TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

SHANTNEWS

22:00 26.04.2023

̰
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել

21:59 26.04.2023

Ապրիլի 25-ին ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը նշանակվել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ Ավելի վաղ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ղեկավարում էր գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։ «2023 թվականի ապրիլի 25-ից ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը նշանակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար»,- ասվում է հաղորդագրության […]

̰
Հայաստանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նամակ է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

21:20 26.04.2023

Երեկ, ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետությունը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում նամակ է ներկայացրել Դատարան 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետևանքով առաջացած կարևոր զարգացումների վերաբերյալ, շեշտելով, որ անցակետի տեղադրումը Ադրբեջանի կողմից Դատարանի ս.թ. փետրվարի 22-ի Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր […]

̰
Վաղն Արցախում սպասվում է անձրև, կարկուտ և ամպրոպ

21:05 26.04.2023

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ վաղը` ապրիլի 27-ին Արցախի Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական ամպամածություն, ցերեկը սպասվում է կարճատեւ անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավային` 3-5 մ/վ արագությամբ, ժամանակ առ ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ։ Օդի ջերմաատիճանը ապրիլի 26-ի գիշերը՝ +11+13°, ապրիլի 27-ի ցերեկը՝+24+29° տաքություն։

̰
SHANTNEWS

11:59 26.04.2023

̰
ԱԳ փոխնախարարը և Եվրոպական խորհրդարանի անդամն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակին

11:46 26.04.2023

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուռլասի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը և Լուկաս Ֆուռլասը անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, […]

̰
Որոնվում է տեսագրությունում պատկերված անձը

11:44 26.04.2023

Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին: Ծանուցում. […]

̰
Կապանի օդանավակայանում վայրէջք է կատարել փորձնական թռիչք իրականացնող L410 օդանավը

11:30 26.04.2023

Կապանի օդանավակայանում վայրէջք է կատարել փորձնական թռիչք իրականացնող L410 օդանավը։. այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը:

̰
Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը

11:28 26.04.2023

Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Փակման համերգի ընթացքում հնչեցին Սուրեն Զաքարյանի «Monograph»-ը՝ գրված թավջութակի և կամերային նվագախմբի համար, Տիգրան Մանսուրյանի Թավջութակի թիվ 1 կոնցերտը և հատվածներ Գրիգոր Եղիազարյանի «Սևան» բալետից։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ թավջութակահար Լևոն Մուրադյանը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կայացել է Հայաստանի պետական […]

̰
Ամռան ամիսներին անձնագրային ծառայությունները սովորաբար աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով. ՆԳՆ

11:22 26.04.2023

ՀՀ ներքին գործերի նախարարությունը կրկին հիշեցնում է, որ ամռան ամիսներին անձնագրային ծառայությունները սովորաբար աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: «Հորդորում ենք անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ՝ խնայելով Ձեր ժամանակը և միաժամանակ նպաստելով աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10) սպասարկումն իրականացվում է առցանց հերթագրմամբ՝ e-request.am կայքի […]

̰
ՀայՓոստը Բելառուսում մասնակցել է Կապի տարածաշրջանային համագործակցության լիագումար նիստին

11:12 26.04.2023

2023թ. ապրիլի 17-ից 21-ը ՀայՓոստ ընկերության պատվիրակությունը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է ԱՊՀ Կապի տարածաշրջանային համագործակցության հերթական նիստին: ՀայՓոստի պատվիրակությունը գլխավորում էր ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, ով ընտրվեց կապի տարածաշրջանային համագործակցության փոստային կապի օպերատորների խորհրդի նախագահի տեղակալ։ Պատվիրակությունը Մինսկում մասնակցեց միջազգային տեղեկատվական «ՏԻԲՈ-2023» ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին փոստային ոլորտի նորագույն տեխնոլոգիաները: Միջոցառումների […]

̰
Անօրինական փայտանյութով պատահար․ Կոտայքի պարեկների բացահայտումը

11:08 26.04.2023

Անօրինական փայտանյութով պատահար․ Կոտայքի պարեկների բացահայտումը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևանում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև

10:56 26.04.2023

Ապրիլի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման թեմայով խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահե Գևորգյանը, ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի […]

̰
Գալուզինը նշել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը

10:48 26.04.2023

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի փոխարտգործնախարարներ Վահե Գեւորգյանի և Մնացական Սաֆարյանի հետ խորհրդակցություններում ընդգծել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Խորհրդակցությունները տեղի են ունեցել ապրիլի 25-ին Երեւանում։ Գալուզինը առանձին զրույց է ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ «Մանրամասն քննարկվել […]

̰
Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ

10:22 26.04.2023

Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բնակարանային գողության փորձ Նոր Երզնկա գյուղում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

10:14 26.04.2023

Բնակարանային գողության փորձ Նոր Երզնկա գյուղում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կիրականացվի Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք

09:59 26.04.2023

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 10։00-ին, նախատեսվում է իրականացնել Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք L410 տեսակի օդանավով։ Իրականացվելու է օդանավակայանի մոտեցման սխեմաների փորձարկում։

̰
Թուրքիայի Ադանայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:52 26.04.2023

Թուրքիայի Ադանա նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը (AFAD)։ Նախարարության Twitter-ում հայտնել են, որ երկրաշարժը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 07:48-ին։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել […]

̰
Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է ուղիղ եթերում

09:47 26.04.2023

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցը կտրուկ ընդհատվել է, թուրք առաջնորդն ուղիղ եթերում իրեն վատ է զգացել ստամոքսի ցավի պատճառով, հայտնում է Ռիա Նովոստին: Հարցազրույցը սկսվել է երեքշաբթի ուշ երեկոյան՝ հանրապետության ղեկավարի նախընտրական զբաղվածության պատճառով։ Ուղիղ հեռարձակումը կտրուկ ընդհատվել է, մինչ լրագրողը սկսել է հարց տալ կաբինետի ապագա վերադասավորումների մասին։ Երկար դադարը մեծ […]

̰
Փորձարկվելու է Տուֆաշեն բնակավայրի դպրոցի էլեկտրական շչակը

09:38 26.04.2023

Ապրիլի 27-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկվելու է Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆաշեն բնակավայրի դպրոցի էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից հորդորում են չանհանգստանալ։

̰
Անցյալում իրագործված հանցագործությունների անպատժելիությունը ծնում է նոր բռնություններ այսօր. Զորյան ինստիտուտը ոգեկոչել է ցեղասպանությունների զոհերի հիշատակը

09:28 26.04.2023

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 25 ապրիլի, 2023 թ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Զորյան ինստիտուտը ոգեկոչում է բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը եւ հիշեցնում, որ անցյալի ողբերգությունների հանդեպ անտարբերությունն ու անպատժելիությունը խրախուսում են ազգերին իրագործել նոր բռնություններ, էթնիկ զտումներ եւ նույնիսկ ցեղասպանություններ ապագայում։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի եւ Հայաստանի […]

̰
Փաշինյանը հեռախոսազրույցում Շառլ Միշելին է ներկայացրել Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերն ու նպատակները

09:16 26.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը […]

̰
ՄԻ պաշտպանի աշխատակազմում ստացվել են իրավունքների պաշտպանության վերաբերյալ բողոքներ և ահազանգեր

09:11 26.04.2023

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել են իրավունքների պաշտպանության վերաբերյալ առանձին հարցերի առնչվող բողոքներ և ահազանգեր Դրանցից մի քանիսը ստորև. 2023թ. ապրիլի 17-ին կինոռեժիսոր Արման Երիցյանին և Կարեն Հակոբյանին ձերբակալելու, Ոստիկանության Կենտրոնական բաժնում նրանց նկատմամբ առերևույթ վատ վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ ստացված տեղեկությունների հաշվառմամբ՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Կենտրոնական բաժին նաև Կենտրոն և […]

̰
Պակիստանի հարավ-արևելքում առնվազն ինը մարդ է զոհվել բեռնատարի և մարդատար ավտոբուսի բախման հետևանքով

08:34 26.04.2023

Առնվազն ինը մարդ է զոհվել Պակիստանի Սինդ նահանգում բեռնատարի և մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Geo հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով։ Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը նահանգի հարավային մասում գտնվող Թաթտա քաղաքի Չալիա շրջանում։ Բեռնատարի և մարդատար ավտոբուսի ճակատային բախման հետևանքով ութ մարդ տեղում մահացել է, ևս մեկը ստացած […]

̰
Բառնաուլում էլեկտրական սկուտերով 78-ամյա տատիկը վթարի է ենթարկվել

08:10 26.04.2023

Բառնաուլում յոթանասունութամյա տատիկը որոշել է էլեկտրական սկուտեր վարել և բախվել հանդիպակաց մեքենային, հայտնում է քաղաքի ճանապարհային ոստիկանությունը։ «Բելինսկի փողոցի Բառնաուլում արտասովոր վթար է տեղի ունեցել. 1945 թվականին ծնված մի կին, վարելով Kugoo Kirin M4 Pro էլեկտրական սկուտեր, շրջել է բակով։ Աջ շրջվելիս նա կորցրել է կառավարումը և բախվել հակառակ ուղղությամբ ընթացող Toyota Gaia մակնիշի ավտոմեքենային»,- […]

̰
Ուկրաինայի կառավարությունը ԱԱԽ-ին առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ

21:00 25.04.2023

Ուկրաինայի նախարարների կաբինետը Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին (ԱԱԽ) է ներկայացրել Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկ։ Կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել երեքշաբթի օրը կայացած խորհրդակցության ժամանակ, հաղորդում է երկրի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ «Նախարարների կաբինետը որոշել է առաջարկներ ներկայացնել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ոլորտային պատժամիջոցներ կիրառելու համար»,- ասվում է նախարարության […]

̰
Ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ

20:54 25.04.2023

Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում Արցախ-Հայաստան սահմանագծին ապօրինի ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններ: Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը: Շրջափակման 135 օրերի ընթացքում հրատապ առողջական խնդիրներով անձանց տեղափոխումը հնարավոր է եղել իրականացնել բացառապես «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, և այս […]

̰
Ինչպե՞ս իմանալ՝ արդյոք ձեր հարևանները գողանում են ձեր ինտերնետային տրաֆիկը

20:44 25.04.2023

Ինչպե՞ս հասկանալ, որ հարևանները միանում են ձեր Wi-Fi երթուղիչին, և ինչպես կանխել դա, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է հեռահաղորդակցության փորձագետ Վյաչեսլավ Բուրխայլոն։ Երթուղիչին միացված սարքերի արագության անսպասելի նվազումը կարող է վկայել այն մասին, որ ձեզ անհայտ ինտերնետ տրաֆիկի սպառողները հայտնվել են ձեր տան Wi-Fi ցանցում, նշել է նա։ «Եթե նախկինում դիտում էիք ֆիլմեր HD […]

̰
Անահիտ Մանասյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ՀՀ-ում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին այցի մանրամասները

20:13 25.04.2023

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման սկզբում դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է տիկին Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձման կապակցությամբ և բարձր գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում։ Պաշտպանը տիկին Քվինին ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, մատնանշել […]

̰
Հաջողվել է վերականգնել ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանից

20:05 25.04.2023

Արցախի Հանրապետության կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում այսօր հաջողվել է որոշակիորեն վերականգնել վերջին օրերին՝ Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Խաղաղապահների միջոցով ներկրված բեռի հիմնական մասը եղել է առաջին անհրաժեշտության՝ կտրոնային համակարգում ներառված սննդամթերք, որը վաղվանից մատակարարվելու է խանութներ, […]

̰
BACK_TO_TOP