TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարբեր խցերում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր

11:07 19.04.2023

Կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման նպատակով 2023թ․ ապրիլի 18-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ, անվտանգության ապահովման, հատուկ նշանակության բաժինների ծառայողները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների հետ համատեղ չնախատեսված խուզարկություններ են իրականացրել նույն քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում։ Արդյունքում 4-րդ մասնաշենքի խցերից մեկում […]

̰
ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանում կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ հարցեր

11:02 19.04.2023

Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուի Բոնոն: Քննարկվել են տարածաշրջանում կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցեր: […]

̰ ̰
Կարգապահ հարկ վճարողների համար ՊԵԿ-ի վարչարարությունն ու հսկողությունը աննկատ են լինելու. Ռուստամ Բադասյանի ուղերձը

10:56 19.04.2023

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ, որում ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող անհատներ, գործարարներ, իրավաբանական անձանց ներկայացուցիչներ, գործընկերներ, շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ: Հարկ վճարելը պետության հանդեպ պատասխանատվության և հոգատարության կարևոր դրսևորումներից է: Մեր պետության առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների հաղթահարման և սոցիալական խնդիրների լուծման […]

̰
Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ

10:52 19.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ, որում ասվում է. «Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով: Հայաստանի եզդիական համայնքն իր աշխատանքով, քաղաքացիական նվիրվածությամբ, ազգային ավանդույթների նկատմամբ իր նախանձախնդրությամբ արժանացել է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և պետական ինստիտուտների հարգանքին: […]

̰
Վճարելով հարկերը՝ շենացնում եք ՀՀ-ն. ապրիլի 19-ը հարկ վճարողի օրն է

10:43 19.04.2023

Վճարելով հարկերը՝ դուք շենացնում եք Հայաստանի Հանրապետությունը, հիշեցնում է Պետական եկամուտների կոմիտեն և հայտնում, որ ապրիլի 19-ը հարկ վճարողի օրն է: Այս կապակցությամբ կոմիտեն ներկայացրել է Հարկ վճարողի օրվան նվիրված տեսահոլովակ:

̰
Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի մոտեցումներին և սկզբունքներին

10:35 19.04.2023

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ու դերակատարության և հայաստանյան ներքին կյանքի անցուդարձի վերաբերյալ: Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ղեկավարության մոտեցումներին և սկզբունքներին, երկրի […]

̰
Հայաստանի եզդիական համայնքն այսօր էլ ներգրավված է Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում. Խաչատուրյանը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա կապակցությամբ

10:29 19.04.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա կապակցությամբ։ Թող նոր տարին եզդի մեր հայրենակիցների և աշխարհասփյուռ եզդի ժողովրդի համար նշանավորվի խաղաղությամբ և շարունակական ձեռքբերումներով: Հայ և եզդի ժողովուրդների միջև պատմական և մշակութային առնչությունները սկիզբ […]

̰
Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ժամանակավորապես ջուր չի լինի

10:23 19.04.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 բնակելի զանգվածների, «Օլիմպավան», «Reebok» սպորտային կենտրոնների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Մելքումովի, Գ․Չաուշի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

10:12 19.04.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել բնակչությանը կտրոնային ապրանքների և վառելիքի իրացման հարցերի շուրջ

09:51 19.04.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ապրիլի 18-ին պետական լիազոր մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին և կենսական նշանակության ապրանքների մատակարարմանն ու վաճառքին։ Լիազոր մարմինների ղեկավարները ներկայացրել են բնակչությանն ապրանքների մատակարարման ընթացքն ու խնդիրները, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական լարվածության մեղմացմանն ուղղված պետական միջոցառումները: Քննարկվող գլխավոր թեման Հայաստանից Արցախ հումանիտար […]

̰
Սիսիանում ընթանում են հիվանդանոցի ու պոլիկլինիկայի շենքերի կառուցման աշխատանքները

09:46 19.04.2023

1միլիարդ 860 միլիոն՝ հարավում նոր բժշկական կենտրոն կառուցելու համար. կառավարության ֆինանսավորմամբ Սիսիան քաղաքում ընթանում են հիվանդանոցի ու պոլիկլինիկայի շենքերի կառուցման աշխատանքները: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:

̰
Էրդողանը հայտարարել է Աքքույու ատոմակայանում վառելիքի առաքման արարողությանը Պուտինի մասնակցության մասին

09:40 19.04.2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին տեսակապի միջոցով կմասնակցի Աքքույու ատոմակայան միջուկային վառելիքի առաքման արարողությանը։ Այս մասին չորեքշաբթի TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը։ «Ապրիլի 27-ին տեղի կունենա «Աքքույու» ԱԷԿ-ին միջուկային վառելիքի առաքման արարողություն, վառելիքի առաքումից հետո այս օբյեկտը միջուկային օբյեկտի կարգավիճակ կստանա, արարողությանը տեսակապով կմասնակցի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել […]

̰
Ուկրաինան Բելառուսից հետ կկանչի դեսպանին

09:27 19.04.2023

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է հետ կանչել Բելառուսից իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԿԺԴՀ-ի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինի հանդիպումից հետո։ Այս մասին ասվում է ԱԳՆ երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ «Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմին՝ խորհրդակցությունների համար»,- ասվում է տեքստում։ […]

̰
Սուդանում մարտերի պատճառով փակվել է 39 հիվանդանոց

09:18 19.04.2023

Սուդանում առնվազն 39 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը բանակային ստորաբաժանումների և արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատների) միջև զինված բախումների արդյունքում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է հանրապետության բժիշկների արհմիությունը։ «2023 թվականի ապրիլի 18-ի դրությամբ (բախումների չորրորդ օրը) մայրաքաղաքի 59 գլխավոր հիվանդանոցներից և պատերազմական գոտիներին հարող նահանգներից 39-ը դադարեցրել են աշխատանքը»,- ասվում է կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել է […]

̰
Նյու Յորքում ավտոկայանատեղիի փլուզումն առնվազն մեկ մարդու կյանք է խլել

09:06 19.04.2023

Առնվազն մեկ մարդ է մահացել Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում ավտոկայանատեղիի փլուզման հետևանքով։ Այդ մասին երեքշաբթի օրը տեղական հեռուստաալիքներով հեռարձակված մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքապետ Էրիկ Ադամսը։ «Ներկայումս մեկ մահացածի վերաբերյալ տվյալներ ունենք»,- ասել է նա։ Ադամսն ընդգծել է, որ շենքի կանգուն կառույցները չափազանց անկայուն են, ուստի փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործում իրավիճակը գնահատելու համար։ Նյու […]

̰
Աբովյան քաղաքում այրվել է ավտոմեքենա

08:58 19.04.2023

Ապրիլի 19-ին, ժամը 02:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 17 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։42-ին, մարվել՝ 02։59-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան։

̰
Մասկը խոսել է արհեստական ​​ինտելեկտի պատճառով մարդկության վերացման սպառնալիքի մասին

08:44 19.04.2023

Արհեստական ​​ինտելեկտն անխուսափելիորեն կվերահսկի իրեն՝ «մարդկությանը ոչնչացնելու» պոտենցիալով, թեև դա կտարբերվի «Տերմինատորի» սյուժեից, ասել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ «Դա հնարավոր է: Այն անպայման այնտեղ կլինի», – ասել է Մասկը Fox News-ին: Ուստի նա պատասխանել է հարցին՝ կարո՞ղ է լինել այնպիսի AI, որը հնարավոր չէ անջատել, քանի որ ինքն իրեն կվերահսկի։ Մասկը հորդորել է հնարավորինս […]

̰
Նկարահանվել է բևեռային արջը, որը մսի հոտ է առել և  մտել ռուսական գյուղ

08:35 19.04.2023

Բևեռային արջը մսի հոտ է զգացել և մտել է Ուելեն Չուկչի գյուղ։ Միջադեպի տեսանյութը հրապարակել է «Ուելենը երկրագնդի վերջում» Telegram ալիքը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է սպիտակ արջը քայլում բնակելի շենքերի միջով։ Նրա վրա հաչում են տեղի շները։ Նրանք ստիպում են գիշատչին հեռանալ բնակավայրի տարածքից։ Ամենայն հավանականությամբ, արջը գյուղ է եկել ծովի մսի հոտով […]

̰
Սիսիանում բեռնատարը բախվել է մաքսատան շինության պատին․ վարորդի վիճակը ծանր է

08:21 19.04.2023

Ապրիլի 18-ին, ժամը 23:54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հարավային մաքսատուն-վարչության տարածքում «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․Բ․, ծնված 1975 թ.) բախվել է մաքսատան շինության պատին․ վարորդը […]

̰
Լարսը բաց է

08:06 19.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Արցախը լրիվությամբ հոսանքազրկելու կապակցությամբ Արայիկ Հարությունյանը աշխատանքային օրը տեղափոխելու որոշում է կայացրել

20:29 18.04.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով 2023 թվականի ապրիլի 20-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Արցախի Հանրապետությունը լրիվությամբ հոսանքազրկվելու հանգամանքը, հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2023 թվականի ապրիլի 22-ը՝ շաբաթ օրը: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

̰
Երևանի որոշ փողոցներ կկրեն Ֆրունզե Դովլաթյանի, Պարիս Հերունու, նկարիչներ Սուրեն Սաֆարյանի ու Արա Հարությունյանի և այլոց անունները

20:20 18.04.2023

Երևանի ավագանու որոշմամբ Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցն այսուհետ կկրի հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի, Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ փողոցը՝ հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 1-ին փողոցը՝ հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Թերեզա Միրզոյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի […]

̰
ՄԻ պաշտպանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամների հետ

20:07 18.04.2023

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ ապրիլի 18-ին, հանդիպում է ունեցել 44-օրյա մարտական գործողությունների արդյունքում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի անդամների մի մասի հետ: Հանդիպման ընթացքում զինծառայողների ընտանիքի անդամների կողմից բարձրացվել են մի շարք խնդիրներ՝ կապված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների, նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման, քրեական վարույթի շրջանակում տուժող ճանաչվելու և այլ հարցերի վերաբերյալ: Մարդու […]

̰
Դպրոցականների հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

12:20 18.04.2023

2023 թվականին 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Օլիմպիադայի եզրափակիչ փուլում 68 մասնակից արժանացել է առաջին, 137-ը՝ երկրորդ, իսկ 180-ը՝ երրորդ կարգի դիպլոմների: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով […]

̰
Ամուսիններն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել և դրանից ստացված 53,5 մլն դրամի փողերի լվացում իրականացրել. ՔԿ

12:11 18.04.2023

Բացահայտվել է երևանաբնակ ամուսինների կողմից կատարված թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման դեպք։ Նախաքննությունն ավարտվել է: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված […]

̰
SHANTNEWS

11:59 18.04.2023

̰
Հայաստանում հանդես կգա տանգոյի ոլորտում աշխարհում հանրահայտ երաժշտական խմբերից մեկը՝ Otros Aires-ը

11:51 18.04.2023

Երեւանում սպասվում են էլեկտրոնային երաժշտության եւ տանգոյի հետաքրքրիր համադրումներ, քանի որ մայիսի 9-ին, 10-ին եւ 11-ին Հայաստանում հանդես կգա տանգոյի ոլորտում աշխարհում հանրահայտ երաժշտական խմբերից մեկը՝ Otros Aires-ը: 20 տարվա բեմական գործունեության ընթացքում նրանք թողարկել են 8 ստուդիական ձայնասկավառակ, 45 համերգային շրջագայություն ամբողջ աշխարհում, իսկ հիմա նաեւ Հայաստանում կլինեն: Էլեկտրո տանգոյի սիրահարներին սպասվում են անմոռանալի […]

̰
Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

11:47 18.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին։ Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության հետևողական զարգացումը և հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շարունակական առաջմղումը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ վարչակազմի օժանադակությունը՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում և հավելել, որ այդ օրակարգի իրացումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է ու առաջնահերթություն: Միաժամանակ, […]

̰
«Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում» թեմայով ուսումնավարժություն Դիլիջանում

11:33 18.04.2023

Դիլիջանի համայնքապետարանում անց է կացվել «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Ուսումնավարժությանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, մարզային փրկարարական վարչության, Դիլիջանի համայնքապետարանի, «Իռ-Վինգ» ՍՊԸ-ի, Հաղարծինի ԱԱՊԿ-ի, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Տավուշի մասնաճյուղի ներկայացուցիչները։ Ուսումնավարժությունը նպատակն էր կատարելագործել համայնքի ղեկավար կազմի տեսական ունակությունները արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ։ […]

̰
BACK_TO_TOP