Մարինա Կալյուրանդն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և դիմել է իր դեմ «վհուկների որս» սկսած ադրբեջանցի պաշտոնյաներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Մարինա Կալյուրանդն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և դիմել է իր դեմ «վհուկների որս» սկսած ադրբեջանցի պաշտոնյաներին

00:30 19.01.2023

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծանր ճգնաժամ է այս պահին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկմանն այս մասին ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը։

«120 հազար հայեր փաստացի շրջափակման պայմաններում են ապրում, հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված, մարդիկ զրկված են հիմնական ապրանքներից և ծառայություններից, երեխաները դպրոց չեն հաճախում, իսկ վերջերս մենք ականատես եղանք բարձրաստիճան բորբոքող ելույթների նոր ալիքի, որով կոչ է արվում կամ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել կամ հեռանալ Լեռնային Ղարաբաղից։ Այս հայտարարություններն ու անգործությունը պատշաճ չեն մի պետության համար, որը իրեն համարում է Եվրոպական Միության հուսալի գործընկեր»,- ասել է Կալյուրանդը։

Նա Ադրբեջանին կոչ է արել հարգել միջազգային հանձնառությունները, դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ապահովել միջազգային կառույցների անխոչընդոտ հասանելիություն Լեռնային Ղարաբաղ և սկսել բանակցություններ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ, որով կերաշխավորվեն ԼՂ հայ բնակչության բոլոր իրավունքներն ու անվտանգությունը։

Ելույթի վերջում Կալյուրանդը դիմել է Ադրբեջանի այն պաշտոնյաներին, ովքեր՝ նրա խոսքով «վհուկների որս» են սկսել անձամբ իր դեմ․

«Ասեմ, որ դու ինձ չեք ահաբեկի և չեք լռեցնի, ձեր հարձակումները ձեր թուլությունն են բացահայտում, դուք ցածրից էլ ներքև եք իջել, բայց ես ցածր չեմ իջնի։ Ես կհետևեմ Միշել Օբամայյի օրինակին․ երբ դուք իջնում եք, ես բարձրանում եմ»,- հայտարարել է Մարինա Կալյուրանդը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

23:59 23.05.2025

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

23:51 23.05.2025

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

23:43 23.05.2025

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

23:34 23.05.2025

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

23:26 23.05.2025

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

23:18 23.05.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

Մայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...

BACK_TO_TOP