TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

ՊՆ N զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ աշխատանքից կազատվի ԶՈՒ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը

09:59 19.01.2023

ԶՈՒ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը ՊՆ հրամանով կազատվի աշխատանքից՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, հայտնում է «Լուրեր» -ը: Հիշեցնենք, որ հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր:

̰
Ազատ գյուղի զորամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին. փրկարար ծառայություն

09:48 19.01.2023

Հունվարի 19-ին, ժամը 01:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում այրվում է շինություն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Շինությունից դուրս է բերվել 15 դի, 3 անձ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել […]

̰
ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի առթիվ քրեական գործ է հարուցվել

09:41 19.01.2023

ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն: «Լուրերը» հայտնել է, որ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից: Հիշեցնենք, որ հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր:

̰
Մայիսյան գյուղի մոտակայքում այրվել է ավտոմեքենա

09:36 19.01.2023

Հունվարի 19-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին՝ Մայիսյան գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:37-ին, մարվել՝ 00:50-ին: Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան։

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

09:22 19.01.2023

Հունվարի 19-ին, ժամը 02:43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկի խոհանոցում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:27-ին, մարվել՝ 04:08-ին: Այրվել է տան խոհանոցը՝ գույքով (մոտ 9 քմ):

̰
Թումանյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է

09:08 19.01.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Վերլուծաբանները թվարկել են 2023 թվականի ամենահայտնի մասնագիտությունները

09:04 19.01.2023

2023-ին գործատուներն ամենաշատը փնտրում են տեղեկատվական անվտանգության փորձագետների. մասնագետներ, ովքեր կարողանում են կառուցել Չինաստանի հետ առևտրի լոգիստիկա։ Այս մասին հայտնում է «Известия» թերթը՝ հղում անելով վերլուծաբաններին: Բժշկության մեջ, ինչպես նշել են Superjob-ի վերլուծաբանները, COVID-19-ով հիվանդների հետ աշխատող բժիշկների ուշադրությունը տեղափոխվել է այլ մասնագիտությունների վրա: Հավաքագրող HeadHunter ընկերության աշխատաշուկայի գլխավոր փորձագետ Նատալյա Դանինայի խոսքով, 2023 թվականին […]

̰
Եգիպտոսում հայտնաբերվել է երեխայի խորհրդավոր հնագույն գերեզման՝ 142 շներով

08:52 19.01.2023

Եգիպտոսի Ֆայում նեկրոպոլիսում հնագետները հայտնաբերել են ութամյա երեխայի և 142 շների թաղումը, հայտնում է ՌԴ ԳԱ եգիպտոլոգիական հետազոտությունների կենտրոնի կայքը։ «Ութից ինը տարեկան երեխային դրել են տարբեր տարիքի 142 շների, հիմնականում՝ լակոտների (87 տոկոս) մարմինների վրա»,- նշվում է հրապարակման մեջ։ Թաղումը պատկանում է հռոմեական ժամանակաշրջանին և թվագրվում է մ.թ.ա 1-ին -մ.թ. 1-ին դարերի: Նախկինում երեխային […]

̰
Մոսկվայում 11-ամյա տղան ողջ է մնացել՝ ընկնելով 9-րդ հարկի պատուհանից

08:39 19.01.2023

Մոսկվայի արևմուտքում չպարզված հանգամանքներում մի դեռահաս ընկել է իններորդ հարկի պատուհանից, հայտնում է «Известия»-ն։ Դեպքը տեղի է ունեցել Բոլշայա Օչակովսկայա փողոցում, բարձրահարկ շենքի պատուհանների տակ հայտնաբերվել է դպրոցական տղայի, որը, ենթադրաբար, իններորդ հարկի պատուհանից ընկել է։ Հարվածի ուժգնությունը մեղմել է ձնակույտը, երեխան ողջ է մնացել։ Շտապօգնությունը տղային տեղափոխել է բուժհաստատություն, նրա վիճակի մասին մանրամասներ դեռ […]

̰
Ամազոնը շրջանցել է Apple-ին՝ դառնալով ամենաթանկ ապրանքանիշը

08:27 19.01.2023

Աշխարհի խոշորագույն առցանց մանրածախ առեւտրով զբաղվող Amazon-ը Brand Finance Global 500 վարկանիշում ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը՝ նախորդ տարվա վարկանիշի համեմատ կորցնելով 51 միլիարդ դոլար, սակայն նախկին առաջատարը՝ Apple-ը, էլ ավելի անկում է ապրել, պարզ է դառնում Brand Finance-ի հաշվետվությունից։ «Amazon-ը վերականգնել է իր տեղը որպես աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը, չնայած ապրանքանիշի արժեքի 15% անկմանը՝ 350,3 […]

̰
N զորամասում բռնկված հրդեհը 15 զինծառայողի կյանք է խլել, 3-ի վիճակը ծանր է.  ՀՀ ՊՆ

08:14 19.01.2023

Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ինչպես հայտնել էինք, Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի […]

̰
Հրդեհ է բռնկվել Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում

08:10 19.01.2023

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

̰
Մոսկվայի մարզում նորածին երեխայի վրա առաստաղ է փլուզվել

08:02 19.01.2023

Աշուկինո գյուղում երեխա է վիրավորվել այն բանից հետո, երբ գիպսը փլվել է սենյակի մեկ երրորդի չափով առաստաղից։ Դեպքի պահին երեխայի հետ մեկ սենյականոց բնակարանում եղել է նրա մայրը՝ 19-ամյա ծննդկանը Տաջիկստանից։ Երեխային հոսպիտալացրել են շտապօգնության մեքենայով, բժիշկները նրա մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում և մի քանի հեմատոմա։ Տուծաժի մայրը պատմել է, որ իր զուգընկերոջ հետ […]

̰
Մարինա Կալյուրանդն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և դիմել է իր դեմ «վհուկների որս» սկսած ադրբեջանցի պաշտոնյաներին

00:30 19.01.2023

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծանր ճգնաժամ է այս պահին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկմանն այս մասին ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը։ «120 հազար հայեր փաստացի շրջափակման պայմաններում են ապրում, հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված, մարդիկ զրկված են […]

̰
ԵԽ-ում ավարտվեց «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը, վաղը հնարավոր է՝ ընդունվի բանաձև. Արուսյակ Ջուլհակյան

00:06 19.01.2023

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանում ավարտվեց «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը, որի արդյունքում վաղը հնարավոր է՝ ընդունվի Եվրոպական խորհրդարանի բանաձև: Խորհրդարանի մեր գործընկեր պատգամավորները շատ կոշտ ելույթներով անդրադարձան Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամին՝ պահանջելով անհապաղ բացել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին […]

̰
ԱՄՆ պետքարտուղարը խաղաղության միակ ճանապարհը համարում է հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսումը

00:00 19.01.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսումը խաղաղության միակ ճանապարհն է։ «Վարչապետ Փաշինյանի հետ խոսել եմ Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունների վերսկսման քայլերի մասին՝ երկու երկրների միջև կայուն խաղաղության միակ ուղին։ Ես նաև խոր մտահոգություն հայտնեցի Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի վատթարացման կապակցությամբ»,–Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի […]

̰
Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին Բրովարիում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ

23:53 18.01.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Ուկրաինայում այսօր առավոտ տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ, որին զոհ էին գնացել երկրի ՆԳՆ ղեկավարությունը և երեխաներ: «Խորը վշտով տեղեկացա սարսափելի լուրի մասին՝ Բրովարիում ռոտորանավային աղետի մասին, որը խլեց բազմաթիվ կյանքեր, այդ թվում՝ երեխաների, Մոնաստիրսկու ՆԳ նախարարի և այլ պաշտոնյաների։ Անկեղծ ցավակցում եմ ընտանիքներին ու ընկերներին, պատգամավորներին և […]

̰
ԵԽ-ն պահանջում է անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը

23:27 18.01.2023

Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ, ընդունվեց «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկուցողը Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթրն էր: CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է […]

̰
Հունվարի 19-ից պետական հաստատություններ կայցելեն միայն այն աշխատակիցները, որոնց աշխատանքը պահանջում է գտնվել աշխատավայրում. Օպերատիվ շտաբ

23:19 18.01.2023

Արցախի Հանրապետության պետական հաստատությունները հունվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի: Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման հետևանքով հանրապետությունը հայտնվել է էներգետիկ ճգնաժամում: Հայտնում են Արցախի օպերատիվ շտաբից։ Ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար՝ հունվարի 19-ից պետական հաստատություններ կայցելեն միայն այն […]

̰
Եռակողմ հայտարարությունը հենց ռուսական խաղաղապահ զորախմբին է լիազորում վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը. Արցախի ԱԳՆ

22:50 18.01.2023

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը «Արցախպրես» գործակալությանը. Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Վ. Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որը եռակողմ հայտարարությամբ լիազորված է վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը, ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի Ռուսաստանի […]

̰
Պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը

22:26 18.01.2023

Հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսիի հանդիպումը: Պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս կարգավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ […]

̰
Նեպալում փրկարարները հայտնաբերել են ավիավթարի հետևանքով անհետ կորած ևս մեկ մարդու մարմին

11:00 18.01.2023

Չորեքշաբթի օրը Նեպալում փրկարարները հայտնաբերել են կիրակի օրը տեղի ունեցած ավիավթարի զոհի ևս մեկ դի։ Նեպալի լրատվական տեղեկատվական պորտալի տվյալներով՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 71 դի։ Ըստ այդ տվյալների՝ վթարի վայրից մոտ 300մ ներքևում փրկարարները հայտնաբերել են կնոջ մնացորդներ։ Աղետից ևս մեկ մահացածի դիակի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նեպալյան Yeti Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում […]

̰
Պարզվել է Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ բենզալցակայանի աշխատակցի գլխին հարվածած և փողը գողացած անձի ինքնությունը

10:51 18.01.2023

Հունվարի 16-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ խփել են բենզալցակայանի աշխատակցի գլխին և գողացել փողը, իսկ աշխատակիցը արնաշաղախ վիճակում է: Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խմբին բենզալցակայանի 43-ամյա լիցքավորողը հաղորդում էր տվել, որ ժամը 22.30-ին անհայտ անձը, բենզալցակայանի զուգարանից օգտվելու պատրվակով, իրենից վերցրել է […]

̰
Արցախում այսօրվանից մեկնարկել է սննդի ստացման կտրոնների տրամադրման գործընթացը

10:44 18.01.2023

ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Արցախի քաղաքացիներին հիշեցնում է, որ այսօրվանից մեկնարկել է կտրոնների տրամադրման գործընթացը: Կտրոնների ձեռքբերման ընթացքում առաջացած ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել ԱՀ Նախագահի աշխատակազմի զանգերի կենտրոն՝ 119 կամ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում գործող թեծ գիծ՝ 114 հեռախոսահամարներով:

̰
Կալանավորվել են Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրից հափշտակություն կատարած անձինք

10:37 18.01.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված […]

̰
Արցախից Հայաստանի բուժհաստատություններ են տեղափոխվել ևս 6 հիվանդներ

10:33 18.01.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝ «OU- Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանքի պղտորում, լեյկորիա, աֆակիա», «Th12 ողի մարմնի նորագոյացություն, Th12 L1 ողերի մարմինների օստեոիդ օստեոմա», «Գլխուղեղի նորագոյացություն», «Հղիություն I, 8 շաբաթական», «Գլխուղեղի ձախ ճակատային բլթի նորագոյացություն» և «Հետխոլեցիստեմիկ համախտանիշ, մեխանիկական դեղնուկ, […]

̰
Իրանի միջուկային համաձայնագրի վերադարձը բանակցությունների սեղանին չէ. Բլինքեն

10:25 18.01.2023

Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերականգնումը ներկայումս Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների սեղանին չէ։ Այս մասին երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքներով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ինչ վերաբերում է JCPOA-ին (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), ապա իրանցիները ամիսներ առաջ «սպանեցին» այս […]

̰
Մեկնարկել է ուսուցչի տարակարգի շնորհման փաստաթղթերի ընդունելությունը

10:19 18.01.2023

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացն իրականացնելու համար ուսուցիչները կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգով» սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, […]

̰
Նոր հավելված՝ համախմբելու աշխարհի հայերին

10:17 18.01.2023

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ռուսաստանի Սարատով քաղաքի Հայոց ազգային համակարգի ներկայացուցիչներ Անրի Մարտիրոսյանինն և Վլադիմիր Կրտյանին։ Նրանք ներկայացրել են իրենց կողմից մշակած «Դիասֆերա» հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին կապ հաստատել միմյանց հետ, հաղորդակցվել, ինչպես նաև օգտվել հավելված կրթական և տեղեկատվական հնարավորություններից: «Հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացումները՝ մենք […]

̰
ԱԺ-ն սկսել է հերթական նիստի աշխատանքները և ընդմիջել մինչև կառավարության հետ հարցուպատասխանի ժամը

10:10 18.01.2023

ԱԺ-ն սկսել և ավարտել է հերթական նիստի աշխատանքները: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ այսօր 16:30-ին կառավարության անդամները կպատասխանեն ԱԺ պատգամավորների հարցերին, իսկ մինչ այդ հայտարարվում է ընդմիջում:

̰
BACK_TO_TOP