22:50 09.02.2023
Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածներին փրկելու համար Սիրիան պետք է ապահովվի բժշկական սարքավորումներով, պարագաներով և դեղամիջոցներով։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Արաբական Հանրապետության առողջապահության նախարար Հասան ալ Գաբաշը, նրա ելույթը հեռարձակել է Al Ekhbariya հեռուստաալիքը։
«Աղետի մասշտաբները մեծ են, և մենք պետք է բժշկական սարքավորումներ, պարագաներ և դեղամիջոցներ տրամադրենք տուժածներին փրկելու համար»,- ասել է Հասան ալ Գաբաշը։
Նա կոչ է արել ՄԱԿ-ի անդամ երկրներին, համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարությանը և նրա հաստատություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և այլ միջազգային կազմակերպություններին «օգնության ձեռք մեկնել հումանիտար աղետի ժամանակ»։
Առողջապահության նախարարության ղեկավարը մատնանշել է «մեծ չափերի բժշկական սարքավորումների» հրատապ անհրաժեշտությունը։
«Մեզ հիվանդանոց է պետք, քանի որ առողջապահական ենթակառուցվածքների մեծ մասը ավերվել է», – ասել է ալ-Ղաբաշը:
Նախարարն ասել է, որ «օգնությունը շարունակվում է բոլոր երկրներից ու ժողովուրդներից, ովքեր սիրում են Սիրիան»։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում եղբայրական և բարեկամ երկրներին, որոնք օգնություն են ցուցաբերել, և բոլոր բժշկական ու փրկարարական խմբերին, որոնք ժամանել են», – ասել է նա։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...