11:39 17.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Դարերի խորքից եկող և պատմական փորձություններով ամրացած հայ-սիրիական բարեկամությունն այն հենքն է, որի վրա շարունակում են զարգանալ երկու երկրների եղբայրական […]
11:34 17.04.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 18-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Բաշինջաղյան, Մարգարյան, Ֆուչիկի փողոցների՝ իրենց նրբանցքներով, Կարապետյան, Ռուստամյան, Պարսեղովի, Շիրազի, Հ․Մելքումովի փողոցների, Հալաբյան 41-66 համարների՝ իրենց կոտորակներով ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:28 17.04.2023
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հրազենային վնասվածքից տղամարդու մահվան հանգամանքները: 2023թ ապրիլի 13-ին՝ ժամը 15:20-ին, շտապօգնության խմբից ՀՀ ոստիկանության ՕԿԿ ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հայտնաբերվել է […]
11:16 17.04.2023
Վրաստանի Դեղագործական ընկերությունների ասոցիացիան հայտարարություն է տարածել, ըստ որի` թուրքական շուկայի որոշ դեղամիջոցներ ուշացումով են մատակարարվում։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան։ Ըստ ասոցիացիայի՝ իրենք դեղագործական ընկերություններից տեղեկություն ունեն, որ թուրքական դեղամիջոցների մատակարարներից որոշակի դեղամիջոցների մատակարարման սահմանափակում է եղել թե՛ տեսականու, թե՛ քանակի առումով, ինչը որոշակի ժամանակահատվածից հետո կարտացոլվի տեղական շուկայի վրա։ «Բնակչությանը խնդրում ենք […]
11:09 17.04.2023
G7 երկրների արտգործնախարարները Կարուիզավայում նախարարական հանդիպման ժամանակ աշխատանքային ճաշ են անցկացրել, որի ընթացքում քննարկել են պարենային անվտանգության խնդիրը։ Ճաշը նվիրված է եղել «միջազգային գործընկերների հետ համագործակցության մասին» թեմային, հայտնել են Կարուիզավայում նախարարների հանդիպման մամուլի կենտրոնում։ Ընթրիքը տեւել է 70 րոպե։ «Ճապոնիայի (Ճապոնիայի արտաքին գործերի) նախարար Հայաշին ասել է, որ համաշխարհային մասշտաբի խնդիրների լուծման գործում G-7 […]
10:58 17.04.2023
Ապրիլի 10-ից 16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 400 դեպք, որից 135-ը՝ արտակարգ: ✔️Մասնավորապես՝ հրդեհի՝ 50, փլուզման, դժբախտ պատահարի՝ 2-ական, պայթյունի, սողանքի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, ուժեղ կարկուտի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, որոնողափրկարարական` 1-ական, քարաթափման՝ 3, զինամթերքի հայտնաբերման՝ 4, օձի նկատման՝ 8, վայրի կենդանիների հարձակման` 5, թունավորման, ինքնասպանության փորձի՝ 11-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, […]
10:45 17.04.2023
Բանգլադեշի արևելքում մարդատար և բեռնատար գնացքի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է The Daily Star-ը։ Բախումը տեղի է ունեցել մայրաքաղաք Դաքայից 96 կմ դեպի արեւելք գտնվող Կումիլլա շրջանում։ 70 կմ/ժ արագությամբ շարժվող մարդատար էքսպրեսը բախվել է կայարանում կանգնած բեռնատար գնացքին։ Բախման հետևանքով ռելսերից դուրս են եկել մարդատար գնացքի հինգ […]
10:31 17.04.2023
Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
10:20 17.04.2023
Ինդոնեզիայի Պապուա նահանգում ապստամբների կողմից պատանդ վերցված նորզելանդացի օդաչուին փրկելու գործողության ընթացքում զոհվել է Ինդոնեզիայի բանակի առնվազն վեց անդամ, իսկ 30-ը՝ անհետ կորել, ապրիլի 16-ին հայտնել է ավստրալական ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։ Նշվում է, որ ապրիլի 15-ին մոտ 36 զինվորներ հերթապահել են լեռնոտ Նդուգա շրջանում, երբ Արևմտյան Պապուայի ազգային ազատագրական բանակի (TPNPB) զինյալ կազմակերպության անդամները […]
10:11 17.04.2023
Սննդաբան Աննա Մակարովան ասել է, որ գարնան գալուստով դուք կարող եք ճշգրտումներ կատարել ձեր սովորական սննդակարգում, օրինակ՝ ավելացնել ավելի շատ բանջարեղեն և մրգեր։ Միևնույն ժամանակ, տարվա որոշակի ժամանակահատվածի համար հատուկ ճաշացանկ չկա: Պրայմ գործակալությանը տված հարցազրույցում բժիշկը նշել է սեզոնային սննդակարգի առանձնահատկությունները։ Նրա խոսքով՝ ցուրտ ժամանակահատվածում օրգանիզմին ավելի շատ էներգիա է պետք ջերմությունը պահպանելու համար։ […]
09:56 17.04.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին, կարևորել առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Նախարար Սանոսյանը նկատել է, որ երկու երկրները բազմաթիվ ոլորտներում ունեն չիրացված մեծ ներուժ, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ իր հերթին […]
09:22 17.04.2023
Ապրիլի 24-ից մայիսի 10-ը տեղի կունենա Գյումրու միջազգային թատերական փառատոնը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել հանրապետության և արտերկրի հրավիրյալ թատրոնների ու թատերախմբերի ներկայացումները։ Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ:
09:15 17.04.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]
09:09 17.04.2023
Ժանաոզենում (Ղազախստանի Մանգիստաու շրջանի քաղաք) տան փլատակների տակ հայտնաբերվել է մեկ մահացածի դի, տուժածների թիվը հասել է 12-ի, հայտնում է շրջվարչակազմի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Ավելի վաղ ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ երկուշաբթի վաղ առավոտյան գազի բալոն է պայթել 12 բնակարան ունեցող երկհարկանի բնակելի շենքում, ինչի հետևանքով փլուզվել է մուտքերից մեկը։ «Ժամը […]
08:57 17.04.2023
Դստերը օգնելու համար հարուստ թոշակառուն խաբեբաներին տվել է 120 հազար ԱՄՆ դոլար կամ ավելի քան ինը միլիոն ռուբլի, հայտնում է MVD Media-ն։ Ոստիկանության տվյալներով՝ 85-ամյա մոսկվացուն զանգահարել է մի կին, ով ներկայացել է որպես նրա դուստր։ Հեռախոսի մեջ հեկեկալով ասել է, որ վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով իր մեղքով մարդ է տուժել։ Դրանից հետո հեռախոսը […]
08:44 17.04.2023
Ապրիլի 17-ին, ժամը 06:55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի հիվանդանոցի մոտակայքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակա վագոն-տնակում (18 քմ) և կից քարե շինությունում (10 […]
08:32 17.04.2023
Գարուն-ամառ սեզոնի հիթը նշել է ոճաբան Ալեքսանդր Ռոգովն իր անձնական Telegram ալիքում։ «Snake print-ը SS23 սեզոնի թրենդն է»,- գրել է նորաձևության փորձագետը։ Ռոգովի խոսքով, նման պրինտը հատկապես արդիական է վերնազգեստի և բաճկոնների վրա։ Պարզության համար նա հրապարակել է նկարների ընտրանի, որտեղ մոդելը ցուցադրել է վառ կանաչ գույնի «օձի» պրինտով վերնահագուստ և կոստյում՝ մոխրագույնի երանգների կիսաշրջազգեստով, […]
08:19 17.04.2023
Սննդաբան-թերապեւտ Օլգա Լուշնիկովան զգուշացրել է ուշ ընթրիքի վտանգների մասին։ Այս մասին հայտնում է Известия-ն։ Նրա խոսքով, լավագույն դեպքում, մարդն իր առավելագույն ակտիվության ընթացքում պետք է օգտագործի կալորիաների մեծ մասը ցերեկային ժամերին։ Նա նշել է, որ մելատոնինը և սոմատոտրոպինը արտազատվում են քնի ժամանակ։ Նա բացատրել է, որ ուշ ընթրիքները, որոնք պարունակում են շատ պարզ և բարդ […]
08:08 17.04.2023
Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը սկսել են երկու երկրների օդուժի համատեղ զորավարժությունները։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը։ Բացի դրանից, երկրները նաև հակահրթիռային պաշտպանության զորավարժություններ են սկսել Ճապոնիայի հետ համատեղ, հայտնում է գործակալությունը։ Նրա խոսքով՝ զորավարժությունները կտևեն 12 օր։ Միջոցառումն ուղղված է երկրների ռազմաօդային ուժերի համակարգման բարելավմանը և […]
13:00 15.04.2023
Եմենի հութի ապստամբների 120 հոգանոց օդանավը շաբաթ օրը օդ է բարձրացել Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Աբհա քաղաքի օդանավակայանից և շարժվել դեպի Եմենի մայրաքաղաք։ Այս մասին Twitter-ում հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։ «Մեր ինքնաթիռը՝ 120 ազատ արձակված բանտարկյալներով, ԿԽՄԿ-ի աշխատակիցների ուղեկցությամբ, այսօր առավոտյան մեկնել է Սաուդյան Արաբիայի Աբհայից և շարժվում է դեպի Սանաա», – […]
12:52 15.04.2023
Չարենցավանի ոստիկանների պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ։ Մանրամասները` տեսանյութում։
12:37 15.04.2023
Սուդանի մայրաքաղաք Խարտում քաղաքի արագ արձագանքման ուժերի ռազմական ճամբարում մարտական ձայներ են լսվում, տեղից հայտնել է РИА Новости-ի թղթակիցը։ «Կրակոցների ձայներ են լսվում Խարտումում արագ արձագանքման ուժերի ճամբարի վայրից»,- հայտնել է թղթակիցը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սուդանի մայրաքաղաքում բախումներ են տեղի ունեցել արագ արձագանքման ուժերի եւ կանոնավոր բանակի միջեւ։
12:28 15.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վարդան Դևրիկյանի մահվան կապակցությամբ. «Խորը ցավով տեղեկացա գրականագետ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, Վարդան Դևրիկյանի անժամանակ մահվան մասին: Անուրանալի է Վարդան Դևրիկյանի ավանդը հայ գրականագիտության, լրագրության զարգացման և ղարաբաղյան շարժման ու պատերազմի վավերագրության գործում: Նրա հարյուրավոր գիտական ու հրապարակախոսական հոդվածներն ու մենագրությունները յուրաքանչյուր բանասերի, […]
12:22 15.04.2023
Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության նոր ոլորտներ: Ապրիլի 8-ից 14-ը Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում էր: Այցի մանրամասներն ու նախանշվող ծրագրերը Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տեսանյութում:
12:11 15.04.2023
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:45 15.04.2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են […]
11:29 15.04.2023
Ճապոնիայի ոստիկանությունը պարզել է, որ շաբաթ օրը վարչապետ Ֆումիո Կիսիդայի մոտ պայթյունն իրականացրել է 24-ամյա Ռյուջի Կիմուրան՝ արևմտյան Կավանիշի քաղաքից։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ NHK-ի փոխանցմամբ՝ Կիմուրան հրաժարվել է պատասխանել հարցերին հարցաքննության ժամանակ։ Ձերբակալության ժամանակ ոստիկանները նրանից առգրավել են գլանաձեւ առարկա, որը, ենթադրաբար, պայթուցիկ սարք է։ Շաբաթ օրը մի տղամարդ արևմտյան Վակայամա քաղաքում […]
11:14 15.04.2023
Հայաստանի բանկերի միության հաղորդագրություն է տարածել,որում ասվում է. Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացել են տարաբնույթ սահմանափակումներ՝ թողնելով էական բացասական ազդեցություն ֆինանսական շուկաների վրա ամբողջ աշխարհում՝ հանգեցնելով արժույթների փոխանակման կուրսերի տատանումների, ֆինանսական միջոցների փոխանցումների հնարավորությունների սահմանափակման, կանխիկ և անկանխիկ միջոցների արժեքների էական շեղման, որոշ երկրներում ստվերային արտարժութային շուկաների առաջացման, գործող մի շարք ֆինանսական համակարգերի փոխակերպման և ֆինանսական […]