TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+27.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Դեռևս չենք կարողանում համաձայնության հասցնել այն ձևակերպումները, որոնք մեզ վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29 800 քմ տարածքային ամբողջականությունը. Փաշինյան

21:45 05.05.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում այցելել է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի տարածաշրջանային գլխամաս: Տնօրեն Ջեյմի Ֆլայի հետ հանդիպումից հետո հարցազրույց է տվել ռադիոկայանի հայկական ծառայությանը: Նա անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ  առանքային տարաձայնություններին, թե որոնք են դրանք, նշել է. «Առանցքայինը մնում է, թե ինչպես հասցեագրել ԼՂ խնդիրը, թվում է, թե և՛ Պրագայում է արձանագրում եղել, և […]

̰
Չավուշօղլուն հայտարարել է մայիսի 10-ին Լավրովի հետ բանակցությունների համար Մոսկվա մեկնելու մտադրության մասին

21:37 05.05.2023

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուրբաթ օրը հայտարարել է, որ մայիսի 10-ին կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և մասնակցելու Սիրիայի հարցով քառակողմ բանակցություններին։ «Մենք պաշտոնական հաստատում ենք ստացել Մոսկվայից, մայիսի 10-ին կմեկնենք Մոսկվա, առավոտյան ես հնարավորություն կունենամ բանակցել Լավրովի հետ, իսկ դրանից հետո մենք կմասնակցենք նախարարական հանդիպմանը [Ռուսաստան – Իրան – […]

̰
Համաքաղաքացու տնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է. գողոնն առգրավվել է

21:19 05.05.2023

Մայիսի 2-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Ապարան քաղաքի մի բնակչուհի և հայտնել, որ տնից գողություն են արել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.00-ից 12.30-ն ընկած ժամանակահատվածում Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի նշված տան մուտքի տեսանելի հատվածում դրված բանալիով դուռը բացել և հյուրասենյակից գողացել են պլանշետ և նոթբուք: Գողության փաստով քրեական […]

̰
Վարժական հավաքի ավարտի կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում

21:15 05.05.2023

Մայիսի 5-ին վարժական հերթական հավաքի ավարտի կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ողջունելով վարժական հավաքի մասնակիցներին, իր և պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին՝ վարժական հավաքների ընթացքում մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զինվորական օրինակելի կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: Գեներալ-մայոր […]

̰
ՄԻ պաշտպանն ու ՀՀ-ում ԿԽՄԿ-ի ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

21:07 05.05.2023

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 5-ին, ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Նիկոլ Նասենին: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերաբերելի բնագավառներում կոմիտեի իրականացրած աշխատանքների կարևորությունը: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկու կառույցների համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերին, նաև ՄԻՊ […]

̰
Կստեղծվի «Երևան» ՓԲԸ, որտեղ կգործի ադապտիվ սպորտի կենտրոն. նախագիծ

12:03 05.05.2023

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևան» պետական փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու և ընկերությանն անժամկետ, անհատույց օգտագործելու իրավունքով գույք հանձնելու մասին նախագիծը: Նախագծի նպատակն է պետական հոգածության ներքո նպաստել և օժանդակել Հայաստանի Հանրապետության հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների մարզումների շարունակականությանը և հնարավորություն ընձեռել սահմանափակ կարողություններով անձանց զբաղվելու ադապտիվ սպորտով: Ըստ նախագծի հիմնավորման՝ ընկերության հիմնումը […]

̰
3 մլրդ դրամի չափով հափշտակություն ՍՊ ընկերությունից՝ ընկերության հիմնադրի ազգականի կողմից. նախաքննությունն ավարտվել է

12:00 05.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է ՍՊ ընկերության հիմնադրի բարեկամի կողմից ընկերության 3.003,890.851,76 դրամ գումարը հափշտակելու դեպքը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության հիմնադրի մորաքրոջ որդին՝ Ռ.Ա.-ն, 1990-ական թվականներից աշխատել է այդ ընկերությունում։ Այն զբաղվել է արդյունաբերական սարքավորումների, նյութերի, […]

̰
SHANTNEWS

11:59 05.05.2023

̰
Երիտասարդը հետախուզվում էր ծեծի մեղադրանքով

11:54 05.05.2023

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 4-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 26-ամյա Վլադիսլավ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 137.1-րդ հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]

̰
Կիևի երկնքում խոցել են սեփական Բայրաքթարը, որը կորցրել էր վերահսկողությունը

11:49 05.05.2023

Կիևի հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ) անօդաչու թռչող սարք է խոցել Մայդան Նեզալեժնոստիի (Անկախության հրապարակ) վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Մոտակա շենքի վրա դրոնի բեկորների ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել, ավերածությունները կազմել են 150 քմ։ Ավելի ուշ ցանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է հրթիռը հարվածում դրոնին։ Տեսանյութում կարելի է լսել, […]

̰
Օրբանը հեքիաթ է անվանել իրավիճակը, որում Ռուսաստանը պարտություն կկրի և կհաշտվի

11:36 05.05.2023

Ուկրաինական հակամարտությունում հաղթողներ չեն կարող լինել, և իրավիճակը, երբ Ռուսաստանը կհամակերպվի իր պարտության հետ, հնարավոր է միայն հեքիաթում, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Կոսուտ ռադիոյի եթերում։ «Ես երևակայություն չունեմ պատկերացնելու, որ ինչ-որ մեկը կարող է հաղթել միջուկային տերությանը, մտածել, որ ռուսները կնստեն և կնայեն, թե ինչպես են նրանք պարտվում, կկոտրեն իրենց քաղաքական համակարգը, կսպանեն […]

̰
Կումայրիի ոստիկանները բացահայտել են տաղավարից բջջային հեռախոսի գողության դեպքը

11:21 05.05.2023

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ախուրիկ գյուղից 30-ամյա մի երիտասարդ ապրիլի 29-ի կեսգիշերին Գյումրիի Շահումյան փողոցի տաղավարից գողություն է արել: Օպերատիվ տեղեկությունն իրացնելով՝ բաժնի քրեական հետախույզները մայիսի 3-ին Գյումրիի Ախուրյանի խճուղում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել ախուրիկցի երիտասարդին: Նա խոստովանել է, որ ապրիլի 29-ին, ժամը 00.30-ի սահմաններում, […]

̰
Սերբիայում ձերբակալվել է Մլադենովացում կրակ բացած կասկածյալը

11:10 05.05.2023

Սերբիայի ՆԳՆ ներկայացուցիչները ձերբակալել են Մլադենովացի մունիցիպալիտետում հրաձիգին։ Այս մասին ուրբաթ հայտնել է սերբական RTS ազգային հեռուստատեսությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակվողը ձերբակալվել է Կրագուևաց քաղաքի մոտ՝ հանցագործության վայրից 60 կմ հեռավորության վրա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ իրավապահ մարմինն ավելի քան 600 աշխատակցի է ուղարկել հանցագործին փնտրելու։ Նրան բռնելու համար օգտագործվել են ուղղաթիռներ ու անօդաչու սարքեր։ […]

̰
«05.05» ամսաթիվը խորհրդանշում է մարդու յուրաքանչյուր ձեռքի 5 մատը. ԱՆ կոչը

11:06 05.05.2023

«05.05» ամսաթիվը խորհրդանշում է մարդու յուրաքանչյուր ձեռքի 5 մատը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս տարվա կարգախոսն է՝ «Մշակե՛ք ձեռքերը, փրկե՛ք կյանքեր»: Անձնական հիգիենայի պահպանումը, մասնավորապես` ձեռքերը լվանալու և ախտահանելու կարևորությունը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումներից է: Ձեռքերի հիգիենան արդիական խնդիր է աշխարհի բոլոր երկրների առողջապահության համակարգերում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է […]

̰
Ուսման վարձի փոխհատուցում` Արցախյան պատերազմի մասնակիցների հերթական խմբին

11:01 05.05.2023

ՀՀ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներից կփոխհատուցի 2020 թ. Արցախյան պատերազմի այն մասնակիցների ուսման վարձը, որոնք ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2008-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում ուսման վարձի միանվագ փոխհատուցում չեն ստացել: ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել 16 մլն 344 հազար դրամ հատկացնել 59 ուսանողի 1 կիսամյակի ուսման վարձի միանվագ փոխհատուցման համար: […]

̰
Սերբիայի ներքին գործերի նախարարը Մլադենովացում տեղի ունեցած հարձակումն ահաբեկչություն է որակել

10:51 05.05.2023

Սերբիայի ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչը Բելգրադի մերձակայքում գտնվող Մլադենովաց մունիցիպալիտետում տեղի ունեցած հրաձգությունն ահաբեկչություն է անվանել, հայտնում է Tanjug-ը։ Հրաձգության մեջ կասկածվողի որոնողական աշխատանքներին ներգրավված է ՆԳՆ ավելի քան 600 աշխատակից։ Ըստ ԶԼՄ-ների՝ ուրբաթ գիշերը զոհվել է ութ մարդ, 13-ը՝ վիրավորվել, սպանության մեջ կասկածվում է 21-ամյա Ուրոշ Բ.-ն, ով ավտոմեքենայից շարժվելիս կրակել է ավտոմատներից։ […]

̰
Ճապոնիայում  6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

10:33 05.05.2023

6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնական ծովի ափերի մոտ՝ Իշիկավա պրեֆեկտուրայում, հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը։ Օջախը ընկած էր 10 կիլոմետր խորության վրա։ Հարվածների առավելագույն ուժը եղել է 6+ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով։ Ղեկավարության տվյալներով՝ Ճապոնական ծովի ափին հնարավոր է ջրի աննշան բարձրացում, սակայն ավերածությունների վտանգ չկա։

̰
Հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնությունը հասանելի է․ Բլինքենը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

10:25 05.05.2023

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված բանակցությունների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բլինքենը հայտարարել է, որ կողմերը ինտենսիվ քննարկումներից հետո էական առաջընթացի են հասել բարդ խնդիրները լուծելու հարցում։ «Այս շաբաթ ես հյուրընկալեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների […]

̰
Վրաստանի պետական սահմանը հատող թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը մեկ ամսով կփակվեն

10:11 05.05.2023

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն, մայիսի 5-ից մեկ ամսով «Կազբեգի» մաքսային անցակետում թեթև մարդատար ավտոմեքենաների համար նոր ուղիներ ավելացնելու նպատակով ընթացող շինարարական և վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ պետական սահմանը հատող թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը ժամանակավորապես կփակվեն։ Բացի այդ, տեղեկացվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը […]

̰
Այսօր երեկոյան տեղի կունենա Լուսնի կիսախավարում

10:04 05.05.2023

Մայիսի 5-ի երեկոյան տեղի կունենա Լուսնի կիսախավարում, այն տեսանելի կլինի Ռուսաստանի գրեթե ողջ տարածքից, հաղորդում է Մոսկվայի պլանետարիումը։ «2023 թվականի մայիսի 5-ին Մոսկվայի ժամանակով ժամը 18.14-ից մինչև 22.31-ը Լուսինը կանցնի Երկրի կիսախավարով, տեղի կունենա լուսնի կիսախավարում: Դա կլինի բավականին խորը, բայց շատ թույլ լուսնի խավարում, քանի որ Լուսինը կանցնի միայն Երկրի ստվերի եզրին մոտ՝ միշտ […]

̰
ԵՊՀ-ում կմեկնարկի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը

09:52 05.05.2023

Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, ԵՊՀ ողջ տարածքում կմեկնարկի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 104-ամյակին։ Էքսպոն կանցկացվի ԵՊՀ ամբողջ տարածքում․ համալսարանի ֆակուլտետներն ու ինստիտուտները կներկայացնեն կրթական ծրագրերը, իսկ գործընկերները՝ աշխատանքի առաջարկներ, ինչպես նաև կընդունեն մասնակիցների ինքնակենսագրականները։ Միջոցառման շրջանակում տեղի կունենան նաև՝ • «ԲանՈՒԳործ 2023․ կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով կոնֆերանս, • ԵՊՀ գերազանցության մրցանակաբաշխություն, […]

̰
ԱՄՆ դեսպանը հայտնել է Հայաստանի մեդիաոլորտում 17,3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրման մասին

09:45 05.05.2023

Ս․թ․ մայիսի 4-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի մեդիաոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի համար։ Իր ելույթում դեսպան Քվինն ընդգծեց ազատ մամուլի կարևորագույն դերակատարումը ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիներին իրազեկելու և կառավարության ու իշխանություն ունեցողների հաշվետվողականության ապահովման հարցերում։ «Մամուլը կարևորագույն դեր է խաղում տեղեկությունների ու մտքերի բաց փոխանակմանը նպաստելու, […]

̰
Քննարկվել են Որոտան-Խոտ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում փլուզման հետևանքով առաջացած խնդիրների լուծման ուղիները

09:36 05.05.2023

Տեղի է ունեցել Որոտան-Խոտ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում փլուզման հետևանքով առաջացած խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի 3-րդ նիստը, որին մասնակցել են հանձնաժողովի անդամները՝ ՀՀ ՏԿԵՆ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի, Տաթև համայնքի, Որոտան և Խոտ բնակավայրերի, ճանապարհի վերակառուցումը նախագծած և շինարարությունն […]

̰
Լոռու մարզում բախվել են «VAZ-2106»-ն ու «VAZ-2107»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

09:24 05.05.2023

Մայիսի 5-ին, ժամը 07։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ` Գ. Վ., ծնված 2002 թ․) […]

̰
Ճապոնիայի վարչապետի գրասենյակում ոստիկանության աշխատակցին մահացած են գտել

09:18 05.05.2023

Ուրբաթ օրը Ճապոնիայի վարչապետի գրասենյակում, որը գտնվում է Տոկիոյի կենտրոնական թաղամասերից մեկում, մահացել է ռազմական ոստիկանության աշխատակիցը։ Այս մասին հայտնում է Yomiuri թերթը։ Ոստիկանի դին հայտնաբերվել է գրասենյակի առաջին հարկում գտնվող զուգարանում։ Գործընկերոջ ցուցմունքի համաձայն՝ մահացածը կարող էր ինքնասպան լինել։ Դեպքի վայրում քննիչները շարունակում են աշխատանքները՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

̰
Հրաձգություն Սերբիայում. զոհերի թիվը հասել է ութի

09:09 05.05.2023

Սերբական Մլադենովաց քաղաքային համայնքի Դուբոնա գյուղում հինգշաբթի օրը տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է ութի։ Այս մասին հայտնում է Blic թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ սպանվածների թվում են 21-ամյա ոստիկանը և նրա կրտսեր քույրը, որի տարիքը չի նշվում։ Մյուս զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ավելի վաղ հաղորդվում էր յոթ զոհի և 13 վիրավորի մասին։ Ինչպես գրում […]

̰
Արտարժույթի փոխարժեքները մայիսի 5-ին

08:56 05.05.2023

Rate.am-ը ներկայացրել է մայիսի 5-ի արտարժույթի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի նվազագույն արժեքը՝ 380.50, առավելագույնը՝ 386 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 387.50, առավելագույնը 390 դրամ է: Եվրոյի առքի նվազագույն արժեքը 409 դրամ է, առավելագույնը՝ 423 դրամ, վաճառքի նվազագույնը 428 դրամ է, առավելագույնը արժեքը՝ 436 դրամ: Ռուսական ռուբլին գնվում է նվազագույնը 4.65, առավելագույնը՝ 4.88 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 4.98, […]

̰
Լարսը բաց է

08:48 05.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Որո՞նք են 40-ից բարձր կանանց մոտ տղամարդկանց բնորոշ ճարպի վտանգները

08:36 05.05.2023

Տղամարդկանց բնորոշ ճարպի կուտակումը հանգեցնում է սրտի հիվանդության 40-ից բարձր կանանց մոտ, զգուշացրել է գինեկոլոգ Նատալյա Բոժենկոն։ Այս մասին նա խոսել է «Դոկտոր Պիտեր» հրատարակությանը տված հարցազրույցում։ Ըստ Բոժենկոյի՝ 40 տարեկանից հետո կանանց մոտ ամենայն հավանականությամբ նկատվում է ձվարանների ֆունկցիայի նվազում, և եթե դրանք մնան, կարող են ցույց տալ էստրոգենի մակարդակի նվազման ախտանիշներ: Նաև, շարունակել […]

̰
Հրապարակվել են կադրեր, թե ինչպոս են ռուս դեռահասները այրում գերեզմանոցը

08:19 05.05.2023

Ուլան-Ուդեի Օկտյաբրսկի շրջանում դեռահասները մի քանի գերեզման են այրել գերեզմանատանը։ Նրանց գործողությունները տեսագրվել են, համապատասխան կադրերը հրապարակել է Tvcom News Telegram ալիքը։ Հայտնաբերված տեսանյութում երկու ռուս դեռահասների, որոնք կարծես թե 15 տարեկանից ոչ ավել են, այրում են գերեզմանը, կրակը բռնկվում է վայրկյանների ընթացքում։ Երբ անչափահասները նկատում են, որ իրենց նկարահանում են, սկսում են մեղադրել միմյանց։ […]

̰
BACK_TO_TOP