TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+25.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

SHANTNEWS

11:59 16.12.2022

̰
Արգիշտի Քյարամյանի հրամանով Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

11:56 16.12.2022

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Արսեն Սիմոնյանը 2006-2007թթ. եղել է Լոռու մարզի դատախազության քննիչ, այնուհետ՝ Կոտայքի մարզի դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ: 2011-2013թթ.ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի, […]

̰
Ժիրայր Միրզոյանն ազատվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

11:44 16.12.2022

Նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Ժիրայր Միրզոյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին: Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Կամո Վիլենի Քոչարյանին:

̰
Շոլցին խորհուրդ են տվել պատժամիջոցների փոխարեն փողերը դուրս նետել պատուհանից

11:36 16.12.2022

Twitter-ի օգտատերերը ծաղրել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ճգնաժամը հաղթահարելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին Եվրոպայի մասին գրառումը։ Նրանք իրենց կարծիքը հայտնել են քաղաքական գործչի գրառման տակ: Շոլցի խոսքով՝ Եվրոպան հզոր կերպով դիմադրում է ճգնաժամին, պատժամիջոցներ է սահմանում և միլիարդավոր եվրոներ է տալիս Ուկրաինային։ «Եվս 18 միլիարդ եվրո՝ Ուկրաինային աջակցելու համար, հակառուսական պատժամիջոցների իններորդ […]

̰
Զախարովան պատասխանել է Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դուրս թողնելու ԱՄՆ-ի մտադրությանը

11:28 16.12.2022

Եթե ​​Ռուսաստանը կործանելու կամ այս աշխարհում ամեն ինչ տիրանալու միջոց լիներ, ԱՄՆ-ն անմիջապես կսկսեր դա անել, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռի խոսքերը։ Ավելի վաղ Ժան Պիեռը հայտարարել էր, որ եթե հնարավորթություն լիներ Ռուսաստանին կանգնեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մասնակցելուց, ԱՄՆ-ն անմիջապես կօգտագործի այն։ Նրա խոսքով, այժմ […]

̰
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է ներկայացվել. նրա պաշտոնավարումը կասեցվել է

11:23 16.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պաշտոնեական անփութության արդյունքում երեք տասնյակից ավելի ծառերի ապօրինի հատման հանգամանքներ: Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱ կազմակերպության տնօրենի պաշտոնակատարը, «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի տարածքի […]

̰
Կիպրոս-Արցախ միջխոհրդարանական բարեկամության խումբը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի դեմ ուղղված շարունակական ցեղասպանությունը

11:20 16.12.2022

Բռնության նոր ալիք սկսվեց 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան, երբ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը փակեցին Լաչինի միջանցքով գնացող ճանապարհը՝ առանց ռուս «խաղաղապահների» արձագանքի: Այն ստեղծվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կնքված եռակողմ համաձայնագրով՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու նպատակով։ Այս մասին գրում է […]

̰
Ժամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել

11:12 16.12.2022

Ժամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։

̰
Մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 7-ական դեպքեր. ոստիկանության բացահայտումները

11:11 16.12.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 7-ական, խարդախության՝ 6, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սառը զենքի հայտնաբերման՝ […]

̰
̰
Կոնգրեսականը ԱՄՆ-ին կոչ է անում առաջնորդող լինել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան զսպելու ջանքերում

10:57 16.12.2022

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիայի առնչությամբ։ Այս մասին ասվում է կոնգրեսականի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Ադրբեջանը փակել է միակ ճանապարհը, որն Արցախը կապում է Հայաստանի հետ և որն օգտագործվում է սննդամթերք, դեղորայք ու այլ կենսական նշանակության ապրանքներ տեղափոխելու նպատակով։ Դրա հետևանքով լրջորեն վտանգված […]

̰
Սրճեփ սարքից գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է գյումրեցի 23-ամյա երիտասարդը

10:51 16.12.2022

Պարեկների ամենօրյա և շուրջօրյա ծառայության հերթական արդյունքը գրանցվեց դեկտեմբերի 13-ի գիշերը: Ժամը 4.20-ին Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտ ծառայելիս մայրաքաղաքի պարեկները կանխել են գողության դեպք: Սրճեփ սարքից գողություն կատարելու կասկածանքով նրանք ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել գյումրեցի 23-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանել է, որ պտուտակահանի գործադրմամբ փորձել էր բացել սարքը, սակայն հանցագործությունն ավարտին […]

̰
Արցախցի երիտասարդները նամակներ են փոխանցել ՀՀ-ում մի շարք դեսպանատների

10:46 16.12.2022

Արցախի երիտասարդության ներկայացուցիչները դեկտեմբերի 15-ին նամակներ են փոխանցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Չինաստանի առաքելություններին՝ ներկայացնելով Արցախում Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակներում մասնավորապես նշվել է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։Հաջորդ օրը Ադրբեջանը նաև կտրել է ամբողջ Արցախի գազամատակարարումը։ Այս […]

̰
«Քույր-դպրոցներ» ծրագիրը կամփոփվի ինքնատիպ համերգաշարով

10:43 16.12.2022

Դեկտեմբերի 18-ին, 21-ին և 23-ին Երևանում կիրականացվեն Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի տարեկան եզրափակիչ համերգ-միջոցառումները: Դեկտեմբերի 18-ին` ժամը 17:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգաշարի բացումը, որի ընթացքում «Հայրենիք՝ Հայաստան» խորագրով ցուցահանդեսով կներկայանան Երևանի և ՀՀ մարզերի արվեստի դպրոցների սաները` շուրջ 80 աշխատանքով: Այնուհետև՝ ժամը 17:30-ին, կկայանա […]

̰
Մեր հայրենակիցները իրենց կամքով և աշխատանքով ծաղկեցնում են թշնամուն մոտ դարձած սահմանը. ԱԺ պատգամավոր

10:37 16.12.2022

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը հայտնել է, որ Ծավ և Ներքին Հանդ կատարած հերթական այցի ընթացքում հանդիպել է բնակիչներին, ներկայացրել նախորդ այցիս արդյունքում արձանագրված խնդիրների լուծման ընթացքը և արդյունքները: «Մեր հայրենակիցները հպարտություն են ներշնչում, իրենց կամքով և աշխատանքով ծաղկեցնում են թշնամուն մոտ դարձած սահմանը: Արցախում առկա լարված իրավիճակում շատ կարևոր է ամուր […]

̰
Twitter-ը սառեցրել է Մասկի մասին գրած լրագրողների հաշիվները

10:31 16.12.2022

Twitter-ը հինգշաբթի սառեցրել է ամերիկյան առաջատար լրատվամիջոցների լրագրողների հաշիվները, որոնք գրում էին սոցցանցի աշխատանքի մասին, հայտնում է Associated Press-ը։ Սառեցված հաշիվները, ի թիվս այլոց, պատկանում են նաև New York Times-ի, Washington Post-ի և CNN-ի լրագրողներին: CNN-ի աշխատակից Դոննի Օ’Սալիվանից բացի արգելափակվել են Washington Post-ի Դրյու Հարվելի, New York Times-ի Ռայան Մաքի, անկախ լրագրող Ահարոն Ռուպարի […]

̰
Խուզարկությամբ տնից հայտնաբերվել է 500 գրամից ավելի մարիխուանա․ 1 անձ կալանավորվել է

10:23 16.12.2022

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դեկտեմբերի 12-ին, ժամը 20.15-ին, Աշտարակի Գրիգոր Ղափանցյան փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են 38-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող չորացված-մանրացված զանգված և ծխախոտի տուփ՝ կաթուցիչներով։ Ըստ նրա՝ հայտաբերվածը թմրամիջոց էր։ Իրավապահները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել էր համաքաղաքացին։ Դեպքի առթիվ […]

̰
Օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում. Արցախգազ

10:05 16.12.2022

Այսօր առավոտյան վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից:Այս մասին հայտնում է Արցախգազ ՓԲԸ-ն: «Արցախգազը» տեղեկացնում է, որ այս պահին Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում […]

̰
Տաջիկստանն ու Ադրբեջանը հակակոռուպցիոն համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

10:03 16.12.2022

Տաջիկստանի պետական ​​ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը և Ադրբեջանի գլխավոր դատախազությունը համաձայնագիր են ստորագրել գերատեսչությունների միջև համագործակցության մասին։ Այս մասին ուրբաթ հայտնել են Տաջիկստանի գործակալության մամուլի ծառայությունում։ Փաստաթուղթը ստորագրվել է «կոռուպցիայի դեմ պայքարի, կանխարգելման և դրա դեմ պայքարի ոլորտում համագործակցությունն իրականացնելու, պահպանելու և ամրապնդելու նպատակով», – ասվում է մամուլի ծառայությունում։ Տաջիկստանի հակակոռուպցիոն գործակալության […]

̰
Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում այրվել է տնակ

09:56 16.12.2022

Դեկտեմբերի 16-ին, ժամը 05։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում՝ փոստատան մոտակայքում, այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։16-ին, մարվել՝ 08:06-ին:

̰
Հրդեհ է բռնկվել Հրազդանից Աբովյան ընթացող էլեկտրաքարշի խցիկում

09:41 16.12.2022

Դեկտեմբերի 16-ին, ժամը 05։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից երկաթգծի 51-րդ կայարան ընկած հատվածում այրվում է բեռնատար գնացքի էլեկտրաքարշը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնի գյուղի մոտակայքում՝ Հրազդան քաղաքից Աբովյան […]

̰
Առանց որևէ նախապայմանների հարևան պետությունը վերականգնել է գազամատակարարումն Արցախում. Ռուբեն Վարդանյան

09:29 16.12.2022

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ևս ուղիղ տեսակապով խոսել է արդեն 5-րդ օրը Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակի մասին: «Սիրելի՛ արցախցիներ, լավ նորություն ունեմ. առանց որևէ նախապայմանների, առանց որևէ զիջումների, առանց որևէ մեր կողմից թուլություն ցուցաբերելու՝ հարևան պետությունը վերակագնել է գազամատակարարումը մեր համար»,-ասել է Ռուբեն Վարդանյանը: Նա հավելել է, որ սա […]

̰
Սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների առկայությունն առայժմ բավարարում է բնակչության պահանջներին. Արցախի տեղեկատվական շտաբ

09:22 16.12.2022

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։ Ադրբեջանը արգելափակել է նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը` ջեռուցման սեզոնին ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։ Հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար կոչ ենք անում խնայողաբար […]

̰
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել

09:17 16.12.2022

Առնվազն ութ ոստիկան վիրավորվել է ուրբաթ օրը Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։ Հեռուստաընկերության տեղեկություններով՝ Դիարբեքիր-Մարդին ավտոճանապարհին ոստիկանական մեքենային հետևելիս հեռակառավարվող սարքի օգնությամբ պայթուցիկներ են գործի դրվել ճանապարհի մոտ կայանված մեքենայում։ Արտակարգ իրավիճակների վայրում անվտանգության լրացուցիչ ուժեր են տեղակայվել։ Միջադեպի հետևանքները հետաքննվում են, նշում է հեռուստաալիքը։ Ինչպես […]

̰
Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն, կան փակ ավտոճանապարհներ

09:00 16.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է: Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին […]

̰
Հղիության մասին չիմանալով՝ զբոսաշրջուհին անսպասելի ծննդաբերել է Իսպանիայից Հոլանդիա մեկնող ինքնաթիռում

08:47 16.12.2022

Թամարա անունով զբոսաշրջիկը, անտեղյակ հղիության մասին, ինքնաթիռում գնացել է զուգարան ու անսպասելի երեխա է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է New York Post (NYP) թերթը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հոլանդական KLM Royal Dutch Airlines ավիաընկերության ինքնաթիռում, որը Էկվադորից Իսպանիա մեկնում էր Հոլանդիա՝ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին: Ուղեւորուհին ասել է, որ հղիության […]

̰
Քաղաքային նորակառույց տները Մոսկվայի ծայրամասերում  կրկնակի թանկացել են

08:34 16.12.2022

Մերձմոսկովյան շրջանի մերձքաղաքային բնակարանների առաջնային շուկայում քաղաքային տները տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել են, քոթեջները՝ 28%-ով։ Այս մասին «Известия»-ին հայտնել են Inkom-Nedvizhimost-ի վերլուծաբանները: Ըստ նրանց՝ այժմ քոթեջն արժե միջինը 30,7 մլն ռուբլի, հողամասն առանց պայմանագրի՝ 4,8 մլն ռուբլի, թաունհաուսը/դուպլեքսը՝ 33,8 մլն ռուբլի։ Տարվա ընթացքում  շատերը զգալիորեն թանկացել են՝ համապատասխանաբար 28%, 19% և 99%: Մերձմոսկովյան շրջանի ծայրամասային […]

̰
Սննդաբանը խոսել է կախվածություն առաջացնող սննդի մասին

08:20 16.12.2022

Սննդաբան-թերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Սվետլանա Պավլիչենկոն պատմել է, թե ինչ մթերքներ են առաջացնում կախվածություն և ինչու է դա տեղի ունենում։ Aif.ru կայքի հետ զրույցում մասնագետը նշել է, որ կախվածությունն առաջին հերթին ի հայտ է գալիս արագ սննդի նկատմամբ չափազանց արագ, քանի որ այն պարունակում է կախվածություն առաջացնող բաղադրիչներ։ «Բարձր վերամշակված սննդի որոշ բաղադրիչներ ձևավորում են […]

̰
Կինոլոգը խոսել է շների համար տոնածառեր տեղադրելու վտանգների մասին

08:06 16.12.2022

Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Գոլուբևը «Իզվեստիային» ասել է, թե արժե տանը տոնածառ դնել, եթե տանը կենդանիներ կան, և ինչ տոնածառ ընտրել՝ արհեստակա՞ն, թե՞ բնական։ Ինչպես նշել է փորձագետը, չնայած բնապահպաններն ասում են, որ բնական եղևնի գնելիս հոգում ես բնության մասին, եթե տանը ընտանի կենդանի ունես, ապա ավելի լավ է նախապատվությունը տալ արհեստական ​​տոնածառերին։ Փաստն […]

̰
Արցախի «Ք․ Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»-ի գործադիր տնօրենը ներկայացրել է ճանապարհի երկկողմանի փակման հետևանքով սպասելիք խնդիրները

22:59 15.12.2022

ԱՀ առողջապահության նախարարության «Ք․ Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»-ի գործադիր տնօրեն Վարդան Թադևոսյանը ներկայացրել է կենտրոնի առօրյան և ճանապարհի երկկողմանի փակման հետևանքով սպասելիք խնդիրները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP