TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Քութայիսիի միջազգային օդանավակայանում ուղևորահոսքն աճել է

12:56 16.03.2023

2023 թվականի փետրվարին Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 59 տոկոսով։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Վրաստանի օդանավակայանների միության տվյալներով՝ փետրվարին օդանավակայանից օգտվել է 75 հազար 733 ուղևոր, այնինչ մինչև համաճարակը՝ 2019 թվականի փետրվարին, 47 հազար 573 ուղևոր էր օգտվել։ Նույն աղբյուրի տվյալներով՝ բացի ուղևորահոսքից, փետրվարին ավելացել է նաև չվերթերի թիվը. […]

̰
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը հյուրընկալել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

12:50 16.03.2023

2023 թվականի մարտի 15-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդիպել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողոսյանի հետ, տեղեկացնում է Հայաստանում Վրաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների զբոսաշրջային ներուժի զարգացման ուղիները, զբոսաշրջային ընկերությունների համագործակցության խորացման ու համատեղ շրջագայությունների անցկացման հեռանկարները։

̰
Հայաստանը միջոցներ կձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ. Վարչապետ

12:46 16.03.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան նիստի օրակարգի քննարկումը, երկրի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից՝ Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի շրջափակմանը և ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման, ցեղասպանության նախապատրաստություններին: Նիկոլ Փաշինյանը խոսել է կանխարգելիչ լրացուցիչ միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին, ինչպես նաև […]

̰
Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող. ՔԿ մամուլի քարտուղար

12:43 16.03.2023

2023թ․ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Նախնական տվյալներով վերջիններս վնասվածքներն ստացել են մարտի 15-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Սիսիան-Իշխանասար ճանապարհի 3 կմ հատվածում նրանցից մեկի կողմից վարած […]

̰
Գիտնականները Թուրքիայում հնագույն գերեզմանոց են գտել, որտեղ թաղման յուրահատուկ ծեսեր են անցկացվել

12:40 16.03.2023

Թուրքիայում հնագույն գերեզմանոց է հայտնաբերվել, որտեղ հուղարկավորության եզակի ծեսեր են անցկացվել, գրում է Phys.org-ը՝ Antiquity ամսագրին հղումով։ Սագալասոսում ուսումնասիրություններ կատարելիս հնագետները հանդիպել են դրան։ 333 թվականին այս քաղաքը գրավել է Ալեքսանդր Մակեդոնացին։ Հայտնաբերված արտեֆակտները թվագրվում են մեր դարաշրջանի 100-150 տարի: Այն ժամանակվա մյուս հռոմեական թաղումներից Սագալասոսում գտնվող գերեզմանոցը տարբերվում է դիակիզման եղանակով։ Դիակները տեղում այրվել […]

̰
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

12:27 16.03.2023

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 15-ին Եղեգնուտ գյուղի 5-րդ փողոցում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «Զիլ-131» բեռնատարը: Վանաձորցի վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Եղեգնուտ գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ հատել է երեք բոխի: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […]

̰
Թմրամիջոցներ իրացնողը հայտնաբերվեց և կալանավորվեց

12:14 16.03.2023

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով ԱԱԾ աշխատակիցների և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների հետ։ Մարտի 9-ի երեկոյան նրանք մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին երկու տղամարդու։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց թմրամիջոց՝ մեթամֆետամին և մարիխուանա։ Հաջորդ օրը մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում իրավապահները […]

̰
Ժամը 09:00-ից մասամբ փակ են Երևանի որոշ փողոցներ և փողոցների մայթերին հարող հատվածներ

12:07 16.03.2023

Գարնանային էտով պայմանավորված մարտի 16-ին, ժամը 09:00-ից մասամբ փակ են Երևանի որոշ փողոցներ և փողոցների մայթերին հարող հատվածներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։ Մասնավորապես, մասամբ փակ են Բաղրամյան, Ազատության, Տիգրան Մեծ պողոտաները, Հերացի, Տերյան, Մամիկոնյանց, Դավիթ Մալյան, Լենինգրադյան, Շերամի, Մ.Ադամյան Խանջյան, Ագաթանգեղոս փողոցների մայթերին հարող հատվածները:

̰
SHANTNEWS

11:59 16.03.2023

̰
Խանջյան փողոցի շենքերից մեկի երեսպատման սալիկները թուլացել են․ առկա է ընկնելու վտանգ

11:57 16.03.2023

Մարտի 15-ին, ժամը 17։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի շենքերից մեկի երեսպատման սալիկները թուլացել են․ առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարներն ապամոնտաժել են սալիկները։

̰
ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում ներկայացրել է 2022 թ. իրականացված աշխատանքները

11:51 16.03.2023

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում ներկայացրել է 2022 թվականին Կառավարության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ նախարարի՝ ավելի քան վեցամյա դադարից հետո 2022 թվականին Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը». «Մեր միակ ռազմավարությունն է, որն ունի […]

̰
Խախտվել է ոչ միայն հրադադարը, ոչ միայն ԼՂ-ի շփման գիծը, այլև՝ Լաչինի միջանցքի 5 կմ-ոց գոտին. վարչապետ

11:43 16.03.2023

Մարտի 5-ի՝ Ադրբեջանի կողմից իրականացրած սպանությունները, 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում են պարունակում. խախտվել է ոչ միայն հրադադարը, ոչ միայն ԼՂ-ի շփման գիծը, այլև՝ Լաչինի միջանցքի 5 կմ-ոց գոտին՝ կառավարության նիստին արձանագրել է Նիկոլ Փաշինյանը, ով կարևոր ու անհետաձգելի է համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանության կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ, ինչ ուղղությամբ […]

̰
Ուսումնավարժություն Ոսկեհատ բնակավայրում

11:41 16.03.2023

Մարտի 15-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրում ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Բնակավայրի շչակի միջոցով իրականացվել է ազդարարում։ Կազմակերպվել է դպրոցի աշակերտների և աշխատակիցների պատսպարում: Ուսումնավարժության ընթացքում փրկարարները մասնակիցներին ներկայացրել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

̰
Հայ սակրավորներն ականազերծված նոր տարածք են հանձնել Հալեպի իշխանություններին

11:35 16.03.2023

Հայ սակրավորներն ականազերծված նոր տարածք են հանձնել Հալեպի իշխանություններին: Այս մասին հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթը։ Հալէպի նահանգային խորհուրդի իշխանութիւններուն հաւաստագիրի ստորագրութեամբ յանձնուեցաւ ՀՀ մարդասիրական առաքելութեան 11-րդ խումբին կողմէ ականազերծուած Հալէպ Նահանգի Հանտարաթ շրջանէն ներս 88 հազար քառակուսի մեթր հողատարածք։ Յիշեալ արարողութեան ներկայ գտնուեցան Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Եպս. Աշգարեան, Հալէպի […]

̰
Մեծ Բրիտանիան 12,6 մլն դոլար կհատկացնի Մոլդովային և Վրաստանին՝ արտաքին միջամտությանը դիմակայելու համար

11:20 16.03.2023

Բրիտանական կառավարությունը ֆինանսական օգնություն կտրամադրի Մոլդովային և Վրաստանին՝ երկու երկրների գործերին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը դիմակայելու համար։ Հինգշաբթի օրը Թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ գերատեսչության ղեկավար Ջեյմս Քլեվերլին այս մասին պաշտոնապես կհայտարարի մարտի 16-ին և 17-ին նախատեսված Քիշնև և Թբիլիսի կատարած այցերի ընթացքում։ Մոլդովան 10 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 12 միլիոն դոլար) կստանա […]

̰
Չիվա բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:07 16.03.2023

Մարտի 17-ին՝ ժամը 11:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Չիվա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում փորձարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

̰ ̰
Օտարերկրացիները թմրանյութ էին իրացնում. Նոր Նորքի քրեական հետախույզների բացահայտումը

10:54 16.03.2023

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու օտարերկրացի զբաղված են թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ: Մարտի 10-ի ուշ երեկոյան մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նրանք հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և, մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխվեցին: 25 և 24 տարեկան երիտասարդները հայտնեցին, որ հինգ փաթեթ մարիխուանա արդեն տեղադրել են Չարենցի փողոցում: Նրանք ներկայացվեցին տարածքային քննչական բաժին: Հետագա միջոցառումներով […]

̰
Թիվ 187 դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

10:47 16.03.2023

Մարտի 17-ին՝ ժամը 13:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, «Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից հորդորում են չանհանգստանալ։

̰
Անհայտ անձին փոխանցել էր 300 հազար դրամ, բայց վարկ չէր ստացել

10:40 16.03.2023

Փետրվարի 21-ին ոստիկանության Կապանի բաժնում խարդախության վերաբերյալ հաղորդում էր տվել Քաջարան քաղաքի 30-ամյա մի բնակիչ: Նախորդ օրը նա կարդացել էր քաղաքում փակցված հայտարարությունը, զանգել էր նշված հեռախոսահամարով, անհայտ մեկի հետ պայմանավորվել, եկել էր համաձայնության և երեք միլիոն դրամ վարկ ստանալու համար վճարային տերմինալով անհայտ անձին փոխանցել էր 300 հազար դրամ: Սակայն նույն անձը կրկին զանգել […]

̰
Մեկնարկել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

10:26 16.03.2023

Մեկնարկել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ142+000-կմ150+700 հատվածի հիմնանորոգումը։ 8.7կմ երկարությամբ ձգվող ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Վայքից դեպի Ջերմուկ։ Շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն։ Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային աշխատանքներ։

̰
Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարար է նշանակել

10:18 16.03.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Նորայր Յակովի Մկրտչյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:

̰
26 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը չձևակերպելու խախտում

10:05 16.03.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 26 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:57 16.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ «Մեղրու սար» կոչվող հատվածում (տեղում է ձյուն) և Գորիս քաղաքում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]

̰
Սիրիան ճանաչում է Ռուսաստանի նոր սահմանները հարակից շրջանների հետ. Ասադ

09:51 16.03.2023

Դամասկոսը ճանաչում է Ռուսաստանի նոր սահմանները այն տարածքների հետ, որոնք միացել են հանրաքվեների արդյունքներով՝ ԴԺՀ, ԼԺՀ, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններ, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։ «Իհարկե, ես ասում եմ, որ դրանք ռուսական տարածքներ են, և եթե նույնիսկ պատերազմը տեղի չունենար, դրանք պատմականորեն ռուսական տարածքներ են»,- ասել է Սիրիայի ղեկավարը՝ պատասխանելով […]

̰
Թուրքիայում սելավը հանգեցրել է «Աբրահամի լճակում» սուրբ կարասների զանգվածային անկմանը

09:42 16.03.2023

Թուրքիայի հարավ-արևելքում սելավները հանգեցրել են Շանլըուրֆա քաղաքի Բալըքլի Գյոլ լճակում, որը դարեր շարունակ կոչվում է Աբրահամի լճակ, ձկների զանգվածային անկման պատճառ է դարձել: Այս մասին չորեքշաբթի հայտնել է CNN Turk-ը։ Ինչպես հաղորդում է հեռուստաընկերության թղթակիցը տարերային աղետի տարածքից, 13-րդ դարում կառուցված մզկիթի մոտ գտնվող լճում ջուրը խառնվել է ցեխահոսքերին, դարձել դարչնագույն, իսկ այնտեղ ապրող կարասները […]

̰
Տոնգայում ուժեղ երկրաշարժերի պատճառով ցունամիի նախազգուշացում է հայտարարվել

09:30 16.03.2023

Հինգշաբթի օրը Տոնգա շրջանում 7,1 և 5,5 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել։ Հայտարարվել է ցունամիի սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ցունամիի նախազգուշացման ազգային կենտրոնը։ Ավելի ուշ նախազգուշացումը չեղարկվել է։ Մարտի 16-ին մի շարք երկրաշարժեր են գրանցվել Նուկուալոֆայից 1011 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է 22,4 հազար մարդ, և Օքլենդից (Նոր Զելանդիա) 800 կմ […]

̰
Ասադը նշել է, թե ինչ պայմաններով կհանդիպի Էրդողանի հետ

09:24 16.03.2023

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միայն Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերումից հետո։ «Ինչ վերաբերում է Էրդողանի հետ հանդիպմանը, ապա դա կապված է այն փուլին հասնելու հետ, երբ Թուրքիան հստակ ձևով և առանց որևէ անորոշության պատրաստ կլինի Սիրիայի տարածքից զորքերի ամբողջական դուրսբերմանը, […]

̰
Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, որոշ տարածաշրջաններում՝ անձրև

09:13 16.03.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովը

09:11 16.03.2023

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականներին։ Սեուլի զինվորականները հայտնել են, որ Հյուսիսային Կորեան հինգշաբթի օրը անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով: Հարավկորեական զինվորականների տվյալներով՝ Հյուսիսային Կորեան ժամը 7.10-ին Փհենյանի Սունան օդանավակայանի տարածքից ICBM-ներ է արձակել արևելյան ուղղությամբ։ Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռը թռչել […]

̰
BACK_TO_TOP