TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

TikTok-ը պատրաստվում է բաժանվել ByteDance մայր ընկերությունից. Bloomberg

09:00 16.03.2023

Սոցիալական TikTok կայքը քննարկում է չինական ByteDance մայր ընկերության հնարավոր սփին-օֆը՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հետ կապված մտահոգությունները լուծելու համար, երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց: Զրուցակիցների խոսքով, նման քայլը դեռևս համարվում է «վերջին միջոց», եթե TikTok-ը չկարողանա համոզել ամերիկյան ղեկավարությանը, որ սոցցանցից որևէ վտանգ չկա ԱՄՆ ազգային անվտանգությանը։ Այնուամենայնիվ, այս սցենարում ByteDance-ից հնարավոր […]

̰
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:54 16.03.2023

Մարտի 15-ին, ժամը 19։42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծովագյուղ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ա․, ծնված 1998 թ․) դուրս […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքում է Իրաքում ուղղաթիռի կործանման մասին տեղեկությունները

08:49 16.03.2023

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հերքել է Հյուսիսային Իրաքում ուղղաթիռի կործանման մասին տեղեկությունները, հայտնում է Anadolu գործակալությունը։ Իրաքի հյուսիսում գտնվող Դահուկ նահանգում թուրքական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել, հայտնում է իրաքյան «Շաֆակ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղի անվտանգության գործակալությունների աղբյուրին։ «Ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնել են, որ այս հայտարարությունը լիովին չի համապատասխանում […]

̰
Հրդեհ Գյումրու տներից մեկի մոտակա խորդանոցում

08:37 16.03.2023

Մարտի 16-ին, ժամը 00։36-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի մոտակա խորդանոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 01:24-ին: Այրվել են տան մոտակա խորդանոցի տանիքը (մոտ 15 քմ), ներսում […]

̰
Ռուսաստանում հայտնաբերվել են հոդերը քայքայող հիվանդության գենետիկ մարկերներ

08:19 16.03.2023

Բելգորոդի Պետական ​​Ազգային Հետազոտական ​​Համալսարանի (NRU «BelSU») գիտնականները Ռուսաստանի եվրոպական մասի բնակչության շրջանում ծնկահոդի օստեոարթրիտի զարգացման նոր գենետիկ գործոններ են հայտնաբերել, նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Life ամսագրում: Օստեոարթրիտը հիվանդություն է, որի դեպքում հոդի քայքայումը տեղի է ունենում հոդը ձևավորող աճառի, կապանների, մկանների և այլ կառույցների քայքայման պատճառով: Ըստ հետազոտողների՝ այս հիվանդության նկատմամբ զգայունությունը որոշվում […]

̰
Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի հարակից սարալանջին բռնկված հրդեհը մարվել է

13:00 15.03.2023

Կապան քաղաքում բռնկված հրդեհի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է շրջանառվում այն մասին, որ Կապան քաղաքում բռնկված հրդեհը դեռևս մարված չէ։ Հայտնում ենք, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի հարակից սարալանջին բռնկված հրդեհը մարվել է մարտի 15-ին՝ ժամը 09։45-ին, այրվել է 22 հա խոտածածկույթ:Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Տեղեկատվությունը ՆԳՆ ՓԾ ֆեյսբուքյան և տելեգրամյան պաշտոնական էջերում […]

̰
Պարզվել է շինության աստիճաններին բախված «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը

12:53 15.03.2023

Մարտի 14-ին, ժամը 07.30-ին, Երևանի Պարույր Սևակի փողոցում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել շինության աստիճաններին. 45-ամյա վարորդ Արթուր Բադալյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ […]

̰
Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները ևս չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

12:43 15.03.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 15-ին ժամը 00:10-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
ՀՀ զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Սուրեն Պապիկյան

12:37 15.03.2023

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, հայտնում է «Լուրեր»-ը: «2022 թվականի հուլիսին ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են պաշտպանության ոլորտում պետական կառավարման մարմինների լիազորությունները, ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպայական կազմի համար սահմանվել է անհատույց օգտագործման […]

̰
Հենրիկ Մալյանի և Սոս Սարգսյանի անուններով Երևանում կանվանակոչվեն փողոցներ

12:32 15.03.2023

Երևանի Արաբկիրի 45-րդ փողոցը կանվանակոչվի հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի անվամբ, իսկ Արաբկիրի 47-րդ փողոցը՝ թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անվամբ։ Նախագիծն այսօր Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ Նախագիծը 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով […]

̰
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

12:29 15.03.2023

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 15-ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

̰
Տարանտինոն ավարտել է աշխատանքն իր վերջին ֆիլմի սցենարի վրա

12:25 15.03.2023

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ավարտել է աշխատանքը իր նոր և, հնարավոր է, վերջին ֆիլմի սցենարի վրա, գրում է Hollywood Reporter-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նոր սցենարը կոչվում է The Movie Critic: Հրատարակության աղբյուրները հայտնել են, որ գործողությունը տեղի է ունենում 1970-ականների վերջին Լոս Անջելեսում։ Սցենարի մեծ մասն անհայտ է մնում։ The Hollywood Reporter-ը նշում է, որ […]

̰
Կայացել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի եզրափակիչ նիստը

12:12 15.03.2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ կայացել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի եզրափակիչ նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի առջև […]

̰
Նախատեսվել է նոր ազդարարման տեսակ՝ ազդարարում հանրությանը

12:04 15.03.2023

Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս բարձրաձայնել պաշտոնյայի կողմից կոռուպցիոն բնույթի դեպքի, շահերի բախման, էթիկայի կանոնների անհամատեղելիության պահանջների, հայտարարագրման հետ կապված խախտումների մասին:Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը: 2022թ․ դեկտեմբերի 7-ին ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հստակեցվել են օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության մեխանիզմները։ Ազդարարողն ու նրա ընտանիքի անդամները կարող են օգտվել քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված պաշտպանության […]

̰
SHANTNEWS

12:00 15.03.2023

̰
Թայվանը գրանցել է Չինաստանի ժողովրդական բանակի 28 ինքնաթիռ և 4 նավ, որոնք մոտենում են կղզուն

11:51 15.03.2023

Թայվանը կղզուն հարող տարածքում գրանցել է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի 28 ինքնաթիռ և 4 նավ։ Այս մասին ասվում է կղզու պաշտպանության գերատեսչության՝ չորեքշաբթի օրը Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Այսօր՝ ժամը 06:00-ի դրությամբ Թայվանի տարածքում հայտնաբերվել է 28 ինքնաթիռ և Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի 4 նավ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զեկույցում նշվում է, որ 16 ինքնաթիռ […]

̰
Տեսակցության եկած կինը փորձել է թմրանյութերին նմանվող մեծ քանակությամբ զանգվածներ փոխանցել ամուսնուն

11:44 15.03.2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում ստացվել են տեղեկություններ այն մասին, որ մարտի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է այցելելու քաղաքացուհի և փորձելու է երկարատև տեսակցության ընթացքում իր ամուսնուն՝ դատապարտյալ Կ.Մ.-ին, փոխանցել թմրանյութ: Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով կենտրոնական մարմնի օպերատիվ և հիմնարկի անվտանգության ապահովման բաժինների կողմից ձեռնարկվել են համատեղ միջոցառումներ: Ըստ այդմ՝ […]

̰
Հայկական Ucraft-ն ընդգրկվել է Forbes-ի՝ կայքերի ստեղծման լավագույն անվճար գործիքների ցանկում

11:38 15.03.2023

Հեղինակավոր Forbes ամսագիրը հայկական Ucraft կայքերի կոնստրուկտորն ընդգրկել է 2023թ. կայքերի ստեղծման լավագույն անվճար գործիքների ցանկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ucraft-ի հետ նույն ցանկում են GoDaddy-ը, WordPress-ը, Mailchimp-ը, Wix-ը և այլ հայտնի գործիքներ։ Forbes Advisor Small Business անկախ խմբագրական թիմը մանրամասն մեթոդաբանությամբ վերլուծել է վեբ կայքերի ստեղծողներին և առանձնացրել փոքր բիզնեսի համար կայքերի ստեղծման 10 լավագույն գործիքները: […]

̰
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Սևանա լճում հայտնաբերվել է 66-ամյա ձկնորսի մարմին

11:28 15.03.2023

Այսօր՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Սևանա լճում դի է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում Գավառի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 66-ամյա Փայլակ […]

̰
Ուսման հրավեր՝ ՉԺՀ Ռենմինի համալսարանում սովորելու համար

11:23 15.03.2023

ՉԺՀ Ռենմինի համալսարանը հայտարարում է «Մետաքսի ճանապարհ» դպրոցի կողմից մագիստրոսական ծրագրի կրթաթոշակի տրամադրման մրցույթ։ Համալսարանը մագիստրոսական ծրագրեր է առաջարկում քաղաքագիտություն, տնտեսագիտություն, իրավունք և մշակույթ մասնագիտացումներով։ Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով https://bit.ly/3TtZ9YZ հղմամբ: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի ապրիլի 30-ն է։ Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ անցնելով հետևյալ հղումներով. • https://bit.ly/3mKaSWJ […]

̰
Սարահարթ գյուղում հրդեհի հետևանքով այրված կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են հարվածի հետքեր

11:14 15.03.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 3-ին Լոռու մարզի Սարահարթ գյուղի տներից մեկում առաջացած հրդեհի հետևանքով նշված տանը հայտնաբերված նույն տան բնակիչ 60-ամյա Սվետլանա Ս.-ի մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատաբժշկի եզրակացության համաձայն  դիակի վրա գլխի հատվածում հայտնաբերվել է […]

̰
Վաչե Տերտերյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենի հետ

11:09 15.03.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է Երևան ժամանելու կապակցությամբ և նշել է, որ Հայաստանը գիտակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի ամբողջ ծավալը և պատասխանատվությունը։ Այդ իսկ պատճառով այսօր ՀՀ կառավարությունը և բոլոր շահագրգիռ գերատեսչությունները քննարկումներ են իրականացնում այդ կարևոր […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է առանց պետական գրանցման ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանման դեպք

10:58 15.03.2023

ՀՀ պետական եկամուտների կեմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը: Oրերս բացահայտվել է առանց ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանում իրականացնելու դեպք։ Մասնավորապես` Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզում առանց լիցենզիայի իրականացվում է ավազի արդյունահանում: Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով` ՊԵԿ […]

̰
Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

10:52 15.03.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Լոռու մարզ, Մեծավան համայնք): Մասնավորապես՝ արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով, արտադրամասի հատակի մակերևույթը եղել է քայքայված, պատերի մակերևույթները՝ անհարթ, առաստաղը, խոնավության խտացման պատճառով, […]

̰
Մեկնարկել են Հ -70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներ

10:43 15.03.2023

Մեկնարկել են Հ -70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ27+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ։ Ճանապարհը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել և գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։ Կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրի շրջանակում ճանապարհահատվածում իրականացվում են հանույթի և լիցքի հողային աշխատանքներ։ Տրանսպորտային միջոցների ժամանակավոր անցանելությունն ապահովելու նպատակով կատարվում է ճանապարհահատվածի երթևեկային մասի բնահողային պատվածքի պրոֆիլավորում։ 27.5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհին […]

̰
Այսօր նշվում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը

10:29 15.03.2023

Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ «Հանձնաժողովը շնորհավորում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Անկախ պաշտոնից, դիրքից և այլն, մենք բոլորս հանդիսանում ենք սպառողներ՝ գնելով ապրանքներ կամ օգտվելով այս կամ այն ծառայությունից: Տնտեսության մեջ կան բնագավառներ, որոնք առնչվում են անխտիր բոլոր սպառողներին: Եվ […]

̰
Զիմբաբվեն պատրաստ է Ռուսաստանին միրգ, բանջարեղեն, ընկույզ և սուրճ մատակարարել

10:21 15.03.2023

Զիմբաբվեն պատրաստ է Ռուսաստանին մատակարարել միրգ, բանջարեղեն, ընկույզ, թեյ և սուրճ, ինչպես նաև ծխախոտ, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է իշխող ZANU-PF կուսակցության խոսնակ Քրիստոֆեր Մուցվանգվան։ «Ռուսաստանի հետ առևտրի կարևոր ոլորտը մրգերն ու բանջարեղենն են… Մենք ունենք շատ արևադարձային մրգեր, քաղցր նարինջներ, որոնք կարող ենք մատակարարել Ռուսաստանին: Արևմուտքի հետ հակամարտության պատճառով դուք պետք է դիվերսիֆիկացնեք […]

̰
ՊՆ պաշտոնատար անձինք, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, օտարել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասի տարածքը

10:08 15.03.2023

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2022 թվականին կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասը (զորանոցը՝ 1878.3 մ2, պահակատունը, շտաբը, էլեկտրական ենթակայանը, կաթսայատունը, պոմպակայանը՝ 370.1 մ2 մակերեսով և հատուկ նշանակության 1.9 հա հողամասը) 2012 թվականի նոյեմբերի 30-ին առուվաճառքի պայմանագրով օտարվել է ՌԴ […]

̰
Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներն Անկարայում կմասնակցեն Թուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին

10:01 15.03.2023

Մարտի 16-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կմասնակցի Անկարայում կայանալիք Թուրքական պետությունների կազմակերպության (OTG) արտահերթ գագաթնաժողովին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Մարտի 16-ին նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, աշխատանքային այցով կմեկնի Անկարա՝ մասնակցելու UTC-ի արտահերթ գագաթնաժողովին»,- ասվում է զեկույցում։ Միջոցառման ընթացքում կքննարկվեն արտակարգ իրավիճակների կառավարման և մարդասիրական օգնության […]

̰
Ազատան բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

09:50 15.03.2023

Մարտի 16-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից հորդորում են չանհանգստանալ։

̰
BACK_TO_TOP