11:28 20.12.2022
Դեկտեմբերի 12-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 40-ամյա վարորդը և 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Դեկտեմբերի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Միցուբիշի Կոլտի» ուղևորը՝ 51-ամյա Ռադիկ Գրիգորյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]
11:24 20.12.2022
Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ վերջին տասնօրյակում ավելացել են շմոլ գազով (ածխածնի մոնօքսիդ) թունավորվելու դեպքերը: Դրանք հիմնականում գրանցվում են ծխատարի անսարքության կամ խցանման, գազի վառարանի և ջրատաքացուցչի անսարքության, ինչպես նաև անվտանգության սարքի անջատված լինելու կամ բացակայության պատճառով։ Թունավորումն իսպառ բացառելու լավագույն պաշտպանությունը՝ կանխելն է։ Ուստի, հորդորում ենք խստագույնս պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները: Գազի […]
11:13 20.12.2022
Դեկտեմբերի 19-ին ժամը 17:30-ին ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել՝ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում ավտոմեքենայում բռնկված հրդեհի մասին: Ժամը 17:31-ին հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:35-ին, լիկվիդացրել՝ 17:46-ին: Ամբողջությամբ այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը: Դեպքի առթիվ ստուգումներ […]
10:57 20.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խարդախության՝ 5, անձնական ունեցվածքի գողության և յուրացենլու կամ վատնելու՝ 4-ական, ընտանեկան բռնության ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, համարժեք նյութերի կամ դրանց […]
10:49 20.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արմավիրի, Արարատի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի մարզերի նախալեռնային հատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհին, Եղեգնաձոր քաղաքում, Արենի գյուղում և Մալիշկա-Չիվա ավտոճանապարհին մառախուղ […]
10:38 20.12.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարար նշանակելու մասին։ Հրամանագրում ասված է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարար»:
10:34 20.12.2022
Պարեկների կարողությունների զարգացմանը նվիրված սեմինար-քննարկումներ Երևանում: Մանրամասները՝ տեսանյութում:
10:27 20.12.2022
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 20-ին նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված է քննարկումը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի հիման վրա: Այս մասին հայտնել է նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության […]
10:17 20.12.2022
Լրացուցիչ պատժամիջոցները չեն կարողանա կանգնեցնել ԿԺԴՀ տիեզերական ծրագրի զարգացումը և հետախուզական արբանյակի մշակումը։ Այս մասին ասվում է ԿԺԴՀ առաջնորդի քրոջ՝ Կիմ Յո Չժոնի՝ երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, ով զբաղեցնում է Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ «Ռազմական արբանյակների ստեղծման հարցը առաջնահերթություն է, որն անմիջականորեն կապված է մեր ժողովրդի անվտանգության հետ: Մեր […]
10:04 20.12.2022
Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Հայաստանի խնդրանքով, նիստ կանցկացնի՝ նվիրված Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ Այս մասին ասված է Խորհրդի երեքշաբթի օրվա աշխատանքային ծրագրում։ Ինչպես պարզաբանել է ՏԱՍՍ-ի աղբյուրը, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լինելու է ուշադրության կենտրոնում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն անցյալ շաբաթ այցելել է Բաքու և հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ […]
09:51 20.12.2022
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը տեսակապով դարձյալ ներկայացրել է իրավիճակն Արցախում, անդրադարձել է ճանապարհի բաց լինելու մասին զանգերին, հայտնել է, որ դա այդպես չէ. «Ճանապարհի կողքերին մեկ է՝ մնացել են ադրբեջանցիները, մենք գտնում ենք, որ դա անընդունելի է, իրենք լրիվ պետք է դուրս գան և չխանգարեն մեքենաների շարժին»,-ասել է Վարդանյանը: Նա նաև խոսել է տարբեր […]
09:47 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին, ժամը 06։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2104» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․) բախվել է կայանած «GAZ-53» մակնիշի […]
09:34 20.12.2022
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալ Կիմ Յո Չժոնգը ասել է, որ նրանք, ովքեր անարդյունավետ են համարում Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակումը, շուտով կկարողանան անձամբ համոզվել դրանց կարողությունների և հուսալիության հարցում, հաղորդում է Կենտրոնական հեռագրային գործակալությունը (CTAC): Այս մասին Կիմ Չեն Ընի քույրն ասել է Սեուլին և […]
09:24 20.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում՝ անձրև։ Մառախուղ է՝ Ծովագյուղից մինչև Սևանի թերակղզի ճանապարհահատվածում 20 մետր, Թալինի տարածաշրջանում ՝ 30-40 մետր տեսանելիությամբ։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Հանրապետության տարբեր շրջաններում տեղումներ են՝ ձյան և անձրևի տեսքով
09:15 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 20-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
09:04 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների բախվել է 22 ավտոմեքենա. տուժածներ չկան: Ավտոճանապարհը երկկողմանի փակ է:
08:55 20.12.2022
Շատ մայոնեզով աղցաններն ու եփած բանջարեղենը ռուսական ամանորյա սեղանի ամենավնասակար ուտեստներից են։ Դեկտեմբերի 16-ին այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է SM-Clinic-ի սննդաբան Ելենա Տիխոմիրովան։ «Շատ դժվար է ասել, թե որ ուտեստն է ամենավնասակարը, քանի որ ցանկացած ամանորյա սեղանի վրա բոլոր ուտեստները պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր, ճարպեր, աղ, կալորիաներ։ Նման ուտեստները, որպես կանոն, հանգեցնում են ավելորդ […]
08:45 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին, ժամը 01։27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին, բախվել են «Toyota RAV4» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1998 […]
08:34 20.12.2022
Դոլարը ժամանակավորապես անկում է ապրում հիմնական արտարժույթների նկատմամբ, սակայն նոր տարում կամրապնդվի, Պրայմ-ին ասել է Sovcombank-ի գլխավոր վերլուծաբան Միխայիլ Վասիլևը։ Փորձագետի կարծիքով՝ հաջորդ տարի ամերիկյան արժույթին կդրդի ռեցեսիան, ռեկորդային գնաճը, աշխարհում տոկոսադրույքների բարձրացումը, պարենային և էներգետիկ ճգնաժամերը։ Բացի դրանից, դոլարը կարող է աջակցել ԱՄՆ Fed-ի տոկոսադրույքի բարձրացմանը 5,2 տոկոսից մինչև 7-10 տոկոս՝ կախված տնտեսական իրավիճակից: […]
08:21 20.12.2022
Դանուբ գյուղի մոտ շուն սպանած վագրին, որին հետագայում տեսել են Ֆոկինո քաղաքի ծայրամասում, պատրաստվում են բռնել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Պրիմորսկի երկրամասի անտառտնտեսության և վայրի բնության պահպանության նախարարությունում։ Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում Դանուբ գյուղի մոտ գտնվող տանը վագրը հարձակվում է շան վրա։ Ավելի ուշ վագրին նկատել են Ֆոկինոյի ծայրամասում։ «Սա նույն կենդանին […]
08:08 20.12.2022
Ռուս խնամատար ընտանիքներն այժմ ունեն 380 երեխա, որոնք դուրս են բերվել հատուկ ռազմական գործողության գոտուց, «Известия»-ին ասել է ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տարհանումը ՀՊԾ-ի ազդեցության գոտուց այժմ իրականում չի իրականացվում, քանի որ նրանց մեծ մասը դուրս է բերվել առաջին օրերին, ասել է նա։ «Այժմ խնամատար ընտանիքներում […]
12:54 19.12.2022
Տնտեսվարող սուբյեկտներին զգուշացվել է դադարեցնել պայթուցիկ նյութերի հետագա վաճառքը, հաշվի առնելով նաև Հանրապետությունում ստեղծված իրավիճակը: ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը՝ համատեղ Ստեփանակերտի արտակարգ իրավիճակների քաղաքային բաժնի և ոստիկանության ծառայողների, հանրախանութներում և կրպակներում իրականացրել են ակնադիտական զննություններ, կապված ամանորյա պայթուցիկ առարկաների և ճայթռուկների վերաբերյալ: Ակնադիտական զննությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք […]
12:50 19.12.2022
Սույն թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, կեղծ պատրվակով ապօրինաբար զավթել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության դատախազությունից: Հիշյալ դեպքերի կապակցությամբ […]
12:45 19.12.2022
Դեկտեմբերի 12-ից 18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 348 դեպք, որից 108-ը արտակարգ, այդ թվում՝ 45 հրդեհի, 2 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 151 կենցաղային կանչ. տուժել է 83 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 5 մահ: Արձանագրվել է թունավորման 5 դեպք: Եղանակային պայմաններով և այլ […]
12:39 19.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]
12:34 19.12.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների միության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, տնտեսական աճի կանխատեսումները, անդրադարձել տնտեսության առաջահերթություններին, տնտեսության արտադրողականության աճին: «Մենք այս տարի սկսեցինք տնտեսության արդիականացնման ծրագիրը, որի ներքո ընկերությունները կարող են սարքավորումներ և հոսքագծեր ձեռք բերել, իսկ կառավարությունը կսուբսիդավորի […]
12:20 19.12.2022
2022թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:15-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն քաղաքի Սայադյան փողոցի տներից մեկում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը՝ բազմաթիվ վնասվածքներով: Այս մասին հայտում է ՀՀ Քննչական կոմիտեն Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի […]
12:11 19.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում խոսել է Ադրբեջանի կողմից արդեն 8-րդ օրը Արցախը շրջափակման մեջ պահելու մասին: Նա մասնավորապես գրել է. «8 օր Լաչինի միջանցքը փակ է Ադրբեջանի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական […]
12:11 19.12.2022
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատջրեք-Վարդենիս ճանապարհին՝ Շատջրեք համայնքի տարածքում, իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի ուղևորուհիները՝ 24-ամյա Երանուհի Աբրահամյանը, 33-ամյա Մարինե Գևորգյանը մահացել են, իսկ 37-ամյա վարորդը, 10-ամյա ուղևորուհին, 6-ամյա ուղևորը և «Օպել Աստրայի» 23-ամյա ուղևորը և 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. […]