է ավելի քան 3,9 հազար մարդ։ Օջախը գտնվել է 42 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է Իլոկոսի և […]
08:54 04.05.2023
ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին Մայիսի 4-ին, ժամը 07։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
08:47 04.05.2023
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը բարձր է գնահատել չորեքշաբթի օրը Դամասկոսում իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ կայացած բանակցությունների արդյունքները։ Սիրիայի ղեկավարի խոսքերը մեջբերել է SANA գործակալությունը։ «Առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման վերաբերյալ ստորագրված համաձայնագրերն ու հուշագրերը շատ կարևոր են մեզ համար, քանի որ դրանք կնվազեցնեն արևմտյան պատժամիջոցների բացասական հետեւանքները»,- ասել է Ասադը։ Նա ասել է, որ Սիրիան […]