TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+22.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում ստեղծվել է արտակարգ իրավիճակ. «Արտակարգ ալիք»

22:55 15.12.2022

ԱՀ-ում տեղի ունեցած դեպքերն ու պատահարներն է ներկայացրել «Արտակարգ ալիք» հաղորդաշարը: Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից երկկողմանի փակելու հետևանքով Արցախում ստեղծվել է արտակարգ իրավիճակ: Գազամատակարարման դադարեցման հետևանքով քաղաքացիներն օգտագործում են գազի բալոններ, որոնք վտանգավոր են: Այս և այլ թեմաների մանրամասները՝ տեսաշարում:

̰
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև երկուշաբթի ժամանակ է տվել՝ Հայաստանի ներկայացրած պահանջին պատասխանելու համար

22:42 15.12.2022

Քիչ առաջ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեկ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Միջազգայի իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը: Դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո դատարանը կկայացնի վերջնական որոշում: […]

̰
Եթե Հայաստանից ներմուծվող էլեկտրաէներգիայի համակարգում տեղի ունենա վթար, ստիպված կլինենք անցնել հովհարային անջատումների. Արցախի ՏԿԵՆ

22:38 15.12.2022

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից` միայն մեկ` «Շինուհայր-Ստեփանակերտ» 110կվ օդային գծով: 44-օրյա պատերազմի հետևանքով տվյալ գծի մի մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով, ինչը խոչընդոտում է գծի լիարժեք սպասարկմանը և բնականաբար պարունակում է համապատասխան […]

̰
ՆԳ նախարարությունը հորդորում է արցախցիներին գազի բալոններից օգտվելիս խստագույնս պահպանել անվտանգության կանոնները

22:15 15.12.2022

ԱՀ ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ գազի բալոններից օգտվելիս խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:

̰
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակել է բանակցությունները ադրբեջանական և հայկական կողմերի հետ. ՌԴ ՊՆ

22:07 15.12.2022

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը: Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակել է բանակցությունները ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի երթեւեկությունը վերականգնելու համար։ Պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:

̰
SHANTNEWS

21:59 15.12.2022

̰
Շվեյցարիան մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներով և հնարավոր մարդասիրական հետևանքներով

21:59 15.12.2022

Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Շվեյցարիան մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներով և հնարավոր մարդասիրական հետևանքներով: Իր խոսքում նա նաև ասել է. «Միջանցքով ազատ անցումը պետք է շուտափույթ վերականգնվի, և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսվեն՝ բոլոր առկախ խնդիրները լուծելու համար»: […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին մառախուղ է

21:51 15.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]

̰
Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

21:45 15.12.2022

Դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի […]

̰
ԼՂ և ՀՀ ներկա և նախկին մարդու իրավունքների պաշտպաններն ահազանգել են Ադրբեջանի կողմից Արցախի կյանքի ճանապարհնարգելափակելու հետևանքների մասին

21:35 15.12.2022

Արցախի պետական նախարարի խորհրդական, նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավուքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, նախկին պաշտպաններ Յուրա Հայրապետյանը և Ռուբեն Մելիքյանը, ինչպես նաև Հայաստանի նախկին օմբուդսմեններ Լարիսա Ալավերդյանը և Արման Թաթոյանը միասին բողոքի ակցիաներ են իրականացրել ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 պետությունների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Մեծ Բրիտանիայի դեսպանությունների, ինչպես նաև […]

̰
Ի՞նչ պետք է անի սփյուռքը ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակում. Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի կոչը

21:25 15.12.2022

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը կոչով դիմել է սփյուռքի հայրենակիցներին: Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Արցախի 120 հազար բնակչությունը կանգած է Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկվելու վտանգի առջև: 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանն արգելափակել է բնականոն և անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում՝ կաթվածահար անելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակչության բնականոն կյանքը, Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ […]

̰
Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

21:07 15.12.2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության ու աջակցության համար՝ շեշտելով, որ ՄԻՊ-ը հետայսու ևս բաց է համագործակցության հարցում։ Դեսպանն իր հերթին կարևորել է Գրիգորյանի կողմից կատարած աշխատանքները՝ ընդգծելով, որ ՄԻՊ-ի թիմն, իր աշխատանքը կատարելիս, օգտագործում է միջազգային […]

̰
̰
Երեկ մայրաքաղաքում ծնվել է 68 երեխա

10:59 15.12.2022

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքում ծնվել է 68 երեխա:

̰
Աղձք համայնքի 58-ամյա բնակիչը հարևանի տնից գողացել էր կենցաղային իրեր

10:54 15.12.2022

Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Արագածոտնի մարզի Աղձք համայնքի մի բնակչուհի և հայտնել, որ իր տնից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ տուն էին մտել՝ օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած միջոցառումների […]

̰
Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը քաղաքացուն չձերբակալելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է խոշոր չափի գումար

10:47 15.12.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ Ա.Լ-ն, իր լիազորությունների սահմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված կարգով նախաձեռնելով քրեական վարույթ և ձեռնամուխ լինելով նախաքննությանը, նույն քրեական վարույթով առերևույթ […]

̰
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

10:46 15.12.2022

Հ.Պ.-ն, 2012-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը, օժանդակել է «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հիմնադիրներին և տնօրենին խարդախությամբ հափշտակել պետական սեփականություն հանդիսացող՝ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Արդյունքում, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 100 մլն դրամի գույքային վնաս: Վարույթով հիմնավորվել է, որ Գ.Դ.-ն […]

̰
Շիրակի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք

10:41 15.12.2022

Պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման ոստիկանները շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը։ Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.55-ին, Շիրակի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Գյումրու Դուդկոյի փողոցում ստուգել են 27-ամյա երիտասարդի վարած «Սամանդ» մակնիշի մեքենան։ Իրավապահները ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են վարորդին և նրա 29-ամյա ուղևորին։ Ոստիկանության Մուշի բաժնում ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել է […]

̰
«Ուշացած արդարադատությունը» նվազեցնում է խնդրի լուծման արդյունավետությունը․ Կարեն Հովհաննիսյան

10:36 15.12.2022

Սեփականատերերի կողմից իրենց գույքի պատշաճ պահպանության ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը հիմնական պայմանն է սեփականության դեմ ուղղված հանգացործությունների կանխման համար: Այս մասին Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում ընդգծեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Հովհաննիսյանը։ Նա նշում է, նաև […]

̰
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի հյուպատոսի գլխավորած պատվիրակությանը

10:29 15.12.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին «Spirits Selection by Councours Mondial de Bruxelles» ընկերության ղեկավար Թիերի Հեինսին և ներկայացուցիչ Ջուլիա Կոստանդինովան։ Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, միջազգային փորձը՝ նշելով․ «Մեր ընկերությունը գրեթե 50 տարի […]

̰
16 և 17 տարեկան պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

10:24 15.12.2022

Դեկտեմբերի 10-ին, կեսգիշերն անց, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ գանգուղեղային տրավմայով, գլխի և վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած ու պատռված վերքերով բուժօգնության են տեղափոխվել Արարատի մարզի Այգեզարդ գյուղում բնակվող 17 և 16 տարեկան երկու պատանի։ 16 տարեկան պատանին հայտնել էր, որ ծեծկռտուքի ժամանակ սուր-կտրող առարկայով խփել են իրեն: Հիվանդանոց մեկնեց Արտաշատի բաժնի օպերատիվ […]

̰
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 20 մարդ

10:16 15.12.2022

Թուրքիայի Ուսաք քաղաքում ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է տուժել, հինգշաբթի հաղորդում է Yeni Şafak թերթը։ «Ուսակում բեռնատարն անցել է կարմիր լույսի տակ և մխրճվել բանվորներ տեղափոխող ավտոբուսի մեջ, ինչի հետևանքով տուժել է 20 մարդ, վթարը ֆիքսել են տեսահսկման տեսախցիկները»,–գրում է թերթը։ Հաղորդվում է, որ տուժածներից մեկը ծանր վիճակում գտնվում է Ուսակի ուսումնահետազոտական ​​հիվանդանոցում։ Ժանդարմերիայի […]

̰
Արցախի ՆԳՆ-ն մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով

10:01 15.12.2022

ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։ Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:

̰
Ռուբեն Վարդանյանը տեսակապով ներկայացրել է երրորդ օրվա իրավիճակը շրջափակված Արցախում

09:57 15.12.2022

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր առավոտյան ևս տեսակապով ներկայացրել է երրորդ օրվա իրավիճակը շրջափակված Արցախում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

09:53 15.12.2022

Դեկտեմբերի 14-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Նախարար Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը և դրանց հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ […]

̰
Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքներ է առաջացնում. ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար

09:37 15.12.2022

Միացյալ Թագավորությունում Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին թվիթերյան իր միկրոբլոգում խոսել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքների մասին: Նա մասնավորապես գրել է. «Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքներ է առաջացնում: Մեծ Բրիտանիան հույս ունի, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկատարեն հրադադարի վերաբերյալ բոլոր պարտավորությունները։ Տևական կարգավորմանը հնարավոր […]

̰
38 ահազանգ է ստացվել փակ դռների վերաբերյալ

09:30 15.12.2022

Դեկտեմբերի 12-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 38 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր, Էջմիածին, Կոտայքի մարզի Աբովյան, Տավուշի մարզի Դիլիջան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի իրավիճակի կապակցությամբ

09:20 15.12.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որը միակ ճանապարհն է, որը կապում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, և կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը տարածված միջազգային հանրության վարչական ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում […]

̰
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

09:12 15.12.2022

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 15-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

̰
ԵՄ-ն և ԱՄՆ-ն շուտով համատեղ հռչակագիր կհրապարակեն Ուկրաինայի վերաբերյալ. Politico

09:11 15.12.2022

Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն, երկար ձգձգումից հետո, շուտով պաշտոնապես համատեղ կոչ կհնչեցնեն Ռուսաստանին՝ դուրս բերելու իր զորքերը Ուկրաինայից, ինչպես նաև կխոստանան լիակատար աջակցություն Կիևի իշխանություններին։ Այս մասին ասվում է Politico թերթի եվրոպական խմբագրությունում չորեքշաբթի օրը հրապարակված նյութում, որը վերաբերում է նոր համատեղ հռչակագրի նախագծին։ Նրա խոսքով, փաստաթղթի տեքստը մշակվել է ավելի քան մեկ տարի, սակայն աշխատանքը […]

̰
BACK_TO_TOP