12:31 31.03.2023
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի տեղափոխման հերթական դեպքը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացու վարքագիծը մաքսային ծառայողների մոտ կասկածի տեղիք է տվել: Մեղրիի մաքսային կետ-բաժնի ծառայողների կողմից նշված քաղաքացու ուղեբեռի նկատմամբ իրականացված մանրակրկիտ հսկողության արդյունքում պարզվել է, որ ճամպրուկում ի թիվս այլ ապրանքների՝ առկա […]
12:25 31.03.2023
Ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 6-8 աստիճանով։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը: Նվազագույն ջերմաստիճանը լեռնային մարզերում գրանցվել է -2․․․-7 աստիճան, Աշոցքի հատվածում՝ մինչև -10, Լոռիում՝ 0․․․-4, Տավուշում՝ -1․․․+4, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ +2․․․+5 աստիճան, Սյունիքի նախալեռներում՝ 0, Սյունիքի հովիտներում՝ +4․․․+8 աստիճան։ Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնի […]
12:19 31.03.2023
2023թ. մարտի 27-ին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության մասնագետները հանդիպում են ունեցել «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից Հայաստանում իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի թիմի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակներում հատուկ […]
12:14 31.03.2023
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում շարունակում է լարված մնալ՝ ստեղծելով ապակայունացման վտանգ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։, հաղորդում է Ինտերֆաքսը: «Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակասությունների արդյունքում»,- ուրբաթ օրը ՀԱՊԿ քարտուղարության և համատեղ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում ասել է Տասմագամբետովը։ Նրա խոսքով, […]
12:08 31.03.2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տեղեկություն էին ստացել այն մասին, որ հիմնարկի տարբեր տեղամասերի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալները, միջանցքում սանիտարահիգիենիկ աշխատանքներ իրականացնելիս, միմյանց փոխանցելու են արգելված իր: Տեղեկության իսկությունը ստուգելու նպատակով մարտի 29-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտու ընդհանուր միջանցքում խուզարկության են ենթարկել դատապարտյալ Հ. Գ.-ին և […]
11:53 31.03.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 7-ի, 28-ի և 30-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ՝ նաև առաջխաղացման ձևով: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տիգրան Պողոսյանը փոխադրվել է Վարչության ավագ դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ […]
11:45 31.03.2023
Նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքը միանգամայն իրական է, և դա չափազանցություն չէ, ասում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Ուրբաթ օրը ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի եթերում, նա ասել է, որ Եվրամիությունում բանակցությունները շարունակվում են Ուկրաինա զորք ուղարկելու մասին, և դա հղի է Ռուսաստանի հետ ուղիղ բախմամբ։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Արևմուտքն ավելի ու ավելի հզոր սպառազինության […]
11:39 31.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն: Այցի ընթացքում նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Տնօրեն Վահան Բադալյանը նախարարին ծանոթացրել է Գեղագիտության ազգային կենտրոնի շենքային պայմաններին և ենթակառուցվածքներին: Կենտրոնի ցուցադրության սրահում նախարարը դիտել է մանուկների և պատանիների ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը՝ հիացմունքի […]
11:32 31.03.2023
Մարտի 28-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնում Ալավերդի քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ անցած օրվա ընթացքում, երբ իրենք տանը չեն եղել, բացել են մուտքի դուռը և, ննջարանի պահարանում դրված գիպսե դրամապահոցները ջարդելով, գողացել են ավելի քան մեկուկես միլիոն դրամ և 16 հազար ռուսական ռուբլի: Ընդ որում, դուռը բացել ու փակել էին հարմարեցված բանալիով՝ առանց […]
11:20 31.03.2023
Գորիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում հետաքննություն է սկսվել ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, գրել է Netgazeti-ն, փոխանցում է Ալիք մեդիան։ Տեղեկության համաձայն, հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126¹ հոդվածով` անչափահասների նկատմամբ բռնություն։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աշակերտի նկատմամբ ֆիզիկական բռնությունը ցուցադրող տեսանյութը սկզբում տարածվել է սոցիալական ցանցերում։ Ռադիո «Մոզաիկա»-ն հաղորդել է, որ դպրոցի կարգապահական […]
11:12 31.03.2023
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հնարավոր է, որ կրկին վիրահատվի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։ «Ազգային ժողովի նախագահը, հնարավոր է՝ կրկին վիրահատվի»,- նշել է Խաչատրյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։ Ազգային ժողովի նախագահը մարտի 20-ին մարզվելու ընթացքում ընկել էր և կոտրել ձեռքը, […]
11:09 31.03.2023
Պարզվեց, որ Եվրոպան անպատրաստ էր գազային ճգնաժամին, հեղուկացված բնական գազի (LNG) մատակարարման աղբյուրները հեռու էին նման աճող պահանջարկից, ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ «Եվրոպան անպատրաստ էր գազային ճգնաժամին։ Եվրոպան այլընտրանք էր փնտրում՝ անցնելով հեղուկ բնական գազի։ Բայց նույնիսկ այնտեղ գները աննորմալ բարձրացան՝ կապված այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են անբավարար հզորությունը […]
10:45 31.03.2023
Պրիմորսկի երկրամասի Սպասսկի շրջանային դատարանում հրդեհ է բռնկվել, այն արագ մարվել է, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է KP.RU-ն։ Դատարանը հրդեհել է տեղի 28-ամյա բնակիչ Պյոտր Տիմոֆեևը, որը դատապարտվել է սպանության համար։ Նա դատարան է տեղափոխվել դատավճռի դեմ բողոքը քննելու համար։ Սակայն նիստին տղամարդը հանել է մարզաշապիկը և լուցկիով այրել այն։ Հրդեհ է բռնկվել, դատարանի […]
10:34 31.03.2023
Ֆինլանդիայի նախագահ և վարչապետ Սաուլի Նիինիստոն և Սաննա Մարինն ասել են, որ սպասում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Ուրբաթ գիշեր ՆԱՏՕ-ի 30 երկրներից վերջինը՝ Թուրքիան, վավերացրել է դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։ «ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամները վավերացրել են Ֆինլանդիայի անդամակցությունը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանցից յուրաքանչյուրին վստահության և աջակցության համար: Ֆինլանդիան կլինի ուժեղ և ունակ դաշնակից, […]
10:24 31.03.2023
Ամերիկյան Ինդիանա նահանգի Լաֆայետ քաղաքում հինգ տարեկան երեխան սպանել է իր 16 ամսական եղբորը՝ հրազենով կրակելով նրա վրա, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։ 16 ամսական տղան սպանվել է հինգ տարեկան եղբոր կողմից այն բանից հետո, երբ ավագ երեխան ատրճանակ է հայտնաբերել Ինդիանայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակարանում: Դեպքի հանգամանքները ներկայումս պարզվում են, կատարվում է հետաքննություն։
10:15 31.03.2023
Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Սասունցի Դավիթ – Մուրացան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել գազատար խողովակի հենասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով ծառին։ Իրավիճակը նկարագրում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական […]
10:03 31.03.2023
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին կայցելի Չինաստան: Այն կլինի Ճապոնիայի արտգործնախարարի առաջին այցը Չինաստան վերջին 4 տարվա ընթացքում, հայտնել են երկրի արտաքին գործերի նախարարությունից։ «Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին ապրիլի 1-ից 2-ը կայցելի Պեկին: Նա բանակցություններ կվարի Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգի հետ: Սա Ճապոնիայի արտգործնախարարի առաջին այցն է Չինաստան 2019 թվականի դեկտեմբերից ի […]
09:41 31.03.2023
Մարտի 31-ին՝ ժամը 09:20-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
09:36 31.03.2023
Աշխատանքային այցով Թունիսում գտնվող Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը (նստավայրը՝ Երևան) մարտի 30-ին հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Ալի Ալ-Մրաբեթի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Թունիսի միջև առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է ոլորտը կարգավորող իրավական դաշտի ձևավորման անհրաժեշտությունը՝ պայմանավորվելով աշխատանքներ իրականացնել՝ ուսումնասիրման փուլում գտնվող […]
09:25 31.03.2023
Հնդկաստանի Ինդորե (Մադհյա Պրադեշ) տաճարում տեղի է ունեցել վթար. մի խումբ հավատացյալներ ընկել են աստիճանավոր ջրհորը, դեպքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 35-ի, ուրբաթ հաղորդում է Agence France-Presse (AFP)՝ հղում անելով իր պաշտոնական աղբյուրին: Ավելի վաղ ANI գործակալությունը հայտնել էր 13 զոհի մասին։ «Մահացել է երեսունհինգ մարդ, մեկ մարդ անհետ կորել է», – AFP-ին ասել […]
09:18 31.03.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Մարտունիի, Ճամբարակի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքներում ձյուն է տեղում։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Սիսիանի տարածաշրջանում տեղումներ են ձյան […]
09:08 31.03.2023
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) Կալիֆորնիայի տեղական մարմինները ողջունում են Կալիֆորնիայի նահանգային ժողովի կողմից AJR 1-ի ընդունումը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը: Բանաձևն ընդունվել է երկկուսակցականների ճնշող աջակցությամբ, 58 ներկայացուցիչներ միացել են որպես համահովանավորներ, իսկ վերջնական ձայների թիվը կազմել է 59 կողմ, 0 դեմ: «AJR 1-ի ընդունումը հզոր քայլ է Ադրբեջանին արցախահայության դեմ […]
08:59 31.03.2023
Նյու Յորքի երդվյալ ատենակալների դատարանը կողմ է քվեարկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին «Trump Organization»-ի ֆինանսական փաստաթղթերը կեղծելու գործով մեղադրանք ներկայացնելու օգտին։ Այս մասին հինգշաբթի հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ մեղադրանք կներկայացվի ԱՄՆ նախկին նախագահին։ Ըստ թերթի աղբյուրների՝ մեղադրական եզրակացությունը կհրապարակվի առաջիկա օրերին։ Հրատարակության տվյալներով՝ […]
08:43 31.03.2023
Թուրքիայի խորհրդարանի Գլխավոր ասամբլեան ուրբաթ երեկոյան վավերացրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը՝ հետեւում է հանդիպման հեռարձակումից։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: «ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրության վավերացման համար՝ 276 ձայն, առաջարկն ընդունվեց: Շնորհավորում եմ Ֆինլանդիային և նրա քաղաքացիներին»,- քվեարկության արդյունքները հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Հայդար Աքարը։ Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանն աջակցել է Հունգարիայի […]
08:37 31.03.2023
ԱՄՆ-ի վեց զինծառայողներ գլխի վնասվածքներ են ստացել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա վերջին երկու հարձակման հետևանքով: Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը՝ Պենտագոնի մամուլի քարտուղարը։ «Իմ նշած յոթ զոհերից բացի, կային ևս վեց ամերիկացի զինծառայողներ, որոնց գլխի վնասվածքները ախտորոշվել էին Իրանի կողմից աջակցվող հարձակումների հետևանքով»,-ասել […]
08:35 31.03.2023
Չարլի Չապլինին մարմնավորած հայտնի դերասան Ռոբերտ Դաունի կրտսերի օգտագործած մաստակն աճուրդի է հանվել։ Լոտի մեկնարկային գինը կազմում է 40147,47 ԱՄՆ դոլար: Վաճառողը պնդում է, որ մաստակը ստացել է այն բանից հետո, երբ դերասանը մեկ ամիս առաջ այն կատակով կպցրել է Փառքի ծառուղում Ջոն Ֆավրոյի աստղին։ Նա ասում է, որ աճուրդի է հանել նույն վիճակում, ինչ […]
08:18 31.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզում, Վանաձոր, Ջերմուկ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]
08:10 31.03.2023
Ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել էկզեմայի և օստեոարթրիտի առկայության միջև։ Պարզվել է, որ ատոպիկ հիվանդությունը 58 տոկոսով մեծացնում է հոդերի հիվանդության զարգացման հավանականությունը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Annals of the Rheumatic Diseases ամսագրում։ Հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են ատոպիկ հիվանդություն (ալերգիկ ասթմա կամ էկզեմա) ունեցող 117000 մարդու տվյալներ, որոնց միջին տարիքը 52 տարեկան է, և […]
08:00 31.03.2023
Մարտի 31-ին, ժամը 04։48-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ծառ է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին ուռենի է ընկել (մոտ 15 գմ) ՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։ Փրկարարները […]