Բայդենը միանգամայն օրինաչափ է համարել իր տարիքի հետ կապված անհանգստությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC

Բայդենը միանգամայն օրինաչափ է համարել իր տարիքի հետ կապված անհանգստությունը

23:35 24.10.2022

Պետության ղեկավարի, ինչպես նաև այլ մարդկանց տարիքի հետ կապված մտահոգությունը միանգամայն իրավաչափ է, բայց նախ և առաջ պետք է նայել, թե ինչպես են նրանք կատարում իրենց պարտականությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը MSNBC-ին տված հարցազրույցում, որի լրացուցիչ հատվածը հրապարակվել է երկուշաբթի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ միանգամայն օրինաչափ է անհանգստանալ դրա՝ տարիքի, ներառյալ իմ տարիքի համար», – ասել է նա: «Բայց ինչ-որ որոշում կայացնելու լավագույն միջոցն ինձ հետևելն է. ես դարձե՞լ եմ դանդաղաշարժ, նվազե՞լ է իմ տեմպը»:

«Պետք է հարգել ճակատագիրը: Ես կարող եմ վաղը հիվանդանալ, մեռնել», – շարունակել է Բայդենը: «Բայց ինչ վերաբերում է  իմ էներգիային, ապա մարդիկ պետք է տեսնեն, թե արդյոք ունեմ նույն կիրքը, ինչ նախկինում: Եթե տեսնեն, որ այդպես է, հրաշալի կլինի, եթե ոչ, ինձ դեմ կքվեարկեն, կասեն, որ նորից չառաջադրվեմ: Բայց ես դա չեմ զգում, նույնիսկ չեմ կարող ասել, թե քանի տարեկան կլինեմ»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին։ Այս տարի նա դառնում է 80 տարեկան։ 2024 թվականին, երբ տեղի կունենան հաջորդ նախագահական ընտրությունները, նա կդառնա 82 տարեկան։ Վերընտրվելու դեպքում նա պաշտոնավարելու է մինչեւ 86 տարեկանը։ Մի շարք դեմոկրատներ՝ Բայդենի կուսակցության ներկայացուցիչներ, արդեն կասկածում են, թե արդյոք նա պետք է առաջադրվի երկրորդ ժամկետի համար։ Ինքը վերջերս հայտարարել էր, որ մտադրություն ունի կրկին առաջադրվել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն դեռ պաշտոնական որոշում չի կայացրել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

09:15 10.07.2025

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարող եմ ասել ձեզ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Թրամփը մեկնաբանում էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ Axios պորտալի հաղորդագրություններն այն մասին, որ նախորդ օրը հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ ռազմավարական հարցերով […] ...

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

09:00 10.07.2025

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է […] ...

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

BACK_TO_TOP