TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Արգիշտի Քյարամյանը Նիդերլանդների դեսպանին հասցեագրված ուղերձում վստահություն է հայտնել, որ կապահովվի համագործակցության շարունակական ընդլայնումը

09:29 28.04.2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ապրիլի 27-ին մասնակցել է Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը։ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկո Յակոբ Սխերմեսին հասցեագրված ուղրեձով Արգիշտի Քյարամյանը դեսպանության անձնակազմին և Նիդերլանդների ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի կապակցությամբ։ ՀՀ քննչական կոմիեի նախագահը հատկապես ընգծել է […]

̰
Թուրքիայի Իզմիրում էլիտար բնակելի համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել

09:15 28.04.2023

Թուրքիայի Իզմիր քաղաքի էլիտար բնակելի համալիրում անհայտ պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել, բնակիչները տարհանվել են, հայտնել են նահանգի նահանգապետի գրասենյակից։ Ուրբաթ գիշեր հրդեհը պատել է արեւմտյան Իզմիրի Ենիկալե շրջանում գտնվող տունը։ Առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան Twitter-ում հայտնել է, որ հրդեհի հետևանքով տուժել է յոթ մարդ, որոնցից վեցը ածխաթթու գազ են շնչել։ Իզմիրի նահանգապետ Սելիմ Կոշգերը […]

̰
Դեվդորակի թունելի նորոգման պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը ապրիլի 29-ից փակ կլինի

09:05 28.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը բեմ է ակադեմիական երաժշտական նորգործերի պրեմիերաների համար. այն հատել է եզրագիծը

08:59 28.04.2023

«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը։ Փառատոնն այս տարի տեղի ունեցավ ապրիլի 3-26-ը ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում՝ լեցուն դահլիճներում։ Հանդիսատեսը մեծ ջերմությամբ ընդունեց փառատոնային ութ համերգները, որոնք տեղի ունեցան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում և Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում։ «Ուրախ ենք, որ ունկնդիրը ոգևորությամբ և […]

̰
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

07:30 28.04.2023

Ուրբաթ օրը Իրանի հյուսիս-արևելքում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Մաշհադ քաղաքից 45 կմ հարավ՝ մոտ 2,3 մլն բնակչությամբ։ Օջախն ընկել է 8 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել։

̰
Կուրգանի շրջանում ավելի քան 90 տուն և շինություն է այրվում. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են հրշեջ գնացք և ուղղաթիռ

20:54 27.04.2023

Կուրգանի շրջանում երեք բնակավայրերում ավելի քան 90 տուն ու շինություն է այրվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններից։ «Կուրգանի շրջանում Յաուտլայի Լոգուշկա գյուղում և Կուրգան քաղաքի Ուտյակ միկրոշրջանում այրվում է 92 տուն և շինություն»,- ասել է աղբյուրը։ Նա նաև նշել է, որ ընդհանուր առմամբ Կուրգանի շրջանի տարածքում ավելի քան 8 հազար քառակուսի մետր հրդեհ […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննային

20:42 27.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ֆրանսիաի ԱԳ նախարարի այցը Հայաստան և ընդգծել մեր երկրի հատուկ վերաբերմունքն ու ուշադրությունը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների նկատմամբ: «Ուզում եմ ընդգծել, որ շատ ուրախ եմ այն դինամիկայի համար, որ ունենք մեր հարաբերություններում: Ոչ միայն այդ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, այլ […]

̰
Երևանում շարունակվում են ապօրինի տեղադրված կանգնակների հեռացման աշխատանքները

20:04 27.04.2023

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ապօրինի տեղադրված կանգնակների հեռացման աշխատանքները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հերթական ստուգայցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության մասնագետների հետ մասնակցել են նաև պարեկային ծառայության աշխատակիցները: Պարեկները տարբեր իրավախախտումների դեպքերով կազմել են վարչական արձանագրություններ։

̰
SHANTNEWS

12:00 27.04.2023

̰
ՊԵԿ պաշտոնական կայքէջի ներքին տարանցման փնտրման համակարգում հասանելի է ներքին տարանցման հայտարարագրերի ավարտի մասին տեղեկատվությունը

11:57 27.04.2023

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքէջի ներքին տարանցման փնտրման համակարգում հասանելի է ներքին տարանցման հայտարարագրերի ավարտի մասին տեղեկատվությունը։ Մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները Ներքին տարանցման փնտրման համակարգում կարող են լրացնել հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և հետևել սահմանային անցակետերում գրանցված տարանցման հայտարարագրերի կարգավիճակին: Արդեն իսկ ունենալով տարանցման ավարտի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը՝ տնտեսվարողը […]

̰
Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի. վարչապետ

11:53 27.04.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետի տեղադրմանը և այս համատեքստում՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայության […]

̰
Գործարկվում է Հայաստանի համար նախատեսված Ձեռնարկատիրական կրթության տարածաշրջանային ենթահանձնաժողովը

11:44 27.04.2023

Enterprise Educators UK–ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտնում են Հայաստանի համար նախատեսված Ձեռնարկատիրական կրթության տարածաշրջանային ենթահանձնաժողովի գործարկման մասին։ Նոր տարածաշրջանային ենթահանձնաժողովը կաջակցի և կզարգացնի ձեռնարկատիրական և ձեռներեցային գործունեությունը հայ անդամների միջև՝ հնարավորություն ընձեռելով գերազանցության հասնել տարածաշրջանում ձեռնարկությունների և ձեռնարկատիրական կրթության ոլորտում: Այս նոր ձեռնարկի գաղափարը ծնվել է Enterprise Educators UK և Բրիտանական խորհրդի Creative […]

̰
Բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի. Փաշինյան

11:39 27.04.2023

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապօրինաբար Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուն: «ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն՝ բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում […]

̰
Լեգենդար ֆուտբոլիստ Պելեի անունը ներառվել է բրազիլական բառարանում՝ որպես լավագույն բառի հոմանիշ

11:19 27.04.2023

Բրազիլիայի հավաքականի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի անունը ներառվել է բրազիլական պորտուգալերեն բառարանում՝ որպես լավագույն բառի հոմանիշ։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության Twitter-ում։ «Նա բասկետբոլային Պելեն է: Նա Պելեն է թենիսի աշխարհում: Նա բրազիլական դրամատուրգիայի Պելեն է»,- բառարանն օգտագործում է Պելե անունը։ Պելեն մահացել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին՝ երկարատև հիվանդության հետևանքով։ Քաթարում 2022 թվականի աշխարհի […]

̰
ՀՀ սահմաններում հայտնաբերված և ուսումնասիրված են շուրջ 376 տեսակի  թռչուններ

11:11 27.04.2023

Աշխարհում գոյություն ունեն շուրջ 9800 տեսակի թռչուններ, հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը: Հայաստանը իր փոքր տարածքի համեմատ բավականին հարուստ թռչնաշխարհ ունի: Նրա սահմաններում հայտնաբերված և ուսումնասիրված են շուրջ 376 տեսակի թռչուններ։ ՇՄՆ-ն երկայացնում է լուսնկարչուհի Բերտա Մարտիրոսյանի գեղեցիկ շարքը. Սպիտակ խաղտտնիկ Եգիպտական տառեղ Ամուրիկ Կարմրատուտ

̰
Արցախի ԱԺ նախագահը դադարեցրել է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները

11:02 27.04.2023

ԱՀ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, որում ասվում է. «Հիմք ընդունելավ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 129-րդ […]

̰ ̰
ԵԽԽՎ համազեկուցողները վերահաստատել են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման կոչը

10:53 27.04.2023

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերը (Միացյալ Թագավորություն), Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա), Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) հանդես են եկել  հայտարարությամբ, որը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում: «Մենք վերահաստատում ենք 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հրապարակված՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման մեր կոչն ու հիշեցնում Մարդու իրավունքների եվրոպական […]

̰
Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը

10:44 27.04.2023

Ապրիլի 26-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը: Մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ՆԳ նախարարի խորհրդական Վարդան Մովսիսյանը, ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի իրավասու մարմինների […]

̰
Համընդհանուր համերաշխության թարգման. Ֆրանցիսկոս Պապը Նարեկացու մասին

10:38 27.04.2023

Չորեքշաբթի` ապրիլի 26-ին, Վատիկանի Ս․ Պետրոս հրապարակում կայացած ավանդական գլխավոր ունկնդրության ընթացքում Ֆրանցիսկոս Պապը մասնավորապես անդրադարձել է Գրիգոր Նարեկացուն՝ նրան անվանելով համընդհանուր համերաշխության թարգման։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը: Խոսելով «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուի մասին Ֆրանցիսկոս Պապն ասել է, որ «Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ վանական էր, ով մեզ թողեց աղոթքի գիրք, որում […]

̰
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mersedes-ն ու Opel-ը

10:20 27.04.2023

Երեկ՝ ապրիլի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17․40-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Նիկոլայ Ջ․-ի վարած Mersedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 47-ամյա Ջիվան Մ․-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի` վթարի հետևանքով երկու վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]

̰
Կներդրվի ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագիր. կնքվել է հուշագիր

10:10 27.04.2023

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ստորագրել են Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրի իրականացման համաձայնագիր ու ՀՀ ավագ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ կրթական համագործակցության հուշագիր: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Ժաննա […]

̰
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Լոռու մարզում

09:53 27.04.2023

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Լոռու մարզում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ջրային պարեկներն՝ իրավապահ համակարգում. կայացել է դիմորդների ընդունելության լողավազային ստուգում

09:46 27.04.2023

Ջրային պարեկային ծառայությունը իրավապահ համակարգ բերելու է նոր ոճ և ձեռագիր. կայացել է դիմորդների ընդունելության լողավազանային ստուգում: Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

09:38 27.04.2023

Ապրիլի 28-ին՝ ժամը 10:30-ին Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օշական և ժամը 12։00-ին Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
10 օրում հաշվարկվել է 45 միլիոն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲԸՏՄ

09:30 27.04.2023

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2023 թվականի ապրիլի 10-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 41 դեպք, որից 22 դեպքով հաշվարկվել է 45.467.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է […]

̰
Մելիտոպոլում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ

09:25 27.04.2023

Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլ քաղաքում բազմաբնակարան շենքի մուտքի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է քաղաքային վարչությունը։ «Մոսկովյան ժամանակով ժամը 05:15-ին Մելիտոպոլում պայթյուն է հնչել Կիրովի փողոցի բազմաբնակարան շենքի մուտքի մոտ, գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք, մեկ մարդ վիրավորվել է, նա հոսպիտալացվել է»,- […]

̰
Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահի հետ հանդիպմանը կարևորվել է ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները

09:18 27.04.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և արձանագրել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ ջերմ են և արագընթաց տեմպերով զարգանում են։ Նախարարը կարևորել է ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որում յուրահատուկ դերակատարում ունի […]

̰
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի Դեվդորակի թունելի նորոգման պատճառով

08:57 27.04.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135-րդ կմ-ում գտնվող Դեվդորակի թունելի նորոգման պատճառով ապրիլի 29-ին ժամը 00։00-ից մինչև 06։00-ն ավտոճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավտոճանապարհի փակ լինելու ժամանակ վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ։

̰
Էրդողանն Աքքույու ատոմակայանի միջոցառումներին կմասնակցի տեսակապով

08:40 27.04.2023

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակը հաստատել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը տեսակապով մասնակցելու է Աքքույու ատոմակայանի միջոցառումներին, հինգշաբթի օրը նախատեսված հանրահավաքը նույնպես հետաձգվել է։ «Նախագահը առցանց կմասնակցի Akkuyu ատոմակայանում կայանալիք արարողությանը», – մեջբերում է IHA-ն կուսակցության օգնական Էրքան Կանդեմիրի խոսքերը։ «Մերսինի հանրահավաքը հետաձգվել է անորոշ ժամկետով»,- ասել է Կանդեմիրը։ Հանրահավաքը […]

̰
BACK_TO_TOP