TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+23.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

ԵԱՏՄ ազատ տարածության չորս սկզբունքների լիարժեք իրականացման ճանապարհին մենք հետևողականորեն առաջ ենք շարժվում արգելքների վերացման ուղղությամբ. Փաշինյան

12:14 21.10.2022

Երևանում տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըը, ելույթ ունենալով, նշել է «ԵԱՏՄ ընդհանուր շուկայի կողմից տրամադրվող բոլոր հնարավորությունների պարագայում անդամ պետությունները պահպանում են ազգային օրենսդրությունների առանձնահատկություններն ու պահանջները և, անհրաժեշտության դեպքում, ի պատասխան նոր մարտահրավերների՝ կիրառում են պաշտպանողական միջոցներ իրենց ներքին շուկաների համար։ Միաժամանակ, ինտեգրման […]

̰
Ապօրինի հատել էին երեք կանգուն ծառ. պարզվում են հանգամանքները

12:06 21.10.2022

Հոկտեմբերի 20-ին, ժամը 19-ի սահմաններում, Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ոստիկանների համատեղ ծառայության ընթացքում, Վահագնի գյուղի վարչական տարածքում ստուգման է ենթարկվել նույն գյուղի մի բնակչի վարած «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան, որը բեռնված էր փայտանյութով: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Պարզվել է, որ նա, համագյուղացու հետ, ապօրինի հատել է կանգուն երեք ծառ: Փայտանյութով մեքենան տեղափոխվել է […]

̰
SHANTNEWS

11:59 21.10.2022

̰
Դպրոցից գողացել էր չօգտագործված, տուփի մեջ գտնվող սանհանգույցի լվացարանը` պարագաներով

11:51 21.10.2022

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է տվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկի դպրոցի տնօրենը: Ըստ հաղորդման` հոկտեմբեր ամսին դպրոցից գողացել են չօգտագործված, տուփի մեջ գտնվող սանհանգույցի լվացարանը` պարագաներով: Նույն օրը բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն դպրոցի տնտեսվարին: Նա հայտնել է, որ լվացարանի գողությունը կատարել է […]

̰
Այս տարի Հայաստանը փոխադարձ առևտրի աճի տեմպերով առաջատար է դարձել. Միշուստին

11:39 21.10.2022

Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական արտադրությունը տասը տարվա ընթացքում աճել է 20%-ով, ինչը ավելի բարձր է, քան Եվրոպայում, որտեղ աճը կազմել է ընդամենը 10%, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է Ռիա Նովոստին: «Վերջին տասը տարիների ընթացքում անդամ երկրների հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները ցույց են տվել դրական միտում: Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքն աճել է […]

̰
Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը

11:32 21.10.2022

Երևանում հոկտեմբերի 21-ին մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար ժամանել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիոն […]

̰
Ժնևում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի ներկայացուցիչը մասնակցել է Գյուղատնտեսական ծառայությունների մշտական հանձնաժողովի չորրորդ նիստին

11:28 21.10.2022

Հոկտեմբերի 11-ից 14-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացած Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Գյուղատնտեսական ծառայությունների մշտական հանձնաժողովի չորրորդ նիստին (SC-AGR)։ Ինչպես տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» -ը, հանդիպման թիրախային հարցերից էին տարածաշրջանային մակարդակով գյուղատնտեսական ծառայությունների գործունեության արդյունքների վերհանումը և ոլորտի կարիքների գնահատումն ու […]

̰
Վանաձոր քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է համաքաղաքացին. ՀՀ ՔԿ

11:15 21.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 32-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի Ուկրաինական պողոտայում գտնվող շենքերից մեկի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիշյալ 32-ամյա տղամարդու և […]

̰
Որքա՞ն է նվազել Ռուսաստանից Հայաստան տոմսերի արժեքը. ռուս փորձագետներ

11:11 21.10.2022

Փորձագետները հաշվարկել են, թե ինչպես են փոխվել Ռուսաստանի տարածքով և հարևան երկրներում թռիչքների գները վերջին մեկ ամսվա ընթացքում, գրում է Tutu.ru-ն։ Սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում երկկողմանի տոմսի միջին արժեքը կազմել է մոտավորապես 10,3 հազար ռուբլի: Հոկտեմբերի նույն ժամանակահատվածում այն նվազել է վեց տոկոսով՝ հասնելով 9,7 հազար ռուբլու։ Սեպտեմբերի վերջին տասնօրյակում հարևան երկրներ […]

̰
Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

11:05 21.10.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ, ապատեղեկատվություն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

̰
Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում մի շարք ծրագրեր են մեկնարկել

10:51 21.10.2022

Երևանյան հնավայրերի պահպանման ու հանրահռչակման նպատակով համայնքը միջազգային ու տեղական գործընկերների հետ տարբեր նախագծեր է ձեռնարկել, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը վկայող Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում ևս մի շարք ծրագրեր են մեկնարկել: Հնավայր այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նախաձեռնություններին ծանոթանում է տեղում:

̰
Ջերմուկում շչակներ են փորձարկվելու

10:45 21.10.2022

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ բնակավայրում շչակներ են փորձարկվելու։ ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:

̰
Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը. ՊՆ

10:29 21.10.2022

Զինծառայողների սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության շրջանակում հոկտեմբերի 19-ից 20-ը Հայաստան է այցելել Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։ Գործընկերներին է ներկայացվել ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների և նրանց ընտանիքների համար սահմանված արտոնությունների ու երաշխիքների համակարգը, այդ ուղղությամբ պետության […]

̰
Հայտնաբերվել է մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8-ական, գողության 7 դեպք. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:25 21.10.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 4, անձի առևանգման, խարդախության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական […]

̰
Աշոցքում ձնախառն անձրև է տեղում

10:18 21.10.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներ են ձեռք բերել. 28 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ

10:11 21.10.2022

2022 թվականի հոկտեմբերի 19-ին Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար: Նրանք մեղավոր են ճանաչվել վերոնշյալ հանցանքի կատարման մեջ՝ դատապարտվելով տարբեր չափերի տուգանքների: Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված կարգով, դիմելու է Ոստիկանություն՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի […]

̰
ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում ներկայացրել են Հայաստանին սպառնացող վտանգները

10:08 21.10.2022

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը Ստրասբուրգում շարունակել են հանդիպումները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ: Շուրջ երկու տասնյակ հանդիպումներ են տեղի ունեցել, որոնք անցել են ջերմ, բարեկամական մթնոլորտում, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի […]

̰
Հայկական ՏՀՏ էկոհամակարգը» զեկույցը ներկայացնում է ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները. Հայաստանում Նիդերլանդների դեսպան

09:53 21.10.2022

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը Թվիթերի իր միկրոբլոգում ներկայացրել է «Հայկական ՏՀՏ էկոհամակարգը» զեկույցը։ «Հայկական ՏՀՏ էկոհամակարգը» զեկույցը ներկայացնում է ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները, բացահայտում է ոլորտային զարգացումները, և ՏՏ, հեռահաղորդակցության և էլեկտրոնային առևտրի ընկերությունների համագործակցության հնարավորությունները»,-գրել է նա։

̰
Ես Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում. Արայիկ Հարությունյան

09:42 21.10.2022

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ներդրումը պատերազմը կագնեցնելու հարցում և հետպատերազմյան երկու տարիներին խաղաղապահ առաքելության նշանակությունը Արցախի վերականգնման գործընթացում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատկերացնում Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության, պատմում է Արմենպրեսը։ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում նախագահ Հարությունյանը, հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրողություններում, երբ Արցախի համար կարևոր խնդիր է անկախությունն […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. ԱԻՆ

09:35 21.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
25 ահազանգ է ստացվել փակ դռների վերաբերյալ

09:16 21.10.2022

Հոկտեմբերի 19-21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։

̰
Ճանապարհներ կվերանորոգվեն Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում

09:07 21.10.2022

ՀՀ ՏԿԵՆ-ը երեք լոտով հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների կապալային աշխատանքների ձեռքբերման հրավեր (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2022/36Շ)՝ Հ-4, Երևան – Եղվարդ – Արագյուղ – Հարթավան – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725կմ հատվածի և Արևելյան փողոցի 0.120 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ Գյումրի համայնքի օղակային փողոցի կմ0+000 – կմ2+500 […]

̰
Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել են դիեր

08:49 21.10.2022

Հոկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դիեր կան,- հայտնում է shashyan.com-ը։ Ժամանել են ոստիկանության, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության թիվ 22 բժիշկների բրիգադը, ովքեր արձանագրել են 2 տղամարդու մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական […]

̰
Շների կացարանի շունն օգնել է կնոջը նոր կարիերա գտնել

08:42 21.10.2022

Մեծ Բրիտանիայի բնակիչ 53-ամյա Նիկի Ֆրենչը հեծանիվով վթարի հետևանքով տառապում էր հիշողության խնդիրներից և ուսի ցավից: Առողջության վատթարացումը ստիպեց նրան ավարտել 30-ամյա կարիերան և թոշակի անցնել: Դրանից անմիջապես հետո նա որոշել է իրականացնել իր երազանքն ու շուն ձեռք բերել, պատմում է Daily Mirror-ը։ Բրիտանացին գրանցվել է կենդանիների կացարանի կայքում և հայտ թողել ընտանի կենդանու ընտրության համար։ […]

̰
Տղամարդը վիճակախաղով միլիոն ու կես ռուբլի է շահել հին բեռնատարի շնորհիվ

08:31 21.10.2022

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի բնակիչը վիճակախաղի ջեքփոթ է խփել իր հին բեռնատարի վազաչափի կոտրված լինելու շնորհիվ։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։ հաղորդում է Լենտա. ռու-ն: 60-ամյա Դուգլաս Էքը գնել է բեռնատար, որի վազաչափը մնացել է 82,466 մղոն և որոշել է կանոնավոր կերպով օգտագործել այդ թվերը վիճակախաղի տոմսեր գնելիս: Հոկտեմբերի 14-ին 8-2-4-6-6 թվերի շնորհիվ տղամարդը […]

̰
Արցախում վթարի է ենթարկվել Թուրքիայի նախկին վարչապետը

08:16 21.10.2022

Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը վթարի է ենթարկվել Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում, Twitter-ում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆախրեդդին Քոջան։ Մեքենան, որում եղել են Բինալի Յըլդըրըմը, նրա թիկնապահն ու պատգամավոր Շամիլ Էյրիմը, վթարի է ենթարկվել Զանգիլանի (Կովսական) օդանավակայանի ճանապարհին։ Երեքն էլ ուղղաթիռով տեղափոխվել են Բաքու։ Երեքի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

̰
Ամառանոցների բնակիչներին և այգեգործներին խորհուրդ է տրվել մինչև ցրտերն ընկնելը երկու բան անել

08:06 21.10.2022

Մինչ ձմեռ պետք է այգում ծառերը կապել մկներից պաշտպանելու համար և կտրել բազմամյա ծաղիկները, ասում է լանդշաֆտային դիզայներ, բլոգեր, հեռուստահաղորդավար, այգեգործության մասին գրքերի հեղինակ, Ռուսաստանի այգեպանների միության փորձագետ Օլգա Վորոնովան, փոխանցում է Լենտա ռու-ն: Ըստ Վորոնովայի՝ անհրաժեշտ է կտրել բազմամյա ծաղիկները, քանի որ գարնանը գագաթները կխանգարեն։ «Բերքահավաքի ժամանակ կարող ենք վնասել բողբոջները, որոնք շատ շուտ […]

̰
ԵՄ մոնիտորինգի կարողությունը ռազմական առաքելություն չէ, Հայաստանում կտեղակայվեն միայն քաղաքացիական դիտորդներ. ԵՄ-ն ներկայացրել է մի քանի փաստ առաքելության մասին

23:08 20.10.2022

Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով մոնիտորինգ իրականացնող փորձագետներ տեղակայելու Եվրոպական միության որոշումից հետո Հայաստանում ԵՄ մոնիտորինգային կարողությունները սկսեց գործել, նշվում է Եվրամիության պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունում: Այն ներկայացնում է մի քանի փաստ առաքելության մասին. Ինչո՞ւ է ԵՄ-ն մոնիտորինգի կարողություն ուղարկում Հայաստան. «ԵՄ մոնիտորինգային կարողությունն արձագանքում է նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի […]

̰
Չադում բողոքի ցույցերի զոհերի թիվը հասել է 50-ի

22:52 20.10.2022

Չադի վարչապետ Սալեհ Քեբզաբոն հայտնել է, որ երկրում անցումային շրջանի երկարաձգման դեմ ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է մոտ 50-ի, իսկ մոտ 300 մարդ վիրավորվել է։ Հինգշաբթի ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով երկրի կառավարությանը, տեղեկատվություն էր հրապարակել ցույցերի ընթացքում 30 զոհվածների մասին, այդ թվում՝ անվտանգության 10 աշխատակիցների: «Այս ապստամբները հսկայական պատասխանատվություն են կրում մոտ 50 […]

̰
Մոսկվան և Մինսկը համաձայնագիր կստորագրեն գիտատեխնիկական համագործակցության մասին

22:44 20.10.2022

Ռուսաստանը Բելառուսի հետ միջկառավարական համաձայնագիր կստորագրի գիտատեխնիկական և նորարարական համագործակցության վերաբերյալ, հինգշաբթի օրը հրապարակվել է ՌԴ Նախարարների կաբինետի համապատասխան հրամանը իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Ըստ կարգադրության՝ ՌԴ կրթության և գիտության նախարարությունը պետք է բանակցի բելառուսական կողմի հետ և պայմանավորվածություններ ձեռք բերելով՝ ՌԴ կառավարության անունից պայմանագիր ստորագրելու վերաբերյալ: Համաձայնագրի նախագծով նախատեսվում է համատեղ աշխատանք մի քանի […]

̰
BACK_TO_TOP