17:59 21.12.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 20-ի արտակարգ նիստում։ Այն, որ նման ազդեցիկ միջազգային կազմակերպության առանցքային մարմինն այդ հարցով արտակարգ նիստ է հրավիրել, արդեն իսկ ցույց է տալիս միջազգային հանրության լուրջ մտահոգվածությունը ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Ադրբեջանի ուխտադրուժ քաղաքականության առնչությամբ: Միջազգային հանրության քննադատական դիրքորոշումն […]
17:38 21.12.2022
ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստում առաջարկել է զորակոչի տարիքը աստիճանաբար բարձրացնել։ «Զինված ուժեր համալրելիս քաղաքացիների զորակոչի տարիքը աստիճանաբար 18-ից հասցնել 21-ի, սահմանաչափը հասցնել 30-ի, քաղաքացիների ցանկության դեպքում հնարավորություն ընձեռել մտնելու առաջին իսկ օրվանից պայմանագրով զինվորական ծառայության անցնելու»,- ասել է նախարարության ղեկավարը։ Շոյգուն հանձնարարել է ՌԴ զինված ուժերի թիվը հասցնել մեկուկես […]
17:13 21.12.2022
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներն ու հարազատներն իրենց հուզող խնդիրները, առաջարկություններն արձանագրելու և միջգերատեսչական հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբին փոխանցելու նպատակով կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում զանգահարել 096-02-09-31 հեռախոսահամարով:
17:09 21.12.2022
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։ Այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
09:00 21.12.2022
Դեկտեմբերի 21-ին, ժամը 04։30-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իտալական թաղամասում գտնվող ոչ բնակելի տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։15-ին, մարվել՝ 07։25-ին: Այրվել է […]
08:57 21.12.2022
Չելյաբինսկի թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Մաքսիմ Ուգնիվենկոն կոչ է արել մարդկանց ողողումների համար չօգտագործել կերոսին, ինչպես նաև յոդ, աղ և սոդա։ VKontakte սոցիալական ցանցի իր էջում մասնագետը նշել է, որ «ժողովրդական» միջոցը կերոսինը չի կարելի օգտագործել կոկորդի բուժման մեջ, քանի որ այն քաղցկեղածին միացություն է։ Նրանք չեն կարողանում ոչ ողողել, ոչ […]
08:46 21.12.2022
Ամանորյա խնջույքի տոնական տեսքին կարելի է ավելացնել փետուրները, թավիշը և սեկվինները: «Իզվեստիային» այս մասին պատմել է Քսենյա Կնյազեւա բրենդի սեփական ոճաբան Մարիա Սվերդլիկովան։ «Տոնական նորաձևությունը տարեցտարի առանձնապես չի փոխվում։ Բայց եթե ցանկություն կա Ամանորի գիշերը լինել նորաձև և հարգանքի տուրք մատուցել թրենդներին, ապա խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել այնպիսի գերժամանակակից դեկորատիվ տարրին, ինչպիսին փետուրներն են։ Այժմ […]
08:34 21.12.2022
Անգլիայի բանկը ներկայացրել է ֆունտ ստեռլինգի թղթադրամներ՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի պատկերով։ Այս մասին ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Միապետի դիմանկարը կհայտնվի 5, 10, 20 և 50 ֆունտ արժողությամբ թղթադրամների վրա։ Այն կփոխարինի Եղիսաբեթ II-ի կերպարին։ Փոխարենը թղթադրամների դիզայնն ու պաշտպանությունը կմնան նույնը։ Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն 2024 թվականի կեսերին։ Դրանք կփոխարինեն մաշված թղթադրամներին։ […]
08:22 21.12.2022
Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան ասել է, որ չափազանց տաք ըմպելիքները կարող են հանգեցնել ուռուցքի զարգացման։ «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում բժիշկը նշել է, որ տաք ըմպելիքներ խմելը կարող է հանգեցնել լորձաթաղանթի վնասվածքի և կերակրափողի քաղցկեղի։ Սոլոմատինան բացատրել է, որ մշտական այրման և բորբոքման պատճառով ապոպտոզի ծրագիրը խաթարվում է, որի դեպքում բջիջը պետք է բազմիցս բաժանվի և մահանա։ […]
08:14 21.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գորիս, Քաջարան, Կապան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Գավառ քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի, Արարատի մարզերում, […]
08:09 21.12.2022
Գազի ԵՄ-ի նոր սահմանաչափը դժվար թե լուրջ ազդեցություն ունենա Ռուսաստանից խողովակաշարերի մատակարարումների վրա, սակայն դա կթուլացնի Եվրոպայի ազդեցությունը՝ որպես առևտրային գործարքների կենտրոն և ավելի քիչ գրավիչ կդարձնի ներդրողների համար, «Իզվեստիա»-ի հետ զրույցում կարծիք են հայտնել փորձագետները: Դեկտեմբերի 19-ին ԵՄ երկրները պայմանավորվել են կապույտ վառելիքի գնի սահմանաչափի շուրջ 180 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար. փոփոխությունն ուժի մեջ […]
13:00 20.12.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերափոխում է հաշմանդամության գնահատման համակարգը։ 2023 թվականի փետրվարի 1-ից ներդրվում է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ։
12:57 20.12.2022
«Անում ենք այն, ինչ հնարավոր է, որպեսզի դիվանագիտական միջազգային ճնշում լինի և Ադրբեջանը բացի ճանապարհը»։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:52 20.12.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ ջանքերով՝ տեղի է ունեցել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել է՝ նպատակ ունենալով խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի ու օբյեկտիվ լուսաբանումը՝ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված իրազեկվածության մակարդակի […]
12:46 20.12.2022
«Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստները» ստանձնել են մարդասիրական բեռների ստուգման պատասխանատվությունը և կանխում են բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով։ Հիմնականում ապօրինի են վերապահել մաքսատուրքերը։ Պետք է վերջ տալ այս անհեթեթությանը»: Թվիթերի իր միկրոբլոգում նման գրառում է կատարել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: “Environmental activists” of Azerbaijan have taken responsibility for checking humanitarian cargo and are preventing […]
12:38 20.12.2022
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը ութ այլ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի հայտնաբերած դաժան հանցագործությունների կատարման բոլոր 14 ռիսկի գործոնները ներկայումս առկա են»,- նշված է կազմակերպության պաշտոնական կայքում, փոխանցում է Առաջին լրատվականը: «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էյբները նշել է. «Լեռնային Ղարաբաղը շրջափակման […]
12:34 20.12.2022
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 5-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ՝ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 55 դեպք, որից 29 դեպքով հաշվարկվել է 18.980.940 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 2.998.670 ՀՀ […]
12:29 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ից հետո, Տաթև-Լծեն ավտոճանապարհին, շինարարական աշխատանքներով պայմանավորված, կիրականացվեն պայթեցման աշխատանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:
12:23 20.12.2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները, հայտնում է Արցախի Առողջապահության նախարարությունը: «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսեկան փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր: Արցախի բժիշկները […]
12:18 20.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական ծավալուն միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է մեծաքանակ՝ ընդհանուր 12,5կգ քաշով ոսկյա ձուլակտորներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մասնավորապես, քննչական, վարութային գործողությունների արդյունքում Երևան քաղաքի երկու բնակչուհիներ վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում […]
12:12 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների բախվել է 29 ավտոմեքենա. կա երկու տուժած: Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության և ոստիկանության […]
12:10 20.12.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված սահմանափակումների ենթակա՝ թափոն չհանդիսացող ապրանքների և ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված սահմանափակումների ոչ ենթակա ապրանքատեսակների ցանկերը, որոնք նախկինում արդեն իսկ որակվել են որպես հսկման ոչ ենթակա ապրանքատեսակներ` համապատասխանաբար տվյալ ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնի կողմից: Ցանկերը հասանելի են ՊԵԿ […]
12:01 20.12.2022
ԱԺ-ում տեղի է ունենում արտահերթ նիստ, որի ժամանակ «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» և կից ներկայացվածխ օրենքների նախագինն է ներկայացնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա անդրադարձավ արտաքին հետախուզության ծառայության ստեղծման անհրաժեշտությանը, պատասխանեց նաև պատգամավորների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում:
11:55 20.12.2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հրապարակել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հրաժեշտի տեսաուղերձը: Ավելի քան 3 տարի առաջ Հայաստան ժամանելիս դեսպան Թրեյսիին դիմավորեց «ՖԼԷՔՍ» կրթական ծրագրի շրջանավարտ Եվա Գասպարյանը։ Այժմ Եվան օդանավակայանում է՝ հրաժեշտ տալու նրան։ Դեսպան Թրեյսին հեռանում է Հայաստանի ապագայի վերաբերյալ լավատեսորեն տրամադրված, ինչի հիմքում հայ մարդու և հատկապես՝ հայ երիտասարդների ուժն ու կամքն է: […]
11:51 20.12.2022
Արցախի ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ, որում ասվում է. «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ ծառայողներ, վետերաննե՛ր, շնորհավորո՛ւմ եմ ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի կապակցությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է՝ կոչված լինելով ապահովելու անձի, հասարակության ու պետության անվտանգությունը: Որպես առավել […]
11:48 20.12.2022
Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին արտահերթ նստաշրջան է հրավիրել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են դեկտեմբերի 18-ին կյանքից անժամանակ հեռացած ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հիշատակը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված […]
11:41 20.12.2022
Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի կառավարման խորհրդի համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը: Երկօրյա համաժողովի նիստերն անցել են հագեցած օրակարգով: Մասնակիցները քննարկել են «Եվրիմաժում» իրականացվող կառավարման բարեփոխումների նախնական արդյունքները, կառույցի «կանաչ քաղաքականության» նոր հայեցակարգը, «Եվրիմաժի» 2023 թվականի բյուջեի նախագիծը, ինչպես նաև հիմնադրամի […]
11:35 20.12.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն ևս միացել է Բայդենին ուղղված կոնգրեսականներին նամակին՝ հորդորելով նախագահին պաշտպանել Արցախի ժողովրդին: Այս մասին կոնգրեսականը հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում: Նա մասնավորապես գրել է. «Ես կանգնած եմ հազարավոր մարդկանց կողքին, ովքեր տառապում են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով։ Ես հպարտորեն միացա […]