12:03 19.12.2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը: Առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս այս պահին չկա, բայց մատակարարումը շարունակում է մնալ անհնարին: ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում […]
12:02 19.12.2022
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Ցավով տեղեկացանք ՀՀ ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան մասին։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ամբողջ անձնակազմը և անձամբ ես մեր վշտակցությունն ու զորակցություն ենք հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին ‘ համբերություն և տոկունություն մաղթելով […]
11:54 19.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 16-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 18 մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, բնակարանային գողության` 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, ընտանեկան բռնության և խուլիգանության՝ 5-ական, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ […]
11:47 19.12.2022
Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն հայտնել է, որ պարտադիր զորակոչի մեկ տարով հետաձգման վճարը սահմանվել է 10 հազար լարի (մոտ 3 760 դոլար)։ Ըստ Բուրճուլաձեի՝ նոր որոշմամբ անձին տարկետման իրավունք կտրվի միայն մեկ անգամ։ «10 հազար լարիի դիմաց զորակոչը մեկ տարի հետաձգելուց հետո անձը նորից կզորակոչվի»,- ասել է ՊՆ նախարարը: Հարկ է նշել, որ […]
11:39 19.12.2022
Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.15-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել դիակ։ Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց մահացածի ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 1991 թ. ծնված Էդվարդ Հայրապետյան: Պարզվեց նաև, որ 31-ամյա երիտասարդը դանակահարվել էր. մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներ էին: Երիտասարդի դիակը տեղափոխվել էր Գավառի […]
11:32 19.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է 2022-2023 ուսումնական տարվա հունվար ամսին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ քննությունները տեղի կունենան. հունվարի 10-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, հունվարի 11-ին՝ «Մաթեմատիկա» առարկայից, հունվարի 12-ին՝ «Հայոց պատմություն» առարկայից:
11:27 19.12.2022
Այսօր տեղի է ունենում ԱԽ նիստ, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ, Անվտանգության խորհրդի հերթական նիստում հարցերի լայն շրջանակ ենք քննարկելու, իհարկե, այդ թվում՝ կքննարկենք տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ուզում նաև տեղյակ պահել, որ այսօր Հանրապետության նախագահի հետ էլ […]
11:22 19.12.2022
Դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է աշխարհի հետ կապող միակ ճանապարհից: Ադրբեջանն առավոտյան ժամը 10:30-ից, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը: Արդեն մեկ շաբաթ է Արցախը շրջափակման մեջ է: ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Դեկտեմբերի 12-ից 19-ն ընկած […]
11:16 19.12.2022
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։ Հանդիպմանը ներկա էր նաև Չինաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ ավագ գնդապետ Ան Ցյանը։ Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության մակարդակը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության […]
11:12 19.12.2022
Դեկտեմբերի 16-18-ը Երևան քաղաքում ծնվել է 137 երեխա, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
11:06 19.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Պաշտպանության նախարարի […]
11:00 19.12.2022
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Մինչ Ալիևի ռեժիմը Արցախի 120 հազար մարդու՝ որպես պատանդ, պահում է լիակատար շրջափակման մեջ և զրկում գազամատակարարումից, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան դեկտեմբերի 17-ին համաձայնագիր են ստորագրել՝ ի լրումն գազ-նավթային հարաբերությունների՝ Եվրոպա ադրբեջանական էլեկտրաէներգիա մատակարարելու մասին։ Ստորագրմանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի […]
10:48 19.12.2022
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը թվիթերյան իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ գործընկերների հետ դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին, նա մասնավորապես գրել է. «Միացա իմ գործընկերների՝ Ջո Բայդենին ուղղված նամակին՝ կոչ անելով նրան քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար այն բանից հետո, երբ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ վտանգելով […]
10:34 19.12.2022
Բրյուսելում տեղի է ունեցել Հունաստանի վարչապետի դիվանագիտական գրասենյակի տնօրեն Աննա-Մարիա Բուրայի գաղտնի հանդիպումը Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի հետ, հայտնում է newsbreak.gr-ը։ «Ուրբաթ օրը Իբրահիմ Կալինը և Աննա-Մարիա Բուրան հանդիպել են Բրյուսելում խիստ գաղտնիության պայմաններում։ Նրանք խոսել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդական Յենս Պլյոտների ներկայությամբ»,–գրում է թերթը՝ նշելով, որ հանդիպումը կայացել է չնայած […]
10:27 19.12.2022
Արմավիրի մարզի Շահումյան գյուղն ամբողջովին վերանորոգված և գույքով համալրված ամբուլատորիա ունի: Այն կսպասարկի 4600 բնակիչ ունեցող 4 գյուղի առաջնային բուժօգնությունը: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը մասնակցել է ամբուլատորիայի բացմանը: Վերջինս վերանորոգվել և կահավորվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և բարերարների աջակցությամբ: Փոխնախարարը եղել է նաև Նալբանդյան գյուղում, որտեղ […]
10:16 19.12.2022
Դեկտեմբերի 19-ին, ժամը 08։22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» թաղամասում գործող «Մանուկ» կաթնամթերքի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են «Opel Astra», «Nissan» […]
10:02 19.12.2022
Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին սոցցանցերում էմոցիոնալ գրառում է կատարել ԱԱ-2022-ում ազգային հավաքականի հաղթանակից հետո։ «Մեծ շնորհակալություն ընտանիքիս, բոլոր նրանց, ովքեր աջակցում են ինձ, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հավատացին մեզ: Մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ արգենտինացիները, երբ պայքարում ենք միասնաբար և միասնաբար, ունակ են հասնելու բոլոր դրված նպատակներին։ Մեզանից յուրաքանչյուրը […]
09:49 19.12.2022
Անհայտ տղամարդը կրակ է բացել Աթենքի Նեա Սմիրնի շրջանում գտնվող սրճարանի այցելուների վրա՝ սպանելով երկու տղամարդու և վիրավորելով մեկ կնոջ։ Ենթադրվում է, որ սա մաֆիայի բախում է, հայտնում է Հունաստանի հանրային հեռուստատեսությունը՝ ERT-ն։ Հրապարակվել է հարձակման տեսախցիկի տեսագրությունը: Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, սրճարանում շատ մարդիկ են եղել։ Բժշկական դիմակով և գլխարկով անհայտ անձը […]
09:40 19.12.2022
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ևս տեսակապով ներկայացրել է իրավիճակը շրջափակված Արցախում: «168 ժամ է՝ մենք շրջափակման մեջ ենք, կյանքը շարունակվում է, մենք գնում ենք առաջ, ոչ մի բան չի փոխվել, միակ տարբերակը, որով մենք պետք է գնանք առաջ, այն է, որ մեր արժանապատվությունը պիտի պահպանենք»,-ասել է Վարդանյանը: Նա խոսել է նաև համայնքներում իր […]
09:36 19.12.2022
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մաքսը հարցում է սկսել Twitter-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու վերաբերյալ և խոստացել է ենթարկվել օգտատերերի ցանկությանը։ «Արդյո՞ք պետք է հեռանամ Twitter-ի ղեկավարի պաշտոնից, ես կենթարկվեմ այս հարցման արդյունքներին»,- գրել է Մասկը սոցցանցում։ Մի քանի րոպե առաջ նա հերթական թվիթն էր հրապարակել, որում խոստացել էր, որ Twitter-ի քաղաքականության մեջ «հիմնական փոփոխություններ» կատարելն այսուհետ կուղեկցվի […]
09:31 19.12.2022
Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը: Հաշվի առնելով ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ: Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի […]
09:21 19.12.2022
ԱՄՆ տիեզերական NASA-ն կիրակի օրը հրապարակել է Երկրի արբանյակային պատկերը, որը ցույց է տալիս լույսի բացակայությունը Ուկրաինայում դեկտեմբերի 16-ին ռուսական հարվածներից հետո: Լուսանկարը թվագրված է դեկտեմբերի 17-ով, դրանում երևում է, որ Ուկրաինան մնում է կատարյալ մթության մեջ, շուրջը երևում են քաղաքների և հարևան երկրների ենթակառուցվածքների լույսից լուսավոր կետեր։ Ընդ որում, պատկերը հստակ ցույց է տալիս, […]
09:10 19.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Նաիրիի և Բաղրամյանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
08:58 19.12.2022
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին շշի մեջ հաղորդագրություն է գտել, որը կարդալուց հետո անհավանական զուգադիպություն է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։ Քեթի Գրեյսը փոթորկից հետո օգնել է մաքրել Ֆորտ Մայերս Բիչի մունիցիպալիտետի ափը և գտել երեք ուկրաինացի եղբայրների՝ Ռոման, Լեսյա և Զենոն Միուրալ ստորագրությամբ շիշ: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ շիշը թաղվել է […]
08:45 19.12.2022
New York Times-ի սյունակագիր Ապոորվա Մանդավիլին ասել է, որ հնարավոր է վարակվել կորոնավիրուսով նույնիսկ այն բանից հետո, երբ վիրուսի կրիչն արդեն մահացել է։ «Ինչպես զոմբիների սարսափ ֆիլմում, կորոնավիրուսը կարող է պահպանվել վարակվածների մարմիններում նույնիսկ մահից հետո և տարածվել հետագայում»,- ասվում է հոդվածում։ Մանդավիլին նաև հավելել է, որ մարդկանց մեծամասնության համար անհանգստանալու պատճառ չկա, բայց մարդիկ, […]
08:32 19.12.2022
Դեկտեմբերի 14-19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում, Շիրակի մարզի Բերդաշեն-Ամասիա և Սյունիքի մարզի Աղվանի-Բարձրավան ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
08:19 19.12.2022
Հանուն գեղեցկության և առողջության՝ 58-ամյա սուպերմոդել Էլ ՄակՖերսոնն ամեն օր ժպտում է և ուտում շուկայից գնված միրգ ու բանջարեղեն։ Նա Body and Soul-ին տված հարցազրույցում պատմել է իր առօրյայի արտասովոր կանոնների մասին։ Մաքֆերսոնի խոսքով՝ հոգին և մարմինը լավ վիճակում պահելու համար նա հետևում է խմելու ռեժիմին, արևի տակ յոգայով է զբաղվում և սուզվում սառցե ջրի […]
08:06 19.12.2022
Ուգանդայում Կասեսե շրջանի գյուղերից մեկի բնակիչներին հաջողվել է փրկել երեխային, որին կուլ էր տվել գետաձին։ Այս մասին հայտնում է Capital Radio-ն։ Փոլ Իգա անունով երկու տարեկան տղան որոշ ժամանակ մնացել է առանց ծնողների հսկողության: Երեխան լճի ափին խաղում էր, երբ ջրից հանկարծակի դուրս է եկել մեծ գետաձին և փորձել կուլ տալ նրան։ Գյուղացիները, ովքեր ականատես […]