TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է ՀՀ դեսպանատանը հայ համայնքի հետ հանդիպմամբ

13:00 30.03.2023

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է ՀՀ դեսպանատանը հայ համայնքի հետ հանդիպմամբ։ Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

̰
Մեկնարկել է «Creative Armenia» հիմնադրամի «Artbox Hub» ծրագիրը. ընդունվում են հայտեր

12:53 30.03.2023

Հայաստանի ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտների խրախուսմանն ուղղված «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակում, մեկնարկում է «Artbox Hub» ծրագիրը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Ծրագիրը ստեղծվել է «Creative Armenia» հիմնադրամի […]

̰
Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը, դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է. Արցախի ԱԺ նախագահի կոչը

12:46 30.03.2023

Մարտի 30-ին ԱՀ ԱԺ Արթուր Թովմասյանը հանդես է եկել կոչով, որում մասնավորապես ասված է. «Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե կարճ ժամանակահատվածում հարստանալու մասին, այլ՝ լավ ապագայի: Կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են, որովհետև նրանք հարստացել են ոչ թե հասարակությունից գողանալու միջոցով, այլ հարստացել են կյանքը հասարակության համար […]

̰
70-ից ավելի անչափահասներ մարզական կենտրոններում ծանոթացել են տարբեր մարզաձևերի. Ճանաչողական այց-հանդիպումներ մայրաքաղաքում և Գյումրիում

12:43 30.03.2023

Ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ծառայողները և «Դինամո» ՄՀԿ-ի աշխատակիցները մարտի 27-ին և 28-ին Երևանում և Գյումրիում անցկացրեցին ճանաչողական այց-հանդիպում։ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարությամբ իրականացված այց-հանդիպումը կարևոր և հետաքրքիր էր առաջատար մարզիչների և մարզիկների, ինչպես նաև 14 և […]

̰
Կանեփը քաղել էին դաշտերի վայրաճ թփերից` անձնական օգտագործման համար. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումները

12:34 30.03.2023

Ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումներն են ակտիվորեն պայքարում թմրամոլության և անօրինական թմրաշրջանառության դեմ, իսկ Վաղարշապատի բաժնի ծառայողների պայքարը հատկապես արդյունավետ էր մարտի 28-ին: Բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացրին՝ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության գործընկերների և ճանապարհային ոստիկանների հետ: Մարտի 28-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ծաղկալանջ գյուղում նրանք ձերբակալեցին և, իրենց վարած «ԲՄՎ»-ով հանդերձ, ոստիկանության […]

̰
Կենտուկիում զորավարժությունների ժամանակ բախվել են ԱՄՆ-ի երկու ուղղաթիռներ

12:26 30.03.2023

ԱՄՆ-ի երկու ռազմական ուղղաթիռներ երկնքում բախվել են Կենտուկիի Ֆորտ Քեմփբել ռազմաբազայում վարժանքների ժամանակ։ Այս մասին հինգշաբթի ասված է Facebook-ում ռազմաբազայի հայտարարության մեջ։ «Երեկ, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 22:00-ին 101-րդ օդադեսանտային դիվիզիայի երկու ուղղաթիռ է կործանվել Կենտուկիի Տրիգ կոմսությունում,- ասվում է հաղորդագրության մեջ:- Անձնակազմի անդամները գտնվում էին  HH60 Black Hawk երկու ուղղաթիռներում սովորական ուսումնական առաքելության ժամանակ, […]

̰
«Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» մարզաբազայի կառուցման համար կառավարությունը նվիրաբերեց հողամաս

12:20 30.03.2023

Կառավարության այսօրվա որոշմամբ նախատեսվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 15 509 ք.մ հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝ «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նոր մարզաբազայի կառուցման նպատակով: Հարցը կառավարության նիստում զեկուցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

̰
«Սևան» ազգային պարկի տարածքում որևէ ծառ չի հատվել. ՇՄՆ պարզաբանումը

12:12 30.03.2023

ՀՀ շրջակա միջավայրի նախարարույունն անդրադարձել է համացանցում տարածված ««Սևան» ազգային պարկի տարածքում, Սևան-Գավառ մայրուղու սկզբնամասում մոտ 1,5 հեկտար ԱՆՏԱՌ են ոչնչացրել» վերտառությամբ գրառմանը և պարզաբանել հետևյալը` 2022 թվականի մայիսի 19-ին ի թիվս այլ լողափերի, հանրային N5 լողափում ջրային հանգիստ կազմակերպելու, բարեկարգում և սպասարկում իրականացնելու համար հայտարարվել էր մրցույթ: Հունիսի 9-ին հանձնաժողովի կողմից դիտարկվել են ներկայացված […]

̰
Կառավարությունը հավանություն է տվել գիտության և կրթության ոլորտին առնչվող օրինագծերի

12:09 30.03.2023

Կառավարությունն այսօրվա հերթական նիստում հավանություն տվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին:Այս մասին հայտնում է գործադիրի մամուլի ծառայությունը։

̰
Մարտի 30-ից թույլատրվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը

12:03 30.03.2023

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի` մարտի 30-ի նոր որոշմամբ թույլատրվել է «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության (Սուրմալու տոնավաճառ) գործունեությունը; ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականի մարտի 23-ին վերահսկողություն է իրականացրել Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում՝ («Սուրմալու» տոնավաճառ) նախկին վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը […]

̰
SHANTNEWS

11:59 30.03.2023

̰
Կանխվել է 250 ջրային կրիա Վրաստանից Թուրքիա տեղափոխելու փորձը

11:47 30.03.2023

Թուրքիայի առևտրի նախարարության տվյալներով, վրաց-թուրքական «Սարփի»-ի անցակետում մեկ անձ փորձել է գաղտնի կերպով Վրաստանից 250 ջրային կրիա տեղափոխել, հայտնում է Ալիք մեդիան։ Հաղորդագրության համաձայն, մաքսատան աշխատակիցները տղամարդու բաճկոնի տակ նկատել են տարօրինակ ուռուցիկություն և մաքսանենգության կասկածանքով խուզարկություն կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ կասկածյալի բաճկոնի տակ թաքցրած տուփի մեջ 250 ջրային կրիա է թաքցրած։ Հետագայում […]

̰
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

11:35 30.03.2023

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց է տվել Աննա Սարգսյանը, որը 11 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և զբաղեցրել 10-րդ տեղը: Վերջին տուրում Աննան ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Դեյմանտե Դաուլիտե Կորնետի հետ: Սարգսյանը կպարգևատրվի 1857 եվրոյով: Ի դեպ, Եվրոպայի […]

̰
Երևանի թիվ 18 մանկապարտեզում շչակ է գործարկվելու

11:28 30.03.2023

Մարտի 31-ին` ժամը 11:00-ին, Չայլախյան 29 հասցեում գտնվող «Երևանի թիվ 18 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

̰
Հուսով ենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձեւաչափերում. Փաշինյան

11:26 30.03.2023

Տեղի է ունենում ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի մեկնարկին նա հայտարարություն է արել Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների եւ խաղաղության օրակարգի մասին։ «Հուսով ենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձեւաչափերում»,- ասել է նա:

̰
Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքների ղեկավարների ժպ-ները  ձգտել են ապահովել համայնքներում իրենց օգտին վարչական ռեսուրսի ձևավորումը. «Անկախ դիտորդ»-ի հայտարարությունը

11:18 30.03.2023

2023թ. մարտի 26-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում: Ընտրությունների տարածքը ներառում էր 55 բնակավայր: Երկու համայնքներում էլ նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2022թ․ սեպտեմբերի 25-ին, սակայն ավագանու կազմում ընտրված քաղաքական ուժերից որևէ մեկի ստացած մանդատները չէին բավարարել համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար, իսկ ավագանու կողմից ընտրությունը չկայացավ, […]

̰
Զգուշացում. սպասվում է ամենացածր ջերմաստիճանը, անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ

11:03 30.03.2023

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տեղեկատվության՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -2C, հողի մակերևույթին՝ 3-ից -4C լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։ Հանրապետության նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-ից […]

̰ ̰
Տակտիկական ուսումնավարժություն «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում. գործարկվելու է շչակ

10:56 30.03.2023

Մարտի 31-ին` ժամը 11:00-ին, Բագրատունյաց 70 հասցեում գտնվող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում անցկացվելու է «Հրդեհաշիջման կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից հորդորում են չանհանգստանալ։

̰
Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին`  Աղավնո և Տեղ գյուղերի արանքում

10:53 30.03.2023

ԱՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է, և, […]

̰
ՏԿԵ նախարարը ԻԿԱՕ-ի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է ավիացիոն ոլորտում առկա վիճակը

10:50 30.03.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպական և Հյուսիսատլանտյան բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Նիկոլյա Ռալլոյին։ Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ ավիացիոն ոլորտում առկա վիճակը, զարգացումները, խնդիրները։ Քննարկվել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր։ ԻԿԱՕ պաշտոնյային է ներկայացվել Հայաստանի կողմից իրականացվող քայլերը եվրոմիության կողմից Հայաստանի նկատմամբ […]

̰
Ղրղզստանում անհայտ նյութից 43 երեխա է թունավորվել

10:42 30.03.2023

Ղրղզստանի Օշի շրջանում անհայտ նյութից ավելի քան քառասուն երեխա է թունավորվել, նրանցից 18-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության առողջապահության նախարարությունից։ «Օշի շրջանի Կարա-Սուու շրջանում բուժօգնության է դիմել 43 երեխա»,- հայտնել է նախարարության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ տուժածներին նախնական ախտորոշում է տրվել՝ թունավորում։ Բժիշկները որոշել են հոսպիտալացնել 18 տուժածի: Թե կոնկրետ […]

̰
2023 թվականից կամավոր ատեստավորումն անցկացվում է բոլոր ուսուցիչների համար

10:33 30.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն մինչև 2023 թվականի հուլիսի 15-ը՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի՝ «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման դրույթների: 2023 […]

̰
Մի շարք տարածաշրջաններում ձյան տեսքով տեղումները շարունակվում են

10:27 30.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ամասիայի և Աշոցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰
Մթության պատճառով Թասիկ գյուղում բռնկված հրդեհի մարման աշխատանքները դադարեցվել են. կրակը մեկուսացվել ու մարվել է առավոտյան

10:20 30.03.2023

Մարտի 29-ին, ժամը 18:06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թասիկ գյուղում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 12 հա խոտածածկույթ: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: Մարտի 30-ին, ժամը 08:05-ին հրդեհաշիջման […]

̰
ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր չէ գնել Lockheed Martin հիպերձայնային հրթիռներ

10:12 30.03.2023

Փորձարկումից հետո ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը չեն նախատեսում գնել Lockheed Martin-ի կողմից արտադրված հիպերձայնային զենքեր ARRW (Air-Launched Rapid Response Weapon) ծրագրի շրջանակներում։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնումների բաժնի ղեկավար Էնդրյու Հանթերը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մարտավարական օդային և ցամաքային զորքերի ենթահանձնաժողովում լսումների ժամանակ։ Հանթերը, որի խոսքերը մեջբերված են ենթահանձնաժողովի կայքում, նշել է, […]

̰
Էրդողանը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում թույլ չի տա, որ Թուրքիան ներքաշվի որևէ պատերազմի մեջ

09:59 30.03.2023

Թուրքիան մտադիր չէ որեւէ պատերազմի մեջ մտնել, սա Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական արշավի մի մասն է։ Նա այս մասին խոսել է չորեքշաբթի օրը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Առաջինը, մենք մեր երկիրը պատերազմի չենք տանի։ Երկրորդ՝ մենք կպահպանենք ընտանիքի ինստիտուտը։ Երրորդ՝ ավելի բծախնդիր կլինենք ներգաղթի հարցում՝ հիմնականում Սիրիայից։ Չենք կերակրի մՄիգրանտներին: Եթե […]

̰
Չորս անշարժ գույք Երևանում, 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ. Դատախազության հայցադիմումն ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ

09:47 30.03.2023

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում մարտի 23-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Ս.Ա.-ից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցում գտնվող 3 անշարժ գույք, Ավան […]

̰
Երևանյան լճի հարևանությամբ բախվել են երեք մեքենաներ

09:44 30.03.2023

Երեկ՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ից 09։30-ի սահմաններում Երևանյան լճի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Էդգար Մարգարյանի վարած Mercedes G500 մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Հովհաննես Զաքարյանի վարած Nissan մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Լևոն Ալավերդյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ […]

̰
Թայվանի առաջնորդը ժամանել է Նյու Յորք

09:30 30.03.2023

Թայվանի առաջնորդ Ցայ Ինգ Վենը ժամանել է Նյու Յորք, հայտնում է Wall Street Journal-ը։ «Թայվանի վարչակազմի ղեկավարը չորեքշաբթի ժամանել է Նյու Յորք՝ ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին այցով ԱՄՆ»,- ասվում է հրապարակման մեջ։ Ինչպես նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին, Ցայիի ներկայությունն ԱՄՆ-ում ոչ պաշտոնական է։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը չորեքշաբթի […]

̰
BACK_TO_TOP