09:02 15.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
08:48 15.12.2022
Թոշակի անցնելու տարիքից ուշ թոշակի անցած աշխատակիցները կստանան ավելի բարձր նպաստներ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վաստակավոր իրավաբան Իվան Սոլովյովը։ «Կենսաթոշակ ստանալու իրավունքն առաջանալուց հետո հետագայում կենսաթոշակի դիմելու յուրաքանչյուր տարվա համար հաստատագրված վճարը և ապահովագրական կենսաթոշակն ավելացվում են հավելավճարների գործակիցներով։ Սա նշանակում է, որ կենսաթոշակի չափը գնալով մեծանում է»,- ասել է նա «Փրայմ» գործակալությանը տված […]
08:42 15.12.2022
Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր և գոհունակություն են հայտնել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ: Այս առումով կարևորվել է բարձրաստիճան մակարդակում պաշտոնական փոխայցելությունների դերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են […]
08:34 15.12.2022
Արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Հաշվի առնելով, որ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը Ադրբեջանի հատվածում նույնպես արգելափակված է , և Արցախը զրկված է գազից, Արցախի բնակիչներին կոչ ենք անում խնայողաբսր օգտագործել էլեկտրաէներգիա ն և վառելիքը։ Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գծին՛ 119 հեռախոսահամարով, […]
08:29 15.12.2022
«Ura.ru» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Չելյաբինսկի մարզային հիվանդանոցի տարածաշրջանային անոթային կենտրոնի ղեկավար Վասիլի Մասյուկը պատմել է, թե ինչպես կարելի է ճանաչել ուղեղի արյան մատակարարման խախտումը։ Ըստ նրա՝ ինֆարկտի և ինսուլտի տարբերությունն այն է, որ ինսուլտը ուղեղի ախտահարում է, իսկ ինֆարկտը, ամենից հաճախ՝ «սրտամկանը», սրտի ախտահարում է։ Բժիշկը մատնանշել է, որ երկու գործընթացներն էլ տեղի են […]
08:20 15.12.2022
Ռեթի անունով ընտանի առնետը հրդեհից փրկել է Մեծ Բրիտանիայի Փիթերբորո քաղաքից 61-ամյա տեր Քերոլայն Դևիսին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Քաղցկեղով տառապող Դևիսը դեղորայք է ընդունել և պատահաբար ազդեցության տակ քնել՝ վառած ծխախոտը ձեռքին։ Նրան արթնացրել է Ռեթին՝ կառչելով նրա ձեռքերից: Արթնանալով՝ կինը պարզել է, որ իր զգեստը բռնկվել է։ Նրան հաջողվել է հանգցնել […]
08:07 15.12.2022
ԱՄՆ իշխանությունները 2022 թվականի ավարտին Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն չեն տեսնում։ Այս մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք չենք ակնկալում, որ մարտերը կդադարեն առաջիկա ձմռան ամիսներին», – ասել է նա ճեպազրույցում: Չկա ոչ մի ապացույց, ոչ մի ակնկալիք, որ հակամարտությունը կավարտվի մինչև տարեվերջ, […]
00:09 15.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին […]
00:03 15.12.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել ՄԱԿ ԱԽ «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը: Իր խոսքում նա ասել է. «Պարոն նախագահ, Ձերդ գերազանցություններ, Անվտանգության խորհրդի անդամներ, Ուրախ եմ մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում այսօրվա քննարկումներին, և շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի գործընկերոջը՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին հրավերի համար։ Հնդկաստանի նախագահությունն ընտրել է շատ […]
23:49 14.12.2022
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները, թե իբր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացվել է, ապատեղեկատվություն է։ Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը։ Խնդրում ենք տուրք չտալ կեղծ տեղեկություններին և հետևել միայն պաշտոնական լրահոսին»։
23:45 14.12.2022
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դեկտեմբերի 15-ին կարեւոր հայտարարություն անել։ «Ամերիկային պետք է սուպերհերոս», – ասել է նա դեկտեմբերի 14-ին իր «Truth Social» հարթակում իր տեսաուղերձում: Նոյեմբերի 16-ին Թրամփը պաշտոնապես հայտարարեց 2024 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։ Նա բացատրել է, որ դա արել է «Ամերիկան կրկին մեծ և վեհաշուք դարձնելու համար»։
23:24 14.12.2022
ԱՄՆ վարչակազմը ընդունում է, որ Ռուսաստանն ունի ազդեցություն և շահեր Անդրկովկասում, սակայն ներկայումս Մոսկվային չի համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի «գլխավոր արբիտրը»։ Այս դիրքորոշումը չորեքշաբթի օրը հայտնել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Չեմ կարծում, որ Ռուսաստանն այսօր […]
23:16 14.12.2022
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով ևս չի կարողացել վերադառնալ Արցախ, ինչպես հայտնի է, նստացույց է սկսել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց: Օրվա ավարտին նա ներկայացրել է անժամկետ նստացույցի առաջին օրվա արդյունքներն ու առաջիկա անելիքները:
23:10 14.12.2022
Չորեքշաբթի ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը քվեարկել է մինչև 2026 թվականը ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովից Իրանին բացառելու օգտին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ ԱՄՆ-ն նախաձեռնել է արտաքսումը` վկայակոչելով Իրանում կանանց իրավունքների խախտումները վերջին ամիսներին շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ: Բացառմանը կողմ է քվեարկել 29, դեմ՝ ութ, ձեռնպահ՝ 16 երկիր, Ավստրիան, Արգենտինան, Բելգիան, Բենինը, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Գվատեմալան, […]
22:53 14.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Վահագն Ալեքսանյանի, Դավիթ Առուշանյանի, Հայկ Ցիրունյանի ու Նարեկ Ղահրամանյանի հետ երեկ Սյունիքի մարզում էր։ Նրանք այցելել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու պատճառով ճանապարհին մնացած արցախցիներին, ապա եղել են նաև Գորիսի Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերում, որտեղ հանդիպել են բնակիչների հետ։ […]
22:39 14.12.2022
Դեկտեմբերի 14-ին ժամը 20-44-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Մամիկոնյան փողոցում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ անմիջապես մեկնել է դեպքի վայր։ Տեղ հասնելուց պարզվել է, որ հրդեհ չկա, բալոնի գազն է արտահոսել։ Փրկարարները այն տեղափոխել են անվտանգ տարածք։ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բնակիչներին գազի բալոնները օգտագործելիս լինել ուշադիր, […]
22:33 14.12.2022
Չորեքշաբթի օրը Վրաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ կլինիկայում անցկացրած մի քանի դրվագներ: «Տեսանյութում հստակ երևում են Միխեիլ Սաակաշվիլիի գործողությունները, երբ նա կեղծում է վիրավորանքների և ագրեսիայի փաստերը արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և հանրությանը և միջազգային գործընկերներին մոլորեցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 10 րոպե 29 վայրկյան […]
22:21 14.12.2022
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբի գործունեության ուղղությունների ու իրականացվող քայլերի ներկայացման նպատակով: Նշելով, որ շտաբի հիմնական գործունեությունն ուղղված է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված […]
22:13 14.12.2022
ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստինա Քուինին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Լին Թրեյսին ավարտում է իր առաքելությունը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սենատին առաջարկ է ներկայացրել 2022 թվականի հուլիսին Հայաստանում նոր դեսպան նշանակելու վերաբերյալ։ Քրիստինա Քուինը կարիերայի դիվանագետ է, ով 2020 թվականի հունվարից զբաղեցրել է Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Մինչ այդ նա եղել […]
11:00 14.12.2022
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձել է բրոնզե մեդալակիր աշխարհի առաջնությունում: Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում նա երեք մոտեցումներից մեկով բարձրացրել է 175 կգ (փոքր ոսկի), իսկ հրում վարժությունում կարողացել է բարձրացնել 214 կգ: Երկամարտի 389 կգ արդյունքով Գասպարյանը դարձավ աշխարհի առաջնության բրոզե մեդալակիր: Լիանա Գյուրջյանը (81 կգ) […]
10:43 14.12.2022
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում, Եղեգնաձորի բաժնում արձանագրվել են հրացանի, թմբուկավոր ատրճանակի, պայթուցիչներով նռնակների և տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների կամավոր հանձնումներ։ Ջերմուկի բաժնում էլ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, պայթուցիչներով տարբեր տեսակի նռնակների և տարբեր տրամաչափի ու հրազենների […]
10:35 14.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ յուրացնելու կամ վատնելու՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու […]
10:27 14.12.2022
Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման արգելափակմանը: «Ես ուզում եմ հատկապես հստակ ասել, որ ցանկացած աշխատանքի խափանում (իսկ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքի աշխատանքի խափանումների մասին հաղորդումներ), կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի` հատկապես ձմեռային ամիսներին: Եթե դա […]
10:23 14.12.2022
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիմել է ՆԱՏՕ ԽՎ անդամ պետությունների իր կոլեգաներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող պռովոկացիոն գործողությունները և կոչ արել ձեռնարկել համապատասխան քայլեր նմանօրինակ գործողությունները դատապարտելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը:
10:14 14.12.2022
Կիևի Շևչենկոյի շրջանում պայթյուններ են գրանցվել, դեպքի վայր են մեկնել հատուկ ծառայությունները, հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Telegram-ի իր ալիքում։ Շևչենկովսկի շրջանը Կիևի պատմական կենտրոնն է։ «Պայթյուններ մայրաքաղաքի Շևչենկովսկի թաղամասում։ Դեպքի վայր են անցնում ծառայություններ։ Մանրամասները՝ ավելի ուշ»,- գրել է Կլիչկոն։ Չորեքշաբթի ավելի վաղ Ուկրաինայի մայրաքաղաքում պայթյուններ են գրանցվել, տեղական իշխանությունները հայտարարել են հակաօդային […]
10:08 14.12.2022
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել հարցազրույցը «Թասնիմ» լրատվական գործակալությանը: Հարցին, թե ինչպե՞ս են ընթանում Իրան-Հայաստան քաղաքատնտեսական հարաբերությունները Ղարաբաղյան պատերազմից հետո վերջին երկու տարում, դեսպանը պատասխանել է. «Թույլ տվեք նկատել, որ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ անցնող 30 տարիների ընթացքում մշտապես եղել են ՀՀ արտաքին […]
09:57 14.12.2022
Ռուբեն Վարդանյանն ուղիղ կապով ներկայացրել է իրավիճակն Արցախում: Դեկտեմբերի 14-ին օրվա իրավիճակի մասին ներկայացնելով՝ նա ասել է. «48 ժամից ավելի է՝ շարունակվում է այս իրավիճակը, և ես ուզում եմ ասել՝ հպարտ եմ, որ ձեր հետ եմ, տեսնում եմ համախմբվածություն, և դա ինձ ոգևորում է»: Նա հայտնել է, որ ցանկանում է ամեն առավոտ ուղիղ կապի միջոցով […]
09:44 14.12.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 13-ին առցանց ձևաչափով հանդիպել է Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեին և քննարկել երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության հեռանկարները: Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազները անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ ուղղված դատախազների բարեվարքության ամրապնդմանը, վերապատրաստումների համատեղ ծրագրերի իրականացմանն ու մի շարք ուղղություններով փորձի փոխանակման կազմակերպմանը: […]
09:36 14.12.2022
Դեկտեմբերի 10-14-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։