23:35 24.10.2022
Պետության ղեկավարի, ինչպես նաև այլ մարդկանց տարիքի հետ կապված մտահոգությունը միանգամայն իրավաչափ է, բայց նախ և առաջ պետք է նայել, թե ինչպես են նրանք կատարում իրենց պարտականությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը MSNBC-ին տված հարցազրույցում, որի լրացուցիչ հատվածը հրապարակվել է երկուշաբթի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Կարծում եմ, որ միանգամայն օրինաչափ է անհանգստանալ […]
23:24 24.10.2022
Հոկտեմբերի 23-ին՝ Խաչի գյուտի տոնին, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը պատարագ մատուցեց Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Պատարագի ավարտին օրհնվեցին և օծվեցին եկեղեցու նոր զանգերն ու սրբապատկերները։ Նվիրատուները եկեղեցու հավատավոր զավակներն են, որոնք չեն կամեցել հրապարակել իրենց անունները, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
23:18 24.10.2022
Առնվազն 10 զինվոր է սպանվել, ևս 50-ը վիրավորվել երկուշաբթի օրը Բուրկինա Ֆասոյի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա զինյալների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Բուրկինայի զինվորականների հայտարարությունը։ Գրոհայինները հարձակվել են Ջիբո քաղաքի մոտ գտնվող բազայի վրա, նշում է գործակալությունը։ Հարձակվողները նաև ոչնչացրել են հեռահաղորդակցության ենթակառուցվածքի մի քանի օբյեկտներ:
23:09 24.10.2022
Գործարար Իլոն Մասկը շախմատիստ Գարրի Կասպարովին (Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության կողմից ընդգրկված անձանց ցուցակում օտարերկրյա գործակալներ) անվանել է հիմար՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ գործարարի հայտարարությունները քննադատելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Չնայած ճիշտ է, որ [Գարի] Կասպարովը շախմատ է խաղում գրեթե նույնքան լավ, որքան իմ iPhone-ը, բայցևայնպես նա ապուշ է», – Թվիթերում գրել է Մասկը՝ ի […]
22:41 24.10.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Կանադայում հանդիպել են Նեկայացուցիչների պալատի խորհրդարանական քարտուղար Էնթոնի Ռոտային՝ ներկայացնելով ադրբեջանական վերջին ագրեսիայի մանրամասները։ «Անդրադարձ կատարվեց նաև հայ-կանադական բարեկամության, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման և այլ հարցերին»,-գրել է Պապոյանը:
22:31 24.10.2022
ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմի անդամները հանդիպել են Գորիս համայնքի ղեկավարին, այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Գորիսի քաղաքապետարանը: ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչները (նախագահող՝ Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկ) Գորիսում հանդիպել են համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, քննարկել սեպտեմբերի 13-ից հետո համայնքում ստեղծված իրավիճակը: Հանդիպան ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել են սեպտեմբերի 12-13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կողմից […]
22:20 24.10.2022
Երևանում հոկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը: Մարզերում հոկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, հոկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:11 24.10.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենակարևոր խնդիրն է անվանել բնակչության պահպանման, քաղաքացիների առողջության ու բարեկեցության ազգային նպատակը, փոխանցում է Ռիա Նովոստին: Երկրի ղեկավարի հետ հանդիպմանը փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն զեկուցել է իր վերահսկողության տակ գտնվող սպորտի զարգացման ոլորտում իրադրության մասին: «Շնորհիվ ազգաբնակչության, քաղաքացիների առողջության և բարեկեցության պահպանման ազգային նպատակի, որտեղ ձեր հանձնարարականով սիստեմատիկորեն սպորտով զբաղվողների թիվը հասցնել […]
21:48 24.10.2022
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
21:43 24.10.2022
Հոկտեմբերի 18-ից 21-ը Հնդկաստանի քաղաք Նյու Դելիում կայացել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են 174 երկրների 700-ից ավելի ներկայացուցիչներ, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացման խոսքում կարևորել է միջազգային մակարդակով հանրության անվտանգությանն ուղղված ջանքերն ու համագործակցությունը: Ինտերպոլի Գլխավոր ասամբլայի 90-րդ նստաշրջանի աշխատանքներին […]
21:10 24.10.2022
Կարեն Սարգսյանը պարգևատրել է ՀՀ-ում կայացած սամբո-ըմբշամարտի առաջնությանը մասնակցած՝ ՆԳՆ հավաքական թիմին: Հոկտեմբերի 19-ից 21-ը Երևանի «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության համալիրում անցկացվեց ոստիկանության սամբո-ըմբշամարտի առաջնություն, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Արցախի ներքին գործերի նախարարության ծառայողները։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Արցախի ներքին գործերի նախարարության […]
21:01 24.10.2022
Սեզոնային գրիպով չհիվանդանալու, հիվանդանալու դեպքում բարդություններից խուսափելու համար պատվաստումը լավագույն և արդյունավետ միջոց է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, նշում, որ Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում բոլորը՝ բժշկից մինչև վարորդ պատվաստվում են: Բուժանձնակազմի հետ տեղում պատվաստվել են Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Յակով Ասատրյանը, նաև Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը: Պատվաստվել կարող են […]
20:54 24.10.2022
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Ստեփան Միքայելյանը, Նաիրա Հովսեփյանն ու Դավիթ Խաչատուրյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ընդունել են Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի Փաստաբանների պալատի նախագահ Նիկոլա Բըդել դե Բյուզաղեգին, փաստաբանական պալատի նախկին նախագահ Լյուկ Կիղքյաշաղյանին, փաստաբանական պալատին կից գործող Մարդու իրավունքների ինստիտուտի նախագահ Ամին ֆաղաժին, Ինստիտուտի փոխնախագահ Նաիրա Զորոյանին և փաստաբան Դոա Բենժաբեղին: Խորհրդի անդամները պատվիրակությանը ներկայացրել են […]
20:42 24.10.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի` որպես իրավապահ նոր մարմնի ստեղծման և ձևավորման ուղղությամբ կատարված մեկ տարվա աշխատանքներն ամփոփելու նպատակով այսօր կազմակերպվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և Կոմիտեի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ […]
20:30 24.10.2022
Հոկտեմբերի 24-ին Սոֆիա քաղաքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Վերանայելով օրենքի գերակայության շուրջ համատեղ աշխատանքի մոտեցումը» խորագրով Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) բարձրաստիճան հանդիպմանը, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Հանդիպումը նպատակ ուներ ինտերակտիվ քննարկում անցկացնել մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ղեկավարների և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) բարձրաստիճան փորձագետների միջև՝ […]
20:19 24.10.2022
Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները, պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հրաձգության դասընթացներին մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետին մնացել է մեկ շաբաթ: «Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։ Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների […]
20:12 24.10.2022
Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ճարտար քաղաքում մասնակցել է բարերար Վլադիրմիր Ավագյանի միջոցներով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում: «Այն բարերարի հերթական հայրենանվեր նախաձեռնությունն էր՝ այս անգամ միտված մատաղ սերնդի առողջ ապրելակերպի և հագեցած առօրյայի ապահովմանը»,-գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:
15:49 24.10.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում: Սևանա լճի մակարդակն այս ընթացքում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.40մ (23.10.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 3 սմ-ով։ Հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի […]
15:34 24.10.2022
Հոկտեմբերի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական շրջայցի ընթացքում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման դեպք, հայտնում է ԲԸՏՄ-ն: Աշտարակ-Երևան ճանապարհին քաղաքացի Տ.Հ-ն «Մազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել է շուրջ 12 խմ սևահող։ Բեռնատարի թափքում առկա սևահողն առգրավվել և հանձնվել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքին։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության […]
15:27 24.10.2022
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.55-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ստացվել է ահազանգ, որ պարանոցի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա մի տղամարդ: Նրան ուղեկցող 52-ամյա տղամարդը բժիշկներին հայտնել էր, թե շինարարության ժամանակ ընկերոջ պարանոցին երկաթե ամրան է ընկել: Ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նախ պարզեց, որ տղամարդու վնասվածքը դանակահարության հետևանք է: Դեպքի առթիվ […]
15:20 24.10.2022
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» (#LRNIP) ծրագրով վերանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի վթարավտանգ երեք հատվածները։ Գյումրու հատվածում այժմ իրականացվում է ասֆալտապատում (մոտ 1կմ), որին կհետևի անվտանգության տարրերով կահավորումը։ Իսկ Վահրամաբերդ և Մարմաշեն բնակավայրերի հատվածները նույնպես կապահովվեն ճանապարհային նշաններով, աղմկող շերտերով, մետաղական արգելափակոցներով, նշագծումով: Որոշ հատվածներում կվերականգնվեն նաև մայթերը։
15:09 24.10.2022
«Կլիմայի փոփոխության գենդերային և սոցիալական ազդեցությունների մեղմմանն ուղղված շրջանակային քննարկում» աշխատաժողովին ներկայացվել և շահառուների հետ քննարկվել է «Կլիմայի փոփոխության գենդերային և սոցիալական ազդեցությունների մեղմանն ուղղված 2023-2025 թվականների ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը» նախագիծը: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» […]
13:00 21.10.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ալինա Սուջոյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասի (Երևան, Նոր Նորք) արտադրական գործունեությունը, հայտնում է ՍԱՏՄ-ն: Կասեցման համար հիմք են ծառայել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի այն պահանջների խախտումները, որոնք վերաբերում են սանտարահիգիենիկ նորմերին: Մասնավորապես՝ արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել […]
12:50 21.10.2022
Ապաքինումը չի նշանակում, որ հիվանդությունից անմիջապես հետո կարող եք վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նախազգուշացրել է Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի առաջնային բուժօգնության գլխավոր ֆրիլանս մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը, փոխանցում է Ռիա Նովոստին: Ըստ նրա՝ օրգանիզմը պետք է նախապատրաստվի բեռների սովորական օրական նորմին՝ հիվանդությունից առաջ. վատառողջության դեմ պայքարում շատ էներգիա ես ծախսել, և ուժեր պետք […]
12:38 21.10.2022
ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկման արդյունքում որոշվել է փոփոխություն կատարել 2021 թ. հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության» կարգում. այդ մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը: Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է կարգի այն դրույթին, ըստ որի՝ ուսումնական տարվա […]
12:34 21.10.2022
Երբ ուկրաինական զորքերը խոցում են ամերիկյան հրթիռներով HIMARS բազմակի հրթիռային համակարգերը Խերսոնի շրջանում, զոհվածների մինչև 90%-ը բաժին է ընկնում խաղաղ բնակչությանը, ասել է ՌԴ տարածաշրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։ «Այսօր ամերիկյան հրթիռների գնդակոծության ժամանակ զոհվածների 90%-ը պարզապես խաղաղ բնակիչներ են»,- ասել է Ստրեմուսովը Soloviev Live-ի եթերում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի կողմից շրջանի գնդակոծումը «քաղաքացիական բնակչության […]
12:29 21.10.2022
Հոկտեմբերի 20-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա Նունիկ Գրիգորյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:24 21.10.2022
Սեպտեմբերին Ճապոնիայում գնաճի մակարդակը հասել է 3 տոկոսի, հայտնել են երկրի ազգային գործերի և կապի նախարարությունից։ 3% մակարդակը գերազանցում է Ճապոնիայի Բանկի (երկրի կենտրոնական բանկ) սահմանած գնաճի թիրախը 2%: 1991 թվականի օգոստոսից հետո առաջին անգամ գները բարձրացել են 3%-ով։ Թանկացումները շարունակվում են արդեն 13 ամիս անընդմեջ։ Դա պայմանավորված է էներգակիրների գների աճով` զուգորդված ճապոնական ազգային […]
12:20 21.10.2022
Օրերս տեղի ունեցած «BTHVN Wien» և «AMADEUS» միջազգային երաժշտական մրցույթներում Հայաստանը ներկայացնող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները գրանցել են հերթական մեծ հաջողությունները, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը: Մասնավորապես՝ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Դավիթ Բաբայանը «AMADEUS» մրցույթում զբաղեցրել է 1-ին տեղը, իսկ «BTHVN Wien» մրցույթում՝ 2-րդ տեղը, Աիդա Ավանեսյանը «BTHVN Wien» մրցույթում՝ […]