10:13 04.05.2023
Հայաստանում է ռուս ճանաչված դերասան Եվգենի Պրոնինը։ Մայիսի 5-ին, ժամը 19:00 «Լոֆթ Երևանում» կկայանա դերասանի մասնակցությամբ «Ցուգցվանգ» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև քննարկում և հարց ու պատասխան, ծանոթություն դերասանի հետ։
Ֆիլմում դասական շախմատի կոմերցիոն մրցաշարի եզրափակիչ հանդիպումը պետք է ընթանա այնպես, ինչպես սպասվում էր. երկարամյա չեմպիոնը ամեն տարի հաղթում է ամբողջ գումարը՝ հեշտությամբ հաղթելով բոլոր հավակնորդներին: Սակայն այս տարի մեկ այլ հավակնորդ պատրաստել է անսովոր ռազմավարություն:
Ռեժիսոր Սերգեյ Ռամզի այս ֆիլմն առաջադրվել է «Կինոտավր» կինոփառատոնի (Ռուսաստան) լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակին, ինչպես նաև ստացել է դիպլոմ և ժյուրիի հատուկ մրցանակ «Короче» V ամենամյա կինոփառատոնում (Ռուսաստան):
Եվգենի Պրոնինն այժմ բնակվում է Երևանում իր հայազգի կնոջ՝ կինոպրոդյուսեր Քրիստինա Առուստամովայի և որդու՝ Հարրիի հետ, և արդեն հասցրել է սիրել Հայաստանի մայրաքաղաքը, հիացած է մեր երկրի գեղեցկությամբ, հյուրընկալությամբ, ճարտարապետությամբ, հատկապես՝ մարդկանցով։
Քրիստինան մանկուց ապրել է Ռուսաստանում, սակայն այժմ տեղափոխվել է պատմական հայրենիք ու խոստովանում է, որ այնքան է սիրահարված Հայաստանին, որ չի ուզում հեռանալ։ Այժմ զույգը որոշել է մեր երկրում զբաղվել կինոյով։
Այս տարի Եվգենին և Քրիստինան նախատեսում են Հայաստանում նկարահանել լիամետրաժ ֆիլմ, որի հիմքում մասնակի կերպով Եվգենի Պրոնինի անձնական պատմությունն է։ Կարևոր գործարքի նախօրեին կրիպտոարժույթի հաջողակ և հմայիչ խաղացող Եվգենիի հերոսը ռիսկի է դիմում և մեծ գումարներ է կորցնում: Իր դիրքը փրկելու ակնկալիքով՝ նա մեկնում է Հայաստան՝ վաճառելու անսպասելիորեն ժառանգած ծիրանի այգին։ Նոր կինոնկարում դերասան Եվգենի Պրոնինն առաջին անգամ հանդես կգա որպես կրեատիվ պրոդյուսեր։ Պրոդյուսերներ՝ Քրիստինա Առուստամովա, Օլգա Սինելշիկովա։
«Մեծ ուրախություն է գտնվել Հայաստանում։ Ես ու Քրիստինան բազմիցս եղել ենք Հայաստանում, բայց ավելի կարճ ժամանակով։ Բավականին երկար ժամանակ ապրելով այստեղ՝ այս երկիրը բացվեց մեզ համար բոլորովին նոր ձևով։ Անվատալի է, թե ինչպես են մեզ ամենուր դիմավորում, թե ինչքան սեր են տալիս անծանոթ մարդիկ։ Մենք արդեն ճամփորդել ենք գրեթե բոլոր մարզերով, և ամեն անգամ նոր ու հետաքրքիր բան ենք գտնում մեզ համար։ Կինս սկսել է հայերեն սովորել, որպեսզի էլ ավելի ամուր կապեր ստեղծենք երկրի ու մարդկանց հետ»,-նշում է Պրոնինը։
Եվգենի Պրոնինը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում։ Եվգենի Պրոնինի համար մեկնարկային կետը դարձավ ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերի «Գարպաստում» (2005) ֆիլմը, որտեղ դերասանը խաղաց գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը միջազգային փառատոնային հաջողություն ունեցավ՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ առաջադրվելով Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի»։ Դրան հաջորդեցին մի շարք սիրված կինոնկարներ։ Այնուհետև Պրոնինը սկսեց ակտիվորեն նկարահանվել հեռուստասերիալներում՝ շահելով հայրենի հեռուստադիտողների ժողովրդականությունն ու սերը։ Նա մասնակցությամբ սերիալները մշտապես ցուցադրվում են Ռուսաստանի առաջատար ալիքներով։ Դերասանը միշտ ժամանակ է գտնում նաև թատերական ներկայացումներում հանդես գալու համար։
17:10 11.08.2025
Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրըԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...
17:00 11.08.2025
Գեղարքունիքի մարզում 42-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներԵրեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ հատվածում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ 15-ամյա Ս․ Ս․-ն տեղափոխվել են «Գավառ» […] ...
16:52 11.08.2025
Դե Բրույնեի դուբլն ու ասիստըԲելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն առաջին գոլերն է խփել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» կազմում: 34-ամյա ֆուտբոլիստը կատալոնական «Ժիրոնայի» դեմ ընկերական խաղում դուբլ է գրանցել և գոլային փոխանցում կատարել: Դե Բրույնեն չորրորդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ջովանի Դի Լորենցոյին, իսկ 15-րդ և 23-րդ րոպեներին աչքի ընկել դարպասի գրավումներով: «Նապոլին» այս խաղում հաղթել է 3-2 հաշվով: ...
16:45 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցըՏեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը Թուրքիայի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված […] ...
16:40 11.08.2025
Քաղաքացիները հեծանվանավակից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 11-ին` ժամը 15։30-ին, Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները հեծանվանավակից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ հեծանվանավակին։ Ջրափրկարարները մոտ 200 մ հեռավորությունից անվնաս ափ են դուրս են բերել երեք քաղաքացու։ ...
16:33 11.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09։30-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան փողոցի թիվ 74, 76, 78, 80, 97, 112, Համբարձումյան փողոցի թիվ 12/5, 14, 97/3, 111/3, Վաղարշյան փողոցի թիվ 70/6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային […] ...