09:18 22.02.2023
Իրանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ԵՄ երկրների 15 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց, կառույցների և կազմակերպությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ութ ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին հայտնել է իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։ Հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցների ցուցակում հայտնված անձինք մեղադրվում են «ահաբեկչությանը, ահաբեկչական խմբավորումներին և Իրանի ժողովրդի դեմ ուղղված […]
09:01 22.02.2023
Փետրվարի 21-ին, ժամը 22։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan rogue» (վարորդ՝ Խ․Խ․, ծնված 1978 թ․), «Renault Logan» […]
08:56 22.02.2023
Աշխարհում ամենաբարձր գնաճը 2022թ-ին տարեկան կտրվածքով գրանցվել է Զիմբաբվեում, հայտնում է RIA Novosti-ն: Այն կազմել է 243,8%, Վենեսուելայում (234%) և Լիբանանում (122%)։ Լավագույն «հակաառաջատարների» հնգյակում են հայտնվել նաև Արգենտինան՝ 94,8%-ով և Սուդանը՝ 87,3%-ով։ Թուրքիայում տարեվերջին գնաճը կազմել է 64,3%, իսկ Շրի Լանկայում՝ 59,2%։ Միևնույն ժամանակ, թոփ-10-ում են նաև Սուրինամը (54,6%), Գանան (54,1%) և Հայիթին (48,3%)։ […]
08:47 22.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը Արագածոտնի մարզի տարածքում դժվարանցանելի է։ Գեղարքունիքի մարզի, Թորոսգյուղ-Վարդաղբյուր, Գորայք-Սիսիան, Գնդեվազ-Ջերմուկ […]
08:43 22.02.2023
Մոսկվայի կենտրոնում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-ի, RIA Novosti-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։ Ավելի վաղ արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել է Մոսկվայի Մեժդունարոդնայա փողոցում, շենքը, որտեղ գտնվում է MKM հյուրանոցը, հրդեհվել է։ Հրդեհի մասին հաղորդագրությունը Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է երեքշաբթի ժամը 21.20-ին։ Հրդեհն արդեն մարված […]
08:20 22.02.2023
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները Փետրվարի 21-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վանաձոր, Դիլիջան, Սևան, Վարդենիս, Մարտունի, Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ապարան, Թալին քաղաքներում, Կարմրավան, Ծովագյուղ, Ծաղկահովիտ, Գեղադիր, Ֆանտան գյուղերում և Երևան-Սևան, Քուչակ-Ծաղկաշեն, Վարդենիս-Ձորագլուխ ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել […]
08:08 22.02.2023
Բրիտանացի երգիչ Հարի Սթայլսը համերգի ժամանակ ալկոհոլ է խմել սեփական կոշիկներից և զզվեցրել երկրպագուներից։ Այս մասին տեսանյութն ու մեկնաբանությունները հայտնվել են Twitter-ում։ Հայտնի է, որ փոփ-արտիստը որոշել է հետևել կոշիկի ավանդույթին, որն առաջացել է Ավստրալիայում և կոչվում է «shoey», երբ V8 Ute մրցարշավի առաջնության վարող Ռայլ Հարին սկսել է այս կերպ հաղթանակներ տոնել։ Տեղադրված կադրերում […]
21:54 21.02.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Տիգրան Մեծի պող. 25 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 15Ա, 15/1, 15/2, 64Ա շենքեր, 16 թաղ. 36, 38 շենքեր, Ավան՝ Իսահակյան թաղ. 1/1, 1/2, 3/3 շենքեր, Հովհաննիսյան թաղ. […]
21:46 21.02.2023
Փետրվարի 21-ին, ժամը 20։56-ին Երևանի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսուսի փողոց 17-րդ շենքի մոտայքում այրվում է ավտոմեքենա, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
21:42 21.02.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բունկերը կարող է գտնվել 93 մետր խորության վրա, նրա մուտքերը, ենթադրաբար, գտնվում են Բանկովա փողոցում և Ուկրաինայի կառավարության շենքում՝ Հրուշևսկու փողոցում։ Այս տվյալները բխում են Vatfor նախագծի նյութից։ Ըստ Vatfor-ի՝ ChZ-417 համարով բունկերը, որը բաղկացած է երկու բլոկից, նախագծվել է Մոսկվայի Մետրոպրոեկտ ինստիտուտի կողմից մետրոյի կարմիր գծի մակարդակին մոտավորապես հավասար խորության […]
21:28 21.02.2023
Միջնաժամկետ հեռանկարում հնարավոր է կանխատեսել երկրաշարժ Կիպրոսում, սակայն մոտ ապագայում դրա համար հատուկ նախադրյալներ չկան։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 21-ին, «Известия»-ին հայտնել է ՌԴ ԳԱ Երկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի փորձագետ, ավագ գիտաշխատող Վլադիմիր Կոսոբոկովը։ Այսպիսով, նա մեկնաբանել է սեյսմոլոգ, Թուրքիայի Գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Նաջի Գերուրի կանխատեսումը, որը TGRT հեռուստաալիքի եթերում կանխատեսել […]
21:16 21.02.2023
Յոթնյակի (G7) երկրները մտադիր են նոր սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս ասոցիացիայի մեջ ընդգրկված պետությունների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների համապատասխան հայտարարությունը երեքշաբթի տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, նշված երկրները դատապարտում են Մոսկվայի կողմից հատուկ ռազմական գործողության անցկացումը և նոր տարածքների մուտքը Ռուսաստանի Դաշնության կազմ։ […]
21:05 21.02.2023
Առողջապահության նախարարության և «Վիվա. Բժիշկները և կամավորները՝ Հայաստանին» հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող բժշկական, կրթական և սոցիակալան համատեղ ծրագրերի արդյունքում` Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը, մարզերի 80-ից ավելի բուժաշխատող վերապատրաստվել է: Վերապատրաստվում են նաև ռազմական բժիշկները, կազմակերպվում են առաջին բժշկական օգնություն դասընթացներ: 600-ից ավելի պրենատալ սքրինինգ է իրականացվել մարզերում` բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով: […]
20:59 21.02.2023
Բրազիլիայում անձրևների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի, փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները, հայտնում է G1 լրատվական պորտալը։ «Փրկարարները երեքշաբթի առավոտյան վերսկսել են շաբաթավերջին Սան Պաուլո նահանգի հյուսիսային ափին պատուհասած անձրևների հետևանքով փրկվածների որոնումները: Կառավարության տվյալներով՝ 44 մարդ է զոհվել»,- նշում են լրատվամիջոցները։ Ավելի վաղ հաղորդվում էր 36 զոհի մասին։ Անձրևներից և […]
20:43 21.02.2023
Ինչպես ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում, նույն օրը՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել է գլխի շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումով։ Ըստ նախնական տվյալների, Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված […]
20:31 21.02.2023
Փետրվարի 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, 22-ին՝ 25-30 մ/վ: Հանրապետության տարածքում` Փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 23-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, 22-ին` 25-30 […]
20:26 21.02.2023
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի համաձայն կողմերը պայմանավորվում են, որ ֆինանսաբանկային ոլորտին վերաբերող կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում Հայ-Ռուսական համալսարանն, ըստ նպատակահարմարության, իր մասնագետների հետ համատեղ ներգրավում է ՀԲՄ-ի և ՀԲՄ անդամ բանկերի փորձառու ներկայացուցիչներին։ Իսկ Համալսարանի կողմից ուղեգրման դեպքում […]
20:09 21.02.2023
Փետրվարի 21-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին, Սիսիանի (Զանգեր կոչվող հատված) տարածաշրջանում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել […]
11:00 21.02.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է նաև մանկական կաթնախառնուրդների և տակդիրների շուկաները` հաշվի առնելով, որ երեխաներին հատկացվող ծախսերի մեջ զգալի մաս են կազմում կաթնախառնուրդին և երեխայի խնամքին հատկացվող ծախսերը: «Մանկական կաթնախառնուրդներ» ապրանքային շուկա Մանկական կաթնախառնուրդը համարվում է ամենաարագ սպառման աճ ունեցող փաթեթավորված սննդամթերքներից մեկն աշխարհում: ՀՀ-ում ներկայացված են կաթնախառնուրդների համաշխարհային […]
10:56 21.02.2023
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջան Հոջինին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, դրական է գնահատել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում ձևավորված համագործակցային մթնոլորտը և այս համատեքստում ընդգծել միջպետական ու միջմարդկային շփումների ակտիվացման կարևորությունը: Հանդիպման ընթացքում կողմերն […]
10:51 21.02.2023
Սիրիայի Արաբական Հանրապետության հայաբնակ Քեսաբ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից վնասվել էր, փետրվարի 20-ի երկրաշարժի հետևանքով կրկին վնասներ է կրել: Այս մասին հայտնում է «Գանձասար» պաշտոնաթերթը՝ վկայակոչելով Բերիո Հայոց թեմի ազգային առաջնորդարանի հայտարարությունը: «Քեսապ երկրաշարժի կեդրոնին ամէնէն մօտ սուրիական տարածքն է: Երեկոյեան տեղի ունեցած երկրաշարժային յետցնցումէն ամէնէն շատ ազդուած […]
10:35 21.02.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ին Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դատախազություններում ամփոփվել են 2022 թվականի գործունեության արդյունքները: Գլխավոր դատախազի առաջին կանգառը եղել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում, որտեղ մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանը ներկայացրել է գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները և այլն: Գագիկ Այվազյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում Գեղարքունիքի […]
10:32 21.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից առերևույթ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, 2023թ․ փետրվարի 17-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Կորեայի Ձոր կոչվող […]
10:25 21.02.2023
Մոտավորապես 1,5 մ տրամագծով կասկածելի մետաղյա գնդակ է նետվել Համամացու քաղաքի մոտ գտնվող Շիզուոկա պրեֆեկտուրայի ափին։ Երեքշաբթի օրը Nishinippon թերթը հայտնել է, որ ռումբի սպառնալիքի պատճառով մարդկանց խնդրում են չմոտենալ հաստատությանը։ Տարածքը, որտեղ հայտնաբերվել է մետաղյա գնդակը, շրջափակված է, դեպքի վայրում են ոստիկանությունը։ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչների հետ փորձում էեն պարզել, թե ինչ է իրենից […]
10:16 21.02.2023
Փետրվարի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Արմեն Ստեփանյանը Եղվարդ–Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի […]
09:58 21.02.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Գագարինի մոտից մինչև Սևանի թարակղզի և Դիլիջանի թունելի սկզբնամաս դժվարանցանելի է։ Իսկ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]
09:54 21.02.2023
Փետրվարի 22-ին՝ ժամը 12:30-ին, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի Զվարթնոց թաղամասում ացկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են համայնքում առկա էլեկտրական շչակները: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։
09:48 21.02.2023
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, որը Թեհրան է ժամանել իրանցի գործընկերոջ [Ալի Բաղերի Կանիի] հետ քննարկելու և մտքեր փոխանակելու նպատակով, այսօր հանդիպել և զրուցել է մեր […]
09:42 21.02.2023
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայմանը: «Մենք գործարկեցինք Հայաստանում ԵՄ առաքելությունը, որն այժմ գործում է և իրականացրեց իր առաջին պարեկությունը։ EUMA-ն կնպաստի մարդկային անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում և կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում»,-ասել է նա: