12:38 12.01.2023
Ինչպես և ամբողջ աշխարհում, Վրաստանում ևս կանայք և տղամարդիկ ամեն օր զբաղված են վարձատրվող ու չվարձատրվող աշխատանքով, կենցաղային գործերով` ուսում, մշակութային և սպորտային գործունեություն, ժամանց, հանգիստ և այլն։
ՄԱԿ-ի կանանց հիմնադրամի Վրաստանյան մասնաճյուղը հրապարակել է զեկույց այն մասին, թե որքան ժամանակ են տրամադրում կանայք և տղամարդիկ տարբեր աշխատանքների վրա օրվա ընթացքում, ինչը հնարավորություն է ընձեռում գնահատելու կանանց ու տղամարդկանց ժամանակի օգտագործման գենդերային տարբերությունները: Զեկույցը փաստում է, որ Վրաստանում կանայք տղամարդկանցից հինգ անգամ ավելի շատ ժամանակ են հատկացնում չվարձատրվող աշխատանքին, փոխանցում է Ալիք մեդիան:
Վրաստանում կանանց 88,3 տոկոսը և տղամարդկանց 39,6 տոկոսն են ներգրավված ամենօրյա կենցաղային աշխատանքների մեջ։ Բնակության վայրով պայմանավորված` կենցաղային աշխատանքներում ամենաշատը ներգրավված են գյուղական բնակավայրերում ապրող կանայք (90,3 տոկոս)։
Վրաստանում բնակվող տղամարդիկ օրական 0,7 ժամ են ծախսում կենցաղային աշխատանքների վրա, իսկ կանայք միջինում՝ 3․5 ժամ։
«Մեր օրերում կանայք ներգրավված են գրեթե բոլոր ոլորտներում՝ սեփական ընտանիքը պահելու համար, կամ` դա պարզապես իրենց ընտրությունն է։ Ամեն դեպքում, կանայք համատեղում են աշխատանքն ընտանիքի խնամքի հետ: Եթե աշխատող կանայք վարձատրվում են շաբաթական 40 ժամ աշխատելու համար (օրենքով), նրանք նաև շաբաթական 40 ժամը գերազանցող աշխատանք են կատարում, և դա չի վարձատրվում, դա է չվարձատրվող աշխատանքը։
Մասնավորապես, ընտանիքի հոգսը՝ տան մաքրություն, ուտելիք պատրաստել, ընտանիքի անդամներին խնամել, նրանց անձնական իրերը դասավորել, և այլն», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պարզաբանում է ֆեմինիստ, կանանց իրավունքների թեմայով դասընթացավար Քեթի Մուրղոլիան։
Նա ընդգծում է, որ տեխնոլոգիական առաջընթացը թեև փոքր-ինչ հեշտացրել է կանանց տնային գործերը (օրինակ՝ աման լվացող մեքենաներ և լվացքի մեքենաներ), սակայն բազմաթիվ կանայք, այնուամենայնիվ, ազատ ժամանակ չունեն։
«Գյուղական բնակավայրերում ապրող կանանց դեպքում այս աշխատանքին ավելանում է գյուղատնտեսությունը։ Շատ կանայք ստիպված են լինում զբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով։ Որոշ կանայք համատեղում են և՛ պետական կամ մասնավոր սեկտորում աշխատանքը, և՛ տնային տնտեսությունը, և՛ գյուղատնտեսությունը» , — ասում է Մուրղոլիան։
Զեկույցի համաձայն, բնակավայրի տեսակից անկախ, Վրաստանում բոլոր տարիքային խմբերում չվարձատրվող խնամքի և ընտանեկան գործունեության վրա կանանց ծախսած ժամանակն ավելի շատ է, քան տղամարդկանցը, և ամենաշատ ժամանակ հատկացնում են 24-44 տարեկան կանայք։
Մարդու իրավունքների պաշտպան Անա Աբաշիձեն նշում է, որ չնայած այսօրվա վիճակագրությունը Վրաստանի համար գովելի չէ, այնուամենայնիվ դրական դինամիկա է նկատվում։
«Տնային աշխատանքների կատարմանը հիմնականում կանայք են ավելի շատ ժամանակ տրամադրում, համաշխարհային միջինը 2,5-3 ժամ է օրական, և շատ մեծ տարբերությամբ տղամարդիկ զիջում են կանանց այս աշխատանքներում։ Հարկ է նշել, որ այս խնդիրն այնքան մեծ չէ արևմտյան երկրներում և հատուկ է նաև հետխորհրդային երկրներին (Վրաստան, Հայաստան): Մենք` որպես երկիր, որը ցանկանում է միանալ եվրոպական ընտանիքին, պետք է գենդերային հավասարություն ապահովենք այս ոլորտում ևս. սա, իհարկե, 1-2 ամսվա աշխատանք չէ, դեպի զարգացում պետք է ընթանանք աստիճանաբար»։
Հատկանշական է, որ կենցաղային աշխատանքների վրա ամենաշատ ժամանակ ծախսում են գյուղական համայքներում ապրող 15-24 տարեկան կանայք։ Նրանք օրական ծախսում են միջինում 4․1 ժամ։
«Լուծումներ պետք է փնտրենք ոչ միայն պետական, այլև հասարակական շրջանակներում։ Պետությունը պետք է հոգա կանանց տնտեսական զարգացման ուղղությամբ, որպեսզի նրանք ժամանակ ունենան և՛ անձնական զարգացման, և՛ աշխատանքի համար», — ասում է Աբաշիձեն։
Նշենք, որ ժամանակի օգտագործման հարցումը Վրաստանում անցկացրել է ՄԱԿ-ի կանանց և Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը՝ «Կառավարում հանուն գենդերային հավասարության Վրաստանում» ծրագրի շրջանակներում՝ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...