Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը

08:43 31.03.2023

Թուրքիայի խորհրդարանի Գլխավոր ասամբլեան ուրբաթ երեկոյան վավերացրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը՝ հետեւում է հանդիպման հեռարձակումից։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

«ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրության վավերացման համար՝ 276 ձայն, առաջարկն ընդունվեց: Շնորհավորում եմ Ֆինլանդիային և նրա քաղաքացիներին»,- քվեարկության արդյունքները հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Հայդար Աքարը։

Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանն աջակցել է Հունգարիայի խորհրդարանը, Թուրքիան քվեարկել է այս հարցը որպես դաշինքի վերջին անդամ։

Ֆինլանդիան և Շվեդիան անցյալ տարվա մայիսին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել։ Սկզբում Թուրքիան արգելափակեց այս դիմումների քննարկման գործընթացը, սակայն արդեն 2022 թվականի հունիսի 29-ին Անկարան, Ստոկհոլմը և Հելսինկին ստորագրեցին անվտանգության հուշագիր, որը հաշվի է առնում թուրքական կողմի բոլոր մտահոգությունները։

Մարտի 23-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը քննարկել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրության վավերացումը, այն ընդունել և այնուհետև ներկայացրել խորհրդարանի քննարկմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 17.07.2025

SHANTNEWS

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետ

14:50 17.07.2025

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման […] ...

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

14:41 17.07.2025

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ ​​​ Մարզերում հուլիսի 17-ին և 18-19-ին կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...

Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրա

14:27 17.07.2025

Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրա

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի օրը դատապարտել են Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն հասցված հարվածը։ «Ոչ մի ռազմական գործողություն չի կարող արդարացնել սա։ Մենք այլևս չենք կարող հանդուրժել Իսրայելի հարձակումները խաղաղ բնակիչների վրա։ Ժամանակն է կանգ առնել և գտնել խաղաղ լուծում», – գրել է […] ...

Մենք շատ հստակ պատասխաններ ունենք Բրյուսելի բոլոր առաջարկություններին․ Կոբախիձե

14:17 17.07.2025

Մենք շատ հստակ պատասխաններ ունենք Բրյուսելի բոլոր առաջարկություններին․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քաղաքական վերջնագիր է անվանել Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանի իշխանություններին ուղղված նամակը, որով նրանք կոչ էին անում օգոստոսի վերջին կատարել Բրյուսելի առաջարկությունները, մասնավորապես՝ չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքները և ԼԳԲՏ քարոզչության արգելքը, ինչպես նաև բանտից ազատ արձակել ընդդիմության մի շարք առաջնորդների։ Հակառակ դեպքում, օրակարգում կլինի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցը։ «Մենք […] ...

Ծաղկունք գյուղի մոտ գտնվող կամուրջը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

14:07 17.07.2025

Ծաղկունք գյուղի մոտ գտնվող կամուրջը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

Տ-3-34, Վաղարշապատ-Ծաղկունք-Հովտամեջ-Հայթաղ-Արշալույս- /Մ-5/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ1+640 հատվածում՝ Ծաղկունք գյուղի մոտ, գտնվող կամուրջը, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 18-ից ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։ Տրանսպորտային միջոցների շրջանցը՝ ըստ ներկայացված սխեմայի։ ...

BACK_TO_TOP