09:43 15.03.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
09:34 15.03.2023
Յակուտիայի բնակիչը մաքսանենգ ճանապարհով Ղազախստան է տեղափոխել 53 մամոնտի ժանիք՝ գրեթե 8 մլն ռուբլի արժողությամբ, և քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության սահմանով խոշոր մշակութային արժեքների ապօրինի տեղափոխման համար։ Այս մասին հայտնում են Հեռավոր Արևելքի մաքսային վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Յակուտիայի բնակիչներից մեկը ապօրինի կերպով Ղազախստան է տարել 53 մամոնտի ժանիքներ, […]
09:22 15.03.2023
Առնվազն երկու մարդ է զոհվել չորեքշաբթի օրը Յոնգվոլ կոմսությունում քաղաքացիական ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:46-ին Սեուլից 138 կմ դեպի արեւելք։ Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն։
09:14 15.03.2023
Հյուսիսային Կորեան երեքշաբթի միջին հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)։ Նշվում է, որ արձակված հրթիռները եղել են ցամաք-ցամաք դասի։ Դրանք արձակվել են Չանգյոն շրջանից զորավարժությունների շրջանակներում և խոցել են կեղծ թիրախը մոտ 611 կմ հեռավորության վրա։ Հրթիռային ստորաբաժանման հրամանատարը վստահություն է հայտնել նրա հետ […]
09:06 15.03.2023
Չորեքշաբթի օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Օսմանիե քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 202 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
08:59 15.03.2023
Ճամփորդական ծառայությունը պարզել է, թե որ գործոններն են առավել կարևոր ուղևորների համար ինքնաթիռի տոմսեր գնելիս, հայտնում է Tutu-ն։ Հարցմանը, որն անցկացվել է ընկերության կայքում, մասնակցել է 1613 մարդ։ Տոմսի գինը որոշիչ հանգամանք է ճանապարհորդների 55 տոկոսի համար։ Հարցվածների 11 տոկոսի համար մեկնման և ժամանման ժամանակը առաջնային է, և յուրաքանչյուր տասներորդը ուշադրություն է դարձնում հիմնականում տրանսֆերտների […]
08:58 15.03.2023
Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրպապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Իր օրհնությունը բերելով նորնշանակ դեսպանին՝ Նորին Սրբությունը մաղթեց վերջինիս արդյունավոր առաքելություն՝ ի նպաստ հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության առավել զորացման։ Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ երկու ժողովուրդների դարավոր […]
08:51 15.03.2023
Կրասնոյարսկ Կանսկում այրվում է 900 քմ մակերեսով պիոներների նախկին տունը, որը տարածաշրջանային նշանակության մշակութային և պատմական ժառանգության օբյեկտ է, տուժածներ չկան, հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ «Կրասնոյարսկի երկրամասում՝ Կանսկ, Կրասնոպարտիզանսկայա փողոց, տուն 66 հասցեում չշահագործվող շինությունում հրդեհ է բռնկվել։ Շենքը ներառված է տարածաշրջանային նշանակության մշակութային և պատմական ժառանգության օբյեկտների մեջ։ Այն չի օգտագործվել արդեն 20 […]
08:43 15.03.2023
Սև ծովի ջրերն ընկած ամերիկյան անօդաչու թռչող սարքը զինված չի եղել որևէ զենքով, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային։ Մինչդեռ անօդաչու սարքերը, որոնք հայտնի են որպես Reaper, կարող են կրել Hellfire հրթիռներ, օդանավն անզեն էր և հսկում էր Ղրիմից 75 մղոն հարավ-արևմուտք: Ավելի վաղ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ […]
08:34 15.03.2023
Մարտի 15-ին, ժամը 07:20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է մարտի 14-ին, ժամը 17:15-ին: Այրվում է մոտ 22 հա խոտածածկույթ։ Հիշեցնենք, որ մարտի 12-ին, ժամը 13։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում այրվում է […]
08:26 15.03.2023
Սննդաբան, դիետոլոգ Իրինա Պիսարևան մարտի 6-ին URA.RU-ին տված հարցազրույցում թվարկել է այն վիտամինները, որոնք հատկապես անհրաժեշտ են գարնանը իմունիտետին աջակցելու համար։ «Գարունը արտասեզոնային շրջան է, երբ շատ քրոնիկ հիվանդություններ առավել հաճախ սրվում են։ Որոշ վիտամինների բացակայության պատճառով իմունիտետը նվազում է։ Ձմռանը մեզ միշտ պակասում էր արևը, իսկ գարնանը այն դեռ քիչ է, ուստի մեզ անհրաժեշտ […]
08:17 15.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:08 15.03.2023
Սեչենովի անվան համալսարանի Սկլիֆոսովսկու անվան կլինիկական բժշկության ինստիտուտի մասնագետները միկրոչիպ են ստեղծել՝ միաժամանակ ավելի քան 120 ալերգենների նկատմամբ ալերգիա որոշելու համար։ Այս մասին գրում է «Gazeta.Ru»-ն՝ հղում անելով համալսարանի մամուլի ծառայությանը։ Փորձարկման համակարգը ներառում է սննդի, ծաղկափոշու, էպիդերմիսի, տան փոշու, կենդանիների, բորբոսների և միջատների անտիգենները: Ըստ մշակողների՝ չիպն անվտանգ է օգտագործման համար և վերացնում է […]
13:00 14.03.2023
Մարտի 14-ին, ժամը 00.52-ին, Աշտարակ-Երևան ճանապարհին՝ Պռոշյան գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա Վաչիկ Վահանյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:49 14.03.2023
ՆԱՏՕ-ի գոյությունը խոչընդոտում է խաղաղությանն ու կայունությանը, Twitter-ում գրել է իռլանդացի պատգամավոր Միք Ուոլեսը։ «Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է, հազարավոր մարդիկ են զոհվում, բայց ՆԱՏՕ-ն չի ցանկանում, որ առճակատումը ավարտվի. Բորիս Ջոնսոնը գնացել է Կիև՝ կանխելու խաղաղության հաստատումը: Չի լինի խաղաղություն և կայունություն, քանի դեռ կա ՆԱՏՕ-ն»,- ասել է քաղաքական գործիչը։ . Ավելի վաղ Ուոլեսը կոչ […]
12:37 14.03.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բահրեյնում մասնակցել է Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը՝ կից ներկայացնելով այս մասին պատմող տեսանյութը:
12:36 14.03.2023
Մարտի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված տեղեկություններն ավազակության մասին էին։ Ժամը 23-ի սահմաններում Ակնաշեն գյուղում բնակվող 40-ամյա մի տղամարդ մտել էր համագյուղացի 82-ամյա մի կնոջ տուն։ Թոշակառու տանտիրուհին միայնակ էր ապրում և այդ պահին քնած էր։ Տղամարդը դանակով սպառնալով՝ պահանջել էր ոսկյա զարդեր ու փող, որոնք չստանալով՝ հափշտակել էր կարի մեքենան ու փախել։ Հետագա միջոցառումներով […]
12:19 14.03.2023
ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով 13 անձ այսօր՝ մարտի 14-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ […]
12:15 14.03.2023
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացրին մարտի 13-ին: Ըստ ստացված տեղեկությունների՝ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի մի բնակիչ սնդիկի նմանվող նյութ է պահում: 58-ամյա տղամարդը հրավիրվեց բաժին: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ տան բակում պահում է սնդիկի նմանվող նյութ: Նշված վայրում կատարված խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին հողի մեջ դրված երկաթե տարա՝ լցված […]
12:04 14.03.2023
Մարտի 15-ին՝ ժամը 12:00-ից 13:45-ն ընկած ժամանակահատվածում, «Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և ժամը 13:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու են «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություններ, որոնց ընթացքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
11:58 14.03.2023
Այսօր՝ մարտի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան և Տիչինա փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-y: Նշված տան մոտ նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Վաղարշակ Սարգսյանը հայտնաբերել են Lada […]
11:47 14.03.2023
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներից ստացված հաղորդման առթիվ 2023թ. մարտի 12-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային գործողությունների, այդ թվում նաև առգրավված՝ պարեկներին ամրակցված տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրության արդյունքում փաստական տվյալներ են […]
11:45 14.03.2023
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությանը՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են դեռևս նախորդ տարի տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Դիտարկվել են նաև ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականի կանխատեսումները և առկա մարտահրավերների ազդեցությունը կատարողականի վրա, հարկեր/ՀՆԱ […]
11:34 14.03.2023
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի մարտի 3-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ՓԲ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։ Իրականացված հետազոտությունների արդյունքում նշված օբյեկտում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային […]
11:33 14.03.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Արայիկ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և պատրաստակամություն հայտնել օժանդակել Հայաստանում վերջինիս առաքելությանը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների մակարդակը պահպանելու և առավել […]
11:21 14.03.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բահրեյնում ելույթիցս հետո ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները և խնդրեցին պատասխանել երկու հարցի: Ի պատասխան ասացի, որ, միևնույնն է, չեք ցուցադրելու. -Չէ, չէ, ի՞նչ եք ասում, REAL TV ն հաստատ կցուցադրի- պատասխանեց ինձ լրագրողը: Հարցրեցին կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել: Ասացի՝ մարդկանց […]
11:14 14.03.2023
Երեքշաբթի օրը Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ քաղաքից 54 կմ հյուսիս, որտեղ ապրում է մոտ 376 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
11:01 14.03.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ ամերիկացի նախկին առաջնորդ Ջիմի Քարթերը, ով տառապում է քաղցկեղով, իրեն խնդրել է հուղարկավորության ժամանակ կարդալ ելույթը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է CNN-ը՝ վկայակոչելով Բայդենի խոսքերը, որոնք նա ասել է Կալիֆորնիայում ելույթի ժամանակ։ «Նա խնդրեց ինձ արտասանել փառաբանական խոսքը»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ ինքը «չպետք է դա ասեր»։ […]
10:51 14.03.2023
Մարտի 4-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-21140» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Երվանդ Քոչարի փողոցում վրաերթի էր ենթարկել 75-ամյա Շաքե Օհանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մարտի 13-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Շաքե Օհանյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]