21:42 20.02.2023
Երևանի Մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումների, ինչպես նաև հետագա գործունեության բարելավման նպատակով, հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են առաջին անհրաժեշտության աշխատանքները: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընթացքի մեջ է 14 օդափոխության համակարգերի արդիականացման գործընթացը, ներկայացվել են առաջարկներ օդափոխման համակարգի կրպակների տեղակայման և դրանցից յուրաքանչյուրի մոտեցման և սպասարկման առանձնահատկությունների վերաբերյալ, ներկայացվել են փոխարինման և հիմնանորոգման ենթակա շարժասանդուղքների ցանկը՝ գնային […]
21:24 20.02.2023
6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել սիրիա-թուրքական սահմանին, հայտնել են եվրոպացի սեյսմոլոգները։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով ժամը 17.04-ին Թուրքիայի Անթաքիայից ինը կիլոմետր և սիրիական Լաթաքիայից 75 կմ հեռավորության վրա: Օջախը ընկած է եղել երկու կիլոմետր խորության վրա։ Իր հերթին, թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրաշարժը տուժել է Թուրքիայի Հաթայ նահանգում։ Ըստ CNN […]
21:20 20.02.2023
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի փետրվարի 20-ին տեսակապի միջոցով կայացած կազմակերպչական անդրանիկ նիստում Խորհրդի նախագահությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը: Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, իսկ Խորհրդի քարտուղարության ղեկավար՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ֆիլիպ Ղազարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձագույն դատախան խորհրդից: Նիստին մասնակցել […]
21:12 20.02.2023
Նոր Կալեդոնիայի խաղաղօվկիանոսյան ֆրանսիական տարածքում շնաձուկը հարձակվել է ավստրալացի զբոսաշրջիկի վրա` սարսափած ականատեսների աչքի առաջ: 59-ամյա տղամարդը գտնվել է ափից մոտ 150 մ (500 ոտնաչափ) հեռավորության վրա Նումեայի հայտնի լողափում, երբ հարձակման ենթարկվել, հայտնում են իշխանությունները: Հարձակման հետևանքով նա ստացել է ձեռքերի և ոտքերի լուրջ վնասվածքներ, և դեպքի վայրում մահացել: Սա երեք շաբաթվա ընթացքում արդեն […]
20:48 20.02.2023
Եվրամիության (ԵՄ) երկրների արտգործնախարարների մակարդակով կազմակերպված ժողովին, որը տեղի է ունեցել Բրյուսելում, հիմնական թեման եղել է ուկրաինական ճգնաժամը։ Մասնակիցների թվում է եղել նաև Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը: Վերջինս լրագրողներին ասել է, որ քննարկվում են Աֆղանստանում կանանց իրավունքների հարցը, կլիմայական և շրջակա միջավայրի փոփոխությունները։ Անդրադառնալով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին՝ […]
20:27 20.02.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պետական […]
20:21 20.02.2023
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: Հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների առանցքում էին ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր: Բարձր գնահատելով Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին […]
20:16 20.02.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Բքի, ցածր տեսանելիության և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։ Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Քուչակից-Միրաք և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և […]
16:18 20.02.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը (2022-2023թթ.) հունվարի 24-ին հրապարակել է Պաշտպանի գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումը: Այն ներկայացնելու համար պատրաստվել են ամփոփ գրառումներ, որոնք ներկայացնելու են ՄԻՊ-ի գործունեությունը՝ ըստ ոլորտների։ Պաշտպանի գործունեության հրապարակայնությունը Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել հաստատության գործունեության հրապարակայնությանը։ Աշխատանքի այս սկզբունքն ապահովել է մի շարք առավելություններ՝ Պաշտպանի հաստատության հանրային տեսանելիության, […]
16:02 20.02.2023
Փետրվարի 18-ի ուշ երեկոյան ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի թափանցող վերք, ներքին արնահոսություն» նախնական ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ափնա գյուղի 41-ամյա մի բնակիչ: Հիվանդանոց են մեկնել բաժնի օպերատիվ խումբը և պարեկային կարգախումբ, սակայն որևէ բան պարզել չի հաջողվել: Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ապարանի բաժնի քրեական […]
15:57 20.02.2023
Փետրվարի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության մեկնարկին ընդառաջ: Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարի տեղակալը ևս մեկ անգամ բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը՝ հայտնելով հայկական կողմի պատրաստակամությունը՝ […]
15:41 20.02.2023
Արցախի Հանրապետությունն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) այսօր նշում է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդի փուլի 35-ամյակը. պայքար, որն իր մեջ մարմնավորել է ժողովրդի հավաքական ձգտումը՝ վերականգնելու պատմական արդարությունը, պահպանելու ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, լիարժեք կերպով իրացնելու հայրենիքում ազատ ապրելու և զարգանալու իր անքակտելի իրավունքը: Ի պատասխան Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ վարվող խտրական քաղաքականության՝ Արցախի ժողովուրդը […]
15:36 20.02.2023
2023թ. փետրվարի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են տարօրինակ վարքագծով մի քաղաքացու, ով իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ունի օգտագործված կաթոցիչ, իսկ պայուսակում՝ թմրամիջոց, որից 0.5 գրամ քաշով «կրիստալ» տեսակի թմրամիջոցը, որը ձեռք է բերել «Telegram» հավելվածի միջոցով, պատկանում է իրեն: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է […]
15:20 20.02.2023
Եվրամիությունն այսօր սկսում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը (ԵՄ առաքելություն Հայաստան / EUMA) Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (ՔՀԶԾ) ներքո։ Այս մասին նշվում է Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրությունում: EUMA-ն պաշտոնապես ստեղծվել է Խորհրդի որոշմամբ՝ 2023 թվականի հունվարի 23-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղակայվելու նպատակով՝ նպաստելու Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում կայունությանը, վստահության և մարդկային վստահության ամրապնդմանը հակամարտությունների […]
15:09 20.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գիրք նվիրելու օրվա շրջանակում այցելել են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց։ Նախարարը դպրոցի գրադարանին նվիրել է բրալյան գրքեր՝ Ստեփան Զորյանի պատմվածքները և աուդիոգրքեր՝ օտար գրողների ստեղծագործություններ, որոնք նախատեսված են դպրոցական ծրագրով ընթերցանության համար։ Նիկողայոս […]
08:41 20.02.2023
OnePlus-ը հրապարակել է նոր OnePlus 11 Concept սմարթֆոնի թիզերները, որոնց ամբողջական շնորհանդեսը տեղի կունենա Mobile World Congress 2023 (MWC) տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Engadget հրատարակությունը։ Հրապարակված պատկերներում սմարթֆոն է, որի հետնամասը զարդարված է նեոնային գծերով։ Հետևի լույսը շրջանակում է տեսախցիկների կլոր բլոկը: Պարզ չէ՝ նեոնային գծերը միայն դեկորատիվ ֆունկցիա՞ կունենան, թե՞ այլ […]
19:55 18.02.2023
Փետրվարի 18-ին, ժամը 18:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Ford» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է Կապանի ԲԿ: […]
19:47 18.02.2023
ԱՄՆ-ն չի կասկածում, որ Ուկրաինան կկարողանա հաջողության հասնել Ռուսաստանի հետ հակամարտությունում։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։ Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ «Մենք կասկած չունենք Ուկրաինայի հաղթանակի և հաջողության հարցում»,- շարունակել է նա։ ԱՄՆ պետքարտուղարը մատնանշել է ՆԱՏՕ-ի […]
19:30 18.02.2023
Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ սահմանին անցակետեր ստեղծել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մյունխենում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Անդրադառնալով սահմանազատման հարցերին՝ Ալիևը կարծիք է հայտնել, թե սահմանային անցակետեր պետք է տեղադրվեն ինչպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմում, այնպես էլ «Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանին»։ «Ես նշեցի, որ լավ կլինի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմանի անցակետեր […]
19:10 18.02.2023
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրներն էլ 30 տարվա հակամարտությունից հետո խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն։ «Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես պատմական հնարավորություն ունեն՝ հասնելու կայուն խաղաղության ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է […]
19:07 18.02.2023
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում բացահայտվել է Տելեգրամով ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը: Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում ոստիկանները հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 22 և 23 տարեկան երկու երիտասարդի՝ երկուսն էլ Մասիսի բնակիչ: Ձերբակալման պահին նրանք գցել են փաթեթներ և փորձել են փախչել: Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են 42 […]
13:00 18.02.2023
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նրանք նախ Աշտարակի Նարեկացու փողոցում ձերբակալել ու բաժին են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված ու մոխրացված հետքերով գլանակ: Ձերբակալվածը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ պատրաստված կանեփի վայրաճ թփերից: Մյուս բացահայտումն Աշտարակի քրեական հետախույզներն արձանագրել են փետրվարի 16-ին։ […]
12:47 18.02.2023
Անցած տարվա դեկտեմբերի 13-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել և մտել էին 58-ամյա մի կնոջ տուն, գողացել 45 000 դրամ և շինարարական գործիքներ՝ պատճառելով մոտ 160.000 դրամի վնաս: Բնակարանը Նանսեսնի փողոցում էր։ Նոր Նորքի քրեական հետախույզների՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ իրականացրած միջոցառումներն օրեր տևեցին և, ի […]
12:31 18.02.2023
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գեներալ-գնդապետի կոչում է շնորհել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատար, այժմ Արևելյան և Արևմտյան ռազմական շրջանների հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Այս մասին ասված է Ռուսաստանի նախագահի հրամանագրում, փոխանցում է «Արմենպրես»-ը։ Ռուստամ Մուրադովը 2020-2021 թվականներին եղել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հրամանատարը։
12:14 18.02.2023
Ոստիկանության Կումայրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Գյումրի-Երևան ճանապարհին հայտնաբերել և ձերբակալել են 35-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3 գրամ քաշով բյուրեղանման զանգված։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մեթամֆետամին է, որը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքներից մեկով: Հանգամանքները քննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]
12:02 18.02.2023
Անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցի գույքահարկի վճարումները վարչական բոլոր շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում կատարեք POS և Telcell տերմինալների կամ ՀայՓոստ-ի մասնաճյուղերի միջոցով, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Առավել արդյունավետ ու արագ սպասարկում ապահովելու նպատակով Երևանի վարչական բոլոր շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում տեղադրվել են POS-տերմինալներ և Telcell ընկերության վճարային տերմինալներ, բացվել են ՀայՓոստ-ի մասնաճյուղեր: Անշարժ գույքի հարկի […]
11:46 18.02.2023
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 16-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժանմունք են տեղափոխել 31-ամյա ժորա Ա.-ին, որը 2022 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]